Իրանը որպես զբոսաշրջության նպատակակետ 2017 թվականին
Վերջին տարիներին Իրանը փորձում է զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում զարգացնել իր հնարավորությունները:
Զբոսաշրջության արդյունաբերությունը ընդգրկում է զբոսաշրջիկներ գրավելու, նրանց հյուրընկալելու և հյուրանոցներում տեղավորելու ոլորտները: Անշուշտ դա պահանջում է երկրի պետական կառույցների և ոչ կառավարական կազմակերպությունների փոխգործակցությունը:
Զբոսաշրջության արդյունաբերության ոլորտն ընդգրկում է բոլոր այն գործողությունները, որ ուղևորը կատարում է մի այլ երկիր ճամփորդության ընթացքում. այդ թվում են ուղևորության ծրագրավորումը, մեկնումը, վերադարձը, շրջագայությունները, գնումները և նույնիսկ ուղևորության տպավորությունների վերհիշումը:
Զբոսաշրջությունը տարբեր տեսակների է բաժանվում, որոնց համապատասխան պետք է ծրագրավորում անել: Ինչպես օրինակ այն ուղևորները ովքեր ցանկանում են այցելել իրենց հարազատների կամ բարեկամների բնակավայրերը, ընդհանրապես հանգրվանում են հենց հարազատների և բարեկամների բնակարաններում: Նույնպես գյուղերը մեկնող զբոսաշրջիկները ուղևորության ընթացքում հենց մնում են գյուղական միջավայրում:
Այդ հիման վրա միջազգային կազմակերպությունները և փորձագետները զբոսաշրջության արդյունաբերությունը բաժանել են տարբեր ոլորտների,որոնք ներառում են պատմական, մշակութային, բնության, ժամանցային և բիզնես զբոսաշրջության դրդապատճառներով կատարվող ուղևորություններ:
Ի հարկե այսօր յուրաքանչյուր երկիր իր հնարավորությունների համապատասխան փորձում է զբոսաշրջիկներին գրավել իր կողմը։
2017 թ.-ի տարեմուտի սեմին առևտրական ոլորտում աշխատող (businessinsider) կայքը քննարկել է զբոսաշրջության գրավչություն ունեցող տարբեր երկրների պայմանները:
Այս կայքը ներկայացրել է 2017 թ.-ին զբոսաշրջության գրավչություն ունեցող 50 երկրների անունների ցանկը,որում ներառված է Իրանը:
Ընդհանրապես այդ կայքի և (National Geographic "travel) ,(Lonely Planet) և (tripadvisor) կայքերի հրապարակումները մեծ դերակատարություն ունեն տուրիստական ուղղությունների վրա:
(businessinsider) կայքը նախատեսել է , որ 2017 թ.-ին կաճի դեպի Իրան արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը:
Վերջին տարիներին Իրանը ընդունել է արտասահմանյան 5 միլիոն զբոսաշրջիկներ, որի հետևանքով ամեն տարի 5 միլիարդ 700 միլիոն դոլար եկամուտ է ապահովել երկրի համար: Նախատեսվում է մինչև 2015 թ.-ի Իրան այցելեն 20 միլիոն զբոսաշրջիկներ: Իրանը ծրագրավորել են օդանավակայանում մուտքի արտոնագիր և էլեկտրոնային վիզա տրամադրել ուղևորներին:
Իրանում գոյություն ունեցող անվտանգությունը այն պատճառներից է, որ արտասահմանցի զբոսաշրջիկները ցանկանում են այցելել Իրան:
(businessinsider) կայքն անդրադառնալով այդ խնդրին նշել է,որ հենց այդ պատճառով ավելացել է դեպի Իրան ավիացիոն թռիչքները և զբոսաշրջիկների քանակի մեծացման հետևանքով Իրանի հյուրանոցներում այլևս տեղ չկա նրանց ընդունելու համար:
Զբոսաշրջիներն այցելել են Իրանի պատմական ու տեսարժան վայրերը
گردشگران و بازدید از اماکن تاریخی و دیدنی ایران
Չնայած ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումների երկարաձգման մասին կայացած որոշմանը, սակայն Իրանում տիրող ապահովությունը պատճառ է դարձել, որ Ասիական և եվրոպական երկրներից ու ԱՄՆ-ից մեծ թվով տուրիստներ ուղևորվեն դեպի Իրան:
Եվրոպական շատ երկրներ ևս անարդարացի են բնութագրել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված շրջափակումները:
Զբոսաշրջության ոլորտում գրավիչ երկրների աղյուսակում Իրանը ավելի լավ տեղ է զբաղեցնում տարբեր՝ այդ թվում Պորտուգալիայից, Պերուից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, Հարավային բեւեռից և Իտալիայից, իսկ տարածաշրջանային երկրներում Օմանն աղյուսակի վերջում է հայտնվել: 2017 թ.-ին զբոսաշրջության համար Արաբական Միացյալ Էմիրությունները ավելի լավ պայմաններում է գտնվում:
Վերջին տարիներին զբոսաշրջիկները իրենց ուղևորության ցուցակից հանել են Թուրքիայի անունը և այդ երկրի փոխարեն ավելի շատ ուղևորվում են դեպի ապահով երկրներ ինչպիսիք են Հունաստանը, Իրանը և Կասպիական ծովի ափամերձ երկրները: Վերջին ամիսներին նաև պակսել է դեպի Եվրոա ուղևորների թիվը: Եվրոպայում տեղի ունեցած վերջին ահաբեկչական դեպքերը բացասական ազդեցություն են թողել զբոսաշրջության արդյունաբերության վրա:
Այդ իսկ պատճառով Իրանում տիրող ապահովության հետևանքով զբոսաշրջիկները ավելի շատ ցանկություն ունեն ուղևորվել դեպի Իրան:
2015 թ.-ին Տնտեսական համաշխարհային ֆորումը (WEF) մի զեկույցով հայտարարել է, որ 141 երկրների մեջ Իրանը ամենանպաստավոր պայմաններն ունի զբոսաշրջիկների ուղևորության համար:
Տնտեսական համաշխարհային ֆորումի զեկույցի համաձայն Իրանից հետո Եգիպտոսը և Ինդոնեզիան երկրորդ և երրորդ տեղում են հայտնվել: Ճանապարհորդության քիչ ծախսերն ընդհանրապես նպաստում են երկրների զբոսաշրջության արդյունաբերության ոլորտում ներդրումներին:
Պերսեպոլիսի, պատմական քաղաքների, Սպահանի և Շիրազի նման տեսարժան վայրերի բերումով Financial Times և The Guardian պարբերականները անցյալ տարի Իրանը ներկայացրել են, որպես տուրիստական գրավչություն ունեցող երկիր:
Իռլանդական "The Independent" թերթը գրել է, որ 200 տոկոսով աճել է դեպի Իրան ուղևորության տոմսերի վաճառքը:
"The Independent" թերթը նաև նշել է, որ գեղեցիկ մզկիթների ու սրբավայրերի գոյության շնորհիվ ավելացել է դեպի Իրան ճամփորդների թիվը:
Տնտեսական համաշխարհային ֆորումի (WEF) զեկույցի համաձայն Իրանի զբոսաշրջային արդյունաբերությունը մեծ պոտենցիալներ ունի և արագ աճում է: Զբոսաշրջության մրցունակության ոլորտում 141 երկրների մեջ Իրանը գրավում է 30-ից 44-րդ տեղը:
Նշելի է, որ 2017 թ.- հունվարին ավելի քան 500 էքսկուրսավար աշխարհի տարբեր երկրներից կժամանեն Իրան այդ ոլորտում կայանալիք 17-րդ շրջանի համագումարին մասնակցելու համար:
Էքսկուրսավարերի համաշխարհային կոնֆեդերացիայի համաժողովը կայանում է Յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2017 թ.-ին Էքսկուրսավարերի համաշխարհային կոնֆեդերացիայի համագումարը կկայանա Թեհրանում:
Եռօրյա ծրագրի ընթացքում էքսուրսավարները կայցելեն Ղազվին, Զանջան և Համադան քաղաքները այնուհետև Թեհրանում տեղի կունենան Կոնֆեդերացիայի պաշտոնական նիստերը: Նիստերի ավարտից հետո հյուրերը կմեկնեն Շիրազ, Եազդ, Սպահան, Քաշան քաղաքները և մոտկից կծանոթանան Իրանի զբոսաշրջության արդյունաբերության ենթակառույցներին:
Այս համագումարը մեծ նշանակություն ունի զբոսաշրջության ոլորտում Իրանի պոտենցիալների հետագա զարգացման գործում:
