Նոռուզն Իրանի տարբեր շրջաններում(1)
Տոները համարվում են բոլոր մշակույթների համընդհանուր առանձնահատկությունը: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք նոռուզյան մի շարք ծեսեր:

Իրականում տոնն ուրախություն է ու փառաբանություն՝ ինչ որ նվաճման, հաղթանակի կամ մի երկնային հրաշքի համար, որից օգտվել է հասարակությունը: Նոռուզն ամենահին տոներից մեկն է, որը դարերի ընթացքում փոխանցվել է սերընդե սերունդ, մարդկային ու մշակութային ամենագեղեցիկ դրսևորումներով:

Նոռուզի ընթացքում Իրանի պատմական ողջ տարածքում տարբեր տոնակատարություններ են տեղի ունենում: Իրանական հնամենի գաղափարի համաձայն մարդուն անհրաժեշտ է ոչ միայն մարմնի, այլ նաև հոգու առողջություն: Մարդը պետք է ուրախանա, որպեսզի կարողանա տխրությունը վանել իրենից և ուրախ ապրել: Այդ տոներից մեկը Նոռուզն է: Նոռուզն ամենաուրախ տոներից է, որով մեկնարկում է Նոր տարին: Արևային օրացույցով տարվա առաջին օրն Իրանում համընկնում է ֆարվարդին ամսի մեկի հետ և համարվում է Նոր տարի: Պետք է նշել, որ Նոռուզը չի սահամանափակվում ներկա Իրանի աշխարհագրական սահմաններով և տոնվում է բոլոր այն երկրներում, որտեղ առկա է իրանական մշակույթ: Նոռուզն իր օրացույցի ու աշխարհագրական առանձնահատկությունների համաձայն, որպես ազգային տոն է նշում 12 երկիր:
Պետք է ասել, որ Նոռուզը ոչ պաշտոնապես նշում են նաև Հնդկաստանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Ռուսաստանի Թաթարստանում, Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում, Կանադայում, Չինաստանում, Էմիրություններում և Շվեդիայում:
Ահա թե ինչպես են նշում Նոռուզն Իրանի տարբեր շրջաններում:
Նոռուզի ամենակարևոր խորհրդանիշերը Հաջի Ֆիրուզն ու Ամու Նոռուզն են: Այս երկու կերպարներն ուրախ պարելով ու երգելով, ավետում են Նոռուզի գալուստը: Հաջի Ֆիրուզը ճանաչված կերպար է Իրանի ժողովրդական մշակությում, որը քաղաքից քաղաք գնալով մարդկանց ավետում է Նոռուզի գալուստը: Նա ունի նիհար կազմվածք, սևամորթ է և կրում է կարմիր գլխարկ ու հագուստ: Նա ձեռքում բռնած ունի դափ կամ թմբուկ և երգելով ու պարելով մարդկանց ավետում է Նոռուզի գալուստը:
Հաջի Ֆիրուզի սև մաշկը ձմռան ցրտի խորհրդանիշն է, իսկ կարմիր շուրթերն ու հագուստը՝ գարնան: Ըստ երևույթին, դա ցույց է տալիս, որ գարունը գալու է՝ փարատելու ձմռան սևությունը: Հաջի Ֆիրուզն իր երգերում մարդկանց հրավիրում է ուրախանալ, ծիծաղել, ժպտալ ու նրանց լավ տարի է ցանկանում:
Հիմա լսենք իրանական ժողովրդական երգերի հավաքագրող և երգիչ Մորթեզա Ահմադիի մի քանի կատարումներ:
Բացի Հաջի Ֆիրուզից պետք է խոսել նաև Ամու Նոռուզի կամ Բաբա Նոռուզի՝ Նոռուզ հորեղբոր մասին: Ամու Նոռուզը միշտ Հաջի Ֆիրուզի հետ է: Բաբա Նոռուզը կամ Ամու Նոռուզը ժամանակի խորհրդանիշն է: Ու քանի որ նա ծեր է, ունի սև մորուք, սպիտակ մազեր, կրում է սպիտակ շարֆ և սպիտակ հագուստ: Նա գալիս է սարերից, մի ձեռքում ունի ձեռնափայտ և գնում է քաղաքաների ու գյուղերի ուղղությամբ: Բաբա Նոռուզը համարվում է Նանե Սարմայի՝ Ձմեռ տատիկի ամուսինը: Ըստ ավանդության, Նանե Սարման, ամեն տարի գարնան առաջին օրը սպասում է, որ հանդիպի Ամու Նոռուզին: Սակայն մինչև նրա գալը, քունը տանում է ու քնում է, իսկ երբ արթնանում է, հասկանում է, որ Ամու Նոռուզը եկել է ու գնացել:
Մեկ այլ ավանդապատման մեջ Նանե Սարման միակն է, որ կարող է տարվա մեկ գիշեր տեսնել Ամու Նոռուզին: Այդ գիշերվանից հետո, Նանե Սարման թողնում է Բաբա Նոռուզին ու հեռանում, որպեսզի հաջորդ տարի նույն օրը նորից հանդիպի նրան:
Թանկագին բարեկամնր, Նոռուզի ու Նոր տարվա հետ միասին, Իրանի քաղաքներում ու գյուղերում տեղի են ունենում տարբեր ծեսեր ու արարողություններ: Որպես օրինակ, Իրանի ազերիները կատարում են մի տիկնիկային ներկայացում, որի հերոսը՝ արու այծը, երգում է գարնանային երգեր: Իրանական հին աղբյուրներում այծը խորհդանշում է տոկունություն, բարձրունքի հասնել և պտղաբերություն: Այս ծեսի ժամանակ, մասնակիցները երգում են Նոռուզի և տոնի վերածննդի մասին երգեր:
Շարունակենք հաղորդումը, լսելով Իրանի ազերիաբնակ նահանգներում երգվող նոռուզյան երգերւ:
Իրանի Ատրպատական նահանգում նշվող ամենագեղեցիկ տոներից մեկը Սայան տոնն է, որը նշվում է Նոռուզից մի քանի օր առաջ: Սայա նշանակում է նա, ով հարգում է: Ըստ ավանդույթի, Սայայի արարողության ժամանակ, աշուղները, որ կրում են գունավոր կամ հովվի հագուստ, նոռուզից մի քանի շաբաթ առաջ, սկսում են անցնել քաղաքից քաղաք, տնից տուն և գարնանային երգեր երգելով ու իրենց ձեռքում եղած երկու փայտերն իրար խփելով, ավետում են գարնան գալուստը: Նրանք իրենց երգերի դիմաց ստանում են քաղցրավենիք, ընդեղեն կամ գումար:
Իրանի արևմուտքում նոռուզյան տոնակատարությունը համադրվում է տվյալ տարածքի մշակույթի, լեզվի, ընկալումների ու կենսակերպի հետ: Այս տարածքում, հատկապես քրդաբնակ շրջաններում կազմակերպվող նոռուզյան ծեսերից մեկը Միր Նոռուզին է: Այս ծեսը ներակայացնում է երգիծական ներկայացում, որում մի հոգի ընտրվում է նոռուզյան ժամանակաշրջանի հրամանատար և շրջանի կառավարումը հանձնվում է նրան: Տոնը շատ նման է բարեկենդանին: Մարդիկ կրում են դիմակներ և Միրնոռուզի ուղեկցությամբ շրջում տնից տուն: Նրանք երգում են տարբեր երգեր, ավետում ձմռան ավարտն ու ստանում նվերներ:
Այժմ լսենք այդ երգերից մեկը:
Իրանի Խորասան շրջանի բնակիչները նույնպես կազմակերպում են Միր Նոռուզի ծեսը: Այս երգիծակաան ներկայացման ընթացքում, մի դիմակով կատակասեր անձ ընտրվում է իշխան, հրամանատար: Նա ձիու վրա նստած հրամաններ է արձակում և մարդկանցից պահանջում վճարել հարկերը: Մարդկանց մի խումբ, դհոլ ու զուռնա նվագելով, ու ժողովրդական երգեր երգելով, հետևում է նրան: Պետք է ասել, որ Միր Նոռուզի բոլոր հրամանները նպաստում են նրան, որպեսզի մարդիկ ուրախանան ու զվարճանան: Իսկ երբ ավարտվում է Նոռուզի տոնը, որը տևում է 13 օր, գյուղի բնակիչները, դհոլ ու զուռնա նվագելով, իշխանին գցում են ջրավազանը, հանում իշխանական հագուստն ու տալիս այլ հագուստ և ասում են, որ ավարտվել է նրա՝ խան լինելու ժամանակը:
Թանկագին բարեկամներ, շնորհակալություն, որ մեզ հետ էինք, հաջորդ հաղորդման ընթացքում կներկայացնենք նոռուզյան այլ ծեսեր: