ԱՄՆ-ն Օբամայից հետո
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i51643-ԱՄՆ_ն_Օբամայից_հետո
2017 թվականի հունվարի 19-ը ՝ ԱՄՆ-ում Բարաք Օբամայի նախագահության ութ տարիների վերջին օրն է: Հունվարի 20-ին, Օբաման իր տեղը զիջելու է Դոնալդ Թրամփին ՝ Սպիտակ տան բանալին նրան հանձնելով: Այդպիսով, փակվելու է ԱՄՆ-ի ոչ երկարատև պատմության ևս մեկ էջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 07:05 Asia/Tehran

2017 թվականի հունվարի 19-ը ՝ ԱՄՆ-ում Բարաք Օբամայի նախագահության ութ տարիների վերջին օրն է: Հունվարի 20-ին, Օբաման իր տեղը զիջելու է Դոնալդ Թրամփին ՝ Սպիտակ տան բանալին նրան հանձնելով: Այդպիսով, փակվելու է ԱՄՆ-ի ոչ երկարատև պատմության ևս մեկ էջ:

Վերջին ութ տարիներին, ԱՄՆ-ը վայրիվերումներով լի ժամանակաշրջան է անցկացրել: Դեմոկրատ Օբաման , այն ժամանակ երկրի կառավարման ղեկը ստացավ հանրապետական Ջորջ Բուշից, երբ երկիրը գտնվում էր 1929 թվականի լճացումից ի վեր ամենածանր տնտեսական ճգնաժամի մեջ: Ճգնաժամը սկսվեց 2007 թվականին ՝ ԱՄՆ-ում բնակարանային խնդիրներով, ապա այն տարածվեց տնտեսական այլ բաժիններ՝ սնանկացնելով ֆինանսական ու արդյունաբերական խոշոր ձեռնարկություններին: Միաժամանակ, միլիոնավոր ամերիկացիներ զրկվեցին աշխատանքից, իսկ իրաքյան ու Աֆղանստանում ծախսատար պատերազմների հետևանքով երկրում աճել էին տնտեսական ու հասարակական ճնշումները: Միջազգային մասշտավոբ 11-սեպտեմբերյան դեպքերից հետո Բուշի կառավարության միահեծան քաղաքականության պատճառով, ԱՄՆ-ը հեղինակազրկվել էր: Նման պայմաններում, Օբաման դարձավ երկրի նախագահ:

Ճգնաժամային տնտեսության կարգավորումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, էմիգրանտների համար կենսապայմանների բարելավումը, ապարդյուն պատերազմների դադարեցումը և երկրի հեղինակության վերականգնումը՝ բոլորը 2007 թվականին Օբամայի նախընտրական խոստումներն էին: Խոստումներ, որոնցից յուրաքանչյուրի իրականացման գնահատմամբ հնարավոր կլինի կարծիք կազմել նրա հաջող գործունեության մասին: Տնտեսական առումով կարելի է ասել, որ Օբամային հաջողվեց ինչ-որ չափով բարելավել երկրի  ֆինանսական իրավիճակը: Հարյուրավոր միլիարդ դոլարներ շուկա ներարկելով, նրա կառավարությանը հաջողվեց կանխել սնանկացման շարունակումը ՝ նոր աշխատատեղեր ստեղծելով: Մշակված նոր քաղաքականության արդյունքում հաջողվեց վերակարգավորել «Ուալ սթրիթ»-ի ֆինանսական վիճակը: 2007-2008 թթ.-ի ճգնաժամը սանձելու համար Օբամայի կառավարության ծրագրերը հետևանքներ էլ ունեցան: Կրկնապատկվեցին ազգային պարտքերը ՝ հատելով 19 տրիլիոն դոլարի սահմանը: Հսկայական ազգային պարտքերի դիմագրավման և բյուջեի մշակման հարցում տարաձայնությունների պատճառով ԱՄՆ պատմության մեջ երկրորդ անգամ դադարեց դաշնային կառավարության աշխատանքը: Իսկ ստեղծված աշխատատեղերը չէին բավարարում հասարակության մեծ պահանջարկը: Այդպիսով ժողովրդի դժգոհության հետևանքով, նախագահական ընտրություններում պարտվեց  նույն կուսակցության թեկնածու ՝ Հիլարի Քլինթոնը:  

Հասարակական դաշտում, Օբաման բազմաթիվ խոստումներ էր տվել: Նրա կարևորագույն նախագիծն Օբամաքեյր առողջապահական օրենքն էր, համաձայն որի երկրի բոլոր քաղաքացիները կարող էին օգտվել ապահովագրական ծառայություններից : Օրենքին դեմ գործիչներն Օբամային մեղադրում էին ազատ շուկայի սկզբունքները խախտելու և տնտեսական հարցերում միջամտելու մեջ:  Իրագործման փուլում հանրապետական մեծամասնության խափանումների պատճառով, հիշյալ օրենքը բազմաթիվ խոչընդոտների բախվեց: Դրանց կողքին ռասայական հանդուրժողականության, միասեռական ամուսնությունների նման հասարակական տարբեր հարցեր, ութ տարի շարունակ ստվերեցին Օբամայի գործունեությունը: Թեև Օբաման ԱՄՆ պատմության առաջին սևամորթ նախագահն էր, սակայն նրա պաշտոնավարման տարիներին, երկրում վերականգնվեց ռասիստական տրամադրվածությունը: Սևամորթների դեմ ոստիկանության քայլերի հետևանքով, հասարակությունում բողոքի մեծ ալիք բարձրացավ: Ներգաղթյալների օրենքների բարեփոխման հարցում կառավարության թերացումը ևս դժգոհությունների տեղիք տվեց:

Երբ ընտրություններում Օբաման հաղթեց, Սենատը, Ներկայացուցիչների պալատը և այլ կառույցներ հայտնվեցին դեմոկրատների ձեռքում: Երկրի ղեկավարման ղեկը հայտնվել էր սևամորթ նախագահի ձեռքում, ով «Փոփոխություն» կարգախոսով ոգևորում էր ամերիկացիներին: 2010 թվականին երկրում անցկացրած ընտրությունների ժամանակ, դեմոկրատները զրկվեցին երկու խոշոր կառույցներում մեծամասնությունից: Հաջորդ վեց տարիներին, հանրապետականները շարունակեցին լինել մեծամասնություն: 2012 , 2014 և 2016 թթ.-ի ընտրություններում դեմոկրատներին չհաջողվեց լինել Կոնգրեսում մեծամասնություն: Վերջին վեց տարիներին հանրապետականներն ամուր պատնեշ կառուցեցին Սպիտան տան դիմաց: Նրանք թույլ չտվեցին իրականանա Գվանտանամոյի կալանավայրը փակելու մասին Օբամայի խոստումը: Խոչընդոտներ գոյացան նաև զենքի սահմանափակման մասին օրենքների ընդունման ճանապարհին: Այդ գործընթացը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև 2016 թվականին, դեմոկրատները զրկվեցին և՛ Սպիտակ տնից, և՛ Կոնգրեսից , և՛ լիբերալիստական թևի օգտին Դաշնային գերագույն ատյանում հավասարաշռությունը փոխելու  պատմական շանսից: Բուշի օրոք սկսված երկու պատերազմների համար մինչև 2008 թվականն ամերիկացի վարկատուները շուրջ մեկ տրիլիոն դոլար էին վճարել: Դա ուղղակի ծախսերն էին, իսկ անուղղակի ծախսերը կազմում էին չորս տրիլիոն դոլար: Իրաքյան պատերազմը համարվեց 1960-1970-ականների ամենամեծ թվով զոհեր խլած պատերազմը: Ալ-Ղաիդային և Թալիբանին ոչնչացնելու հարցում ԱՄՆ բանակի անկարողությունը դարձավ բողոքների ծավալման նոր պատճառ: Սևամորթ նախագահի հնչեցրած փոփոխության կարգախոսը նրան բերեց խաղաղության նոբելյան մրցանակը: Մինչդեռ նախագահն ուշագրավ քայլեր չարեց այդ ուղղությամբ: Թեև Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումն իրականացավ հենց Օբամայի նախագահության օրոք, սակայն այդ մասին որոշումն ընդունվել էր Բուշի նախագահության ժամանակաշրջանում: Հակառակ իր նախընտրական խոստումներին, Օբաման Աֆղանստանից չհանեց ամերիկյան զորքերին : Դա այն դեպքում, երբ Լիբիայում պատերազմը մեկնարկեց Օբամայի հրամանագրով: Իրաքում և  Սիրիայում ԻԼԻՊ-ի հայտնվելու ուղղակի պատասխանատվությունն անհերքելիորեն դրված է Օբամայի ուսերին:

Նախագահության ութ տարիներին Օբաման որոշակի հաջողություններ ունեցավ արտաքին քաղաքականության դաշտում, իսկ որոշ հարցերում ձախողեց: Օրինակ նրան հաջողվեց վերջ դնել Կուբայի հետ տարիների թշնամանքին ՝ վերականգնելով Վաշինգտոն-Հավանա դիվանագիտական հարաբերությունները: Մյանմայի  հետ հարաբերությունները ևս բարելավեցին հենց Օբամայի նախագահության օրոք: Իսկ Իրանի միջուկային հարցում իր նախկին դիրքորոշումները զիջելով , պայմաններ ստեղծեց Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության ստորագրման համար: Օբաման Կուբայի և Մյանմայի հետ հաշտությունը և Իրանի հետ միջուկային համաձայնության կնքումը համարում էր արտաքին քաղաքականության ոլորտում իր կառավարության ժառանգությունը: Այնուամենայնիվ, համաշխարհային մասշտաբով Օբամայի անհաջողությունները երկար ցանկ են կազմում: Նրա նախագահության ութ տարիներին, խիստ լարվեցին Մոսկվայի հետ հարաբերությունները : Ուկրաինայի հարցում Մոսկվայի միջամտության և Ղրիմի կղզին իր երկրին միացնելու պատճառաբանությամբ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ին չհաջողվեց պատժամիջոցներով փոխել Ասիայի արևմտյան և Եվրոպայի արևելյան շրջանների նման տարածքներում Ռուսաստանի քաղաքականությունները: Արաբական աշխարհում ժողովրդական բողոքի ակցիաների ընթացքում, ԱՄՆ-ը չկարողացավ իրականացնել Ասիայի արևմուտքում և Աֆրիկայի հյուսիսում իր քաղաքականությունները: Այս անհաջողությունն իրեն դրսևորեց Սիրիայում, քանզի չնայած ԱՄՆ-ի ղեկավարությամբ արաբա-արևմտյան կոալիցիայի ծավալուն ջանքերին, այդ երկրի կառավարությունն ու ժողովուրդը դիմադրեցին կոալիցիայի կողմից հովանավորվող ահաբեկիչներին: Օբաման իր նախագահության հինգ տարիներն վատնեց Բաշշար Ասադի կառավարությունը տապալելու փորձերով: Մինչդեռ մինչև Օբամայի պաշտոնավարման վերջին օրը, Բաշշար Ասադը շարունակեց մնալ Սիրիայի նախագահը: Իսկ Հալեպի ազատագրման օպերացիան և Սիրիայում հրադադարի հաստատման գործընթացում ԱՄՆ-ի չընդգրկվելն  ի ցույց դրեց Օբամայի անճարակությունը: Ինչ վերաբերում է արևելյան Ասիայի զարգացումներին, հատկանշական է, որ Օբաման անկարող եղավ Չինաստանի հարավային ծովում ուժերի ցուցադրման և առևտրական հարաբերություններ հաստատելու նման հարցերում փոխել Պեկինի դիրքորոշումը: Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում այս իրադարձություններն ընդհանուր առմամբ, հանգեցին, նրան, որ Օբաման մեղադրվեց միջազգային մասշտաբով ԱՄՆ-ի հեգեմոնիան չպահպանելու մեջ և 2016 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփը հաղթեց «Նորից հզորացնենք Ամերիկան» հասարակ կարգախոսով :