Իրանի իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն(6)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53039-Իրանի_իսլամական_հեղափոխություն_եզակի_հեղափոխություն(6)
Ողջույն սիրելի՛ ռադիոլսողներ, եթերում է «Իրանի Իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է հեղափոխական գրականությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2017 15:50 Asia/Tehran

Ողջույն սիրելի՛ ռադիոլսողներ, եթերում է «Իրանի Իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը նվիրված է հեղափոխական գրականությանը։

Իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն

 

Ցանկացած հեղափոխություն առաջին հերթին ազդում է երկրի քաղաքական և հասարակական կյանքի վրա, սակայն ժամանակի ընթացքում հեղափոխական գաղափարախոսությունը մտնում է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսին  է մշակութայինը։ Հեղափոխությունը ինքնին նորի ծնունդն է, որ նշանավորվում է նաև մշակույթի ոլորտում նոր երևույթների ի հայտ գալով։

Իսլամական հեղափոխությամբ իրանական գրականությունը՝ մասնավորապես բանաստեղծություններն ու պատմվածքները, բազմաթիվ էական փոփոխությունների ենթարկվեցին և հագեցան նոր ու թարմ շնչով։ Իրանի համար այդ պատմական իրադարձությունից հետո գրականության ոլորտում այնպիսի խորքային փոփոխություններ տեղի ունեցան, որ գրականությունը պարզապես բաժանվեց երկու մասերի՝ նախահեղափոխական և հետհեղափոխական։ Այս երկու մասերն էլ, անկասկած կարելի է բովանդակային առումով առանձին-առանձին խորը քննության և ուսումնասիրության ենթարկել։

Հեղափոխությունը գրականության ոլորտում մի նոր ոճ ի հայտ բերեց։ Առաջացան գրական նոր մոտեցումներ և ձևեր, որոնք արմատական փոփոխությունների պատճառ դարձան գրականության և արվեստի ոլորտներում։

 

 

Գրականությունը գրողի կյանքի, նրա մտքերի, նրան շրջապատող աշխարհում տեղի ունեցող մտացածին կամ իրական իրադարձությունների արտացոլումն է գրական ստեղծագործություններում։ Բնականաբար, եթե հասարակության մեջ, որտեղ ապրում է գրողը, տնտեսական, քաղաքական, հասարակական և մշակութային փոփոխություններ են տեղի ունենում այդ ամենը անդրադառնում է նաև գրական ստեղծագործությունների վրա։ Հասարակության մեջ ի հայտ եկած փոփոխությունները գրողներին ստիպում են որոշակի թարմություն մտցնել իրենց գրական գործունեության մեջ։ Այս առումով բավականին հետաքրքիր պատկեր ենք տեսնում Իրանի իսլամական հեղափոխության տարիներին, երբ արմատապես փոխվեցին և նորովի ձևավորվեցին երկրի քաղաքական, հասարակական և մշակութային ոլորտները։ Այդ արմատական փոփոխություններին զուգահեռ փոփոխության ենթարկվեցին նաև գրականության և արվեստի ոլորտները։ Գրականության ոլորտում հատկապես փոփոխությունները ակնառու էին։ Դրանք  նկատելի էին թե՛ լեզվական և թե՛ բովանդակային առումներով։ Անվարան կարող ենք ասել, որ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո գրականության ոլորտում նոր էջի բացումը տեղի ունեցավ ժամանակի քաղաքական և հասարակական իրադարձություններից ներշնչված։

Եթե հեղափոխության քաղաքական և հասարակական ազդեցությունը մեծ է երկրում, ապա այն անպայամանորեն խորապես արտահայտվում է նաև գրականության մեջ։ Հետևաբար գալիս ենք այն եզրակացության, որ անխզելի է հասարակության միջև տեղի ունեցող իրադարձությունների և տվյալ ժամանակի գրականության բովանդակության միջև կապը։

Իսլամական հեղափոխական գրականությունը մարդուց է սկիզբ առնում, ստեղծված է մարդու համար և ուղղված է նրա խնդիրների բացահայտմանը։ Այդ գրականությունը որպես իր գերագույն նպատակ ճանաչում է իսլամական հեղափոխության ընթացքում առաջացած մարդկային վեհ գաղափարների պահպանումն ու ավանդումը գալիք սերունդներին։ Բնականաբար գրականությունը, որպես օբյեկտիվ իրականության կարևոր արտահայտչամիջոց, ծնունդ է առնում գրողի հոգու փոթորկալի օվկիանոսից և իր հետ բերում նաև բազմաթիվ մարդկանց մտահոգությունները, տառապանքներն ու ուրախությունները։

Իսլամական հեղափոխության տարիներին գրված երգերի մեծամասնությունը ժամանակի իրադարձությունների արտացոլքը կրում են իրենց մեջ։ Նույնը կարելի է ասել նաև հեղափոխության տարիներին գրված բանաստեղծությունների մասին, որոնք թեև ոճային առումով նման էին նախահեղափոխական բանաստեղծություններին, սակայն ահռելի փոփոխություն էին կրել բովանդակային առումով և ներկայացնում էին ժամանակի քաղաքական ու հասարակական իրադրությունները։

Իրանական 1340 թվականից Իրանում ի հայտ եկավ գրականության մի նոր ուղղություն, որը դեմ էր շահական ռեժիմին և կոչվում էր «դիմադրողական գրականություն»։ Այս ուղղությունը իր գործունեությունը ծավալեց հիմնականում երկու՝ հասարակական և կրոնական ոլորտներում և գոյություն ունեցավ մինչև Իրանի իսլամական հեղափոխության վերջնական հաղթանակը։ Երբ պայքարը Փահլավիների դինաստիայի դեմ առավել թեժացավ բանաստեղծներն ու բազամաթիվ այլ մտավորականներ միացան հեղափոխական շարժմանը և հաղորդակից դարձան ժողովրդի հոգսերին։ Պատահական չէ, որ այդ տարիներին գրվեցին հեղափոխական բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք տպագրվել են բազմահատորյակների տեսքով։

 

Հեղափոխական բանաստեղծությունները գրվել են հեղափոխական բանաստեղծների ձեռքերով, ովքեր պայմանականորեն բաժանվում են երկու խմբի։ Առաջին խումբը ներկայացնում են այն բանաստեղծները, ովքեր դեռևս իսլամական հեղափոխությունից առաջ էին գրական գործունեություն վարում։ Նրանք հեղափոխության տարիներին միացան շարժմանը, որն էլ արմատապես արտացոլվեց իրենց ստեղծագործություններում։ Հաջորդ խմբի բանաստեղծները ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներն են, ովքեր սկսել են ստեղծագործել հեղափոխության տարիներին, քանի որ խորը հավատով են ներշնչված եղել իսլամական հեղափոխության նկատմամբ։

Հատկանշական է, որ երիտասարդ բանաստեղծները սկսեցին ստեղծագործել կլասիկ ոճով՝ քառյակների և գազելների տեսքով։ Իսկ բովանդակային առումով գրական ստեղծագործությունների հիմնական թեմաները դարձան իսլամական ուսմունքները։Հեղափոխական գրականությունը գովերգում է մարդու ինքնուրույնությունը։ Իսլամական հեղափոխությունը սկիզբ դրեց գրականություն-կրոն նոր՝ ավելի սերտ փոխկապակցվածությանը։Այդ մասին են վկայում իսլամական հեղափոխության տարիներին գրված բազմաթիվ գրական ստեղծագործություններ։

Իսլամական հեղափոխության փառավոր հաղթանակից դեռ շատ չանցած Իրաքը հարձակվեց Իրանի վրա: Մարդիկ միահամուռ կերպով դուրս եկան պաշտպանելու իրենց հայրենիքը օտարների նեխուժումից, ինչը խորապես արտահայտվել է նաև իրանական գրականության մեջ։ Ութամյա համառ և հերոսական պայքարը թշնամիների դեմ ծնունդ տվեց «Պատերազմի մշակույթին», որը նույնպես իր խորը հետքը թողեց իրանական բանահյուսության մեջ։

Պատերամզական բանաստեղծությունը ուղղակիորեն դիմում է մարդկանց։ Սրբազան պաշտպանության մասին բանաստեղծությունները, անշուշտ, իրանական գրականության փայլուն և գնահատելի էջերից են հանդիսանում։ Պատերազմական բանաստեղծությանը բնորոշ գեղեցիկ ոճական առանձնահատկություններից են հանդիսանում պարզ ժողովրդական լեզուն, բովանդակային առատությունն ու հուզականությունը և իհարկե իսլամական հարուստ մշակույթի յուրահատուկ կիրառումը։ Անհնար է առանց հուզմունքի ընթերցել պատերազմական բանաստեղծությունները, որոնց մեջ արտացոլված են պատերազմական ողջ դառը իրողությունները՝ մարդկանց տանջալից դեմքերը, թշնամու գործած բազմաթիվ անօրինությունները և այլն։

 

Հանրահայտ իրադարձությունները և գեղեցիկ սյուժեները այն ամենն են, ինչ անհարժեշտ է գրողին հետաքրքրական ստեղծագործություն ստանալու համար։ Գաղտնիք չէ, որ ցանկացած հեղափոխություն և հատկապես Իրանի իսլամական հեղափոխությունը լի էր նման բազմաբովանդակ սյուժեներով, որոնք նվիրյալ գրողների տաղանդավոր գրչով մեզ են հասել գրական ստեղծագործությունների տեսք ստացած։

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակը նպաստավոր պայմաններ ստեղծեց, որպեսզի նախահեղափոխական տարիներին գրական գործունեություն ծավալող հասուն մտավորականները ստեղծագործեն նորովի՝ նոր շունչ հաղորդելով արդի գրականությանը։ Այս ուղղությամբ մեծ ձեռքբերումներ գրանցեցին արձակագիրները, ովքեր իրենց հետաքրքրական պատմություններով գրավեցին ընթերցողների սրտերը։

1979-1991 թվականներին մեծ քանակությամբ պատմվածքներ և վեպեր են լույս ընծայվել, ինչը վկայում է նշված ժամանակամիջոցում արձակ գրականության նշանակալի առաջընթացի մասին՝ ինչպես քանակական, այնպես էլ որակական առումներով։ Պատահական չէ, որ այդ ժամանակամիջոցը գրաքննադատները անվանել են պատմվածքների շրջան։ Հատկանշական է, որ իսլամական հեղափոխության հաղթանակից հետո մեծ առաջընթաց ապրեց նաև թարգմանչությունը։ Արտասահմանյան գրականության հազարավոր օրինակներ լավագույնս թարգմանվեցին պարսկերեն և ներկայացվեցին ընթերցողների դատին։ Ակտիվորեն թարգմանվում էր հատկապես արտասահմանյան հեղափոխական գրականությունը։

Իսլամական հեղափոխության վերելքի, այնուհետև հաղթանակից հետո ընկած շրջանում Իրանում աննախադեպ մեծացավ կարդացողների թիվը։ Դրա համար սկսեցին ավելի հաճախ կազմակերպվել գրական երեկոներ, ինչպես նաև տպագրվեցին մեծ քանակությամբ գրքեր։

Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ Իրանի ժամանակակից վիպագրությունը գտնվում էր սաստիկ լճացած վիճակում։ Այս ամենը բացատրվում էր նրանով, որ չկար համապատասխան միջակայր, որպեսզի գրողները ակտիվ ստեղծագործական կյանքով ապրեին։ Սակայն պետք է նշել, որ հեղափոխության ի հայտ գալը արմատապես փոխեց իրավիճակը՝ նոր շունչ բերելով գրական ասպարեզ։ Իսլամական հեղափոխության ճառագող լույսից, մարդկանց մղած արդար պայքարից և ժամանակի իրադարձություններից ոգեշնչվեցին բազմաթիվ գրողներ։

Անշուշտ հեղափոխական արձակ գրականության պատմությունը պետք է առաջին հերթին ուսումնասիրել Իմամ Խոմեյնիի կյանքի և գործունեության, ինչպես նաև իրանական 1342 թվականին նրա ընդվզման համատեքստում։ Իրանական արձակ գրականությունը նաև մեծ ձեռքբերումներ է ունեցել անվանի գրող Ջալալ Ալե Ահմադի  շնորհիվ։ Նրա ստեղծագործությունները շատ հոգեհարազատ են մարդկանց և հեղափոխական գրականության անկյունաքարերից են համարվում։ Նրա «Ղարբզադեգի» և «Խասի դար Միղաթ» գրքերը իսլամական հեղափոխության գրականության ցանկում եզակի նմուշներ են հանդիսանում։ Ինչպես արդեն նշել ենք իսլամական հեղափոխությունը ամբողջովին նոր շունչ հաղորդեց իրանական գրականությանը՝ ոգեշնչելով ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ գրողներին։

Երբ 1980 թվականին սկսվեց պարտադրված պատերազմը Իրանում առաջացավ Սրբազան պաշտպանության գրականությունը, որը պատերազմի տարիների փոխարինեց հեղափոխական գրականությանը։

Սրբազան պաշտպանության գրականությունը կոչ էր անում իր ընթերցողին ամեն գնով պաշտպանել հայրենիքը օտարների ներխուժումից։ Գրողներից շատերը, ովքեր այսօր էլ ստեղծագործում են,  եղել են առաջնագծում և կարողացել են ամենայն մանրամասնությամբ և հուզականությամբ ներկայացնել ժամանակի պատերազմական իրադարձությունները։