Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից մեկ տարի անց (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i51271-Համատեղ_գործողությունների_համապարփակ_ծրագրից_մեկ_տարի_անց_(2)
2013 թվականի նոյեմբերի 24-ին մեծ կասկածներով ձեռնարկվեցին առաջին քայլերը Իրանի և Վեցնյակի երկրների միջև պատմական համաձայնության հասնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Վեցնյակի երկրներ ասելիս նկատի ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրները և Գերմանիան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 16, 2017 14:25 Asia/Tehran

2013 թվականի նոյեմբերի 24-ին մեծ կասկածներով ձեռնարկվեցին առաջին քայլերը Իրանի և Վեցնյակի երկրների միջև պատմական համաձայնության հասնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Վեցնյակի երկրներ ասելիս նկատի ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրները և Գերմանիան։

Այդ համաձայնությունը ձեռք բերվեց, որպեսզի Իրանը ապացուցի ամբողջ աշխարհին, որ իր միջուկային ծրագրերը կրում են բացառապես խաղաղասիրական և թափանցիկ բնույթ և, որ ԱՄՆ-ը պետք է վերջ տա պատրվակների մշտական փնտրտունքին։ Ներկայումս լրանում է ՀԳՀԾ-ի մեկ տարին և բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե արդյո՞ք այդ համաձայնության շրջանակներում ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրածի։

Ժնևում միջուկային համաձայնության հասնելու նախաձեռնությունը անմիջապես հանգեցրեց Իրանի և 5+1 երկրների միջև միջուկային բանակցությունների։

Այս իրողությունը կարևոր էր մի քանի տեսանկյունից։ Առաջին հերթին կարևոր էր այն առումով, որ վերջ դրվեց Իրանի միջուկային ակտիվության պատրվակով առաջացած 12-ամյա լարվածությանը, քանի որ համաձայնության նպատակը, փաստացի, փոխվստահության մթնոլորտ ստեղծելն էր։ Համաձայնության հաջորդ կարևորությունն այն էր, որ Իրանը ամբողջ աշխարհին ցույց տվեց իր քաղաքականություն վարելու հմտությունը և Իրանի անունը մեկ անգամ ևս փայլեց միջազգային ասպարեզում։ Համաձայնության արդյունքում ունեցած մյուս շոշափելի ձեռքբերումը Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային շրջափակումների որոշ մասի չեղարկվելն էր, որի դիմաց Իրանը պետք է քայլեր ձեռնարկեր միջուկային ոլորտում իր խաղաղ նպատակները ապացուցելու ուղղությամբ։ Այսպիսով երկարատև բանակցություններից հետո Իրանը և Վեցնյակի երկրները վերջապես դուրս եկան փակուղուց և Վիեննայում համաձայնության հասան միջուկային հարցերի շուրջ։

Ժնևի և Վիրեննայի բանակցությունների արդյունքը հանդիսացավ հուլիսի 14-ին ձեռք բերված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնությունը։ Այս համաձայնությունը փոխեց նախկինում տիրող թունավոր մթնոլորտը։

Այժմ շատերը բազմապիսի կարծիքներ են հայտնում այն մասին, թե ի՞նչ է լինելու ՀԳՀԾ-ի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո։

Չնայած, որ Իրանի և Վեցնյակի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Իրանը հաստատեց իր միջուկային ծրագրերի խաղաղ և թափանցիկ բնույթը, այնուամենայնիվ ԱՄՆ-ը շարունակ փորձում է խափանել ամեն ինչ։ Այդ երկիրը փոխարենը ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով ձեռք բերված համաձայնության շրջանակներում ստանձնած հանձնառությունները, Իրանի մասին կեղծ տեղեկություններ տարածելով, շարունակաբար փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիսը համոզված է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնությանը հավատարիմ մնալը բխում է ԱՄՆ-ի և իր դաշնակիցների շահերից։

Նա որոշ ժամանակ առաջ լրատվական գործակալություններին տված իր հարցազրույցում, հակադարձելով Իրանի հետ նոր միջուկային բանակցություններ անցկացնելու մասին Դոնալդ Թրամփի հայտարարությանը, նշել է․ «Ինչպես ասում էր Բուշ ավագի անվտանգության հարցերով խորհրդականը, եթե մենք այս համաձայնությունից դուրս գանք, միայնակ կմնանք»։ Նա հավաստիացրել է․ «ԱՄՆ-ի և իր դաշնակիցների շահերից է բխում, որպեսզի Իրանը հավատարիմ մնա համաձայնությանը և մենք նույնպես պատշաճ կերպով կատարենք ՀԳՀԾ-ի շրջանակներում մեր ստանձնած հանձնառությունները»։

Որոշները համոզված են, որ Թրամփի թիմը ավելի հավատարիմ կգտնվի Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ի ստանձնած պարտավորություններին։

Ներկայումս Թրամփը հայտնի է իր կտրուկ և հակասական դիրքորոշումներով և անշուշտ կարող ենք ասել, որ նա ՀԳՀԾ-ի գլխավոր հակառակորդներից է։ Թրամփի համոզմամբ ՀԳՀԾ-ն մեծ սխալ է, քանի որ այն միջուկային ոլորտում Իրանի հնարավորությունները սահմանափակում է միայն մի քանի տարով, և երբ այդ տարիները անցնեն Իրանը կօգտագործի իր միջուկային բոլոր հնարավորությունները ռազմական արդյունաբերության մեջ։

Դոնալդ Թրամփը, չնայած որ նախկինում ասում էր, որ պատռելու է ՀԳՀԾ համաձայնությունը, իր նախընտական քարոզարշավի ժամանակ Հանրային կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեում ( AIPAC) Իրանի հետ կապված դիրքորոշումները ներկայացնելու ընթացքում ասել է․ «Մենք պետք է կատարենք անցած համաձայնության կետերը, որպեսզի Իրանին իրավիճակի պատասխանատու պահենք»։

Թրամփը MSNBC հեռուստաալիքին տված հեռախոսային հարցազրույցում ասել է, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը պատռելը խելամիտ քայլ չէ։ Նրա համոզմամբ պետք է ոչ թե պատռել, այլ ավելի լավը դարձնել այդ համաձայնագիրը։ Թրամփի կողմից ընտրված ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Թիլերսոնը այս կապակցությամբ վերջերս ասել է․ «Եթե ես հաստատվեմ իմ պաշտոնում, ապա կառաջարկեմ ամբողջովին վերափոխել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը։ Ոչ մի ուրանի հարստացում կամ միջուկային նյութերի պահպանում չպետք է լինի Իրանում»։

Թիլերսոնի համոզմամբ՝ ՀԳՀԾ-ն սահմանափակում է միջուկային զենք ստեղծելու Իրանի հնարավորությունը, սակայն չի վերացնում այն, և պետք է Իրանի հետ նոր միջուկային համաձայնագիր կնքել։

Արդեն մեկ տարի է անցնում համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ուժի մեջ մտնելու օրից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետայրերը համոզված են, որ ՀԳՀԾ-ը Իրանին հեռացրել է ատոմային զենք ունենալու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ Բարաք Օբաման Սպիտակ տունը լքելուց առաջ հայտարարել է, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը համաշխարհային անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված շատ կարևոր քայլ էր։

Եվ այս բոլոր վիճահարույց կարծիքները հնչեցվում են այնպիսի պայմաններում, երբ միջուկային էներգիան ռազմական նպատակներով օգտագործելու համար Իրանին մեղադրելու ոչ մի հիմք գոյություն չունի։ Ամերիկայի արտաքին գործերի նախարարի նախկին օգնական Վենդի Շերմանը, ով ավելի վաղ ընդգրկված է եղել միջուկային բանակցությունների թիմում, լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը երբեք միջուկային զենք ունենալու նպատակ չի ունեցել։

Մեկ տարի առաջ, երբ Համատեղ քայլերի համապարփակ ծրագիրը Իրանի և Վեցնյակի երկրների միջև ստորագրման փուլում էր, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին պատասխանելով  ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի կողմից այդ կապակցությամբ  ստացված նամակին և նշելով ,որ միջուկային բանակցող որոշ երկրներ վստահելի չեն ընդգծել է․ «Անհրաժեշտ է ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել համաձայնության տեքստը և հաշվի առնել իրավական տեսանկյունից դրանից բխող բոլոր հնարավոր հետևանքները։ Այդքանից հետո, եթե համաձայնությունը հաստատվի պետք է ուշադիր լինել, որպեսզի ստորագրող մյուս կողմերը իրենց հանձնառությունները կատարեն պատշաճ մակարդակով»։

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բազմիցս զգուշացրել է, որ ներկայիս ԱՄՆ-ն ոչ մի էական տարբերություն չունի Ռեյգանի ժամանակների ԱՄՆ-ի հետ և ոչ մի կապ չունի, թե որ կուսակցությունն է իշխում այդ երկրում։

Նա համակարգի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնագրի շուրջ ծավալված վեճերին, ասել է․  «Իրանը երբեք չի խախտի ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած հանձնառությունները, քանի որ սուրբ Ղուրանը պահանջում է հավատարիմ մնալ տված խոստմանը, սակայն եթե ԱՄՆ-ն նախագահի թեկնածուների արած հայտարարությունը՝ ՀԳՀԾ համաձայնագիրը պատռելու վերաբերյալ կատարի, ապա մենք կայրենք այդ համաձայնագիրը՝ ինչպես, որ Ղուրանն է պատվիրում անել նման դեպքերում»։