Պայծառ ապագա(36)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանի անվտանգության ոլորտում գրանցված Իսլամական հեղափոխության ձեռքբերումներին:
Բարև ձեզ թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Պայծառ ապագա» հաղորդաշարի հերթական թողարկումը: Շաբաթական հեռարձակվող այս հաղորդաշարի ընթացքում խոսում ենք Իսլամական հեղափոխության վերջին 4 տասնամյակների ձեռքբերումների մասին՝ իսլամական հեղափոխության հեռանկարը ուրվագծելու համար։ Նախորդ հաղորդման ժամանակ խոսեցինք իսլամական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից մեկի՝ անվտանգության մասին: Ցանկացած կառավարության ամենակարեւոր պարտականություններից մեկը երկրի բոլոր հատվածների անվտանգությունն ապահովելն է:
Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ Իրանի հետախուզության, անվտանգության և իրավապահ մարմինների կարևորագույն պարտականությունը թագավորական ընտանիքի և միապետությանը հավատարիմների շահերի ապահովումն էր: Փաստորեն, վերջին 200 տարում ուժեղ, ազգային կառավարության բացակայության և ժողովրդական ուժի հիման վրա իշխանության բացակայության պատճառով Իրանի հյուսիսի, հարավի, արևմուտքի և արևելքի տարբեր հատվածներ բաժանվեցին։ Իշխանություն, որն ընդունակ չէր ապահովել երկրի անվտանգությունը՝ որպես իշխանության հիմնական պարտականություն, կարծում էր Արեւելքից կամ Արեւմուտքից կախվելով ու արտոնություններ տալով աշխարհի գերտերություններին և նրաց պաշտպանության տակ անցնելով կարող է ապահովել իր ազգային անվտանգությունն ու կայունությունը։
Փաստորեն, մինչև իսլամական հեղափոխության հաղթանակը նախկին կառավարությունները հիմնված լինելով այլ տերությունների գոհունակության պահպանման սկզբունքի վրա, որը բխում էր «մենք չենք կարող» ոգուց, փորձում էին պահպանել Իրանի ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը և իրենց համարում էին տարածաշրջանի ոստիկանը։ Բայց 200 տարվա փորձը բազմիցս ցույց է տվել, որ գերտերությունները պատրաստ են աջակցել նման կառավարություններին միայն նրանցից արտոնություններ կորզելու դիմաց, : Երբ խոսքը վերաբերում է այնպիսի կրիտիկական իրավիճակի, ինչպիսին է հեղափոխության հաղթանակը, նրանք չեն կարողանում նույնիսկ թագավորին աջակցել և չեն կարող ապահովել նրա անվտանգությունը։
Իմամ Խոմեյնիի աստվածային առաջնորդությամբ և ժողովրդի աջակցությամբ և ազգային միասնությամբ Իրանի իսլամական հեղափոխությունը ոչ միայն կարողացավ երկրում վերականգնել անվտանգությունն ու կայունությունը, այլև, այն պահպանեց Իրանի տարածքային ամբողջականությունը տարբեր ճգնաժամերում, այդ թվում՝ ութամյա պատերազմի ժամանակ և Իրանի պատմության մեջ առաջին անգամ թույլ չտվեց, որ երկրի թեկուզ մի փոքր հատվածը բաժանվի։ Իրանցի երիտասարդները պաշտպանության, անվտանգության և ռազմական ոլորտում՝ ինքնավստահության ոգով, սրբազան պաշտպանության ժամանակ շարժվել են պաշտպանության և հրթիռների առաջընթացի ու զարգացման և զսպման ուժի ձեռքբերման և երկրի անվտանգության ապահովման ուղղությամբ:Իսկ այսօր Իրանում պաշտպանական ու զսպման առումով իրավիճակը հասել է մի կետի, որ ոչ մի ուժ չի համարձակվում ռազմական առումով սպառնալ Իրանին։
---

Տարածաշրջանային առումով Իրանն այսօր հասել է այնպիսի մակարդակի, որ Իրաքում և Սիրիայում իր անմիջական ներկայությամբ կառավարում է այնպիսի խոշոր ճգնաժամերը, ինչպիսին է ԻԼԻՊ-ը և ի վերջո ոչնչացնում է նրանց տարածաշրջանում, քանի որ առանց Իրանի մասնակցության հնարավոր չէր լինի Իրաքում և Սիրիայում կարգավորել ճգնաժամերը: Իրանը 43 տարի գտնվում է ամենախիստ տնտեսական և սպառազինության պատժամիջոցների տակ, և այս բոլոր ռազմական և պաշտպանական նվաճումները ձեռք են բերվել հենվելով իրանցի երիտասարդ գիտնականների ներքին ուժի և ջանքերի վրա: Նույնպես Իրանը ոգեշնչում է Իրաքի, Լիբանանի, Պաղեստինի և Եմենի տարածաշրջանային իսլամական հեղափոխության ուժերին և Իրանից դիմադրության տարածումը դեպի Իրանի անվտանգության տարածքներ հանգել է նրան որ թշնամիները չկառողանան սպառնալ Իրանի անվտանգությանն ու կայունությանը: Որովհետև նրանք գիտեն, որ առաջին հերթին հենց իրենք են հարված են ստանլու դիմադրության ուժերի կողմից և այս հարցը մեծացրել է Իրանի կանխարգելիչ ուժը:
Չնայած Սիոնիստական ռեժիմի կողմից Իրանի դեմ պատերազմ մղելու համատարած սադրանքներին նույիսկ Թրամփը չհամարձակվեց դա անել։ Իրանում լիակատար անվտանգություն է տիրում։ Այսօր, չնայած Իրանի հասարակության մեծ մասի կրոնական զգայունությանը, բնակության վայրից դուրս զբաղվածության դաշտը, ճանապարհորդությունը և փոխադրումը ապահովված է հասարակության բոլոր շերտերի, հատկապես երկրի ամենահեռավոր շրջաններում ապրող կանանց և աղջիկների համար: Իրանի արևելքից արևմուտք և հարավից հյուսիս տարածքները լիովին անվտանգ են: Իհարկե, յուրաքանչյուր հասարակություն ունի չար մարդիկ և հանցագործներ, որոնք որոշ դեպքերում միջոցներ են ձեռնարկում հասարակությունն անապահով դարձնելու համար։
Անվտանգության այս միջոցառումները արագորեն վերահսկվում են Իրանի անվտանգության ուժերի կողմից, իսկ չարագործների նկատմամբ լուրջ վերաբերմունք է ցուցաբերվում: Համեմատե՛ք Իրանի վիճակը աշխարհի ամենաանապահով տարածաշրջանում ազատության օրրան Ֆրանսիայի հետ։ Ինչպես հայտնում է Euronews-ը, հիմնվելով Ֆրանսիայի «Հանցագործության և հանցավորության դեմ պայքարի և հանցագործության մասին» ֆրանսիական ազգային դիտակետի (ONDRP) կողմից անցկացված հետազոտության արդյունքների վրա, Ֆրանսիացի կանանց ավելի քան մեկ քառորդը հայտարարել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով և վիրավորանքների, ոտնձգությունների և բռնաբարությունների հետ կապված մտահոգությունների պատճառով, չեն ցանկանում միայնակ դուրս գալ տնից:
---

Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կարծիքով՝ անվտանգությունն բարձր արժեք ունի: Նա ասել է «Ժողովրդի անվտանգությունն ամեն ինչից ավելի կարևոր է ազգի համար։Եթե չկա ազգային անվտանգություն, ոչ մի կառավարություն չի կարող աշխատել ու բարգավաճել։ «Երբ անարխիա ու անապահովություն լինի, երկրի ոչ մի խնդիր չի լուծվի»: Նրա կարծիքով՝ անվտանգությունը քաղաքական համակարգում բարձր կարգավիճակ ունի, քանի որ դա հասարակության աճի և զարգացման նախապայման է: «Անվտանգությունը մեծ օրհնություն է։ Ղուրանը խոսում է նաև անվտանգության և ապահովության մասին: Ցանկացած հասարակության մեջ անվտանգությունը նյութական և հոգևոր առաջընթացի անհրաժեշտ հիմքն է հանդիսանում: Ազգի համար հասարակական մեծ շարժման պայմանն առաջին հերթին անվտանգությունն է։ Անվտանգությունն տարբեր տեսակներ ունի, որոնցից մեկը ռազմական անվտանգությունն է։
Մենք ունենք նաև քաղաքական, տնտեսական, մտավոր և գաղափարական անվտանգություն և սրանք բոլորը շատ կարևոր կատեգորիաներ են: Այաթոլլահ Խամենեիի տեսակետից Իրանի հպարտության բարձրունքին տանող ճանապարհն անցնում է Անվտանգության կամրջով: Նրա կարծիքով՝ անվտանգությունը շատ կարեւոր խնդիր է եւ առանց անվտանգության երկիրը կունենա խնդիրներ բոլոր ոլորտներում։ Գիտության, տնտեսական առաջընթացի, կենսապահովման և քաղաքացիության, երկրի կառուցման հարցերում, ինչը կարող է ազգային մեծ պատիվ բերել երկրին, հիմնական նախապայմանը անվտանգությունն է: Անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է ազգային միասնությունն ու համերաշխությունը։
Իմամ Խոմեյնիի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի քաղաքական մտքի կարևորագույն հատկանիշը ժողովրդի բոլոր շերտերի և պաշտոնյաների միասնության և կարեկցանքի վրա շեշտադրումն է, որովհետև Իրանի մշակութային, աշխարհագրական և քաղաքական պայմաններն այնպիսին են, որ հնարավոր է ճեղքեր առաջացնել թշնամու ներթափանցման համար։ Այաթոլլահ Խամենեին կարծում է, որ իսլամական հեղափոխության մեծ նվաճումները ձեռք են բերվել միասնության հոգևոր լույսի ներքո, և միասնության շարունակությունը նաև համակարգի դինամիզմի և կայունության գործոն է:
Այաթոլլահ Խամենին ասել է. «Մենք միշտ կարողացել ենք հաղթահարել միասնության ամենամեծ խոչընդոտները, հիմա ժողովրդի ու պաշտոնյաների միասնության շնորհիվ կարող ենք վերացնել այս ժողովրդի ճանապարհին առկա ամենամեծ խոչընդոտները»։