Այգաբացի տասնօրյակ(4.Հատուկ հաղորդում նվիրված Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակին)
Իսլամական հեղափոխության ազդեցությունն աֆրիկյան երկրների վրա:
Իրանի իսլամական հեղափոխությունը, որը ժողովրդի կամքին համահունչ և իսլամական սկզբունքների վրա հիմնված հեղափոխություն է, անցած 44 տարիների ընթացքում ոչ միայն Իրանում, այլև աշխարհի շատ երկրներում խթանել է քաղաքական և հասարակական զարգացումները և նպաստել է բազմաթիվ գաղութացված երկրների և թույլ ազգերի իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Իրականում Իմամ Խոմեյնիի հակաիմպերիալիստական գաղափարներն Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից բացի, խթանել է իսլամական զարթոնքը տարածաշրջանի և աշխարհի տարբեր երկրներում :
Փաստորեն, լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարը, որը կենտրոնացած էր իսլամի առանցքայնության վրա, դարձավ խթանող և վճռորոշ գործնական ծրագիր, որի հիմքը ձևավորվեց Արևմուտքի գերիշխանության ժխտման, գաղութատիրության դեմ պայքարի, մուսուլմանների համաշխարհային միասնության և համաշխարհային իշխանության ստեղծման վրա։ Աշխարհի այլ հեղափոխությունների համեմատությամբ Իրանի հեղափոխության տարբերակիչ առանձնահատկությունը այն է, որ ունի իսկական իսլամական և մարդասիրական հիմքեր, ինչի արդյունքում աշխարհի շատ երկրներ հետևել են դրան, և որի իրականացումը նկատի են առել իրենց հասարակության տարբեր շերտերում:
Աֆրիկյան երկրները մուսուլման մեծ բնակչություն ունենալու, աղքատության ու անհավասարության պայմաններում ապրելու և գաղութատիրական երկրների ներազդեցության պատճառով, որոնք հիմնականում հանգեցրել են սպանությունների և թալանների այդ երկրներում, մեծ ցանկություն են ցուցաբերել Իրանի Իսլամական հեղափոխության ազատատենչական ու արդարատենչական իդեալների նկատմամբ և առավել քան երբևէ գտնվել են Իրանի իսլամական հեղափոխության ուսմունքի ազդեցության տակ, այնպես որ նրանցից շատերը հիմնարար փոփոխություններ են իրականացրել այս ուղղությամբ։
Իրանի Իսլամական հեղափոխությունը միաժամանակ բաղկացած է երկու հիմնական ու իսկական հատկանիշներից, այն է՝ «իսլամական և քաղաքական»։ Այս հատկանիշները պատճառ են դարձել,որ Իսլամական հեղափոխությունը դառնա աշխարհի տարբեր երկրների, հատկապես շատ մուսուլմանական երկրների ժողովուրդների ոգեշնչման աղբյուր: Իրանի Իսլամական հեղափոխության հիմնադիր Իմամ Խոմեյնիի ուսմունքները շատ շուտ ազդեցին աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Նիգերիայի մուսուլմանների վրա, և նպաստեցին իսլամական կազմակերպությունների ավելի արագ տեմպերով ձևավորմանը,որոնք իրենց գործունեության նշանաբանը դարձրին Իսլամական հեղափոխության իդեալները։ Այս համատեքստում Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքին ասում է.-«Իրանի իսլամական հեղափոխությունն այն ժողովուրդների ոգեշնչման աղբյուրն է,որոնք ձգտում են իրական արդարության հաստատմանը»։
․․․
Նիգերիան Աֆրիկյան մայրցամաքի ամենաբազմամարդ երկիրն է, և նրա 170 միլիոնանոց բնակչության կեսից ավելին մուսուլմաններ են: Այս երկիրը հատկապես վերջին երկու տասնամյակների ընթացքում մեծ ազդեցություն է կրել Իրանի իսլամական հեղափոխությունից։ Նիգերիայի իսլամական շարժումը աֆրիկյան մայրցամաքի կարևորագույն իսլամական շարժումներից է, որը սկսել է աշխատել Իրանի իսլամական հեղափոխության ազդեցության ներքո։ Այս շարժումը մեկնարկել է 1980 թվականին Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի կողմից։ Նա, ով Իրանում մասնակցել էր Իմամ Խոմեյնիի մահվան առաջին տարելիցի արարողությանը, Իրանից վերադառնալուց հետո, Իմամ Խոմեյնիի ուսմունքների և Իրանի իսլամական հեղափոխության ազդեցության լույսի ներքո, Նիգերիայի իսլամական շարժման սկիզբ է դրել։
Փաստորեն, Նիգերիայի իսլամական կազմակերպությունը խիստ ոգեշնչված էր Իմամ Խոմեյնիի գաղափարներով։
Նիգերիայի մուսուլմանները Շեյխ Էբրահիմ Զաքզաքիի օգնությամբ սկսեցին իրենց գործունեությունը՝ ծանոթանալով իսլամի ուսմունքներին և Իրանի իսլամական հեղափոխության նպատակներին, ինչպիսիք են արդարատենչությունը, գաղութատիրության դեմ պայքարը և ճնշված ժողովուրդներին պաշտպանելը, և կարճ ժամանակահատվածում կարողացան ներգրավել այս երկրի մուսուլման քաղաքացիներին։ Ընդորում մուսուլմանների կրոնական գործունեությունը հայտնվեց կառավարության ուշադրության կենտրոնում, դա պատճառ դարձավ, որ մուսուլմանների նկատմամբ վերաբերմունքը սրվի, հատկապես նրանց վրա ճնշում էր գործադրվում կրոնական արարողություններ անցկացնելու ժամանակ:
2015 թվականին Զարիա քաղաքում Աշուրայի արարողության ժամանակ մուսուլմանների կոտորածն այս թշնամանքի գագաթնակետն էր։ Զինվորականների կողմից իրականացված հարձակման հետևանքով, նահատակվեցին արարողության հարյուրավոր մասնակիցներ և մեծ թվով մարդիկ վիրավորվեցին, նահակատակվեցին նաև Շեյխ Զաքզաքիի երեք որդիները: Այս հարձակումից հետո Նիգերիայի Իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Զաքզաքին և նրա կինը ձերբակալվեցին ու տեղափոխվեցին անհայտ վայր։
Փաստորեն, այս հարձակումն նիգերիացի մուսուլմանների վրա ավելի մեծ ճնշման սկիզբն էր, ովքեր ոգեշնչվելով Իրանի հեղափոխությամբ, ընդլայնել էին իրենց քաղաքական, սոցիալական և կրոնական գործունեությունը: Նիգերիայի զինվորականների կողմից շիա փոքրամասնության ճնշումը տեղի էր ունենում այն դեպքում, երբ իրազեկ աղբյուրները հայտնում էին գաղութատիրական երկրների, այդ թվում Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ցույց տված կանաչ լույսի մասին։ Այդ ռեժիմներին մտահոգում էր Արևմտյան Աֆրիկայում մուսուլմանական հասարակության զարգացումը և այդ տարածաշրջանում Իսլամական Հանրապետության ազդեցությունը։ Այս առումով Սաուդյան Արաբիան ամենաշատ ջանքերն է գործադրել այս երկրի մուսուլմաններին դիմակայելու համար եւ ծանր ծախսեր անելով՝ դեռ փորձում է մեծացնել իր ազդեցությունն Նիգերիայում։
Նիգերիայի իսլամական շարժման առաջնորդ Շեյխ Էբրահիմ Զաքզաքին նշելով, որ երկրները, հատկապես մուսուլմանները, հետևել են Իրանի իսլամական հեղափոխության օրինակին ընդգծել է.-«Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի և Բրիտանիայի անունից գործողություններ է իրականացնում Նիգերիայի շիաների դեմ»։
Չնայած ներքին բոլոր ճնշումներին և նույնիսկ սպանություններին, Նիգերիայի մուսուլմանները շարունակում են հավատարիմ մնալ իսլամական հեղափոխությանը և իսլամի ուսմունքներին, և այս համատեքստում նրանք շարունակել են առաջնորդվել իսլամական հեղափոխության սկզբունքներով և Գերագույն առաջնորդի ցուցումներով: Նրանք այնքան են ազդված Իրանի իսլամական հեղափոխության ուսմունքից, որ չնայած Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների բոլոր ճնշումներին ու ջանքերին, նրանք չեն հրաժարվել իրենց մարդասիրական և իսլամական իդեալներից և շարունակում են իրենց գործունեությունը, ինչպես Նիգերիայում Շեյխ Զաքզաքին է ասել,- «Եթե մարդիկ որոշում կայացնելու մեջ ազատ լինեն, ապա անպայման ընտրելու են իսլամական համակարգը»։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին դատապարտելով աֆրիկյան երկրների նկատմամբ արևմտյան պետությունների քաղաքականությունը ասել է,- «Արևմտյան երկրներն այս մայրցամաք են մտել ոչ թե օգնության, այլ այն գաղութացնելու և աֆրիկյան ժողովրդի հարստությունը թալանելու համար»։
Իսլամական հեղափոխությունից և հեղափոխության իդեալներից ներշնչվել է ոչ միայն Նիգերիան, այլև աֆրիկյան մյուս երկրները մեծապես ազդվել են այս հեղափոխությունից, փաստորեն Իրանի հեղափոխությունից բխող իսլամական գաղափարները թափանցել են աֆրիկյան հեռավոր երկրներ։ Աֆրիկյան շատ երկրներ, որոնք երկար տարիներ գաղութացված են եղել արևմտյան երկրների կողմից, ոգեշնչվելով Իրանի հեղափոխությամբ, հիմնել են ազատագրական շարժումներ և փորձել հասնել դրան։ Հանգուցյալ Նելսոն Մանդելայի թոռը Մանդելա Մանդելան, այս կապակցությամբ ասել է.-«Իմամ Խոմեյնիի գլխավորած Իրանի իսլամական հեղափոխությունը ժամանակակից դարաշրջանում իմպերիալիզմի ձախողման ամենամեծ դրսեւորումներից էր»։
Փաստորեն Իրանի հեղափոխությունը և նրա ուսմունքները ոգեշնչեցին Հարավային Աֆրիկայում հակաապարտեիդ շարժմանը, ինչպես Մանդելայի թոռն է խոստովանում,-«Իրանի իսլամական հեղափոխությունը մեծ ազդեցություն էր թողել իմ հանգուցյալ պապի վրա, ինչն ինձ համար շատ զարմանալի է»:
Այս կապակցությամբ Wall Street Journal-ը վերջերս գրել էր. –«Աֆրիկայում շիականության ալիքն սկսվեց 1979թ. Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո։ Այս հեղափոխությունն սկզբում չառանձնացրեց շիականությունը և ձգտեց բոլոր մուսուլմաններին համախմբել իր հովանու ներքո»:
Լուսահոգի իմամ Խոմեյնիի կողմից Իսլամական հեղափոխության առաջնորդությունը և որպես հեղափոխությունների կարևորագույն սկզբունք՝ ժողովրդական ուժի վրա հենվելու արդյունքում Իսլամական զարթոնքի մեկնարկն ունեն հոգևոր երանգ, իսկ Աստծուն ուշադրություն դարձնելը առանցքային նշանակություն ունի։ Փաստորեն լուսահոգի Իմամ Խոմեյնիի եզակի գաղափարներն ու մտքերը, ոչ միայն «Ո՛չ արևելք, ո՛չ արևմուտք» կարգախոսով հանգեցրին հեղափոխության հաղթանակին, այլև որպես բուժիչ դեղատոմս հատեցին ԻԻՀ-ի սահմանները և աշխարհի բռնահարված ժողովուրդների մոտ հույսի ու զարթոնքի ալիք բարձրացրեցին և իսլամական զարթոնքի պատճառ դարձան։
Անդրադառնալով մարդկային կյանքի ասպարեզում կրոնի վերածնմանը, իսպանացի ականավոր փիլիսոփա, պրոֆեսոր Կիլբեսն այս հսկայական իրադարձությունը նկարագրելիս ասել է.-«Աշխարհն իր սոցիալական հարաբերությունները փրկելու և գեղեցկացնելու համար խստորեն հակվել է դեպի կրոնի ուժը և հոգևոր գրավչությունները և այս բոլորը բխում էին այն նոր կոչից,որը լուսահոգի իմամ Խոմեյնին իր կրոնական հեղափոխությամբ սկսեց միջազգային հանրության գաղափարի ասպարեզում»։
Այժմ երբ նշում ենք հեղափոխության 44-ամյակը, աշխարհում տիրում են իսլամական հեղափոխության հիմնադրի ազատատենչական գաղափարների ազդեցությունները և որին հետևում են աշխարհի շատ ազատախոհ մարդիկ։