Ֆարվարդինի 29-ը, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օրն է
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i169684-Ֆարվարդինի_29_ը_Իրանի_Իսլամական_Հանրապետության_բանակի_օրն_է
Լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում, Ֆարվարդինի 29-ը հռչակվել է, որպես Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օր։ Այս հաղորդման ընթացքում համառոտ կանդրադառնանք այս օրվա հռչակման պատճառներին, ինչպես նաև կքննարկենք բանակի դերը՝ Իրանի իսլամական հեղափոխության կայունացման գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2022 13:43 Asia/Tehran

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի նախաձեռնությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում, Ֆարվարդինի 29-ը հռչակվել է, որպես Իրանի Իսլամական Հանրապետության բանակի օր։ Այս հաղորդման ընթացքում համառոտ կանդրադառնանք այս օրվա հռչակման պատճառներին, ինչպես նաև կքննարկենք բանակի դերը՝ Իրանի իսլամական հեղափոխության կայունացման գործում։

Ֆարվարդինի 29-ը համընկնում է Բանակի օրվան և ոգեկոչում է բանակի ցամաքուժի մարտիկների սխրագործություններն ու հերոսությունները :Թեև  Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի առումով  իրենց անժխտելի,կարևոր ու ազդեցիկ  դերն են ունեցել ժողովրդի զանազան խավերը,  բազմաթիվ  գործոններ ու տարրեր,սակայն  միևնույն ժամանակ այս խավերից որոշները եղել են առանցքային և վճռորոշ գործոններ ու տարրեր,այդ թվում հիշարժան է  բանակայինների կարեւոր դերն ու աջակցությունն Իրանի ժողովրդական հեղափոխությանը։

Իրանի ժողովրդի հեղափոխական շարժումը ճնշելու համար,թագավորի  լծակներից էր բանակը ,որին խիստ կապված էր և հույսով էր ,որ զգայուն պայմաններում կարող է նրա օգնությամբ կասեցնել ժողովրդի հեղափոխական ընթացքը,սակայն հեղափոխության զգայուն պայմաններում , բանակը երես թեքեց թագավորից  և միացավ հեղափոխությանը, հուսահատության մատնելով  թագավորին և նրա օտարերկրյա համախոհներին։

Այս հարցում ամենակարեւոր եւ գլխավոր գործոնը մարդկային գործոնն էր, որը ցանկացած ռազմական ուժի ամենակարեւոր հատվածն  է։Բանակի կառույցը բաղկացած էր կրոնական, ժողովրդական ու հայրենասիրական ուժից։Բանակի որոշ հրամանատարների և կառույցի միջև խտրականությունն ու հակասությունը,արգելք հանդիսացավ այս երկու ուժերին միավորվել և հասկանալ միմյանց,և իվերջո, հեղափոխության առաջնորդի և հեղափոխականների կողմից բանակի կառույցը ներգրավելու առումով արդյունավետ ռազմավարություններ որդեգրվելով,զինյալ ուժերը, որոնք թագավորի և նրա համախոհների կարծիքով համարում էին իր ամենակարևոր հաղթաթուղթը,ճիշտ այն ժամանակ, երբ թագավորը նրանց կարիքն ուներ,երես թեքելով նրանից և միանալով ժողովրդին,չեզոքացրին մինչև ատամները զինված փահլավիների բանակին , այն ներկայացնելով  ապարդյուն ուժ։

Հատկանշական է,որ լուսահոգի  Իմամ Խոմեյնին երբեք ժողովրդին ու հեղափոխությանը ,բանակի դիմաց չի հանել և իշահ  հեղափոխության է օգտագործել ռազմական ուժերի առավելագույն կարողականությունը:Լուսահոգի Իմամ Խոմեյնին ,1357 թվականի աբանի 4-ին բանակին ուղղած մի հաղորդագրությամբ հայտարարել է .« Ողջույններս փոխանցեք  բանակի հարգարժան ղեկավարներին և բարևեք ցամաքային, ռազմածովային և օդային ուժերին,Իրանը ձեր երկիրն է, իսկ Իրանի ժողովուրդը ձեր ժողովուրդն  է, միացե՛ք ժողովրդին։Ես գիտեմ, որ ձեզանից շատերը հավատարիմ են ժողովրդին, երկրին և իսլամին և անհանգիստ  եք դավաճան թագավորի , նրա հարազատների ու միջազգային հանցագործների այս սպանությունների ու թալանի համար,երբեմն ձեր մասին տեղեկությունները հասնում են ինձ, ձեր ժողովուրդը զգայուն պահեր է ապրում:Դուք առավել քան ուրիշները հաշվետու եք բարձրյալն Աստծու,քաջարի ժողովրդի ու ապագա սերունդների առաջ։Ծառայե՛ք քաջաբար և փշրեք  գերության շղթաները և իսլամի ու երկրի այս դավաճանին հնարավորություն մի տվեք և հպարտություն պարգևեք ինքներդ ձեզ և ժողովրդին»:

Բանակի նկատմամբ Իմամի խելամիտ և իմաստալից մոտեցման փայլուն ու արժանավայել արդյունքներից էր՝ զորանոցներից զինվորականների հարաճուն փախուստը ,չդիմադրել ժողովրդին,քայլարշավների ժամանակ միանալ ժողովրդին, լուսահոգի Իմամի ներկայությամբ բահմանի 19-ին  ռազմաօդային ուժերի աշխատակիցների շքերթը ,հրամանատարների հրահանգներին չենթարկվելը և միապետական ու դաժան թագավորական համակարգի փլուզումը:

Հեղափոխության հաղթանակով և հասարակության հիմքերի ու արժեքային չափանիշների վերափոխմամբ,կարևոր հարցերից մեկը այն էր,որ հեղափոխությունը և դրա առաջնորդը ի՞նչ տեսակետ ունեն բանակի վերաբերյալ: Նման պայմաններում ,հեղափոխության երդվյալ թշնամիները սկսեցին միասնաբար վանկարկել բանակը կազմալուծելու չարաբաստիկ երգը: 

Այդ օրերին ,երբ զանազան խմբեր սկսել էին իրենց աշխատանքները,նրանցից շատերը, որոնք  ունեին մարքսիստական ​​և ծայրահեղական գաղափարներ,տարբեր պատրվակներով բանակայիններին ,որոնք միացել էին հեղափոխությանը ,անվանում էին իմպերիալիստական ու հակաժողովրդական և իրենց կարգախոսերում  արծարծում էին բանակի կազմալուծումը,ժողովրդական կամ միաստվածյան առանց դասակարգման բանակի ստեղծումը,քանզի բանակի միացումը իսլամական համակարգին համարում էին իրենց նենգ ծրագրերի չիրականացման  պատճառը:  

Իպեպ ,երբ 1357 թվականի բահմանի 19-ին , բանակի օդուժի ուսանողները հանդիպեցին լուսահոգի իմամ Խոմեյնիին ,բանակայինները ավելի խիստ թափով սկսեցին միանալ իսլամական հեղափոխությանը և իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ,առաջին իսկ օրվանից սկսեցին իրենց աշխատանքը իսլամական հեղափոխությունը պաշտպանելու համար: Առաջին բախումներն ու անկարգությունները սկսվեցին  Թուրքմենսահրայի շրջանում՝ (նախկին) խորհրդային միության սահմանների մոտ  , ձախակողմյան խմբավորումների և իմպերիալիստական  վարձկանների միջոցով , նպատակ ունենալով՝ տարածաշրջանի համար ինքնավարություն ձեռք բերել,որը չեզոքացվեց բանակի ցամաքային ուժերի կամավորներից մի գվարդիայի  գործուղմամբ : Բանակը ձգտում էր վերահսկել անկարգությունները այլ շրջաններում, ինչպիսիք էին Քուրդիստանը և արևմտյան Ատրպատականը:

Այդ ընթացքում լուսահոգի Իմամը ,որպես բանակի ամենամեծ սրտցավն ու հովանավորը, ասպարեզ իջավ  ու պատմական հրամանագրով Ֆարվարդինի  29-ը հայտարարեց Բանակի օր և բանակին կոչ ուղղեց ,որ այդ օրը բոլոր քաղաքներում շքերթի մասնակցելով իրենց հովանավորությունը հայտնեն Իսլամական Հանրապետության և Իրանի վեհ ժողովրդի նկատմամբ և պատրաստակամություն հայտնեն երկրի սահմանները պահպանելու և անկախության ճանապարահին անձնազոհության համար:Իմամ Խոմեյնին այդ քայլը կատարեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից մոտ երկու ամիս անց, եւ բանակի դեմ դավադրությունները խափանվեցին։

Լուսահոգի Իմամի պատմություն կերտող ուղերձը հրապարակելուց հետո  բանակայինները  գործնականում ապացուցեցին , որ արժանի են  հովանավորել ու աջակցել առաջնորդին և այդ առումով,Իսլամական հեղափոխության հաղթանակի տարիներին ու դրանից հետո հսկայական ու հիշարժան սխրագործություններ կերտելով, Իրանի ժողովրդի  ապստամբության սխրագործությունների  պատմության էջերում ,նոր էջեր ավելացրեցին ,ինչպես օրինակ  հիմնարար և վճռական դեր և փայլուն ու արժեքավոր ներկայություն դրսևորեցին  իսլամական հայրենիքի տարբեր հատվածներում հակահեղափոխական խմբավորումների ու տարրերի  ոչնչացման գործում, սրբազան ութամյա պաշտպանության  տարիներին,համաշխարհային իմպերիալիզմի համակողմանի ներխուժման դիմաց անձնազոհություններ ու սխրագործություններ իրականացրին ,ինչպես նաև երկրի վերակառուցման ու վերանորոգման շրջանում ուշագրավ աշխատանքներ կատարեցին , նաև ժամանակին ներկա  գտնվեցին այն վայրերում , որտեղ ժողովուրդը դեմ հանդիման էր կանգնած դժվարությունների դիմաց ,ինչպես բնական աղետների դեպքում օգնությունը : Սրբազան պաշտպանության տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության բանակը,ավելի քան 48000 նահատակ է նվիրաբերել։Բանակի ականավոր նահատակներից են՝գեներալ-մայոր Մոհամմադ Վալի Ղարնին, գեներալ-մայոր Վալիոլահ Ֆալահին, գեներալ մայոր  Ալի Սայադ Շիրազին, գեներալ-մայոր Աբբաս Դորանը, գեներալ-մայոր Աբբաս Բաբային, գեներալ-մայոր Ջավադ Ֆաքուրին, գեներալ-մայոր Յուսեֆ Քոլահդուզը, Գեներալ -մայոր Մանսուր Սաթարին ,որոնցից յուրաքանչյուրը  Իրանի տարածքային ամբողջակնությունը պաշտպանելու համար աննախընթաց քայլեր է իրականացրել: Իրանի Իսլամական Հանրապետության բանակը Իսլամական հեղափոխության հաղթանակից 43 տարի անց Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի ամենաուժեղ բանակներից մեկն է։Իրանի Իսլամական Հանրապետության բանակի տեխնիկայի մեծ մասը ներքին արտադրություն է,և  այս կարևոր նվաճմանը երկրի ռազմական գիտնականները կարողացել են հասնել ՝ պատժամիջոցի սպառնալիքը հնարավորության վերածելով։Իսլամական Հանրապետության բանակի նավատորմն այսօր հզորությամբ ներկա է ազատ  ջրերում, և  վերջերս ազատ  ջրեր է ուղարկվել 80-րդ նավատորմը։Անցյալ տարի Ատլանտյան օվկիանոս է ուղարկվել նաև 75-րդ ռազմավարական ռազմածովային նավատորմը և մասնակցել էր  Ռուսաստանի  ռազմածովային շքերթին, որը ռազմածովային ուժերի կարևոր ձեռքբերումներից էր, և Իսլամական հեղափոխության առաջնորդը նույնպես բարձր է գնահատել այս հաջողությունը։Իսլամական հեղափոխության առաջնորդը , Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Մուսավիին հղած գրության մեջ նշել է.«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, 75-րդ նավատորմի օվկիանոսային առաքելությունը լիարժեք հաջողությամբ իրականացնելը պատիվ է:Այս արժանի արարքը մեծ պարծանք  է  Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի, Զինված ուժերի ու երկրի համար։ Արժանագույնս գնահատեք՝ հրամանատարներին, անձնակազմին և բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս առաքելության մեջ: ԻԻՀ-ի բանակի ծովուժը էլ ավելի զարգացնի իր մասնագիտական, տեխնիկական և գիտական ​​պատրաստվածությունները։Հաջողություն Ձեզ»: