Իրանի Իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53015-Իրանի_Իսլամական_հեղափոխությունը_մտավորականների_դիտանկյունից(6)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իսլամական հեղափոխության կրոնական էությանը, ինչպես նաև աշխարհում կրոնի հանդեպ հակումը վերականգնելու կապակցությամբ պրոֆ. Իսմայիլ Քիլբեսի, Դանիել Փափիսի ու Բերի Ռաբինի տեսակետներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 13:21 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք իսլամական հեղափոխության կրոնական էությանը, ինչպես նաև աշխարհում կրոնի հանդեպ հակումը վերականգնելու կապակցությամբ պրոֆ. Իսմայիլ Քիլբեսի, Դանիել Փափիսի ու Բերի Ռաբինի տեսակետներին:

Իսլամական հեղափոխությունը մարդկային կյանքում նոր դարաշրջանի սկիզբը դարձավ: Այս հեղափոխությունը համարվում է ժամանակակից մարդու բարոյական, կրոնական ու իսլամական ինքնության վերազարթոնքի ժամանակաշրջանի սկզբնակետը: Շատ վերլուծաբաններ այն համոզման են, որ մարդկության հոգևոր ու կրոնական կյանքում վերազարթոնքը սկսվեց Իրանում իսլամական հեղափոխությամբ և այդ դիտանկյունից 1980-ական թվականները պիտի համարել այդ վերազարթոնքի շրջանի առաջին տասնամյակը: Եթե կարիք լինի ժամանակակից աշխարհում կրոնական ինքնության վերականգնման համար թվարկության սկիզբ նկատի ունենալ, դա անկասկած պիտի լինի 1979 թվականը, երբ Իրանում իսլամական հեղափոխության հաղթանակը բոլոր կրոններում կրոնական մտածողության ուղղությամբ հսկա շարժում ձևավորեց: Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ ձեր ուշադրությանն ենք հանձնում այդ մասին որոշ մտավորականների տեսակետները:

Ավստրիայում Իսլամական վերազարթոնքի մշակութային կենտրոնի նախագահ Մոհամմեդ Լանսելը «Եվրոպայում լուսահոգի Իմամ Խոմեյնիի շարժման ազդեցությունը» խորագրով հոդվածում գրում է. «Անկասկած լուսահոգի Իմամ Խոմեյնիի  իսլամական հեղափոխությունը ոչ միայն իսլամից նոր պատկեր ներկայացրեց, այլև փոփոխություն առաջացրեց նույնիսկ ոչ-մուսուլմանների կյանքում: Այլ խոսքով նույնիսկ Եվրոպայում կրոնական լինելը նոր արժեք ու իմաստ է ստացել: Ավստրիայի նախկին նախագահը մի տեղ ասել է, որ իսլամական հեղափոխությունը բոլոր կրոնական անձանց նոր շունչ հաղորդեց»:

Իսպանացի հայտնի փիլիսոփա պրոֆ. Իսմայիլ Քիլբեսն ակնարկելով մարդկային կյանքում կրոնի վերազարթոնքին, անդրադարձել է նաև լուսահոգի Իմամ Խոմեյնիի դիրքին: Նա  ասել է. «Կրոնը վերակենդանացել է: Եկեղեցիները նոր շունչ են ստացել. համալսարաններում կրոնի ու կրոնական մտածողության հանդեպ ուշադրությունը գեշ ու անարժեք չի համարվում: Առօրյա կյանքում կրկին արժևորվել են հոգևոր գեղեցկությունները: Աշխարհն իր հասարակական հարաբերությունները փրկելու և գեղեցկացնելու համար խիստ կերպով հակվել է կրոնի հզորությանն ու հոգևոր գրավչություններին և այդ բոլորն ակունք են առնում այն նոր կոչից, որ լուսահոգի Իմամ Խոմեյնին իր կրոնական հեղափոխությամբ արծարծեց միջազգային հանրության մտածողության դաշտում»:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության միության նախագահ Դանիել Փափիսը, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գումարված համաժողովում ասել է. «Պիտի խոստովանել, որ մինչև իսլամական հեղափոխության հաղթանակը մենք որևէ տեղ չէինք հատկացնում կրոնական մտածողությանը, բայց դրանից հետո մեզ՝ամերիկացիներիս համար, անհրաժեշտ է դարձել, որպեսզի կրոնի մասին ուսումնասիրության ու հետազոտության հող պատրաստենք»:

Բրյուսել քաղաքում արևմուտքցի հայտնի լրագրողների նիստի ժամանակ «Նոռմալ իսլամ» խորագրով հոդվածի հեղինակ և արևմուտքցի հայտնի լրագրող Բերի Ռաբինն անդրադարձել է իսլամական հեղափոխությունից հետո կրոնի հանդեպ հակման մի այլ կողմին: Նա այդ նիստում ասել է. «Անցած տարիներին Վաշինգտոնը չէր գիտակցել քաղաքական ու դիվանագիտական կապերում կրոնի դերակատարությունը և դա բազմաթիվ խնդիրներ առաջացրեց մեզ՝ ամերիկացիներիս համար և Վաշինգտոնն էլ դրա համար ծանր գին վճարեց»: 

«Եթե ցանկանում ենք ապագայում խնդիրներ չունենալ պիտի ընդունենք ու ըմբռնենք այն իրողությունը, որ  կրոնը մարդկային հասարակության հիմնական ու հիմնաշենային իրականությունն է»-հավելել է Ռաբինը: