Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել(7)
Դիմադրողական տնտեսության ցուցիչներից մեկը պետականամետության և աութսորսինգի կրճատումն ու նվազեցումը է և մասնավոր բաժնի զարգացումն ու ժողովրդական պոտենցիալների վրա հիմնվելը: Դիմադրողական տնտեսության հիմքում ընկած է ժողովրդի մասնակցությունն ու համագործակցությունը: Ուստի քաղաքական գործիչների կողմից սահմանված նպատակները այն ժամանակ կիրականան երբ կհամապատասխանեն ժողովրդի կարիքներին ու սոցիալական պայմաններին:
Հարգելի ունկնդիրներ եթե հիշում եք նախորդ զրույցի ընթացքում խոսեցինք արտադրության մասին և ասացինք, որ իսլամական ուսուցումների ու մշակույթի համաձայն ցանկալի պայմաններում գտնվող հասարակության յուրահատկություններից են՝ իշխանությունն ու հզորությունը: Հաշվի առնելով այն, որ այժմյան աշխարհում ցանկացած հասարակության հզորությունը կախված է նրա տնտեսությունից ու տեխնոլոգիական առաջադիմությունից հզորության հասնելու համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար ուշադրություն է դարձվում արտադրության բաժնին: Այդ առումով արտադրության բաժնում ինքնաբավության հասնելը դիմադրության տնտեսության քաղաքական նպատակներից է համարվում: Նույնպես ասացինք, որ դիմադրողական տնտեսության ոլորտում արտադրության բաժնի հզորացման համար պիտի վերացնել զարգացման ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները:
Հետևաբար դիմադրողական տնտեսության ցուցանիշներից մեկը պետականամետության ու աութսորսինգի նվազեցումն ու վերացումն է՝ և մասնավոր բաժնի զարգացումն ու ժողովրդի կարողությունների ու ունակությունների վրա հիմնվելը: Դիմադրողական տնտեսությունը հիմնված է ժողովրդի համագործակցության ու մասնակցության վրա: Ուստի քաղաքագետների կողմից այդ ոլորտում սահմանված նպատակները կիրականացվեն այն ժամանակ, երբ այն համապատսախանի ժողովրդի ներուժին, կարիքներին ու հասարակության պայմաններին: Նույնպես դիմադրողական տնտեսության ոլորտում նախագծված ծրագրերը ճիշտ կգործադրվեն այն ժամանակ, երբ պատասխանատուները ուշադրություն կդարձնեն գերակայություններին ու նույնպես ժողովրդի ու հասարակության պոտենցիալներին:
Տնտեսության ժողովրդականացում ասելով նկատի ունենք նախ տնտեսության նկատմամբ զգայուն դարձնել ժողովրդին և ապա որպես ներքին արտադրանքների ակտիվ սպառողներ նրանց ներքաշել տնտեսական դաշտ: Հաջորդ քայլերի ընթացքում ժողովրդին արտադրության ոլորտ ներքաշելն ու զարգացման գործաընթացին մասնակից դարձնելն է: Ակտիվ ու զարգացող դիմադրողական տնտեսությանը անհրաժեշտ է ժողովրդականացման հիմունքներով նախագծված ռազմավարական ծրագիր:
Մասնավոր բաժինը տնտեսական ու արդյունաբերական աճի հիմնական շարժիչն է, որ իգործ դնելով իր մոտ եղած կապիտալը և ներգրավելով ոչ կառավարական դրամագլուխները և լավագույնս կառավարելով մարդկային ռեսուրսները իրականացնել զարգացման համար սահմանված նպատակները: Երբ ցանկացած եղանակներով գործարարների միջև համագործակցություն և միաբանություն է կայանում, այդ դեպքում շրջափակումների և ճնշումների դեմ բարձրանում է տնտեսական կայունության ու դիմադրության մակարդակը: Դիմադրողական տնտեսության մեջ բոլոր գործարարները մտածում են ժողովրդի շահերի մասին ու այդ կարգի տնտեսության մեջ երկրի զարգացման ու առաջադիմության հիմնական առանցքը արտադրողներ են: Ժողովրդակենտրոն տնտեսությունը առհասարակ արդյունաբերության առանցքի շուրջ է պտտվում: Հաշվի առնելով այն փաստը, որ դիմադրողական տնտեսության հիմնական ծրագրերից մեկը աշխատատեղեր ստեղծելն է, հետևաբար արդյունքում նվազում է դասակարգային տարածությունները և թռիչքային քայլ է կատարվում դեպի արդարություն: Այլ խոսքով ժողովրդակենտրոն տնտեսության մեջ, ժողովրդի հնարամտությունները հնարավորություն են ընձեռում դրական ազդեցություն ունենալ տնտեսության մեջ: Ճիշտ այնպես որ մարդիկ իրենց անմիջական ազդեցությունն են տեսնում երկրի քաղաքական դաշտում տնտեսական ոլորտում նույնպես նրանք բացահայտորեն տեսնում են իրենց քայլերի ազդեցությունը: Այդ կարգի տնտեսության մեջ կայունություն ու բազմազանություն է առաջանում և մրցակցությունները տրամաբանական բնույթ են կրում: Եվ արտասահմանյան մրցակիցների հետ մրցակցությունը կատարվում է այնքանով, որից չվնասվի ներքին արտադրանքը: Տնտեսության ժողովրդականացման համար անհրաժեշտ է հմուտ աշխատուժ, ով կունենա տնտեսական կարողություն ներքին ու արտասահմանյան ցնցումներին դիմակայելու համար: Հարկ է նշել որ կառավարությունը իշխանական դերակատարություն է ստանձնում ժողովրդակենտրոն տնտեսության մեջ: Կառավարությունը ակտիվ ու ճկուն է դառնում և քաղաքականությունները հանձնվում են ժողովրդին: Հեղափոխության մեծարգո առաջնորդը այդ կապակցությամբ ասել է.
«Այն տնտեսությունը, որ ներկայացվում է որպես դիմադրողական տնտեսություն Ժողովրդաբուխ տնտեսություն է, այսինքն ոչ կառավարական այլ ժողովրդական տնտեսություն է, որ ձևավորվում ու շարունակվում է ժողովրդի կամքով, ժողովրդի կապիտալով ու ժողովրդի մասնակցությամբ: Կառավարական չլինել չի նշանակում կառավարությունը ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում: Կառավարությունը պարտավոր է ծրագրավորել, ենթահող ու պոտենցիալներ ստեղծել և այդ ամենը ղեկավարել ու արդյունքի հասցնել: Տնտեսական գործն ու տնտեսական գործունեությունը տրված է ժողովրդին և ժողովրդինն է, բայց կառավարությունը որպես ընդհանուր պատասխանատու հսկում է, առաջնորդում և օգնում: Այն ժամանակ երբ, ոմանք կփորձեն չարաշահեն և դիմեն կաշառակերության կառավարությունը կասեցնում է նրանց քայլերը: Նրանք ովքեր օգնության կարիք ունեն կառավարությունը օգնում է նրանց: Հետևաբար պայմանները նախապատրաստելու և դյուրություններ ստեղծելու պարտականությունը ծանրանում է կառավարության ուսերին»:
Աշխատատեղեր ստեղծելու մեջ նոր գաղափարներ ներկայացնելը նույնպես համարվում է դիմադրողական տնտեսության մեջ հիմնական դերակատարություն ունեցող խնդիրներից մեկը: Աշխատատեղեր ստեղծելու համար ջանքեր գործադրելը և նոր գաղափարներ ներկայացնելը կարող են պայմաններ ստեղծել այլոց կենցաղային պայմանները բարելավվելու համար: Իսլամի տեսանկյունից աշխատանքը և բոլոր ջանքերը այն ժամանակ են հասնում ցանկալի արդյունքի, երբ գործակատան ունենում է համապատասխան որակավորում և արտադրված ապրանքն էլ լինում է բարձրորակ: Այդ դեպքում է, որ աշխատանքը իր դրական ազդեցությունն է թողնում կյանքի նյութական և հոգևոր կողմերի վրա՝ ապահովելով աշխարհիկ ու հավիտենական երջանկություն: Այս կապակցությամբ մեծարգո առաջնորդն ասել է.
«Աշխատանքի ոլորտի հիմնական խնդիրներից մեկը, ինչին պիտի ուշադրություն դարձնեն գործարարները, դա ներքին արտադրանքի որակն է: Սա շատ կարևոր խնդիր է: Իհարկե այս խնդրի մի կողմը կապված է ֆինանսական խնդիրների, օրենքների և կառավարության կողմից կատարվող հովանավորությունների և մյուս բաժինը՝ գործարարների ու պատասխանատուների վճռականության հետ: Ավանդազրույցների մեջ ասել են.«Աստծու գթասրտությունը հանգչում է նրանց վրա, ովքեր մի գործ կատարեն և այդ գործը ամուր ու ճիշտ կատարեն»: Սա հեռատեսություն է: Այսօր աշխարհում կան ֆաբրիկաներ, որոնք 100 կամ 150 տարի է ինչ աշխատում են և դեռ իրենց արտադրանքները վաճառվում է: Նրանց միայն անունը բավարար է իրենց արտադրանքը շուկայում տարածվի և սա այն պատճառով է,որ նրանք ճիշտ ու բարձրորակ գործ են կատարել: Գնորդն էլ վստահում է նրանց: Դուք ասում եք, որ ժողովրդին հորդորում եք ներքին արտադրանքներ սպառեն: Ես տարիներ է ինչ հորդորում եմ. անգամներ ասել եմ, բայց այս խնդիրը կարգախոսներով չի լուծվի... որակը պիտի բարձրացնել՝ որակը պիտի բարձրացնել»:
Հետևաբար դիմադրողական տնտեսության քաղաքականությունները պիտի ունենան արտադրողական կողմնորոշում: Այսինքն արժութային, ֆինանսական, առևտրական, բանկային ու հարկային քաղաքականությունների մեջ նախապատվությունը պիտի տրվի արտադրությանը: Դիմադրողական տնտեսության ուսմունքների համաձայն գերադասելի է ժողովուրդը սպառեն ներքին արտադրանքները, ուստի պիտի ուշադրություն դարձվի ներքին արտադրության որակին նույնպես: Այս քայլը իրականացնելու համար անհրաժեշտ է գիտական մոտեցում ցուցաբերել արտադրության ոլորտին, այնպես որ այդ ոլորտի գործարարների, կառավարության ու համալսարանների միջև պիտի ստեղծել համագործակցության սերտ օղակ: Ուստի որակյալ արտադրանք ունենալու համար անհրաժեշտ է գիտություն և արդյունաբերության բաժնի հետ համալսարանների սերտ կապը: Հետևաբար կարող ենք ասել դիմադրողական տնտեսության կարևորագույն տարրերից մեկը նրա գիտական հիմքն է: Ինչպես գիտեք գիտությունը և տեխնոլոգիան կարող են մեծ եկամուտների շահավետ գործարքների աղբյուր հանդիսանալ: Գիտական ու տեխնիկական պոտենցիալները կարող են հասարակության մոտ ներմուծումների անհրաժեշտությունը նվազագույնի հասցնել: Գիտության վրա հիմնված տնտեսությունը փորձում է գիտության ճանապարհով եկամուտ ստեղծել: Այն հենվում է առաջնակարգ տեխնոլոգիաների վրա և փորձում է առևտրական դաշտ բերել գիտությունն ու տեխնոլոգիան: Ակնհայտ է, որ թեկուզ չնչին կապիտալի առկայությամբ ժամանակից տեխնոլոգիաների ու օրվա գիտության միացությունը կարող է շատ լայն կիրառություն ունենալ: Որպես օրինակ մեր օրերում մեծ տարածում են գտել ջերմոցային ցանքսերը: Այս կարգի ցանքսի համար անհրաժեշտ է չնչին դրամագլուխ, բայց սակայն բարձր գիտություն: Մի խոսքով բարձր մասնագիտությամբ ու չնչին դրամագլխով ավանդական գյուղատնտեսության համեմատությամբ ավելի բարձր եկամուտ ենք կարող ապահովվել:
Գիտահեն տնտեսության ոլորտում գիտնականներին ուշադրություն դարձնելը մեծ նշանակություն ունի: Գիտական Էլիտան այն անձինք են, որոնք մեծ դերակատարություն ունեն գիտության, տեխնոլոգիաների ու մշակույթի արտադրության մեջ և այդ ոլորտում նրանց ընդունակությունները պատճառ են դառնում գործերի արագությամբ առաջ ընթանան, ինչի արդյունքում էլ գիտության առաջընթաց է տեղի ունենում: Բարեկամներ մեր զրույցը կշարունակենք գալիք հաղորդումների ընթացքում: