Իրանի Իսլամական հեղափոխությունը մտավորականների դիտանկյունից (8)
Այս թողարկման ընթացքում կանդրադառնանք Իսլամական հեղափոխության մասին ֆրանսիացի փիլիսոփա, մշակութային պատմաբան և տեսաբան Միշել Ֆուկոյի տեսակետին:
Իրանում ընթանում են Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Մոտ չորս տասնամյակ է անցնում Իսլամական հեղափոխությունից, սակայն այս հեղափոխության մասին դեռևս կան չասված խոսքեր: Հեղափոխություն ,որը ոչ միայն փոխեց տարածաշրջանային ու համաշխարհային հավասարությունները, այլև մարտահրավեր նետեց հեղափոխության տեսություններին, քանի որ այդ տեսություններից և ոչ մեկը չկարողացավ կանխատեսել ու բացատրել իսլամական հեղափոխության իրականացման պատճառները: Արևմտյան տեսաբաններից մեկը, ով լայն ուսումնասիրություն է կատարել Իսլամական հեղափոխության վերաբերյալ, ֆրանսիացի Միշել Ֆուկոն է:
Միշել Ֆուկոն Իսլամական հեղափոխության հաղթանակի վերջին փոթորկալի ամիսներին ու օրերին այցելել էր Իրան և մոտկից տեսել էր շահի վարչակարգի դիմաց Իրանի ժողովրդի համախմբվածությունն ու միասնությունը: Նա 1978 թվականին Իրանի իսլամական հեղափոխության մասին իտալական «Կորիերա դե լա սերա» օրաթերթում տպագրած հոդվածում գրել է. «Կրոնական ոչ մի գաղափարախոսություն, բացառությամբ շիականության, չէր կարող ժողովրդական ուժերին այսպես համախմբել միասնական գաղափարի՝ (հեղափոխության)շուրջ: Հոգելույս Իմամ Խոմեյնիի անհատականությունը նմանեցնելով առասպելական անհատականությունների հետ, Ֆուկոն ընդգծել է.«Աշխարհում ոչ մի քաղաքական առաջնորդ նույնիսկ ողջ աշխարհի լրատվամիջոցների աջակցությամբ չի կարող իր երկրի ժողովրդի հետ հոգևոր այդպիսի խոր կապ հաստատել: Բայց Իմամ Խոմեյնին առանց որևէ լրատվամիջոցի օգնության ապացուցեց, որ իր մտավոր, հոգևոր ու կրոնական սկզբուքներն արմատավորվել են Իրանի ժողովրդի հոգու խորքում, նրանց գաղափարներում ու համոզմունքներում:
Նշելով,որ Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ Իսլամական հեղափոխության հաղթանակը կախված չէ նրա քաղաքական ուժից, այլ այն բխում է իմամի կրոնական ու միստիկական անհատականության հոգևոր բնույթից, ֆրանսիացի փիլիսոփան ասել է.«Իրանի ժողովուրդը հեղափոխության միջոցով ձգտել է անհատական ու կրոնական վերափոխման, քանզի բոլորովին չէր ընդունում շահի ռեժիմի կողմից թելադրված՝ Արևմուտքին անվերապահորեն հետևելու ու ենթարկվելու հանգամանքը:
Տանկերների ու գնդացիրների առաջ ժողովրդի դիմադրության մասին իր զարմանքի ու հիացմունքի մասին Ֆուկոն այսպես է ասել .«Իրանում մեզ զարմացրեց այն փաստը, որ պայքար է գնում տարբեր տարրերի միջև: Այն ինչ կրկնակի կարևորում է և գեղեցկություն է պարգևում այս բոլորին, առճակատումն է: Առճակատում ողջ ժողովրդի և այն ուժի միջև, որը իր զենքերով ու իրավապահներով սպառնում է ժողովրդին,այսինքն մի կողմում ժողովուրդն է կանգնած, իսկ մյուս կողմում՝ գնդացիրները»:
Մարդիկ ցույցեր էին անցկացնում, իսկ տանկերները գալիս էին նրանց վրա: Ցույցերը կրկնվում են, գնդացիրները կրակահերթ են բացում, և այս բոլորը տեղի է ունենում ներդաշնակորեն, իհարկե ամեն անգամ այս բոլորն առանց էականորեն որևէ փոփոխություն կրելու, ավելի ու ավելի է սաստկանում:
Իրանի ժողովրդի ընդվզման ժամանակ շահի իշխանության մասին Ֆուկոն ասում է.«Մարդիկ այնպիսի իշխանության հետ գործ ունեին որը մինչև ատամները զինված էր և իր տրամադրության տակ ուներ մեծ բանակ,որն աներևակայելիորեն ու զարմանալիորեն հավատարիմ էր: Մարդիկ այնպիսի ոստիկանության հետ գործ ունեին ,որը անշուշտ գործունակ չէր ,բայց նրա բռնություններն ու դաժանությունները անասելի էին:Շահի վարչակարգը ուղղակիորեն կախված էր ԱՄՆ-ից և վայելում էր ողջ աշխարհի, մեծ ու փոքր տերությունների աջակցությունը: Մի խոսքով, այդ վարչակարգը կորցրեց բոլոր հաղթաթղթերը, նույնիսկ նավթը, որ եկամուտներ էր ապահովում կառավարության համար և վերջինս կարողանում էր իր ուզած եղանակով օգտագործել այն: Այնուամենայնիվ մարդիկ ընդվզեցին,իհարկե ընդվզեցին տնտեսական ճգնաժամային մի ժամանակահատվածում,բայց այդ շրջանում Իրանի տնտեսական խնդիրներն այնքան մեծ չէին ,որ ժողովուրդն իր հարյուր հազարավոր ու միլիոնանոց շարքերով փողոց դուրս գար ու կանգներ գնդացիրների առջև»: