Այգաբացի տասնօրյակ(2.Հատուկ հաղորդում նվիրված Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակին)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i192528-Այգաբացի_տասնօրյակ(2.Հատուկ_հաղորդում_նվիրված_Իսլամական_հեղափոխության_հաղթանակի_44_ամյակին)
Իսլամական հեղափոխությունը եւ նրա տնտեսական նվաճումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2023 20:35 Asia/Tehran

Իսլամական հեղափոխությունը եւ նրա տնտեսական նվաճումները:

 

Այգաբացի օրեր են։ Իրանում նշվում է այգաբացի տասնօրյակը, իսլամական հեղափոխության հաղթանակի բարեբաստիկ տարեդարձը: 1979 թ․փետրվարի 1-ին Իրանում հաղթանակեց իսլամական հեղափոխությունը, ուստի փետրվարի 1-10-ը անվանվել է «Այգաբացի օրեր»՝ ի հիշատակ տասնօրյա պայքարի:Այս բարեբաստիկ օրերի կապակցությամբ շնորհավորելով Իսլամական հեղափոխության սիրահարներին, այս հաղորդման ընթացքում հակիրճ անդրադառնալու ենք հեղափոխության տնտեսական նվաճումներին:Ընկերակցեք մեզ։

Տնտեսության ոլորտում հեղափոխության ձեռքբերումների մասին ճիշտ պատկերացում ունենալու համար պետք է վերադառնալ դեպի Իրանում փահլավիների տիրապետության նախորդ տասնամյակներ։ Շահի վարչակարգի օրոք Իրանի տնտեսությունը միապրանքային տնտեսություն էր և կախված էր նավթից։ Օրական միլիոնավոր բարել հում նավթ էր արտահանվում որպեսզի հարյուր միլիոնավոր դոլարների սպառողական ապրանքներ ներկրվեն Իրան։ 

Շահի իշխանության վերջին տասնամյակի տնտեսական կարևոր իրադարձություններից էր նավթի գնի զգալի և աստղաբաշխական աճը։ Այնպես, որ դրանից ստացված եկամուտը պետական ​​ընդհանուր եկամուտների համեմատ հասել է մոտ 86%-ի։ Ըստ առկա վիճակագրության՝ 1968 թվականին նավթային եկամուտները չեն հասել նույնիսկ մեկ միլիարդ դոլարի, սակայն 1977 թվականին դրանք հասել են ավելի քան 20 միլիարդ դոլարի։ Բայց այս հարստությունը դրական ազդեցություն չի ունեցել մարդկանց կյանքի ու բարեկեցության վրա։ 

Ամերիկացի գրող Ֆրենսիս Ֆիցջերալդը գրել է.««Թագավորը երբեք լուրջ ջանքեր չի գործադրել երկիրը զարգացնելու համար։ Երկրի հարստությունն ավելի շատ հոսել է դեպի մեքենաներ, այլ ոչ թե ավտոբուսներ, սպառողական ապրանքներ և ոչ թե առողջության,  և ուսուցիչների կողմը այլ զինվորների ու երկրի ոստիկանների աշխատավարձերը վճարելու համար»:

Այդ ժամանակաշրջանի տնտեսական իրավիճակի վերլուծության մեջ Էնդրյու Դունկանը՝ «Թալանել Իրանը, հարձակվել փողի վրա» խորագրով գրքում, գրել է«Երկրի տնտեսության մեջ շահի հավակնոտ և անխոհեմ ծրագրերը  նրա և իր վարչակազմի կողմից Իրանի հասարակության վիճակի մասին անտեղեկության արդյունքն էր»: Նա իր գրքի մի հատվածում նշել է.«Թագավորը կարծում էր, որ ամեն ինչ հնարավոր է անել փողի միջոցով, 1974 թվականի օգոստոսին, մի օր նա կանչեց իր կաբինետի անդամներին և հայտարարեց, որ ցանկանում է կրկնապատկել շինարարության հինգերորդ ծրագրի (1973-78թթ.) բյուջեն, այսինքն՝ 35 միլիարդ 500 միլիոն դոլարից  այն հասցնել 68 միլիարդ 800 միլիոն դոլարի։

Թագավորի համար նշանակություն չուներ, որ այդքան հսկայական ծրագիր իրականացնելու համար բավարար մասնագետներ չկային: Նա հայտարարեց, որ բոլոր երեխաները պետք է գնան դպրոց և մոռանում էր, որ դա անելու համար անհրաժեշտ է առնվազն 30 հազար նոր ուսուցիչ։ Այդ անկարողությանն արձագանքեց երկրի ժամանակի վարչապետ Հովեյդան՝ ասելով. «Խնդիր չկա, մենք բոլորին հեռուստատեսությամբ ենք սովորեցնում, և նա չհիշեց, որ Իրանի 65000 գյուղ ընդհանրապես էլեկտրականություն չունի»։

․․․

Իրանական 1357 թվականի  բահման ամսին(1979 թ․ փետրվարին) Իսլամական հեղափոխության հաղթանակը բազմաթիվ հույսեր առաջացրեց մարդկանց սրտերում։ Չնայած հեղափոխության շարժումը դանդաղեցնելու համար Իրանի թշնամիների ճնշումներին, ինչպիսիք են ութ տարվա պարտադրված պատերազմը և պատժամիջոցների սահմանումը, Իրանի տնտեսությունը վերջին 4 տասնամյակների ընթացքում փորձում է շարժվել աճի և զարգացման ուղղությամբ։ Արդարությունը կարևոր տեղ է զբաղեցնում իսլամ կրոնի ուսմունքներում։ Ըստ Ղուրանի այաների՝ մարգարեի առաքելության նպատակներից մեկը մարդկանց միջև արդարություն և հավասարություն ստեղծելն է:  Իմամ Ալին ասել է. «Քաղաքներն ու երկրները չեն շենանա, միթե արդարություն լինի»:

 Բնական է, որ իսլամ կրոնի վրա հիմնված կառավարության նպատակներից մեկը պետք է լինի դրա իրականացումը։ Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած տարիներին պետական ​​այրերի կարևորագույն նպատակներից մեկը եղել է մարդկանց բարեկեցության և ապրուստի միջոցների ապահովումը և զրկված գյուղերից ու տարածքներից զրկանքների վերացումը: Մինչև Իսլամական հեղափոխությունը, բացառությամբ մեծ և միջին քաղաքների, փոքր քաղաքների և գյուղերի մեծ մասը չուներ խողովակաշարային ջրի և սանիտարական ցանցերի հասանելիություն: Մինչ Շահի վարչակարգի վերջին տարիները, երկրի գյուղական բնակչության միայն 12%-ն էր օժտված  գյուղական ջրամատակարարման ցանցով, այս ցուցանիշն այժմ հասել է ավելի քան 82%-ի: Այսօր Իրանի իսլամական  հանրապետությունում ջրօգտագործողների թիվն ավելի քան 8 անգամ գերազանցում է նախահեղափոխության տարիների թվին։

Ջրի հաղորդման գծերի երկարությունը, որը Իսլամական հեղափոխության հաղթանակի ժամանակ զրոյական կիլոմետր էր, այժմ կազմում է մոտ 31 հազար կիլոմետր։ Իրանի Իսլամական Հանրապետության հերթական հաջողությունը ամբարտակաշինության ոլորտում է: Այսօր երկրում ամբարտակների թիվը նախահեղափոխության ժամանակաշրջանի համեմատ աճել է 10 անգամ և հասել է ավելի քան 195 ամբարտակի։ Էներգետիկայի ոլորտում Իրանի Իսլամական Հանրապետության այլ գործունեության շարքում կարելի է նշել նավթի և գազի արդյունահանման և նավթաքիմիական ու նավթավերամշակման գործարանների շինարարության առաջընթացը։ Երկրի էներգիայի ավելի քան 70%-ը հատկացվում է գազին։ 

Ներկայումս քաղաքների ավելի քան 98%-ը և գյուղերի 84%-ը միացված են բնական գազի ցանցին։ Շուրջ 2 հազար նավթային ընկերություններ ակտիվ են նավթի և գազի արդյունահանման և նավթի ու գազի հանքավայրերի զարգացման գործում։ Մինչ Իսլամական հեղափոխության հաղթանակը այս արդյունաբերության մեծ մասը տնօրինում էին արտասահմանյան ընկերությունները, սակայն այսօր իրանցի մասնագետներին հաջողվել է տեղայնացնել այս ոլորտում իրենց անհրաժեշտ սարքավորումների 80%-ը։ Այսօր նավթաքիմիական համալիրների թիվը նախահեղափոխության ժամանակաշրջանի համեմատ աճել է ավելի քան 10 անգամ և հասել 68 համալիրի։ Իրանում օրական միջինում 90-ից 100 մլն լիտր բենզին է արտադրվում։ Այս գումարը ներառում է Իրանի նավթավերամշակման 27%-ը, ինչը բարձր է համաշխարհային միջինից և ցույց է տալիս Իրանի հաջողությունը զտված արտադրանքի արտադրության մեջ։

․․․

 Վերջին 20 տարիներին լավ առաջընթաց է գրանցվել բժշկական սարքավորումների ոլորտում և Իրանն ինքնաբավության է հասել բազմաթիվ ապրանքների արտադրության մեջ։ Իրանում բժշկական սարքավորումների ոլորտում գործում են ավելի քան 3500 ընկերություններ և 248 գիտելիքահենք  ընկերություններ։ Իրանցի հմուտ մասնագետներին հաջողվել է հեռացնել որոշ երկրների և միջազգային խոշոր ընկերությունների մենաշնորհը՝ արտադրելով բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներ։

Կարելի է նշել կորոնավիրուսի համաճարակի ընթացքում բժշկական սարքավորումների արդյունաբերության բացառիկ ձեռքբերումները։ Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց հետո աշխարհի շատ երկրներ տուժեցին բժշկական սարքավորումների և սպառողական ապրանքների խիստ պակասից։ Որոշ երկրներ թույլ չեն տվել նույնիսկ մեկ դիմակ ուղարկել այլ երկրներ, կամ գողացել են այլ երկրներից առաքված պատվաստանյութերը։ Այդ ժամանակաշրջանում, չնայած միջազգային պատժամիջոցներին, իրանցի արտադրողները կարողացան հնարավորինս սեղմ ժամկետներում բավարարել երկրի կարիքները և նույնիսկ արտահանել իրենց արտադրանքը։

Այսօր Իրանի բժշկական արտադրանքն ու սարքավորումներն արտահանվում են ավելի քան 50 երկրներ։ Բժիշկների և մասնագետների,մատչելի ծախսերով և առաջադեմ սարքավորումներով  հագեցած բժշկական կենտրոնների առկայությունը պատճառ են դարձել, որ հարևան երկրներից հարյուր հազարավոր հիվանդներ ամեն տարի բուժման նպատակով այցելեն Իսլամական Իրան: 

Գիտելիքահենք ընկերությունների առկայությունը նկատելի է երկրի տնտեսության այլ ոլորտներում։Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում հնարավոր է նոր տեխնոլոգիաներ կիրառել սենյակային բույսերը սնելու համար կամ անօդաչու սարքերի միջոցով մոնիտորինգ իրականացնել գյուղատնտեսական վնասատուների շրջանում։ Իրանում գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիայի և սննդի արդյունաբերության ոլորտում գործում են 298  գիտելիքահենք  ընկերություններ, որոնք ներքիղն շուկայից բացի իրենց արտադրանքն արտահանում են այլ երկրներ։ 

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) զեկույցի համաձայն, որը հիմնված է 2020 թվականի տվյալների վրա, Իրանը զբաղեցնում է երրորդից տասնիններորդ տեղը աշխարհում 20 կարևոր գյուղատնտեսական ապրանքների արտադրության առումով։ Արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում, մինչև Իսլամական հեղափոխության հաղթանակը, երկրի արդյունաբերությունները հիմնականում կախված էին օտարերկրյա երկրներից՝ տեխնոլոգիայի, մեքենաշինության և որոշ հումքի առումով:  Այսօր երկրի արդյունաբերություններին և հանքերին անհրաժեշտ շատ մեքենաներ և դետալներ պատրաստվում են երիտասարդ և կարող իրանցի մասնագետների կողմից: Ուստի մենք ականատես ենք լինում երկրում տնտեսական բարգավաճման։ Արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտի վիճակագրությունն ու թվերն ապացուցել են այս պնդման ճշմարտացիությունը: 

․․․

Հանքարդյունաբերության ոլորտում մինչև հեղափոխության հաղթանակը Իրանում գործում էր 200-ից պակաս հանքավայր, սակայն այժմ այդ թիվը հասել է 10000 հանքավայրի։ Իրանի հանքային պաշարների 60%-ը կարող է արտադրվել շինանյութերի համար, իսկ մնացածը մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ են։ Այս համատեքստում մենք նշում ենք աճի և զարգացման համար միայն երկու կարևոր և ազդեցիկ արտադրանք՝ պողպատն ու ցեմենտը: 2022 թվականի առաջին եռամսյակում 6,9 մլն տոննա պողպատի արտադրությամբ Իրանը հայտնվել է աշխարհում այս ռազմավարական արտադրանքն արտադրող 10 երկրների թվում։ 

Այսօր Իրանում աշխատում է մոտ 100 պողպատի գործարան։ Իրանն ունի 27 տեսակի ցեմենտ արտադրելու հնարավորություն։ 2021 թվականին Իրանը աշխարհի ցեմենտի ութ խոշորագույն արտադրողների թվում էր։ Այս հանքանյութի արտադրությամբ ակտիվ են Իրանում մոտ 80 գործարաններ, որոնք ներքին կարիքները բավարարելուց բացի, իրենց արտադրանքներն արտահանում են հարևան երկրներ՝ Իրաք, Աֆղանստան, Սիրիա, Քուվեյթ, Օման, Պակիստան, Կատար, Թուրքմենստան և Ղազախստան։ Վերջին տարիներին Իրանի ոչ նավթային ապրանքների արտահանումը տարածաշրջանային և հարևան երկրներ զգալիորեն աճել է։ 

Հեռահաղորդակցության և կապի սարքավորումների զարգացումը երկրի այս ցուցանիշին մոտեցնող ոլորտներից մեկն է։ Արբանյակները շատ կարևոր դեր են խաղում աճի և զարգացման գործում: Նախկինում արբանյակների առաքելությունները հիմնականում հետախուզական կամ մրցակցային էին, բայց այսօր այս տեխնոլոգիայի տնտեսական չափերն ու զարգացման կիրառությունները դարձել են կարևոր: Արբանյակներով ուղարկված պատկերներն ու տվյալները ունեն լայն և կարևոր կիրառություն՝ հեռահաղորդակցությունից և նավիգացիայից մինչև բնական աղետների կանխատեսում։ Օգտակար հանածոների հետախուզում, կլիմայի փոփոխության ուսումնասիրություն, անտառների, արտոավայրերի և օվկիանոսների մոնիտորինգ: Ներկայումս գիտելիքահենք իրանական ընկերությունները ակտիվ են արբանյակների նախագծման և արտադրության, արբանյակային տեղեկատվական կայանների ոլորտում: