Իրանի Իսլամական հեղափոխություն, եզակի հեղափոխություն (7)
Յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող իրադարձություններից մեծապես ազդվում են տվյալ երկրի արվեստն ու երաժշտությունը։ Իսլամական հեղափոխության հաղթանակի ընթացքում երաժշտությունը նշանակալի դեր է ունեցել և այն օրերի երգերը մինչ այսօր ապրում են մարդկանց հիշողություններում։
Իրանի իսլամական հանրապետությունում հեղափոխական երգեր են կոչվում հերոսական ու էպիկական երգերը ,որոնք ստեղծվել են Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին։ Ի պաշտպանություն հեղափոխության այդ երգերը երգվում էին և՛ հեղափոխության հաղթանակի օրերին և՛ հեղափոխությունից հետո։ Նախքան հեղափոխության հաղթանակը, այս երգերն ստեղծվում էին տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձանց համակիրների կողմից։ Այդ երգերից շատերը ձայնագրվում էին ընդհատակյա ստուդիաներում և տրամադրվում էին մարդկանց։ Արդեն երկար տարիներ է, ինչ այս երգերը երգվում են դպրոցներում` հեղափոխության տարեդարձին նվիրված միջոցառումների ժամանակ։
Հեղափոխական երգեր
Երաժշտությունը նախքան հեղափոխությունը , շեղվել էր ճիշտ ճանապարհից։ Բայց 1979 թվականի փետրվարի 11-ին (Իրանական 1357 թվականի բահման ամսի 22-ին) Իսլամական հեղափոխության հաղթանակի շնորհիվ, իրանական երաժշտությունից դուրս մղվեց ցածրորակ ու ռաբիս երաժշտությունը: Եվ դա համարվում է երաժշտության ոլորտում իսլամական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից: Երաժշտությունը կարողացավ թե՛ միջազգային շրջանակներում հաջողություն արձանագրել,և թե՛ կարևոր դերակատարություն ունենալ Իրանի հասարակական ու քաղաքական կյանքում։
Հեղափոխական երգիչ Մոհամմեդ Գոլռիզն ասում է․-«Իսլամական հեղափոխության հաղթանակի գաղտնիքներից մեկը ժողովրդի բոլոր խավերի միասնությունն ու համախմբվածությունն էր: Նրանք մեկ սիրտ ու մեկ բռունցք դարձած ոտքի ելան ընդդեմ շահի վարչակարգի , պայքարեցին և տապալեցին նրան»: Հեղափոխական երաժշտությունը մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց բողոքի ցույցերի ու կարգախոսների վրա: Կարգախոսները վերածվեցին երգերի և ավելի ժողովրդական դարձան: Այստեղ կարելի է նշել այդ տարիների առանձնահատկություններից մեկը, երբ երգն ու կարգախոսը բազմամիլիոնանոց հանրահավաքներում մեկ դառնալով, նոր էներգիա ու լիցք էին հաղորդում մարդկանց: Դա պատճառ էր դառնում, որ կարգախոսները երաժշտական հնչերանգ ստանան ու ավելի շատ տարածվեն մարդկանց շրջանում:
Անշուշտ տարբեր գործոններ դերակատար են եղել ժողովրդի միասնության հարցում , բայց հաշվի առնելով երաժշտության բնագավառում իմ տարիների փորձը , պետք է նշել, որ ժողովրդական համախմբվածության գործոններից մեկը երաժշտությունն ու հեղափոխական երգերն են եղել», ասել է հեղափոխական երգիչը ։
1979 թ. իրականացված Իրանի իսլամական հեղափոխության արդյունքում ծնվեց արվեստագետների մի նոր սերունդ, որոնք այդ ժամանակաշրջանում ստեղծեցին այնպիսի երաժշտական գլուխգործոցներ, որոնք աննկարագրելի դեր ունեցան հեղափոխության օրերին մարդկանց ոգևորելու և հեղափոխական տրամադրություն ստեղծելու գործում: Այս ժամանակաշրջանի ամենակարևոր առանձնահատկություններից էր նաև այն, որ արվեստի շատ ճյուղեր համակցվեցին: Հատկապես բանաստեղծությունը մեծ վերելք ապրեց: Ի հայտ եկավ գրական նոր ժանր, որը կոչվեց հեղափոխության բանավոր գրականություն: Հատկապես պետք է կարևորել երաժշտության ու բանաստեղծության համակցումը:
Իրանական դասական երաժշտությունը միշտ ուղեկցել է ժողովրդին։ Այս երաժշտությունը իսլամական հեղափոխության ընթացքում և այնուհետ եղավ ժողովրդի կողքին ու աջակցեց նրան։ Իսլամական հեղափոխությունն առավել քան այլ բան, իրականացավ երաժիշտների ու բանաստեղծների հոգու խորքում ,որպեսզի հասարակության հեղափոխական շունչն ու ոգին բանաստեղծության ու երաժշտության տեսքով ծաղկի հասարակական իրադարձություններում։
Իրանցի երաժշտագետ և երաժշտության ոլորտի փորձագետ Փիրուզ Արջմանդի խոսքերով՝ Իրանի իսլամական հեղափոխությունը փրկել է իրանական երաժշտությունը: Նա հավելում է. «Փահլավի դինաստիայի օրոք, իրանական երաժշտությունը զարգացավ փոփ ոճում: Այդ ժամանակ, Իրանի դասական երաժիշտները լուրջ մտահոգություններ ունեին, որ արևմտյան երաժշտությունից ազդված փոփ երաժշտությունը կարող է ոչնչացնել իրանական ավանդական երաժշտությունը: Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին, Իրանում ստեղծվեց էպիկական ու հեղափոխական երաժշտություն։ Կարելի է ասել, որ այս ժամանակաշրջանը իսլամից հետո երկրորդ պատմական շրջանն է։ Փաստորեն այդ ժամանակ տեղի ունեցավ այն, ինչը տեղի էր ունեցել սահմանադրական հեղափոխության ժամանակ: Իրանի իսլամական հեղափոխության կարևորագույն ձեռքբերումներից էր նաև այն, որ երաժշտությունը դարձավ ամբողջությամբ ազգային և ստեղծվեցին հեղափոխությանը համահունչ երգեր»։
Հեղափոխական երգեր
Ամեն դեպքում, հեղափոխության սկզբնական շրջանի երգերը յուրահատուկ բույր ու երանգ ունեն։ Դրանց միջից կարգախոսներ են հնչում։ Որոշ երգերի խոսքերը ընտրվել են Իրանի հայտնի բանաստեղծներից։ Այդ երգերը դարձել են հավերժական և վառ են մնացել այս ժողովրդի հիշողություններում։
Իրանցի դասական երգիչ Հեսամեդդին Սերաջը, հեղափոխության շրջանի երաժշտության մասին ասում է. «Հեղափոխական երաժշտությունն իրականում գոյություն ուներ և՛ հեղափոխությունից առաջ և՛ հետո:Այն ժամանակ շատ մեծ գործեր արվեցին, որոնք չեմ կարծում այլևս կրկնվեն Իրանի երաժշտության պատմության մեջ։ Այս երաժշտությունը քայլում էր հեղափոխությանը զուգահեռ: Արվեստագետը «Իրան էյ սարայե օմիդ»(Իրան, էյ հուսո տուն), «Քոջայիդ էյ շահիդանե խոդայի» (Ուր եք ով Աստվածային նահատակներ)երգերը և Չավուշ երաժշտական հաստատության մյուս ստեղծագործությունները հեղափոխական հաջող երգեր է համարում։ Չավուշ երաժշտական հաստատությունը և՛ հեղափոխությունից առաջ և՛ հետո բազմաթիվ էպիկական ստեղծագործություններ է ներկայացրել։« Հեղափոխական պայմաններում ստեղծվեց էպիկական երաժշտություն: Մթնոլորտն այնպիսին էր, որ հերոսություն էր պահանջվում: Բանաստեղծը գրում էր էպիկական ստեղծագործություններ, երաժիշտը ողջ հոգով ու սրտով ստեղծում էր նման երաժշտություն, իսկ երգիչը նույն կերպ երգում էր դրանք», ասում է արվեստագետը:
Հեսամեդդին Սերաջի և շատ փորձագետների կարծիքով, Իսլամական հեղափոխությունը կամա թե ակամա ուղղակի դեր է ունեցել այն օրերին բանաստեղծների ստեղծագործություններում և բանաստեղծի ու երաժիշտի աշխատանքը համակցվել և յուրահատուկ մթնոլորտ է պարգևել այն օրերին:
Անտարակույս այս երգերի բովանդակությունը ուշադրության արժանի է: Առաջնորդին գովերգելը, ավելի լավ ապագայի խոստումը, բռնապետության դեմ պայքարը , օտարամերժությունը, ժողովրդականությունը, թշնամու դաժանության լուսաբանումը, միասնականությունն ու համերաշխությունը, անձնազոհությունը, աստվածային օրենքի իշխանությունը, հեղափոխական երգերի թեմաներն են եղել:
Որոշ երգերի հեղինակներն անհայտ են: Կան երգեր, որոնք չունեն անուն, սակայն դրանք մեծ սիրով շարունակում են իրենց գոյությունը: Շատ երգեր իրենց թերություններով հանդերձ մեծ ոգևորություն են առաջացնում մարդկանց մեջ: Ուրեմն պատմության վկայությամբ շատ երգեր լուրջ դեր են ունեցել մարդկանց մղած պայքարում, որոնց շրջանակում առաջ են քաշվել աշուրայի, արդարության և ազատության նման թեմաներ: Իսլամական հեղափոխության երգերում վիլայաթի և արդարության ու բարեկամության նման սկզբունքները և իսլամի մարդակերտ ուսմունքը համակցվեցին:
Էպիկական թեմաներից բացի, հեղափոխության առաջին երգերից շատերում քաղաքական ու հասարակական պատգամները շաղախվել են արդարության ու էպիկական բույրով:
Հեղափոխությանը նախորդող մի քանի ամիսներին Իրանի ավանդական երաժշտությունը դարձել էր ժողովրդի հեղափոխական զայրույթն արտահայտող լեզուն: Հանգուցյալ Մոհամմեդռեզա Լոթֆիի և Փարվիզ Մեշքաթյանի և այլ անվանի վարպետների ներկայությունը նոր շունչ հաղորդեց Իսլամական հեղափոխության արվեստին: «Ալլահ Ալլահ թո փա՛նահի բա՛ր զաիֆան յա Ալլահ» (Ալլահ, Ալլահ դու թույլերի ապավենն ես ով Ալլահ» երգը ,«Բա՛հարան խոջասթե բադ»-ը , «Բա'րխիզիդ էյ շահիդանե ռահե խոդա»-ն (Վեր կացեք ով Աստծո ճանապարհի նահատակներ) և շատ ուրիշ երգեր ստեղծվել են իսլամական հեղափոխությունից ամիսներ առաջ,որոնք հեղափոխության հաղթանակից տարիներ անց դեռ հնչում են:
«Բույե գոլե սուսա՛ն ու յասամա՛ն այա՛դ»(Շուշան ու հասմիկ ծաղիկների բույր է գալիս),«Հա'վա դելփա՛զիր շոդ, գոլ ա՛զ խաք բա՛ր դա՛մի՛դ» (Օդը դարձավ հաճելի, ծաղիկը դուրս ելավ հողից) և բոլա՛նդ ախթա՛րա՛մ, ռա՛հբա՛րա՛մ ազ ռ՛ահ ամա՛դ»(Իմ մեծ աստղը, իմ առաջնորդը եկավ ճանապարհից) երգերը ստեղծվել են Իրանի անվանի երաժիշտների կողմից և իրենց կնիքն են դրել հետհեղափոխության շրջանում հետագա ստեղծագործությունների վրա:
«Բույե գոլ-ե սուսան ու յասաման այադ» երգը
1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակով երաժշտությունն ու պոզիան մեծ թափ առան։ Հեղափոխությունից մեծ ազդեցություն կրեցին բանաստեղծությունն ու երաժշտությունը։ Իսկ երբ Իրաքի բանակը հարձակվեց Իրանի վրա և սկսվեց Իրանի սրբազան պաշտպանությունը, էպիկական երաժշտությունն ու բանաստեղծությունը նոր փուլ թևակոխեցին:
Անտարակույս հեղափոխական երգերն ու բանաստեղծությունները հեղափոխությունից առաջ և հետո և Սրբազան պաշտպանության տարիներին ակտիվ ու արդյունավետ ընթացք են ունեցել,որոնց ազդեցությունը կարելի է տեսնել ներկայումս և ապագայում իրանական երաժշտության բոլոր ժանրերում։