Աշխարհն անցած տարվա ընթացքում(ԱՄՆ-ն 2016 թվականին)
2016 թվականն ընտրությունների տարի էր ԱՄՆ-ում: Այս տարի տեղի ունեցավ այդ երկրի վերջին տասնամյակների պատմության ամենազգայուն, աղմկահարույց ու անկանխատեսելի նախագահական ընտրությունները:
Այս ընտրություններում Հանրապետական կուսակցության աղմկահարույց ու միլիարդատեր թեկնածու Դոնալդ Թրամփը սեղմ ու վիճահարույց մրցակցության արդյունքում պարտության մատնեց Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին և դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նախագահը: 2016 թվականի սկզբին ԱՄՆ-ում ներկուսակցական ընտրապայքարը սկսվելով ԱՄՆ-ի քաղաքական ու հասարակական միջավայրը հայտնվեց ընտրությունների ազդեցության ներքո: Տարվա սկզբնական ամիսներին Հիլարի Քլինթոնը կարողացավ գերազանցել իր կուսակից մրցակիցներին: Այդուհանդերձ մինչև գարնան վերջը Քլինթոնի և ձախամետ թեկնածու Բերնի Սանդերզի միջև մրցակցությունը շարունակվեց և ի վերջո Դեմոկրատական կուսակցության պարագլուխներն անսովոր քայլի դիմելով և կուլիսյան գործարքներ կնքելով հող նախապատրաստեցին ներկուսակցական պայքարում Քլինթոնի հաղթանակի համար: Հանրապետական կուսակցության շարքերում էլ պայքարը շարունակվեց մեծաթիվ թեկնածուների միջև: Սկզբում Թրամփի թեկնածությունը լուրջ չէր ընկալվում, սակայն ժամանակի ընթացքում նյույորքցի միլիարդատերը աննախընթաց կարգախոսներով ու նաև խոստումներ տալով կարողացավ թիկունքում թողնել իր կուսակից մրցակիցներին և զարմանալիորեն տիրանալ Հանրապետական կուսակցության թեկնածվի դիրքին: 2016 թվականի աշնանը հանրապետական ու դեմոկրատական թեկնածուների միջև ընտրապայքարը սկսվելով ձևավորվեցին ԱՄՆ-ի ամենասկանդալային նախագահական ընտրությունները:
2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրությունները միայն Հիլարի Քլինթոնի դիմաց Դոնալդ Թրամփի հաղթանակով չավարտվեցին, այլ զգալի կերպով փոփոխության ենթարկեցին ԱՄՆ-ի քաղաքական միջավայրը: Այս ընտրությունները ցույց տվեցին, թե ԱՄՆ-ի ժողովուրդը որքան դժգոհ է այդ երկրի քաղաքական գործիչներից ու էլիտայից և երկրում հիմնական փոփոխությունների է ձգտում: Թրամփը նկատի առնելով հանրային այս պահանջը կարողացավ իրեն ներկայացնել, որպես փոփոխությունների ու նաև ԱՄՆ-ում գործող քաղաքական կառուցվածքի ընդդիմության խորհրդանիշ և քվեատուփերի մոտ բերել նրա՛նց ովքեր ընդհանրապես լուսանցքում են գտնվում: Նոր աշխատատեղեր ստեղծելու, անօրինական էմիգրանտների արտաքսման և կոռուպցիայի ու ահաբեկչության դեմ պայքարի նման կարգախոսները հանգեցրին Թրամփի հանդեպ հանրային հովանավորության: Այդուհանդերձ նախագահական ընտրություններում Թրամփը շուրջ 3 միլիոն ձայներով կամ ընդհանուր ձայների երկու տոկոսով զիջեց Քլինթոնին: Սակայն շահելով Ընտրական կոլեգիայի անհրաժեշտ ձայներն ընտրություններում հաղթող ճանաչվեց: Բարաք Օբամայի կառավարության ու դեմոկրատական թեկնածվի անկարողության պատճառով «Ժանգած գոտի» կոչվող հնգյակ լճերի մերձակա նահանգների զայրացած աշխատավորների ձայները պատճառ դարձան, որ 1980-ական թվականներից հետո առաջին անգամ աննախընթաց կերպով իրենց ձայնը տան հանրապետական թեկնածվին: Իրականության մեջ պահպանողական հակումների լիբերալական ամրոցը ներթափանցելով Թրամփն ընտրություններում հաղթեց:
2016 թվականի նոյեմբերյան ընտրություններում հանրապետականները նախագահի աթոռին տիրանալուց բացի նաև պահպանեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու բաժիններում իրենց մեծամասնությունը: Սա շուրջ վերջին 70 տարիներում առաջին անգամ է, որ հանրապետականները կարողանում են միատարր դարձնել ԱՄՆ-ում քաղաքական իշխանությունը: Ներկայումս բացի օրենսդիր ուժից, որը 6 տարի առաջվանից գտնվում է հանրապետականների վերահսկողության ներքո, այդ կուսակցությունը նաև տիրացել է գործադիր իշխանությանը: Սա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի ֆեդերալ գերագույն ատյանի աթոռներից մեկը մի քանի ամիս է ինչ թափուր է մնացել և Թրամփը մտադիր է այդ թափուր տեղը լցնել: Պահպանողական մի թեկնածվի ընտրությամբ ու հաստատմամբ աջակողմյան թևն իր տիրակալությունը տարածելու է ԱՄՆ-ում որոշում կայացնող բոլոր կառույցներում: Դա ի տես այն բանի, որ դեմոկրատական կուսակցությունն անցած տարի ահռելի պարտություն կրեց: 2016 ընտրություններն իրականության մեջ Բարաք Օբամայի կառավարության գործունեության մասին հանրաքվե կարելի է համարել: Դեմոկրատականները հույս ունեին, որ հիմնվելով Թրամփի կարգախոսներին ու քայլերին քաղաքական, տնտեսական ու լրատվական էլիտայի խիստ հակառակության վրա կկարողանան վերջին կես դարվա ընթացքում առաջին անգամ երրորդ իրարահաջորդ շրջանի համար տիրանալ նախագահի պաշտոնին: Սակայն ոչ միայն դա տեղի չունեցավ, այլև Դեմոկրատական կուսակցությունը ներքին խոր ճեղքվածք ունեցավ: Այդ ձախողումների մի մասը վերաբերում է Օբամայի գործունեությանը, որի 8-ամյա նախագահության շրջանը 2016 թվականի հետ միասին հասավ ավարտին: 2016 թվականի ծանր ու չսպասված պարտությունից հետո ԱՄՆ-ում դեմոկրատականների ու լիբերալ թևի վերակազմավորումը ժամանակ է պահանջելու, ինչը գուցե իրականություն չդառնա 2017 թվականի ընթացքում:
-----------
2016 թվականը քաղաքական ու ընտրական հարցերից բացի նաև տնտեսական բարդությունների տարի եղավ ԱՄՆ-ում: Մի կողմից այդ երկրում գործազրկությունը մնաց 5 տոկոսի սահմաններում ու դրան զուգահեռ կառավարության պարտքը հասավ 19 տրիլիոն դոլարի: Իհարկե նկատի առնելով վերջին տարիների 10 տոկոսանոց թվերը գործազրկությունը 5 տոկոսի շուրջ կայուն պահպանելը կարելի է աշխատանքի շուկայում Օբամայի կառավարության համեմատաբար ընդունելի գործունեության արդյունքը համարել: Այդուհանդերձ ընտրությունների ճակատագրական տարում գործազրկության այդ տոկոսն էլ Օբամայի կառավարության ու դեմոկրատական թեկնածվի դեմ հարձակման պատրվակ ծառայեց: Ամերիկացի քաղաքացիներ անգամներ մտահոգություն են հայտնել Օբամայի կառավարության այն կոշտ քաղաքականությունների կապակցությամբ, որոնք արգելել են երկրում աշխատատեղերի ստեղծումը: ԱՄՆ-ում տնտեսական հաստատությունների սնանկացումը կանխելու և ներկա աշխատատեղերը պահպանելու նպատակով կառավարության վարած այդ քաղաքականությունները ֆեդերալ կառավարության պարտքը հասցրել են 19 տրիլիոն դոլար ահռելի գումարին:
---------
2016 թվականին ԱՄՆ-ի հասարակությունը նախորդ տարիների նման անապահովության ու բռնարարքների ականատես եղավ: Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում գիշերային ակումբի դեմ ահաբեկչական հարձակումն ապացուցեց, որ ԱՄՆ-ն չափազանց խոցելի է ահաբեկչական քայլերի դիմաց: Հարձակման հեղինակը ԱՄՆ-ում ծնված մի աֆղանցի էր: Միասեռականներին պատկանող գիշերային ակումբի դեմ հարձակումը բազմաթիվ զոհեր խլեց: Որոշ քաղաքական հոսանքներ, այդ թվում նաև Դոնալդ Թրամփը քաղաքական շահարկման ենթարկելով Օրլանդոյի դեպքը փորձեցին խստացնել մուսուլմանների և Ասիայի արևմտյան տարածաշրջանի ու հյուսիսային Աֆրիկայի երկրների քաղաքացիների դեմ ճնշումները: Դա ի տես այն բանի, որ բռնարարքների ու ահաբեկչական քայլերի արմատները ինչ-որ չափով գտնվում են հենց ԱՄՆ-ում: Նման արարքները ոչ միայն ահաբեկչական բնույթ են կրում այլև դրսևորվում են նաև մահաբեր հրաձգությունների և կամ գունամորթների հանդեպ ոստիկանության ուժերի բռնարարքների տեսքով: 2016 թվականի ընթացքում մահաբեր հրաձգությունների մասին լուրերն անգամներ հայտնվեցին հանրային կարծիքի ուշադրության կենտրոնում: Այդուհանդերձ հրաձգությունների հետևանքով մարդկային կորստի կրճատման և կամ հրազեն կրելու և վաճառքի վրա խիստ վերահսկողության կապակցությամբ որևէ բարեփոխական ծրագիր ԱՄՆ-ում արդյունավետ չի եղել: Թվում է, որ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակով ու 2017 թվականից գործադիր իշխանության ղեկը ստանձնելով զենք կրելու ու դրա հետ կապված նաև մահաբեր հրաձգությունների հետևանքով մարդկային կորուստը կավելանա:
------------
Արտաքին քաղաքականության բնագավառում էլ 2016 թվականն ԱՄՆ-ի համար նահանջների և քաղաքական ու ռազմական պարտությունների տարի էր: Մի կողմից կես դար տևած թշնամությունից հետո կարգավորվեցին Կուբայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները և Օբաման Հավանա ուղևորվեց: Սակայն դրան զուգահեռ ԱՄՆ-ի գլխավորած արաբական ու արևմտյան կոալիցիայի կողմից պաշտպանվող ապստամբների բռնազավթումից Հալեպի ազատագրումը ծանր հարված հասցրեց Ասիայի արևմտյան տարածաշրջանում Վաշինգտոնի վարած քաղաքականություններին: Ֆլորիդայի նեղուցի երկու կողմերի միջև լարվածության համեմատական մեղմացմանը զուգահեռ 2016 թվականին խիստ սրվեցին ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները: Սիրիայի ապագա ճակատագրի ու նաև Ուկրաինայի ներքին հակամարտության շուրջ հիմնական տարաձայնություններ ունեցող երկու երկրների հարաբերությունները 2016 թվականի ավարտին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Մոսկվայի միջամտության կապակցությամբ Վաշինգտոնի կողմից ներկայացված մեղադրանքների պատճառով սրվեցին: Օբամայի կառավարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրում է, որ Դոնալդ Թրամփի հաղթանակին օգնելու համար միջամտություն է կատարել ԱՄՆ-ի ընտրություններում: Օբաման նույնիսկ սպառնաց, որ նման մեղադրանքի ապացուցվելը կարող է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ռազմական առճակատման հանգեցնել: Իհարկե Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև լարվածության սրման գլխավոր պատճառը Հալեպում Սիրիայի բանակի արձանագրած հաջողությունները և Դամասկոսի հանդեպ Մոսկվայի քաղաքական ու ռազմական հովանավորություններն են: 2016 թվականի վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի գլխավորած արաբա-արևմտյան կոալիցիան իր ամբողջ ջանքն ի գործ դրեց, որպեսզի կանխի Հալեպում ահաբեկիչների ու ապստամբների հաղթանակը: Այդուհանդերձ կարևոր ու ռազմավարական նշանակությամբ այս քաղաքը մի քանի տարիների հետո փրկվեց ԱՄՆ-ի հովանավորած ապստամբների գերությունից և Վաշինգտոնը քաղաքական ու ռազմական ծանր պարտություն կրեց Ասիայի արևմտյան տարածաշրջանում: