Իրանի իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից (2)
20-րդ դարավերջին տեղի ունեցած Իրանի իսլամական հեղափոխությունը, որպես քաղաքական և հասարակական երևույթ փոփոխության ենթարկեց աշխարհի հավասարությունները և մեծ ազդեցություն թողեց աշխարհի հետագա զարգացումների վրա:
Անդրադառնալով Իսլամական հեղափոխությանը The Times օրաթերթը գրել է, որ.«Իսլամական և կրոնական շարժումը տարածվեց աշխարհում և Իսլամական հեղափոխության շնորհիվ Արևմուտքը ծանոթացավ իսլամին»:
Այս հաղորդման ընթացքում կխոսենք Ջան էլ Սպոզիտոի տեսակետների մասին՝ Իրանի Իսլամական հեղափոխության վերաբերյալ:
«Իսլամական հեղափոխությունը և նրա համաշխարհային արձագանքը» գիրքը համախմբագրվել է աշխարհի նշանավոր համալսարանների և գիտական ինստիտուտներում աշխատող մի խումբ ականավոր դասախոսների և հետազոտողների կողմից: Այս գիրքը գիտական և խորը ուսումնասիրությունների և օգտագործված բազմակողմանի աղբյուրների պատճառով արժեքավոր գործ է համարվում:
Գրքի հոդվածները հավաքվել և մեկ հատորում ի մի է բերվել Ջորջ Թավն համալսարանի ավագ հետազոտող Ջան Էլ Սպոզիտոի (John Esposito) ջանքերով:
Իրանի իսլամական հեղափոխության կարևորության մասին Ջան Էլ Սպոզիտոն գրել է, որ բարեկամներն ու թշնամիները համոզված են, որ Իսլամական հեղափոխությունը մեծ ազդեցություն է թողել իսլամական աշխարհում և արևմուտքում: Այս հեղափոխությունը ներշնչանքի աղբյուր է դարձել շատերի համար: Ժամանակակից Իրանի պատմությունը սկսում է՝ հեղափոխության կայացման և հեղափոխական գաղափարների տարածման նպատակների իրականացումով:
Իսլամական հանրապետության համար ձևավորվեց սահմանադրություն, որում նախատեսված էր Իսլամական օրենքի հիման վրա ստեղծել պառլամենտական իշխանություն: Այաթոլլահ Խոմեյնին առաջնորդում էր իսլամական համակարգը: Արդյունքում մեծ փոփոխություն առաջացավ Իրանի հասարակարգում:
Իսլամական համակարգը ստանձնելով բանկային, ապահովագրության, առևտրական և արդյունաբերության ղեկավարման պատասխանատվությունը, կարողացավ վճարել երկրի արտաքին պարտքերը և ստեղծել անկախ տնտեսական համակարգ: Համակարգի տնտեսությունը այլևս կապված չէր արտասահմանյան ներդրումներին:Իսլամական հեղափոխությունը գաղափարական և առարկայական մեծ փոփոխություններ առաջացրեց Իրանի հասարակական մտածելակերպի վրա:
Իսլամական Հեղափոխության թշնամիները հենց սկզբից փորձեցին կանխել հեղափոխության տարածումն տարածաշրջանում և աշխարհում: Նրանք Իսլամական հեղափոխությունը բնութագրեցին որպես շիական դավանանքի շարժում: Սակայն Ջան Սպոզիտոի տեսակետը տարբերվում է մյուսներից: Նա համոզված է, որ Իսլամական հանրապետությունը հենց սկզբից իր արտաքին քաղաքականության օրակարգում էր ներառել հեղափոխության տարածման օրակարգը: Իսլամական հեղափոխության այս ուղեգիծը հայտնվել էր ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Հետևաբար Արևմտյան և իսլամական պետությունները խիստ վախենում էին Իսլամական հեղափոխության տարածումից:
Ի հարկե պետք է ասել, որ Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը լավ չէին ընկալել Իրանի իսլամական հեղափոխության ուղեգիծն ու համաշխարհային նպատակները: Թյուրիմացություն է կարծել, որ իսլամական հեղափոխությունը շիական դավանանքի շարժում է: Սակայն իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին օրերից այն ստացել էր աշխարհատարած բնույթ: Լուսահոգի Իմամ Խոմեյնին ընդգծում էր, որ հեղափոխությունը իսլամական արմատներ ունի և պատկանում է աշխարհի բոլոր բռնահարված ժողովուրդներին:
Ջան Սպոզիտոն ասում է.-«Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո մուսուլման շատ ուսանողներ առանց դավանական պատկանելության ներշնչվեցին Իրանի հեղափոխությունից: Այնուհետև Կահիրեի համալսարանի իսլամական միության սուննի ուսանողները հայտարարեցին, որ պատրաստ են հետևել Իրանի իսլամական հեղափոխության դասերին: Նրանք հայտարարեցին, որ ներշնչված են այդ հեղափոխությունից»: Այսպես մուսուլմանական երկրների թե էլիտան և թե հասարակությունը հազվադեպ էին շիական հաղթանակ համարում Իրանի իսլամական հեղափոխությունը:
Մուսուլմանների մեծամասնությունը այն համարում էին չար ուժերի նկատմամբ Իսլամի հաղթանակը և երրորդ աշխարհի հաղթանակն ընդդեմ ԱՄՆ-ի իմպերիալիզմի: