Նոռուզը նոր կյանք է ավետում
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i167316-Նոռուզը_նոր_կյանք_է_ավետում
Այս հաղորդման ընթացքում կխոսենք Նոռուզի և նրա կենսատու նշանների մասին, իսկ Նոռուզի գեղեցիկ երաժշտության հետ մեկտեղ ձեզ կծանոթացնենք իրանական ընտանիքներում այս օրերին տիրող մթնոլորտին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2022 22:05 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Նոռուզի և նրա կենսատու նշանների մասին, իսկ Նոռուզի գեղեցիկ երաժշտության հետ մեկտեղ ձեզ կծանոթացնենք իրանական ընտանիքներում այս օրերին տիրող մթնոլորտին:

Մարտի  21-ը, իրանական նոր տարվա առաջին օրը, համընկնում է Ֆարվարդինի 1-ին։

Շնորհավորելով իրանական նոր տարվա, նոռուզի կապակցությամբ,ներկայացնում ենք այս տոնին նվիրված հատուկ հաղորդում,որի ընթացքում կխոսենք Նոռուզի և նրա կենսատու նշանների մասին և Նոռուզի գեղեցիկ երաժշտության հետ մեկտեղ ձեզ կծանոթացնենք իրանական ընտանիքներում այս օրերին տիրող  մթնոլորտին։ Առաջարկում ենք նախ լսել  Նոռուզի առիթով Բախտիարիի գեղեցիկ երաժշտական մի հատված: Հնչում է ավանդական զուռնան: Այն նվագում է վարպետ  Մեհդիփուրը: 

Երկիրը, որ հոգնել է ձմռան ցրտից և ավելի քան երբևէ մաշված է, իր սրտում ցանկանում է լինել թարմ, նոր և կենսունակ: Երբ հյուսիսային կիսագնդում մոտենում է գարունը, ծառերը, բույսերը և ծաղիկները,  ցանկանում են արթնանալ ձմռան թմբիրից, կամաց-կամաց հանում են հին շորերը։ Երկիրը սկսում է կանաչել, ծառերը ծաղկում են, իսկ ծաղիկներն իրենց բուրմունքով բոլորին ասում են, որ գարունը մոտ է։ Գարնանային կյանքի բուրմունքը տարածվում է քաղաքներում ու գյուղերում և մարդկանց մեջ արթնացնում է  կյանքի ու եռանդի զգացում:

Մի քանի շաբաթ նախքան Նոռուզը , տան բնակիչները սկսում են աշխատել և ցանկանում են վերանորոգել իրենց տները և բնության պես մաքրել տան փոշին։ Մարդիկ Իրենց ու երեխաների համար նոր հագուստներ են գնում ու կամաց-կամաց պատրաստվում են դիմավորելու  նոր տարին։ Փողոցները մարդաշատ են, իսկ բիզնեսը ծաղկում է։

Ամենուր մարդկանց եք տեսնում, ովքեր մաքրում են պատուհաններն ու ծառուղիներն ու տները՝ ցանկանալով գարունը մտցնել իրենց կյանք։ Գարուն, որը նոր կյանք է խոստանում:

Հիմա, երբ տները մաքուր են ու գեղեցիկ, բնակարաններում պետք է տեղադրել բնության՝ թարմության և նորության գեղեցիկ խորհրդանիշ։ Վստահ Նոռուզի կանաչին տեսած կլինեք Նոռուզի Հաֆթսին սեղաններին։ Բնության և թարմության ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկը:

Մարդիկ նախ թրջում են ցորենն ու գարին, ոսպը, լոբին և այլն, լցնում թաց բամբակե կտորների մեջ, երբ բողբոջում են, դնում են տարայի մեջ և թողնում են աճեն ու զարդարեն հաֆթսինի սեղանը։ Կանաչը խորհրդանշում է վերածնունդ և կանաչապատում: Տոնական սեղանին դրվում է նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե),որպեսզի որ հաջորդ տարի կլինի թարմ, փարթամ և բեղմնավոր տարի:

Իրանական նոր տարվա առավոտը ամենագեղեցիկ առավոտներից մեկն է: Նոռուզի առավոտը տներում ուրախություն ու երջանկություն է տիրում ու երջանկության ժպիտը դրոշմվում է ընտանիքների անդամների դեմքերին։ Հաջորդիվ կլսենք «Սոբհե Այդե» երգը հանգուցյալ Ֆերեյդուն Փուր Ռեզայիի կատարմամբ։

Գեղեցիկ երաժշտություն լսեցինք հանգուցյալ Ֆերեյդուն Փուր Ռեզայիի ձայնով։ Այս կտորը նկարագրում է գարունը և Նոռուզը, որում ավետում է Նոռուզի լուսաբացը: Գիլանի շրջանի երաժշտությունը բարբառային մեծ բազմազանություն ունի, իսկ Ֆրեյդուն  Փուր Ռեզան գիլանցի երգիչ էր, ով կարող էր կարդալ գիլակի մի գուշե կամ մողամ երգել  Արևելյան և  Արևմտյան  Գիլանի մի քանի բարբառներով և հնչերանգներով՝ դիտարկելով նույն շրջանի բարբառի մանրամասները: Նրա երգերը լի են պարզությամբ  և ներառում են գիլակի բազմաթիվ սովորույթներ, ավանդույթներ և լեգենդներ: 

Նոռուզը խոստանում է Նոր տարվան լինել նոր ու թարմ, իսկ նոռուզյան սեղանը այլ գույն ու հոտ ունի։ Հինավուրց այս գեղեցիկ ծեսը, որը կապված է մարդկանց կրոնական համոզմունքների հետ, օրհնվում է նաև աղոթքով։

Նոռուզը՝ նոր կյանքի ու գարնան խոստումը, Աստծո քաղցր ժպիտն է։ Իրանցիները գարունը նշում են իրենց իրանա-իսլամական ավանդույթներով և Նոռուզը համարում են իրենց գիտակցությունը թարմացնելու լավագույն հնարավորությունն ու հույսի ու կենսունակության խորհրդանիշը:

 

Նոր տարին գալիս է խորը հանգստությամբ, հույսով և նպատակներին հասնելու, ապագան կերտելու և առաջ շարժվելու մղումով:

Նոռուզը նման է գարնանային գեղեցիկ զգեստի, որով իրանցիները մեծացել են մանկուց և կարծում են, որ դա իրանական ամենագեղեցիկ ավանդույթներից է։ Հնագույն և ազգային տոնակատարությունը իրանական մշակույթի տարրերից մեկն է, որը պահպանել է իր դինամիկան հազարավոր տարիներ և փոխվել է հասարակության էվոլյուցիայի հետ և գոյատևել է իրանական մշակույթի համատեքստում, և ցանկացած էթնիկ պատկանելության բոլոր իրանցիները նշում են այն:

Նոռուզը երեխաների համար այլ գույն ու հոտ ունի: Թերևս մանկության այս հիշողություններն են Նոռուզը դարձրել իրանցիների ամենագեղեցիկ ազգային տոներից մեկը: Մանկության այս հիշողություններն են, որ Նոռուզը դարձրել են կյանքի խոստում,  և երբ Նոռուզը մոտենում է, հույսը կենդանանում է սրտերում:

Ձեր լսած երաժշտությունը պարսկերեն էր,որը կատարվել է իրանական փոփ երգիչներից հանգուցեալ Ֆարհադ Մեհրդադի ձայնով։ Երգում խոսվում է Նոռուզի, մանկության հուշերի, Հաֆթսին սեղանի վրա դրված գունեղ ձվերի և ընտանիքի անդամների կողմից միմյանց նվիրած նվերների մասին:

Նոռուզը բացի Իրանից շատ այլ երկրներում է նշվում, ինչը վկայում է անցյալում իրանական մշակույթի տարածվածության մասին։ Այդ երկրների թվում են Տաջիկստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Աֆղանստանը և շատ այլ երկրներ։

Ռադիոլսող բարեկամներ, մոլորակի որ հատվածում էլ որ գտնվեք, հատկապես այն երկրներում, որտեղ նշվում է հինավուրց Նոռուզը, մաղթում ենք ձեզ գարնանային գեղեցիկ օրեր և հուսով ենք, որ գարնան գալուստը կյանքի ու թարմության խոստում կլինի։

​​Հաղորդման վերջին հատվածում ձեզ առաջարկում ենք ունկդնրել Հարավային Խորասանի շրջանի  երաժշտություն,որը նվիրված է նոռուզին: Բիրջանդի այս երաժշտությունը կատարում է «Ռաստակ» խումբը։ Ռաստակը իրանական այն խմբերից է, որը գեղեցիկ երգել է իրանական ժողովրդական երգեր։ «Ռաստակ»-ը իրանական այն խմբերից է, որը գեղեցիկ իրանական ժողովրդական երգեր  է կատարում։

Ժողովրդական երաժշտության այս հատվածը  ավեվում է Նոռուզի գալուստը, պատմում է Աստծուն միանալու մասին և ընդգծում աշխարհի անկայունությունը։Ձեզ մաղթում ենք բարի ունկնդրում: