Յալդան՝ տարվա ամենաերկար գիշերը (Հատուկ թողարկում նվիրված Յալդայի գիշերվան)
Յալդայի գիշերը, լույսի ու լուսավորության ծննդյան գիշերն է:
Յալդայի գիշերը կամ Չելեի գիշերը իրանական ամենահին տոներից մեկն է: Այս տոնին, նշվում է տարվա ամենաերկար գիշերը և հյուսիսային կիսաագնդում օրերի երկարելը, որը համընկնում է ձմեռային հեղաշրջման հետ: Յալդայի գիշեր է կոչվում ազար ամսի 30-ի մայրամուտից մինչև դեյ ամսի մեկի արևածագի միջև ընկած ժամանակը: Իրանական ընտանքիները Յալդայի գիշերը սովորաբար հավաքվում են իրար շուրջ, հայթայթում են տարբեր մրգեր ու չարազներ և ամենատարածվածը՝ ձմերուկը և նուռը և իրար շուրջ վայելում են այդ բարիքները: Այս տոնի ընթացքում նաև տարածված է Շահնամեյի ընթերցումը, մյուսների համար ընտանիքի մեծերի կողմից հեքիաթներ պատմելը ու նույնպես Հաֆեզի բանաստեղծությունների ժողովածուով մյուսների համար գուշակություններ անելը: Յալդայի տոնը իրանական ավանդական ու հնադարյան մեծ տոն է և այս ավանդոյթի շարունակությունը խոսում է այժմյան իրանցիների ու իրենց նախնիների մշակույթի ու սովորությունների միջև առկա անքակտելի կապի մասին:
Յալդայի գիշերը լույսի ու լուսավորության ծննդյան գիշերն է: Մեր մեծերը տոնել են այս գիշերը և մինչև լուսաբաց անց են կացրել բանաստեղծություններ ու հեքիաթներ ու պատմվածքներ կարդալով: Ոմանք համոզված են, որ նրանք մի առիթ էին գտել ուրախ լինելու, միասին հավաքվելու և ընտանեկան սուրբ միջավայրը արժևորելու: Ես լավապես ընկալում եմ, որ կյանքը հենց այս փոքր առիթներն են՝ թեկուզ անցողիկ, որոնք թողնում են մնայուն հուշեր: Աչքերս փակում եմ ու ինքս ինձ մրմնջում եմ.«Վշտերդ տուր քամուն և աշնանային վերջին պահերին այս րոպեն ավելի արժևորիր և մտածիր մեծ երազանքների ու նպատակների մասին»:
Չնայած որ այս տարի այնքան է օդը չի ցրտել և ձյան նշույլներ չեն երևում, սակայն խանութները շարունակում եմ մնալ հաճախորդներով լի, որոնք շարք են կանգնել նուռ, ձմերուկ ու չոր մրգեր գնելու համար: Երկու երեք տարի այն բանից հետո, որ կորոնավիրուսը ծիծաղը հեռացրել էր մեր շուրթերից ու դարձել էր իրարից հեռու մնալու պատճառ, դարձյալ եկել է Յալդայի գիշերը և ստեղծել է իրար հետ լինելու առիթ: Այս տարի քեռիս հրավիրել է իրենց տուն: Գիշեր է և ծրագիրը կամաց-կամաց սկսվում է: Ինչպես միշտ քուրսին տաք է և բոլորը նստել են քուրսու շուրջ: Ածուխները իրիկնապահից մինչև հիմա վառվել են ու հիմա ածուխի են նստել: Տատիկի կարած բազմերանգ վերմակն էլ կրկին դուրս է բերվել պահարանից որպեսզի զարդարի քուրսին իր բազմերանգ քառակուսի կտորներով, որ ինքը դրա կանաչ, դեղին ու նարնջագույնը ավելի շատ է սիրում: Քուրսու վրայի կապույտ կավե ամանի միջից նռան մեծ հատիկները երևում են, կարծես մրցում են տատիկի կարած բազմակտոր վերմակի ուրախ գույների հետ, սակայն նռան հատիկների կարմրությունը չի նվազեցնում ձմերուկները վայելելու ցանկությունը: Այն ձմերուկները, որոնց քեռակինը ճաշակով կտրատել է և որոնք քուրեսու վրա սպասում են որպեսզի հյուրերը ճաշակեն իրենց քաղցրությունը:
Ատամնաձև եզրով մեծ սկուտեղը կրկին տեղ է գտել քուրսու վրա։ Այն նաև լի է փոքր ամաններով, որոնք լի են քաղցր ու համեղ ընկույզներով, Պիստակով, նուշով, չոր հատապտուղներով, պնդուկով, սիսեռով, չամչով, արևածաղկի սերմով, որոնց պատրաստել են տատիկը, հորաքույրներն ու հորեղբայրների կանայք: Որպես օրհնության ու առատության խորհրդանշան պատրաստված է նաև թխվածք, որը նույնպես դրված է քուրսու վրա:
Հաֆեզի երկերի ժողովածուն նույնպես սպասում է: Սպասում է բացենք նրա էջերն ու լսենք նրա ապրեցնող բանաստեղծությունները: Հաֆեզխանին այսինքն Հաֆեզի բանաստեղծությունների կարդալը Յալդայի գիշերվա ծեսի անբաժանելի մասն է: Մեծերից մեկը վիճակ է հանում ու մի բանաստեղծություն է կարդում, որպեսզի ընտանքի բոլոր անդամները մի երազանք պահեն, լսեն, վայելեն ու զբաղվեն:
Տատիկն ու պապիկը հեքիաթներ ունեն պատմելու այս գիշերվա համար՝ թե՛ ժամանակ անցկացնելու և թե՛ կյանքի դասեր սովորելու: Սակայն այս պատմվածքները շատ հեռու չեն մեզանից: Քեռին պատմում է այն ժողովրդի քաջության ու գթասրտության մասին, որոնք շարունակ անձնուրացության դասեր են սովորել իրենց կրոնը, սովորույթներն ու հնամենի ժառանգությունը պահպանելու համար:
Յալդայի տոնը գալիս է հին անցյալից, բայց նրա ճշգրիտ վաղեմությունը հայտնի չէ: Հնագետների մեծ մասը ասում են, որ այս տոնը յոթ հազար տարի անցյալ ունի: Սակայն փորձագետների կարծիքով այն ինչ պաշտոնապես ճանաչվել է որպես Յալդայի գիշերվա տոնակատարություն նվազագույնը վերաբերում է Ք.Ծ.Ա 500 թվականին, hին իրանցիների պաշտոնական օրացույցում դրա մուտքագրման ամսաթիվը եղել է Աքեմենյան թագավորների Դարեհ I-ի օրոք։ Յալդայի գիշերը շատ է հիշատակվել պատմական մատյաններում: Իրանցի մեծ գիտնական և տոմարագետ «Աբու Ռեյհան Բիրունին» նույնպես Յալդայի գիշերը հիշում է որպես մեծ ծնունդ անունով և այն համարում է արեգակի ծնունդը: Ելնելով այս երկրի բնակիչների կենսաբանական կլիմայական առանձնահատկություններից և բնության ու տիեզերքի հետ ունեցած կապից՝ Յալդան շարունակվել է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, և ժամանակի ընթացքում առերևույթ փոփոխություններ են տեղի ունեցել նրանում, սակայն դրա կառուցվածքն ու բնույթը չի փոխվել, և այս երկրի տարբեր էթնիկ խմբերը նշում են «Յալդան»:
Որպես սովորույթ, որը արմատավորված է Իրանի հնագույն մշակույթում, Յալդան իրանցիների համար գիտական նվաճում է: Աստղագիտության, եղանակների, օրերի շրջանառության և դրանց հետ կապված խնդիրների մասին իրանցիների ունեցած խորը գիտելիքները, և այն որ, նրանք վաղուց այս գիշերը ճանաչում են որպես տարվա ամենաերկար գիշեր, վկայում է իրանցիների ժամանակակից գիտություններին տիրապետելու մասին։ Բայց դրանից դուրս, ինչպես Նովրուզը, Յալդան նույնպես ներկա է այն ասպարեզում և տարածքում, որը մենք անվանում ենք մշակութային Իրանի տարածք, որի սահմանները շատ ավելի լայն են, քան այսօրվա Իրանի աշխարհագրական սահմանները, և դա ցույց է տալիս իրանական մշակույթի ազդեցությունն ու գերակայությունը հսկայական տարածքում, որն ընդգրկում է Կենտրոնական և Արևմտյան Ասիայից ավելի մեծ շրջանակ: Յալդան սիրո, խաղաղության և բարեկամության համաշխարհային տոն է, որը ոչ պաշտոնական և համընդհանուր անցկացվում է Իրանի և որոշ այլ երկրների ընտանիքներում՝ բոլոր խավերից և բոլոր կրոններից: Տոնախմբություն, որտեղ մարդիկ սպասում են լուսաբացին և ստանում սիրո ճառագող ջերմությունը և միմյանց տալիս բնությունից ստացած այս կենարար ջերմությունը։
Յալդայի գիշերը տեղավորվում է ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում և ծեսերի, հավաքույթների և սովորույթների կատեգորիայում։ Այս երևույթը սոցիալական հավաքույթ է, որը ձևավորվում է հատուկ ընտանիքի և հարազատների մակարդակով, և իրականում այն սովորույթն է, որը բերում է բարեկամություն, ջերմություն և հաշտություն, և այս տեսանկյունից հարգելի է։ Յալդայի գիշերվա արարողության հնությունը, տարածումն ու իսկությունը ստիպում են ավելի լավ ճանաչել և գրանցել այս հին տոնը որպես ընդհանուր մարդկային ժառանգություն՝ որպեսզի աշխարհի բոլոր ազգերին ներկայացնելով, ստեղծվի հնարավորություն դրանում թաքնված համաշխարհային արժեքները պահպանելու և մարդկության հաջորդ սերունդներին այդ արժեքները փոխանցելու համար։
Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում 2022 թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը տեղի ունեցած ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջպետական կոմիտեի 17-րդ նիստում «Յալդայի գիշեր / Չելլեն» որպես Իրանի տասնիններորդ ոչ նյութական ժառանգություն, Աֆղանստանի հետ համատեղ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգությունների ցանկում։ Ոչ նյութական մշակութային ժառանգությունն այն է, որն ընդունված է Իրանի ժողովրդի և էթնիկ խմբերի կողմից, և ժամանակի ընթացքում այն փոխանցվում է սերնդեսերունդ՝ որպես արժեքավոր գանձ ժողովրդի ժամանակակից դարաշրջանում ու նույնպես որպես մշակութային արժեք շարունակում է հանրության կողմից քարոզվել ու պաշտպանվել։ Ավելին, նրա գլոբալ գրանցումը տարածում է այս արժեքավոր գործընթացը և թանկարժեք գանձերը ողջ աշխարհում:
Իրանական մշակույթը լի է պահերով, որոնք մեզ քաջալերում են միասին լինել: Յալդան կոչվել է Յալդա ոչ այն պատճառով, որ ընդամենը մեկ րոպեով է երկար տարվա մնացած գիշերներից, այլ Յալդան հիշեցնում է,որ մեր կյանքի յուրաքանչյուր պահը թանկ է: Այսպիսով, արժե ևս մեկ րոպե ավել լինելու համար հավաքվել և վայելել միասին լինելը: Իմամ Մուհամմադ Բաղերը մեջբերում է Աստծո մարգարեից.«Ես հրամայում եմ իմ ումմայի ներկաներին և բացականերին , ինչպես նաև նրանց, ովքեր դեռ չեն ծնվել, միանալ իրենց հարազատներին մինչև Հարության օրը, նույնիսկ եթե նրանց միջև մեկ տարվա քայլելու չափ հեռավորություն կա: Իսկապես, հարազատներին ու բարեկամներին այցելելն Ամենակարող Աստված դարձրել է կրոնի մի մաս»: