Այգաբացի  տասնօրյակ(1. Հատուկ հաղորդում նվիրված Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i192452-Այգաբացի_տասնօրյակ(1._Հատուկ_հաղորդում_նվիրված_Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_44_ամյակին)
Լուսահոգի Իմամ Խոմեյնին՝ Աստծու առաքինի ծառան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2023 20:34 Asia/Tehran

Լուսահոգի Իմամ Խոմեյնին՝ Աստծու առաքինի ծառան:

Իրանի Իսլամական հեղափոխության 44-րդ «Այգաբացի տասնօրյակ»-ի սեմին ենք:Այս առիթով ներկայացնում ենք  հատուկ հաղորդում: Ընկերակցեք մեզ: 

Իրանի  իսլամական հեղափոխության հիմնադիր առաջնորդ՝լուսահոգի Իմամ Խոմեյնին ,Փահլավի ռեժիմի դեմ պայքարի և քաղաքական գործունեության պատճառով  1343(1964) թվականի աբանի 13-ից մինչև 1357(1978) թվականի բահման ամսի 12-ը շուրջ 14 տարի աքսորված էր: 1343 թվականի աբան ամսի 13-ին  լուսահոգի Իմամ Խոմեյնին գաղտնի ձևով նախ փոխադրվեց Անկարա և ապա Թուրքիայի Բուրսա քաղաք: Միառժամանակ անց ,1344 թվականի Շահրիվար ամսի 5-ին ,նա փոխադրվեց Իրաքի Նաջաֆ քաղաքը և մնաց այնտեղ այնքան ժամանակ մինչև որ նրա կեցության վայրի փոփոխության հարցով ճնշումները սկսեցին  մեծանալ: Իվերջո 1357 թվականի Մեհր ամսի 14-ին  Մոհամադ Ռեզա Փահլավիի ճնշման ներքո ,նա տեղափոխվեց Ֆրանսիայի  Նոֆել Լոշատո գյուղը: Շարժման գագաթնակետի օրերին Նոֆել Լոշաթոն վերածվել էր Իրանի հեղափոխության բաբախող սրտին: Երբ Իմամ Խոմեյնիին աքսորում էին Թուրքիա ,թագավորը և ԱՄՆ-ը երբևէ չէին կանխատեսում ,որ նա մի օր հաղթանակած վերադառնա Իրան և արմատախիլ դարձնի թագավորական վարչակարգը:

Բահման ամսի 12-ի այգաբացին, լուսահոգի Իմամ Խոմեյնիի օդանավը  չվերթ իրականացրեց Ֆրանսիայի Շառլ դը Գոլ օդանավակայանից: Այգաբացին ,իմամը և իր ուղեկիցները միասին աղոթեցին: Երբ օդանավը մուտք էր գործում Իրանի երկնային տարածք,մի լրագրող Իմամ Խոմեյնիին հարցրեց .«Ի՞նչ զգացմունք ունեք»:Իմամը յուրահատուկ խաղաղությամբ պատասխանեց.«Ոչինչ»: Իմամը ոչ մի զգացմունք  չուներ,քանզի նա գործում  էր ըստ  իր պատասխանատվության : Պարտությունը և հաղթանակը երկուսն էլ նրա համար գեղեցիկ էին: Հենց այնպես որ պարտությունը նրան չէր հուսահատեցնում ,հաղթանակը նաև չէր ազդում նրա զգացմունքների վրա:

Եվ այսպես, 1357թվականի Բահմանի 12-ին  (1978) տեղի ունեցավ պատմության ամենափառահեղ ընդունելությունը։Այդ օրը Իրանի ժամանակակից պատմության ամենահիշարժան  օրերից է, եւ ժողովրդի ոգեւորությունն աննկարագրելի էր։

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի վերադարձը Բահմանի 12-ին

 

Այժմ Իրանի Իսլամական Հեղափոխության հաղթանակից անցնում են 44 տարիներ: Հեղափոխություն, որի հաջողության և հաղթանակի գաղտնիքներից մեկը անտարակույս պետք է փնտրել   ընդունակ, քաղաքականագետ  և բարեպաշտ առաջնորդի էության մեջ: Իմամ Խոմեյնին ,որպես կրոնագետ և քաղաքական տեսաբան ու պահը ճանաչող մտավորական ,այդ էլ այն ժամանակաշրջանում  երբ  պայքար է գնում կրոնի դեմ և այն մեկուսացված էր,այդ ժամանակաշրջանի մշակույթի ու քաղաքակրթության մեջ ,օգտագործելով մեծն մարգարեի եւ սրբադասված  անմեղների ուղին ,հաջողեց հասարակական կյանքի ասպարեզ վերադարձնել այն ժողովրդին ,որից գաղութատիրությունը խլել էր անկախությունն ու կենսունակությունը և աշխարհին ներկայացնել  Իսլամական Հանրապետության Սահմանադրության շրջագծում և ժողովրդի կամքից դրսևորված իշխանություն ,որը մունետիկն է արդարության ,ազատության ու անկախության: Նա հիմքը դրեց կրոնական ժողովրդավարության իշխանության նոր ձևաչափի և Սահմանադրության մեջ դրա շրջագիծը այնպես մշակեց,որը Իրանում արագացրեց շինարարության, վերակառուցման ու բարեփոխության ընթացքը և իմամի բացակայության  դարաշրջանում ,ավանդ թողեց իսլամական կառավարության կարևորագույն գործնական չափանիշը , որպես իր և հեղափոխության ժառանգություն:

Նրա իրավահաջորդ Այաթոլլահ Խամենեին ,լուսահոգի Իմամ Խոմեյնիի կերպարը նկարագրելիս օգտագործում է համապարփակ մի կոչում և նրան բնութագրում է որպես «հեղափոխական ջերմեռանդ հավատացյալ» և  այսպես է բացատրում .« Մեր լուսահոգի և գերագույն իմամի մասին ավելի քիչ օգտագործված  տիտղոսներից և հատկանիշներից մեկը, որը մենք ավելի քիչ ենք օգտագործել այս տիտղոսը, այս արտահայտությունն է: Մենք միշտ իմամին նկարագրում ենք բազմաթիվ հատկանիշներով, բայց այս հատկանիշը, որով մենք հազվադեպ ենք նկարագրել Իմամին, համապարփակ հատկանիշ է: Նա հավատացյալ է, ջերմեռանդ է ու  հեղափոխական։

Հավատացյալ: Դա, նշանակում է Աստծուն հավատացող, նպատակին հավատացող, այն ճանապարհին հավատացող, որը նրան կտանի դեպի այդ նպատակը և ժողովրդին հավատացող: Սուրբ Մարգարեի մասին Ղուրանում նույնպես նշված է այս մեկնաբանությունը՝ Աստծուն հավատացող, նպատակին հավատացող, ճանապարհին հավատացող և ժողովրդին հավատացող:

Նա ծառա է, նա ջերմեռանդ է: Այսինքն՝ նա իրեն ծառա է համարում Տիրոջ առջև,սա նույնպես շատ կարևոր հատկանիշ է: Դուք տեսեք, Ամենակարող Աստված Ղուրանում գովաբանել է Մեծ Մարգարեին բազմաթիվ հատկանիշներով, որոնցից յուրաքանչյուրն արտահայտում է Մարգարեի հատկանիշների մի մասը: Բայց այն հատկանիշը, որը  մուսուլմաններին, հրահանգվել է  ամեն օր կրկնել Մարգարեի մասին մեր աղոթքներում, հետևյալն է՝ «Ես վկայում եմ, որ Մուհամմեդը հավատացյալ ծառա է և առաքյալ»: Սա ցույց է տալիս երկրպագության կարևորությունը: Ծառայությունն այնքան ուշագրավ  է, որ Ամենակարող Աստված մուսուլմաններին սովորեցնում է ամեն օր մի քանի անգամ կրկնել այս հատկանիշը իրենց աղոթքներում:Իմամը նման հատկություն ուներ ,ծառայության հատկություն: Նա խոնարհվում էր  , նա աղաչում էր, նա աղոթում էր և բարեպաշտ հավատացյալ էր:

 Բայց երրորդ հատկանիշը, այսինքն՝ հավատացյալ,բարեպաշտ և հեղափոխական... Իմամը հեղափոխության իմամն էր։

 

Աստվածային այս համապարփակ կերպարը  , երբ ստանձնեց առաջնորդության ղեկը և վերադարձավ հայրենիք, իսլամից նոր հորիզոններ ներկայացրեց , որպես առաջադեմ, ամբողջական և առաջատար մի  կրոն, որը համատեղելի էր մարդու կյանքի, հասարակության կարիքների ու օրինական ազատությունների հետ: Ուստի ժողովուրդը նրա մեջ բյուրեղացած տեսավ իր համոզմունքները և միասնական հակում դրսևորեց  նրա նկատմամբ։ Իմամը կրոնից ճիշտ մեկնաբանություն ներկայացրեց և դա կիրառեց կյանքի բոլոր ոլորտներում: Նա արծարծելով «Մուհամմեդի մաքրամաքուր  Իսլամը» կրոնի նկատմամբ նոր հայացք դրսևորեց: Այդ հայացքի մեջ ,Իսլամը միայն բարոյական խորհուրդների  ու լոկ աղոթքի երաշխավորը չէր: Այլև Աստծո ողորմության և բարության խորհրդանիշը և աշխարհիկ  ու հավիտենական կյանքի կարիքների բացահայտողը  և քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլն հարցերում ուներ օրենքներ, որոնք լիարժեք ծառայում էին հանուն ժողովրդի վերելքի ու բարգավաճման:

Իմամը կրոնից նման պատկեր ներկայացնելով ,հիմքը դրեց նոր գաղափարախոսության: Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության մեջ , աշխարհը և  արարչագործության համակարգը Աստծո ատյանն են , իսկ արարածները բոլորը ներկա են նրա մոտ , և յուրաքանչյուրը անմիջականորեն կապված է իր արարչի հետ: Ուստի կյանքում պետք է որդեգրի մի այնպիսի մեթոդ, որով կարողանա  ըմբռնի  Աստծո ներկայությունը:

Իմամ Խոմեյնին սիրալիր հայացքով էր դիտում Աստծուն, մարդուն և աշխարհին: Իր «Մեսբահ ալ -Հեդայե»գրքում գրում է՝Երկինքն ու երկիրը միավորված են սիրով: Նրա տեսակետից, արարչագործության պատճառը  ՝ Աստվածային  սերը և Աստծու սերն է, որը պատճառ է դառնում վերելքի և Աստծուն  մոտենալը ևս մարդ արարածի սիրո և գուրգուրանքի արդյունքն է: Իմամի դիտանկյունից արարչագործության անհանգիստ կառույցը խաղաղվում է միայն Սիրեցյալին միանալու համար աշխարհի բոլոր մասնիկների բնածին սիրով և նա ինքը ամենաշատ սերն էր տածում երկնքի ու երկրի արարչին:

 

Իմամի մտերիմներից մեկը ասում էր.«50 տարի էր ինչ չէր դադարել լուսահոգի իմամ Խոմեյնիի գիշերվա աղոթքը: Իմամը առողջ լիներ թե՝ հիվանդ, բանտում լիներ թե՝ազատության մեջ, աքսորի մեջ և նույնիսկ սրտի հիվանդանոցի մահճակալի վրա ,իր գիշերային աղոթքը կատարում էր: Իմամը  հիվանդացավ Ղոմում և բժշկների ցուցումով պետք է փոխադրվեր  Թեհրան, շատ ցուրտ էր ու ձյուն էր տեղում , իսկ ճանապարհներին տարօրինակ սառնամանիք էր, իմամը մի քանի ժամ շտապօգնության մեքենայում էր , իսկ սրտի հիվանդանոց տեղափոխվելուց հետո կրկին գիշերային աղոթքը կատարեց։Իսկ այն  գիշերը, երբ Փարիզից մեկնում էին Թեհրան, ինքնաթիռում բոլորը քնած էին, և միայն իմամն էր աղոթում ինքնաթիռի վերին հարկում... Իմամ Խոմեյնին այս վեհ այայի կատարյալ օրինակն էր, որն ասում է.

«Նրանք իրենց անկողիններից կելնեն Աստծուն աղոթելու համար` երկյուղով ու հույսով լցված: Նրանք չքավորի գիրկը կթափեն այն հարստության մի մասը, որ տվել ենք իրենց:Մարդիկ չգիտեն, թե իրենց աչքերը ինչպես պիտի շլանան, երբ տեսնեն այն մրցանակները, որոնց արժանացել են իրենց բարի արարքներով: (Սաջդե սուրահ 16-րդ եւ 17-րդ այաներ):

Եվ այդ իսկ պատճառով է ,որ Այաթոլլահ Խամենեին նրան ներկայացնելիս ասում է.« Այն, ինչը իմամին հնարավորություն տվեց ղեկավարել այս ժողովրդին  և այս մեծ հեղափոխությունը, դա նրա փոխհարաբերությունն էր Աստծո հետ, նրա կապը Աստծո հետ, նրա ուշադրությունը Աստծո հանդեպ, նրա վստահությունն Աստծո հանդեպ:Իրական իմաստով նա Աստծո ծառան էր,բարի ծառա էր: Իմամի համար սրանից ավելի լավ մեկնաբանություն չեմ կարող գտնել. նա ,բարի ծառա էր»:

 

Իսլամական հեղափոխության հաղթանակով Իրանի ժողովուրդը վայելեց այն ,ինչը տարածեց Իմամ Խոմեյնին: Նա հիմքը դրեց մի  հեղափոխության, որը աշխարհում վերակենդանացրեց կրոնն ու հոգևոր արժեքները: Հեղափոխություն, որը չի ընդունում կեղեքումն ու տիրապետությունը և հակասում է կայսերապաշտությանն ու իմպերիալիստական  տարրերին։Այս հեղափոխության նպատակների ու իդեալների բնաբանն է՝արժանապատվությունը, ազատականությունը անկախությունն ու ազատությունը :

Ժողովրդի  մեջ ամրապնդվեց հոգեւոր արժեքները, բարոյականությունը և  Աստծո հետ կապը  և  նրա նյութական ու հոգեւոր բոլոր ոլորտները վերակառուցվեցին: Այժմ, երբ քառասունչորս տարի է անցել այդ օրերից,չնայած մեծապետական աշխարհի ու նրանց ներքին ու արտաքին վարձկանների  չարիքներին, նույնիսկ վերջին ամիսներին, իմամ Խոմեյնիի ժառանգությունը՝ Իսլամական Հանրապետությունը, շարունակում է իր ամուր ու հզոր գոյությունը և նրա իմաստուն ու աստվածահաճո առաջնորդի անունն ու հիշատակը նույնությամբ աշխուժություն է ստեղծում և սրտերում հույս ու սեր առաջացնում: