Ալին՝ արարչագործության գոհար (Նվիրված իմամ Ալիի նահատակության տարելիցին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i169990-Ալին_արարչագործության_գոհար_(Նվիրված_իմամ_Ալիի_նահատակության_տարելիցին)
Ալի Իբն Աբի Թալեբը շիա մուսուլմանների առաջին իմամն է, Մոհամմադ մարգարեի հորեղբորդ որդին ու նրա փեսան: Նա Աբդութալեբի և Ֆաթիմա Բենթ Ասադի որդին էր, Ֆաթիմա Զահրայի ամուսինը և իմամ Հասանի, իմամ Հոսեյնի ու Զեյնաբի հայրը: Իմամ Ալին 656-661թթ. (հիջրեթի 35-40 թթ.) ղեկավարել է իսլամական խալիֆայությունը: Նա մեծ հեղինակություն էր վայելում մուսուլմանների շրջանում: Այժմ Ներկայացնում ենք հատուկ հաղորդում իմամ Ալիի նահատակության տարելիցի կապակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2022 20:29 Asia/Tehran

Ալի Իբն Աբի Թալեբը շիա մուսուլմանների առաջին իմամն է, Մոհամմադ մարգարեի հորեղբորդ որդին ու նրա փեսան: Նա Աբդութալեբի և Ֆաթիմա Բենթ Ասադի որդին էր, Ֆաթիմա Զահրայի ամուսինը և իմամ Հասանի, իմամ Հոսեյնի ու Զեյնաբի հայրը: Իմամ Ալին 656-661թթ. (հիջրեթի 35-40 թթ.) ղեկավարել է իսլամական խալիֆայությունը: Նա մեծ հեղինակություն էր վայելում մուսուլմանների շրջանում: Այժմ Ներկայացնում ենք հատուկ հաղորդում իմամ Ալիի նահատակության տարելիցի կապակցությամբ։

Հիջրեթի 40 թվականի Ռամազան ամսվա 19-ին, իմամ Ալին իր դստեր Ումմ Քոլսումի տանը իֆթարի համեստ ընթրիքի հյուրն էր։ Այդ գիշեր նա շատ նայեց երկինք և կարծես գիտեր, որ մոտ է Աստծու առաքյալի և իր կնոջ՝ Ֆաթիմա Զահրայի հետ հանդիպումը: Ումմ Քոլսումը անհանգստանում էր իր հոր համար և խնդրում նրան ավելի երկար մնալ իր մոտ:Բայց Ալին  առավել քան երբևէ ցանկանում էր գնալ մզկիթ  աղոթելու, Աստծուն պաշտելու և  Աստծու հետ  խոսելու համար, ուստի գնաց Քուֆայի մզկիթ: Ճանապարհին նա լուռ աղոթք էր մրմնջում: Մզկիթում  սկսեց աղոթել և Տիրոջ փառքը գովերգել և մինչև  լուսաբաց շարունակեց աղոթքը: Աղոթելուց հետո բարձրացավ մզկիթի տանիքին ու բարձրաձայն ազան կանչեց: Այդ ժամանակ մի չարամիտ մարդ թրով մոտենում էր նրան։ Երբ Ալին սկսեց նամազ անել, այդ դաժան մարդը` Իբն Մոլջամն իր թունավոր  թրով հարվածեց  նրա գլխին։ Այդ հարվածից հետո արյուն հոսեց, սակայն Ալին միայն բացականչեց. «Երդվում եմ հանուն Աստծու, որ փրկվեցի»:

Միթե մարգարեն Ալիին չի՞ ներկայացրել, որպես իր օրինական իրավահաջորդը և  միթե  Ալիի  վերաբերյալ խորհուրդներ չի՞ տվել ումմային: Միթե նա չի՞ ասել. «Ալին ինձանից է, և ես՝ Ալիից։ Ալին մարդկանց մեջ ամենալավն է, և ով կասկածում է նրան, նա անհավատ է: Միթե Մարգարեն Ալիին չի ներկայացրել որպես Սեդիղ Աքբար, որը թարգմանաբար նշանակում է մեծ ճշմարտախոս և Ֆարուղ Ազամ՝ արդարն անարդարից բաժանող: Ի՞նչ պատահեց այս մարդկանց հետ: Միթե նրանք չե՞ն լսել, որ Աստծու առաքյալն  ասել է. «Ալի, ով հնազանդվում է քեզ, հնազանդվում է ինձ, և ով թշնամանք է տածում քեզ, թշնամանք  է տածում իմ նկատմամբ, և ով ինձ թշնամի է համարում, Աստծուն է թշնամի համարում»։

Ռամազան ամսի 21-ն էր, և այդ ողբերգական դեպքից երկու օր էր անցել։ Իմամը անկողնում էր։ Ալիի սիրահարները արցունքն աչքերին տան մոտ աղոթում էին նրա համար։ Ալիի  համեստ տանը Զեյնաբը լուռ արցունք էր թափում։ Հոսեյնը հոր խորը վերքի վրա նոր կտոր է դնում։ Հասանը  ցավով լի սրտով սրբում էր  հոր ճակատի քրտինքը։ Աբբաս Իբն Ալին օգնում էր Հասանին և Հոսեյնին, մինչդեռ նրա սրտում իրարանցում էր: Իմամ Ալին՝ միստիկների ձգտումների Քաաբան, Զահեդանի ղիբլան և Աստծու սրբերի օրինակը  կյանքի վերջին պահերն էր ապրում: Նա, ով Աստծու առաքյալի լիակատար հայելին էր և մարդկային բոլոր առաքինությունների կրողը, նա, որ գիտությամբ ու առաքինությամբ, բարոյականությամբ ու մեծահոգությամբ, քաջությամբ ու  ճգնությամբ, բարեպաշտությամբ, առատաձեռնությամբ ու արժանապատվությամբ հայտնի էր  բոլորի,  նույնիսկ իր թշնամիների շրջանում, իր վերջին շունչն էր փչում։ 

Գիշերն իմամ Ալին իր շուրջ հավաքեց իր երեխաներին ու ընտանիքի բոլոր անդամներին՝ նրանց հրաժեշտ տալու համար: Բոլորի աչքերից արցունք էր հոսում։ Իմամն ասաց. «Ինձանից հետո, Աստված ձեզ պահապան լինի»։

Երբ թույնն ազդում էր իմամի վրա, և նրա օրհնյալ ճակատից մարգարիտի պես քրտինք էր  հոսում, նա իր օրհնված ձեռքով սրբում էր ճակատի քրտինքը։

Նա ասաց. «Աստծու առաքյալից լսել եմ, որ երբ մոտենում է հավատացյալի մահը,  մարգարիտի պես թացանում է նրա ճակատը, և նրա ցավը մեղմանում է:  Իմամ Ալիի այդ խոսքից հետո, լսվում է  Զեյնաբի և Ում Քոլսումի լացի ձայնը։  Իմամ Հասանն ասում է. «Ով հայր, դու այնպես ես խոսում, կարծես հուսահատվել ես ապաքինումից»:
Ալին  ասաց. «Իմ սիրելի զավակ, այս դեպքից մեկ գիշեր առաջ ես երազում տեսա Աստծու առաքյալի լրջությունը, և բողոքեցի նրան այս ումմայի  հալածանքների համար: Նա ասաց. «Անիծիր նրանց»։   Ես ասացի. «Ով Աստված,  իմ  փոխարեն վատերի նշանակիր  նրանց  իշխելու համար և ավելի լավ մարդկանց ինձ բաժին հանիր»։  Ապա Աստծու առաքյալն ասաց․ «Աստված պատասխանեց քո աղոթքին, Նա  երեք գիշեր հետո քեզ կբերի ինձ մոտ: Երեք գիշերն արդեն անցել է»։

Այնուհետև իմամն ասում է. «Ով Հասան, ես քեզ կտակում եմ քո եղբորը՝ Հոսեյնին, դուք ինձանից եք, իսկ ես՝ ձեզանից»: Հետո Ալին  դիմեց մյուս երեխաներին և կարգադրեց չհակառակվել Հասանին և Հոսեյնին և հնազանդվել նրանց: Ուստի նա ասում է. «Թող Ամենակարողը ձեզ բարի համբերություն տա: Այս գիշեր ես կթողնեմ ձեզ և կմիանամ իմ սիրելի Մոհամմադ Մոսթաֆային, ինչպես նա խոստացել է ինձ»:

Իսլամական հետազոտողներից մեկը համոզված է, որ Ալիի մասին Մոհամմադ մարգարեի պատմածներից շատերը  մարգարեի կյանքի վերջին տարվա իրադարձություններից են։

Մարգարեն գիտեր, որ Ալին իր իրավահաջորդը, իր աչքի լույսը, իրենից հետո, ինչպիսի տխրությունների և անհանգստությունների առջև կհայտնվի ումմայի կողմից։

Մարգարեն գիտեր, որ կան աղանդներ, որոնցից յուրաքանչյուրը կգնա իր ճանապարհով, մինչդեռ իսլամի ճշմարտությունը և ուղիղ ճանապարհը Ղուրանին և Ահլե Բեյթին  հետևելու մեջ է: Մարգարեն գիտեր, որ Խավարեջ կոչվող ծայրահեղական խումբը  իր թունավոր թրով կհարվածի Ալիի գլխին և նրան, ով կրոնապաշտության կատարյալ օրինակ է, նրան կներկայացնի որպես կրոնից հեռու անձնավորություն: Ծայրահեղականությունը միշտ առաջացել է տգիտությունից և ծանր հարվածներ է հասցրել իսլամին, և այդ մահաբեր հարվածները շարունակվում են:

Խավարեջ ծայրահեղական խումբը իր թրով հարվածեց իմամ Ալիի գլխին, չնայած նույնիսկ ամենաոխերիմ թշնամին, այսինքն Մոավիեն խոստովանել է իմամ Ալիի  առաքինությունների մասին։

Իմամ Ալին իր կյանքի վերջին օրերին  մարդկանց կոչ արեց խորապես ընկալել աշխարհի անցողիկ էությունը և ընտրել նյութական կյանքի դժվարությունից ձերբազատվելու ավելի լավ  ճանապարհ: Իմամը շատ կարճ և իմաստալից արտահայտություններով իր կյանքը համարեց մեծ դաս և ասաց. «Երեկ ես ձեր ընկերն ու ուղեկիցն էի, իսկ այսօր դաս եմ ձեզ համար, և վաղը կբաժանվեմ ձեզանից... Վաղը երբ կտեսնեք իմ թափուր տեղը, կզգաք, թե որքան ապերախտ է  աշխարհը». (քարոզ 149)

Նահատակվեց իմամ Ալին՝ առաջին մուսուլմանը, Աստծու առաքյալի աջակիցը, արիության, սիրո և կարեկցանքի, արդարության և արդարության խորհրդանիշը:

Ցավակցություն  ենք հայտնում իմամ Ալիի  նահատակության  տարելիցի կապակցությամբ։