Այգաբացի տասնօրյակ(3.Հատուկ հաղորդում նվիրված Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակին)
Իսլամական հեղափոխության ազդեցությունը արևմուտքում:
1979 թվականի փետրվարի 11-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը շրջադարձային է համարվում Իրանի մի քանի հազարամյա պատմության մեջ։ Այս հեղափոխությունը հիմնարար փոփոխություններ է առաջացրել Իրանի հասարակության քաղաքական, սոցիալական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում:
Այնուամենայնիվ դրա ազդեցության կարևոր հարթություններից մեկը Իրանի արտաքին քաղաքականության ոլորտում նորագույն գործընթացների ու միտումների ձևավորումն է: Հաշվի առնելով Իրանի իսլամական հեղափոխության տարածաշրջանային ու միջազգային ազդեցությունները նրա հաղթանակի սկզբից ԱՄՆ-ի գլխավորությամբ համաշխարհային իմպերիալիզմն իր տարածաշրջանային գործընկերների ուղեկցությամբ հակադրվեցին իսլամական նորաստեղծ հանրապետության հետ և ջանքեր գործադրեցին այս հեղափոխության կործանման ու փլուզման համար:
Վերջին չորս տասնամյակների ընթացքում հաշվի առնելով Իսլամական հեղափոխության ուղերձի ընդլայնումը երկրի սահմաններից դուրս և Իրանի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, ԱՄՆ-ն որպես արևմտյան բլոկի պարագլուխ շարունակ ամենաշատ ջանքերն է գործադրել Իրանի հետ թշնամություն անելու համար: ԱՄՆ-ն օգտագործել է փափուկ, կիսակոշտ և կոշտ գործիքներ այդ թվում հոգեբանական քարոզչական ու մեդիա պատերազմ, կիրառել է ամենածավալուն ու ամենաաննախադեպ պատժամիջոցները և իվերջո իր օրակարգում է դրել Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելը: Այս ամեն ջանքերով ու թշնամական քայլերով հանդերձ, ԻԻՀ-ն այժմ գտնվում է տարածաշրջանային ամենաբարձր դիրքերում և շատ ազդեցիկ դերակատարություն ունի տարածաշրջանային ու միջազգային գործընթացներում ու նույնիսկ արևմուտքում: Այս ազդեցությունը կարող ենք տեսնել արևմուտքում դեպի իսլամ հակվածության ավելացման, իսլամը ճանաչելու գործունեության ու ուսումնասիրությունների, ազատատենչական շարժումների իսլամական հեղափոխությունից ներշնչվելու և ԱՄՆ-ի փոքրամասնությունների այդ թվում սևամորթների շրջանում Իրանի նկատմամբ ուշադրության ու Իսլամական հեղափոխության ուսմունքներից ներշնչվելու մեջ:
Արևմուտքում Իսլամական հեղափոխության ազդեցության կարևորագույն գործոններից են համարվում Այաթոլլահ Խամենեիի երկու կարևոր ու ազդեցիկ նամակները ուղղված՝ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երիտասարդներին, ինչը վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձություններից է եղել և չնայած այն ուղեկցվեց դրանք բոյկոտելու համար արևմտյան ԶԼՄ-ների կողմից գործադրվող ջանքերով, սակայն այս երկու նամակաները տարբեր արձագանքներ ունեցան միջազգային մասշտաբով:
Մեծարգո առաջնորդի առաջին նամակը ներքին ու արտասահմանյան ԶԼՄՆ-երում հրապարակվել է 2015թ. հունվար ամսին չորս լեզվով՝ Ֆրանսիայում ահաբեկչական գործողություններից և ֆրանսական «Charlie Hebdo» պարբերականում իսլամական սրբություններին հասցված վիրավորանքից և արևմտյան պաշտոնատարների ու ԶԼՄ-ների կողմից հակաիսլամական ու իսլամատյաց քայլերի սրումից հետո: Այս նամակը, որ խոսքն ուղղում էր «Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ողջ երիտասարդությանը», ակնարկելով Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերին անդրադարձ էր կատարել մի քանի հիմնական խնդիրների: Այաթոլլահ Խամենեին իր առաջին նամակում արևմտյան երիտասարդների համար արծարծել էր մի քանի թեմաներ: Առաջինը «Արևմտյան պետությունների կողմից կեղծավոր, անփափանցիկ ու խարդախ վերաբերմունքն էր աշխարհի այլ ժողովուրդների ու մշակույթների նկատմամբ»: Երկրորդ թեման տարածաշրջանում տիրող ահաբեկչության կուլիսներում կատարվող անցուդարձի և Ամերիկյան ու եվրոպական երկրների կողմից այդ խմբերի ստեղծման բացահայտումն էր, որին անդրադարձ կատարելով մեծարգո առաջնորդն իր նամակում ասում է.«Թույլ մի տվեք իրենց վարձկան ահաբեկիչներին ձեզ ներկայացնեն որպես իսլամ կրոնի ներկայացուցիչներ»: Եվ երրորդ թեման արևմտյան երիտասարդության առաջնորդումն էր դեպի այն քայլը, որ իսկական ուսմունքների ու Ղուրանի միջոցով հասանելիություն ունենան իսլամ կրոնին:
Այաթոլլահ Խամենեին իր այս նամակում արևմտյան երիտասարդներից հարցնում է.«Արդյոք մինչ այժմ ինքներդ ուղղակիորեն դիմե՞լ էք Ղուրանին... Արդյուք ԶԼՄ-ներից բացի ինքներդ մի այլ աղբյուրից ստացե՞լ եք իսլամի պատգամը»: Այս նամակում մեծարգո առաջնորդը հստակեցրել է.«Ինքներդ ձեզանից հարցրեք, որ ֆոբիա ու ատելություն տարածող հին քաղաքականությունը այս անգամ ինչո՞ւ է աննախադեպ ուժգնությամբ թիրախ դարձրել իսլամ կրոնն ու մուսուլմաններին: Ինչո՞ւ ժամանակակից աշխարհի ուժի կառուցվածքը հակված է այն բանին, որ իսլամական մտածողությունը մեկուսացվի ու անգործության մատնվի: Միթե ի՞նչ իմաստներ ու արժեքներ կան իսլամ կրոնում, որոնք խանգարում են մեծ պետությունների ծրագրերին և իսլամ կրոնից թյուր պատկերներ ստեղծելուց ի՞նչ շահեր են ապահովվում: Ուրեմն իմ առաջին ցանկությունն այն է, որ ինքներդ պրպտեք ու հետաքննեք իսլամ կրոնի դեմ և նրան վատահամբավ դարձնելու նպատակով իրականացվող ծավալուն գործողությունների դրդապատճառների մասին: Երկրորդ ցանկությունս այն է, որ արձագանքեք նախապաշարումների ու ապաքարոզչությունների հեղեղին, փորձեք ուղղակի ու առանց որևէ միջնորդի ճանաչողություն ձեռք բերել իսլամ կրոնի վերաբերյալ... Ես չեմ պնդում, որ իսլամ կրոնի մասին ընդունեք իմ կամ որևէ մեկի մոտեցումը, այլ ասում եմ ժամանակակից աշխարհում այս դինամիկ ու ազդեցիկ իրականությունը անմաքուր նպատակներով ու մտադրություններով ծանոթացվի ձեզ: Թույլ մի տվեք խարդախությամբ իրենց վարձկան ահաբեկիչներին ձեզ ներկայացնեն որպես Իսլամի ներկայացուցիչներ»:
Իրականում իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ժամանակակից արևմուտքի պայմանների ճիշտ ճանաչողությամբ այնպիսի ճանապարհ է ցույց տվել արևմտյան պետությունների երիտասարդներին, ինչի միջոցով դյուրությամբ առաջնորդվեն դեպի ճշմարիտ իսլամ, որ իրականացվում է «Ղուրանին» ծանոթանալու և նրան ուսումնասիրելու ճանապարհով: Հատկապես, երբ բազմաթիվ օրինակներ կան, որ բազմաթիվ եվրոպացի երիտասարդներ ու էլիտաներ առանց միջնորդի Ղուրանին հասանելիությամբ առաջնորդվել են դեպի իսլամ կրոնը: Այս առումով կարող ենք անդրադառնալ այնպիսի անձանց ինչպիսիք են՝ «Էդվարդո Անիլին» և «Մորիս Բուքայը», որ իսլամ են ընդունել Ղուրան կարդալով: ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի պրոֆեսոր «Դերիք Ֆորդը» ասում է.«Իրանի առաջնորդի նամակը կարող է արևմուտքում հակաիսլամական զգացումների նվազելու պատճառ դառնալ և իսլամ կրոնի ու արևմուտքի միջև կամուրջ ստեղծի,ինչը ժամանակակից աշխարհի կարևորագույն առաջնահերթություններից մեկն է»: Այս նամակում իսլամաֆոբիան նկարագրվել է որպես վախի ու սարսափի տարածման պատմական գործընթացի մի մասը: Եվ այն ինչ կարող է հանգեցնել Իսլամի ու ԻԼԻՊ-ի առավել տարբերակման Իրանի քայլերն են, որ ինքը ԻԼԻՊ-ի ամենախիստ հակառակորդներից է: Մեծարգո առաջնորդի կողմից Եվրոպայի երիտասարդներին ուղղված առաջին նամակի հրապարակմամբ letter4you# հեշթեգը շատ կարճ ժամանակում տարածվեց Թվիթերում և Ֆեյսբուքում: Իրականում արևմտյան երիտասարդությանն ուղղված այս ուղերձի տարածմամբ ,այն էլ առանց միջնորդի, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ճշգրիտ ու տրամաբանական պատասխաններ տրամադրեց մուսուլմաններին, որպեսզի երբ բախվում են արևմուտքում տարածված իսլամաֆոբիական ու իսլամատյաց վերաբերմունքին օգուտ քաղեն դրանցից»:
Այն ժամանակ, նույնիսկ իսլամական երկրների որոշ ղեկավարներ եկան Փարիզ՝ դատապարտելու Charlie Hebdo ամսագրի գրասենյակի վրա հարձակումը և Սիոնիստական ռեժիմի հանցագործ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողքին երթ կազմակերպեցին, որը կոչվում էր ահաբեկչության դատապարտում: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը հատուկ սրատեսությամբ և խելամտությամբ իր նամակում ուշադրություն դարձրեց թաքֆիրական ահաբեկչությանը և ահաբեկչության հիմնական աղբյուրը նշեց արևմուտքը: Այս հարցը մեծ ալիք բարձրացրեց վիրտուալ տարածքում և լրատվամիջոցներում, և իսլամատյացության ալիքը կանխելու նպատակով դիվանագիտականխորհրդակցությունների հետ մեկտեղ, համացանցին հասանելի մուսուլմանները քայլ կատարեցին իրական իսլամի ուսմունքը պաշտպանելու ուղղությամբ՝ տարածելով Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի նամակը:
Այս նամակի հրապարակմամբ կայծեր ցոլացին շատ արևմուտքցի երիտասարդների մտքերում՝ իսլամն ուսումնասիրելու և ճշմարիտ իսլամը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ: Ամերիկացի պրոֆեսոր «Ռիչարդ Ֆալկը» Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի առաջին նամակի մասին ասում է.«Այս նամակը գեղեցիկ ու մարդասիրական բովանդակություն է պարունակում, և թեև այն ուղղված է երիտասարդությանը, բայց կարևոր է բոլորիս համար։ Այս նամակի առանցքները կարելի է համարել որպես հասարակությունների հոգևոր և բարոյական հիմնաքար և տարածվել ողջ մարդկության վրա։ Ես 84 տարեկան եմ, բայց զգում եմ, որ բավական երիտասարդ եմ, որ այս նամակն ինձ էլ էր ուղղված և ուզում եմ պատասխանել Այաթոլլահ Խամենեիի բովանդակալից ուղերձին»։
Միջազգային գործողությունների կենտրոնի ավագ անդամ Սառա Ֆլենդերսը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի առաջին տեղեկագրի բոյկոտի մասին ասում է.«Ամերիկյան լրատվամիջոցները, որոնք գտնվում են ռազմական ուժերի վերահսկողության և աջակցության ներքո, փորձում են անել քայլեր որպեսզի այս երկրի ժողովրդին հատկապես երիտասարդությանը, ովքեր այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի նամակի հասցեատերերն են, անտեղյակ լինեն այս արժեքավոր նամակի բովանդակության մասին»։ Նա ընդգծել է, որ իսլամի թշնամիների նպատակն է հիմքեր ստեղծել իսլամական երկրների դեմ իրենց ագրեսիան շարունակելու համար։
Մեծարգո առաջնորդի երկրորդ նամակը «Արևմտյան երկրների ընդհանուր երիտասարդությանը» վերտառությամբ և «Համատեղ մտահոգություն» իմաստով CommonWorry# հեշթեգով, և իհարկէ հաշվի առնելով 2015թ. նոյեմբերին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, 2015թ. նոյեմբերի 29-ին հրապարակվեց մեծարգո առաջնորդի կայքէջում 9 լեզվով: Այս նամակում Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն որպես իսլամական աշխարհի և Արևմուտքի ընդհանուր ցավ անդրադարձել է ավելի կոնկրետ հարցերի, ինչպիսիք են ահաբեկչության նկատմամբ ԱՄՆ-ի և Արևմուտքի հակասական քաղաքականությունը, ռազմական հարձակումները իսլամական աշխարհի վրա, Փարիզի ահաբեկչության դատապարտումը, Պաղեստինում արյունահեղությունը և ԻԼԻՊ-ի բռնությունները Իրաքում և Սիրիայում, բռնի մտքի և ահաբեկչությանը դիմակայելու անհրաժեշտությունը:
Նկատի ունենալով, որ այս նամակը գրվել է 2015 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո, ուստի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն այս նամակում հատուկ ուշադրություն է դարձրել ահաբեկչության խնդրին և դրա ծագմանը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն իր երկրորդ նամակում նշել է, որ այսօր ահաբեկչությունը ընդհանուր ցավ է մեր և ձեզ համար, բայց դուք պետք է իմանաք, որ այն անապահովության ու անհանգստության, որ դուք ապրեցիք վերջին իրադարձությունների ժամանակ և այն տառապանքի միջև, որին երկար տարիներ դիմացել են Իրաքի ժողովուրդը, Եմենը, Սիրիան և Աֆղանստանը երկու հիմնական տարբերություն կա: Նախ, իսլամական աշխարհը դարձել է ահաբեկչության և բռնության զոհ շատ ավելի մեծ մասշտաբով, ավելի մեծ ծավալով և շատ ավելի երկար ժամանակով և երկրորդը, ցավոք սրտի, այդ բռնություններին միշտ էլ տարբեր ձևերով և արդյունավետ կերպով աջակցել են որոշ մեծ տերություններ։ Ի հավելումն այս ուղղակի աջակցության, թաքֆիրական ահաբեկչության հստակ և հայտնի աջակիցները, չնայած ամենահետամնաց քաղաքական համակարգերն ունեն, միշտ եղել են Արևմուտքի դաշնակիցների թվում, մինչդեռ տարածաշրջանի դինամիկ ժողովրդավարություններից բխող ամենաառաջադեմ և հստակ գաղափարները դաժանորեն ճնշվել են։ Իսլամական աշխարհում արթնացնող շարժման նկատմամբ Արևմուտքի երկակի վերաբերմունքը արևմտյան քաղաքականության հակասության օրինակ է, որի մյուս կողմը կարելի է տեսնել Իսրայելի պետական ահաբեկչությանն աջակցելու մեջ: Պաղեստինի ճնշված ժողովուրդը վաթսուն տարուց ավելի է, ինչ ականատեսն է ահաբեկչության ամենավատ տեսակի։
Այսպիսով, Այաթոլլահ Խամենեին, բացատրելով Արևմուտքի երկակի մոտեցումը քաղաքական և սոցիալական միտումների հետ առնչվելիս, ինչպիսիք են իսլամական զարթոնքը և քաղաքական համակարգերը իսլամական աշխարհում, նշում է, որ թաքֆիրական ահաբեկչությունը Արևմուտքի համակողմանի աջակցության արդյունքն է այս չարաբաստիկ երեւույթին և տարածաշրջանի այն ռեժիմներին, որոնք անմիջական դերակատարություն են ունեցել թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների առաջացման և ընդլայնման գործում:
Այս նամակի հրապարակումը և դրան հաջորդած արձագանքները ցույց տվեցին, որ այն մեծ ազդեցություն է ունեցել երիտասարդության և արևմտյան վերնախավի վրա։ Այս նամակը կարդալուց հետո ամերիկյան հակապատերազմական և խաղաղատենչ առաջնորդներից և Վիրջինիա Դեֆենդեր ամսագրի խմբագիր Ֆիլ Վիլայտոն այս նամակը կարդալուց հետո ասաց, որ Այաթոլլահ Խամենեիի խոսքերը ողջամիտ են, անկեղծ ու լուսավոր, այս նամակը ողջունվել է գիտական էլիտաների և ակադեմիական մակարդակներում։
Նմանապես, Օտտավայի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Դենիս Ռենկուրը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի նամակը կարդալուց հետո այսպես է գրել.«Ես իսկապես գնահատում եմ ձեր խորը հոգեբանական և աշխարհաքաղաքական վերլուծությունը միջազգային ահաբեկչության ծագման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ ձեր մեկնաբանությունը սկզբունքորեն ճիշտ է, և ես հիացած եմ այս ճշմարտության հետ ձեր հաստատած կապով: Հուսով եմ, որ արևմտյան երիտասարդությունը կկարդա ձեր նամակը և քննադատաբար կանդրադառնա դրան, և հուսով եմ, որ այս նամակը կարագացնի արևմուտքցիների սրտերի և մտքերի արթնացումը»: