Ֆաջրի երաժշտական փառատոնը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i51916-Ֆաջրի_երաժշտական_փառատոնը
2017 թվականի հունվարի 11-ին Թեհրանում մեկնարկել է Ֆաջրի 32-րդ երաժշտական միջազգային փառատոնը: Համիդ Ռեզա Նուրբախշի ղեկավարությամբ փառատոնն իր աշխատանքը շարունակելու է մինչև հունվարի 20-ը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 21, 2017 11:58 Asia/Tehran

2017 թվականի հունվարի 11-ին Թեհրանում մեկնարկել է Ֆաջրի 32-րդ երաժշտական միջազգային փառատոնը: Համիդ Ռեզա Նուրբախշի ղեկավարությամբ փառատոնն իր աշխատանքը շարունակելու է մինչև հունվարի 20-ը:

32 տարիների ընթացքում, Ֆաջրի երաժշտական փառատոնը փորձել է փոխանցել իսլամական հեղափոխության պատգամը, երաժշտության օգնությամբ ներկայացնել իրանական մշակույթը ՝ իրանցի և տարբեր երկրների երաժիշտների միջև կապեր ստեղծելով : Ֆաջրի երաժշտական 32-րդ փառատոնը նախորդ շրջանների ձեռքբերումներին ապավինելով, նպաստավոր պայմաններ է ընձեռել արվեստագետներին՝  փորձերի փոխանակման համար:

Այս տարվա փառատոնի իրանական երաժշտության բաժնում , ներկայացվել են վերջին տասնամյակների երաժշտական սիրված ու հիթային համարների վերակատարումները: Հեղափոխական երաժշտության վերակատարումները, որոնք լույս են տեսել «Չավուշ» խմբի ալբոմում, արժանացել են  լսարանի բարձր գնահատանքին: Ֆերեյդուն Շահբազյանի դիրոժորությամբ Թեհրանի սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Ահմեդ Փեժմանի ստեղծագործությունները: Խումբը նաև երաժշտական կատարումներ է ունեցել Իտալիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին:  

   

Ֆաջրի 32-րդ երաժշտական միջազգային փառատոնը

 

Ֆաջրի 32-րդ երաժշտական փառատոնին հնչել են  12 արտասահմանյան, տասը էթնիկ ու նահանգային, 10 իրանական երաժշտական դազգահի , 13 սիմֆոնիկ և արևմտյան դասական, 15 փոփ և ռոք, ութ կորպորացիոն և իրանական ավանդական ու դասական վեց խմբերի կատարումները : 32-րդ փառատոնի նահանգային երաժշտության բաժնի մասնակիցները ներկայացել են 13 ՝ կանանց երեք և շրջանային տասը  խմբեր: Նահանգային երաժշտական բաժնին մասնակցել էին Քերմանշահի, Քուրդստանի, Բուշեհրի, Խորասանի, Լոռեսթանի, Մազնդարանի, Գիլանի , Չարմահալ Բախթիարիի երաժիշտները , որոնց կատարումները հնչել են Թեհրանի «Ազադի» համալիրում և «Նիավարան»-ի մշակութային կենտրոնում: «Ռուդաքի» դահլիճում ներկայացվել է շրջանից ժամանած մի երաժիշտ, հնչել են Թորքամանի, Բալուչեսթանի և Հյուսիսային Խորասանի երաժշտական կատարումներ:

 

«Վահդաթ», «Ռուդաքի» դահլիճներում, «Արասբարանի» և «Նիավարանի» մշակութային կենտրոններում, «Ազադի» համալիրում և Թեհրանի միջազգային ցուցահանդեսի «Միլադ» դահլիճում ևս հնչել են երաժշտական նոտաներ: Փառատոնն իր աշխատանքն ավարտել է հունվարի 20-ին:

Մեր օրերին վերացել են երկրներին առանձնացնող սահմանները: Բոլորին հասանելի են մշակութային կարևոր ու անկարևոր իրադարձությունները: Նախորդ տարիներին մեծ թվով մարդիկ մնում էին փառատոնի դահլիճների դռների հետևում: Դահլիճներն ունեն սահմանափակ հնարավորություններ, իսկ փառատոնն ունի մեծ լսարան: Փառատոնի ծրագրերից օգտվելու հնարավորությունը մեծացնելու նպատակով, այս տարի առաջին անգամ Ֆաջրի երաժշտական փառատոնի ծրագրերը ցուցադրվել են առցանց:

Փառատոնն իր առջև դրել է նոր նպատակ ՝ այն է «Բարբոդի անվան մրցանակը» դարձնել երկրի մասշտաբով երաժշտական ստեղծագործությունների գնահատման հեղինակավոր չափորոշիչն ու խորհրդանիշը: Փառատոնի կազմակերպիչներն այս տարի փորձել են «Բարբոդ»-ի մրցանակաբաշխությունը  դարձնել Ֆաջրի երաժշտական փառատոնի ամենագրավիչ մասը, որը կարող է տարիների ընթացքում իր ազդեցությունը թողնել արվեստագետների երաժշտական ստեղծագործությունների և մասնագիտական գործունեության վրա: Մրցանակաբաշխությունը կատարվում է  հետևյալ կարգով: Իրավարար կազմը դատում է հոկտեմբերից մեկ տարվա կտրվածքով թողարկված տարբեր ժանրերի բոլոր ալբոմները: Լավագույն ընտրյալներն արժանանալու են «Բարբոդ»-ի մրցանակին:

Այս տարվա փառատոնի հետազոտությունների բաժնի համար նախատեսվել էին հինգ թեմաներ, ՝ ակադեմիական երաժշտության քննարկումը, համալսարաններում երաժշտական ուսուցումը, ժամանակակից երաժշտության վրա արդիականության թողած ազդեցությունը, նորարարությունն Իրանի երաժշտությունում, երաժշտական ուսումնասիրություններն ու դասակարգումները և վերջապես Իրանի գրականության երաժշտական մեջբերումները: Հիշյալ հինգ թեմաներով կայացան կլոր սեղաններ:  

Փառատոնի շրջանակում ելույթ ունեցան Ֆարհադ Հարաթիի ղեկավարությամբ «Նամիրա» երգչախումբը ՝ նվագակցությամբ Ալիռեզա Շաֆաղինեժադի ղեկավարությամբ Իրանի ֆիլհարմոնիկ նվագախմբի: Երաժշտական կատարմումներում, որոնք ի դեպ համարվում էին նրանց համատեղ աշխատանքի առաջին փորձը,  երկու խմբերը երաժշտական լեզվով խոսեցին երկիր մոլորակի նկատմամբ մարդու ցուցաբերած անբարեխիղճ վերաբերմունքի մասին :

 

«Նամիրա» երգչախմբի և ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումը ՝ շրջակա միջավայրի առանցքայնությամբ

 

«Սրբազան մոլորակը» խորագրով համերգային ծրագրում ելույթ ունեցան «Նամիրա» երգչախմբի 150 անդամները : Կատարումներն ինչպես անցյալում, արժանացան հանդիսատեսի մեծ հավանությանը: Երաժշտական հզոր զենքի օգնությամբ երգչախումբը բարձրաձայնեց կենսոլորտային հույժ կարևոր հարցերի մասին մտահոգությունները:  

Երաժշտական կատարումներում արծարծվեցին կյանքի, որսի, մարդու, գաղթի, անպաշտպան կենդանիների և զայրույթի նման երևույթներ: Կատարումների հետ միաժամանակ, էկրանի վրա ցուցադրվում են կադրեր ՝ շրջակա միջավայրի ոչնչացման, կենդանիների որսի, ջերմոցային գազերի, ՁԻԱՀ-ի զոհերի, պատերազմի հետևանքով տեղի ունեցող մարդկային աղետների մասին: Նույն խմբի անցյալ տարվա համերգում, ֆիլմեր էին ցուցադրվել Հիրոսիմայի և Նակազակիի ատոմային ռմբակոծությունների, Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների մասին, որոնք ցավալի ու ցնցող լինելու պատճառով, այս տարի չցուցադրվեցին փառատոնի ժամանակ: «Սրբազան մոլորակ»-ը բովանդակալի երաժշտական կատարում է, որը խոսելով ընդգրկուն թեմաների մասին, կարող է բեմադրվել տարբեր երկրներում:

 

«Մշակութային Իրանը» առանցքայնությամբ փառատոնի միջազգային բաժնում, մասնակցել էին տարբեր երկրների երաժիշտներ, այդ թվում Տաջիկստանից Դոլաթմանդ Խալեֆը, Իսպանիայից ֆլամինգոյի գիտարահար՝ Դել Մորեոն: Տաջիկ երաժիշտ և երգիչ ՝ Դոլաթմանդ Խալեֆը կամ Դոլաթմանդ Խալզադեն, ունի միստիկ երգեր, որոնք մշակվել ու գործիքավորվել են Մոլանայի բանաստեղծությունների հիման վրա: Սակայն ցավոք այս տարի Իրան մեկնելու օրերին, եղբոր մահվան պատճառով, նա հիվանդանոց փոխադրվեց և չկարողացավ մասնակցել Ֆաջրի երաժշտական փառատոնին :

 

Դոլաթմանդ Խալեֆը

 

Հնդիկ սիթառի նվագիչ ՝ Շահիդ Փարվիզխանը և թաբլայի նվագիչ ՝ Աքրամ Խանը Ֆաջրի երաժշտական փառատոնի մասնակիցներից էին: Շահիդ Խանը մեծ պարծանք է համարել  Իրանում համերգ ունենալը: Նա Ֆաջրի փառատոնը համարում է մեծ հնարավորություն ՝ Հնդկաստանի երաժշտությունը ներկայացնելու համար:  

Շահիդ Փարվիզ Խանը

 

Ֆաջրի երաժշտական փառատոնին իր մասնակցությունն էր բերել նշանավոր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր՝ Ջիվան Գասպարյանը: Փառատոնի առաջին օրը հանդիսատեսը մեծ հաճույքով վայելեց Ջիվան Գասպարյանի նվագախմբի կատարումները : Ծիրանափողի անվանի վարպետն իր կատարումներով հանդես եկավ երկու բաժիններով: «Տասնամյակների փորձի վրա հիմնված հոգեթով կատարումներ, մեղեդիների գերազանց մակարդակի մատուցում, մասնագիտական մոտեցում, դժվար տեխնիկաներով ուղեկցվող կատարում , ուրախություն , մեղեդայնություն և հաճելի պահեր»-հանդիսատեսն այս բառերով գնահատեց հայազգի դուդուկահարի և նրա խմբի ելույթը:  

 

 

Ջիվան Գասպարյանը ՝ Ֆաջրի 32-րդ երաժշտական միջազգային փառատոնում

 

Սիսթանի և Բալուչեսթանի նահանգը գտնվում է Իրանի հարավ-արևելքում: Երաժշտությունն այդ նահանգի բնակիչների կյանքի անբաժանելի մասն է: Երկար տարիներ, Իրանի այդ նահանգը և Հնդկաստանի ու Պակիստանի որոշ շրջաններ միմյանց վրա մշակութային փոխադարձ և խորը ազդեցություն են ունեցել: Երաժշտությունը համարվում է այդ մշակութային փոխկապակցության կարևոր ձեռքբերումը: Բալուչական երաժշտությունն ունի տարբեր տեսակներ, որոնցից յուրանքաչյուրը պատմում է բալուչների կյանքի առանձին մի դրվագ: Երաժշտության այդ ժանրը հնչում է , երբ ծնվում է ընտանիքի նոր անդամը, հարսանեկան հանդիսությունների ժամանակ, սիրո , պատմական ու հասարակական տարբեր միջոցառումների ժամանակ, երբ հարկ է լինում պատմել մարդկային ցավերի մասին: Երաժշտության այդ ժանրը շարունակում է ապրել Իրանի այդ նահանգների բնակչության մոտ:

Ֆաջրի երաժշտական փառատոնի փակման օրը ներկայացվել է Բալուչեսթանի անվանի երաժշտ, երգիչ ՝ Փահլեվան Ռասուլ Բախշ Զանգշահին: Վերջին տարիներին, բալուչ մեծ երաժիշտը ճանաչվել է էթնիկ երաժշտության անվանի կատարող ՝ հանդես գալով միջազգային մասշտաբով տարբեր միջոցառումների:

 

Փահլեվան Ռասուլ Բախշ Զանգշահին

 

Նա ելույթ է ունեցել Քեմալ Խան Հութի, Ղոլամ Ղադեր Ջահանիի և Շիր Մոհամմեդ Էսպանդարի հետ միասին: Բալուչեսթանի շրջանի հետազոտողների խոսքերով, նա համարվում է էթնիկ երաժշտության գանձերից մեկը: Փահլեվան Ռասուլ Բախշ Զանգշահին համարվում է լուսնային հիջրեթի 9-րդ դարի բալուչ անվանի երաժշտագետ ՝ Չանգանի Սաիթի տոհմի վերջին ժառանգորդը: Նա գործունեություն է ծավալել Բալուչեսթանի մշակութային տարբեր ոլորտներում և երաժշտական տարբեր շրջանակներում մեծ համբավ է վայելել: Փահլեվան Ռասուլ Բախշ Զանգշահիին աշակերտել են տարբեր ազգերի մի քանի երաժիշտներ: Նա արժանացել է Փարիզի համալսարանի պատվո դոկտորայի աստիճանին: Անվանի երաժիշտը համարվում է մեծ հայրենասեր: Եվրոպական մի քանի երկրներ վարպետին արտերկրում աշխատանք են առաջարկել: Այդ գայթակղիչ հրավերներին նա պատասխանել է «Հայրենիք» կատարմամբ, որտեղ երաժիշտն արտահայտում է հայրենիքին տածած մեծ սերն ու նվիրվածությունը: