Հաղորդում՝ նվիրված Իմամ Մահդիի ծննդյան օրվան
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i167002-Հաղորդում_նվիրված_Իմամ_Մահդիի_ծննդյան_օրվան
Իմամ Մահդին ծնվել է լուսնային հիջրեթի 255թ․ շաաբան ամսի կեսին(փրկչական 869 թ․): Նա իմամ Հասան Ասկյարիի որդին էր և շիաների 12-րդ ու վերջին իմամը: Նրա ամենահայտնի տիտղոսը եղել է Մահդի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2022 11:35 Asia/Tehran

Իմամ Մահդին ծնվել է լուսնային հիջրեթի 255թ․ շաաբան ամսի կեսին(փրկչական 869 թ․): Նա իմամ Հասան Ասկյարիի որդին էր և շիաների 12-րդ ու վերջին իմամը: Նրա ամենահայտնի տիտղոսը եղել է Մահդի:

Երբ նրա հայրը նահատակվում է, Մահդին երկու՝ մեծ և փոքր բացակայություն է ունենում: Փոքր բացակայությունը տևում է  69 տարի:Այդ ընթացքում նա չորս ներկայացուցչի միջոցով հաղորդակցվում է մարդկանց հետ: Իսկ նրա մեծ բացակայությունը սկսվել է 941 թ․ և շարունակվում է առ այսօր: Ըստ աղբյուրների, մեծ բացակայության ժամանակ, իրենց հարցերը լուծելու համար,մուսուլմանները պետք է դիմեն իրենց ֆաղիհներին:

Շիական աղբյուրների վկայույթամբ, իմամ Մահդիի հայտնության համար նշվել են հատուկ և ոչ հատուկ նշաններ և շատ առանձնահատուկ պայմաններ:

Այն ժամանակ, երբ արդարության ու լուսավորության արևը ծագի, կարտացոլի մի գեղեցկադեմ մարդու երեսը: Նրա մարմինն ու հագուստը բուրումնավետ են: Նրա փայլուն ու լուսավոր հայացքում նշմարվում են մարքրությունն ու կատարելությունը: Իսլամի մարգարեն նրան անվանել է «դրախտի սիրամարգ»: Նրա  ճակատը բաց է ու լուսավոր: Նա ունի սև աչքեր ու լայն թիկունք: Արտաքին ու ներքին առումով, նա ամենաշատը նման է իսլամի մարգարեին: Նա աստղ է մարգարեի ողջ գերդաստանում: Արդարությունն առանց նրա լիարժեք չի դառնա: Լույսը նրա մոտ է: նա Աստծու աջակցությամբ կհաղթի թշնամիներին ու բռնատերերին: Աշխարհի փրկիչը՝ իմամ Մահդին, միանգամից կհայտնվի աշխարհում: Նա ձեռքին բռնած կունենա իսլամի մարգարեի հագուստը և չալման:

 

Նա բոլոր բարությունների ու բարիքների ատաղձն է ու 124 հազար մարգարեների ողջ համայնապատկերը, որոնք Աստծու կողմից հայտնվեցին մարդուն առաջնորդելու համար: Ուստի   լավագույն մարգարեների վարքագիծը կարելի է տեսնել նրա մեջ: Նա բոլորին կանչում է այսպես. «Ես Աստծու պաշարն եմ»:  

 Մահդին, մարդկության վերջին փրկիչը,   ծնվել է հիջրեթի 255 թ.: Այս օրն իմամ  Հասան Ասկյարիի տունը լցված է եղել լույսով: Այդ օրը ծնվում էր մեկը, ումից ոչ ոք լուր չուներ: Իմամ Ասկյարը, ով գիտեր որ իր որդու մաքուր ձեռքով աշխարհում արդարություն է հաստատվելու,  հայտարարեց. «Փառաբանենք Աստծուն, որ ինձ այս աշխարհից չհեռացրեց, մինչև որ տեսնեմ իմ ժառանգին, որը և արտաքինով և ներքինով նման է մարգարեին: Աստված նրան բացակայության ժամանակ կպահպանի ու հետո հայտնի կդարձնի: Եվ երբ աշխարհում տարածվի անարդարությունը, նա կգա ու կտարածի արդարությունը»:

Բանի Աբբասի իշխանավորները լուրերով լսել էին, որ Մահդին իմամ Ասկյարի որդին է: Նրանք հսկողություն էին սահմանել իմամ Ասկյարի տան նկատմամբ: Սակայն Աստծու հրամանով, իմամ Ասկյարի տունը հսկող զինվորները չիմացան ինչպես  ծնվեց իմամ Մահդին: Ոչ ոք չնկատեց իմամ Ակյարիի կնոջ հղիությունը: Մահդին իր կյանքից հետո շատ կարճ ժամանակ իր հոր մոտ էր: Այդ կարճ ժամանակում իմամ Ասկյարին նրան ծանոթացրեց իր բարեկամներից մի քանիսի հետ և ավետեց թե նրա գալստյամբ ինչ փայլուն ապագա է սպասվում: Երբ իմամ Ասկյարին նահատակվեց, իմամ Մահդին սկսեց իր իմամությունը: Սակայն քանի որ Մահդիի ծնունդը թշնամիներից գաղտնի էր պահվում, դա պատճառ դարձավ, որ նա անհայտ մնա ու նրա հաղորդակցությունը մարդկանց հետ այլ ձևով լինի: Նա մի ժամանակաշրջանում իր չորս ներկայացուցիչների միջոցով մարդկանց հետ կապի մեջ էր ու առաջնորդում էր նրանց: Այդ ժամանակաշրջանը կոչվում էր փոքր բացակայություն որը տևեց 69 տարի: Դրանից հետո, Աստծու հրամանով, իմամ Մահդին անհետացավ, որ հետո ծագի, ինչպես արևն է ծագում ու պատմի այն գաղտնիքները, որ պահել է իր սրտում: Նրա հայտնվելով մարդու կյանքը կլուսավորվի: Մահդիի հայտնությունը լինելու է Մեքքայում, մի ուրբաթ օր: Սակայն որևէ պատմական աղբյուրում նշված չէ նրա հայտնվելու ճշգրիտ թվականը: Իսլամի մարգարեն ասել է, որ երբ ժամանակը գա, Աստված նրան հայտնի կդարձնի:

 

Իմամ Մոհամմադ Բաղերը Մահդիի հայտնությունը գտնում է Հադիդ սուրահի 17-րդ այայի մեկնաբանության մեջ, որն ասում է. «Իմացեք, որ Աստված երկիրը մահից հետո կվերկենդանացնի»: Իմամ Բաղերն ասում է, որ Աստված իմամ Մահդիի միջոցով կվերակենդանացնի երկիրը: Այսինքն՝ աշխարհը, որ անարդարության պատճառով անշունչ է դարձել, իմամ Մահդիի շնորհիվ նոր շունչ կստանա, ու կթվա, թե նորից է ծնվում: Նրա 313 մերձավորներն ինչպես ամպակույտեր, իրար հետևից գալու են: Նրանք Մեքքա քաղաքում հավաքվելու են: Մեքքայի ժողովուրդը, նրանց տեսնելով, կզարմանա ու կմտահոգվի: Սակայն նրանք լուսավոր մարդիկ են: Ու նրանց հավաքը վերհիշեցնում է  աստվածային այան, որն ասում է. «Որտեղ որ լինեք, Բարձրյալն Աստված ձեզ կներկայացնի ու մի տեղ կհավաքի, որովհետև Աստված ամենակարող է»:

Ղուրանում իմամ Մահդիի  հայտնվելու ժամանակաշրջանը նշվում է որպես այն օրը, երբ Աստծու լույսը տարածվելու է աշխարհում, այսինքն՝ այն օրը, երբ բոլոր գեղեցկությունները հաստատվելու են աշխարհում: Եվ մարդիկ ականատես են լինելու աստվածային բոլոր առանձնահատկություններին: Այդ ժամանակ, բոլոր տարաձայնությունները, խտրությունները, որոնց հիքում ընկած է անհավատությունը, կոչնչանան: Հենց այդ ժամանակ իսլամը կհռչակվի որպես լավագույն ուսմունք: Այդ ժամանակ բոլոր ճանապարհները մեկ կդառնան ու բոլոր մարդիկ կունենան մեկ գաղափար: Մահդին իրացնելու է Ղուրանի այս հրավերը: Ղուրանի այաները բոլորին հրավիրում են ընդհանուր խոսքի, որի համաձայն  մարդիկ պետք է պաշտեն միակ Աստծուն, ոչ մեկին նրան հավասար չդասեն: Այդ ժամանակ աստվածապաշտությունը տարածվելու է ամենուր: Մարդու հարաբերությունն իր հետ փոխվելու է, մարդը հասնելու է կատարելության ու նրա ուղեղն ավելի է կատարելագործվելու ու ավելի լայն մտահորիզոն է ընդգրկելու: Այդ ժամանակ, մարդկանց հարաբերությունները միմյանց հետ նույնպես փոփոխվելու են: Այդ օրը ոչ ոք մյուսի նկատմամբ չի բռնանալու: Բռնությունն ու խտրությունը վերանալու են, պատերազմը, սադրանքը, թշնամությունն ու վայրենաբարո վարքերն արմատախիլ են լինելու և ամեն մարդ, առանց դժվարության, ձեռք է բերելու իր իրավունքները: Եվ այսպես է, որ հավատքը Մահդիի նկատմամբ, հույսի աղբյուր է:  

 

Հին ժամանակներում փարավոնները հայտարարում էին, որ իրենք Աստված են , իսկ նեմրուտները բռնություն էին գործադրում: Այսօր նույնպես տեսնում ենք, թե Եմենում, Պաղեստինում ու Աֆղանստանում մանկահասակ երեխաներն ինչպես են իրենց ընտանիքների ոչնչացման ականատեսը լինում: Սակայն սա երկար չի տևելու: Մարդը հույս ունի և գիտի, որ այս բոլոր անախորժությունները կավարտվեն ու մարդն ավելի լուսավոր ապագա կունենա և անշուշտ, առաջնորդության արևը դուրս կգա մութ ամպերից ու աշխարհը կլուսավորվի: Կտարածվեն գիտակցությունը և եղբայրությունը: Մի աշխարհ, որտեղ մարդը դեպի ճշմարտություն ու սեր թռիչք է կատարելու մինչև հեռու հորիզոնները:

Եվ դա այն ժամանակն է, երբ նա գալու է:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը շնորհավորում է բոլոր մուսուլմաններին և ազատատենչներին՝ Մահդիի ծննդյան օրվա առիթով: