Թրամփի պաշտոնավարումը սկսվել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53887-Թրամփի_պաշտոնավարումը_սկսվել_է_մարդու_իրավունքների_կոպիտ_խախտումներով(1)
Թեև ընդամենը երկու շաբաթ է անցնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից, սակայն ԱՄՆ-ի 45-րդ նախագահն արդեն մարդու իրավունքների դեմ բազմաթիվ քայլեր է արել: Ամենասկանդալային որոշումը եղավ 90 օրվա ժամկետով յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելման մասին հրամանագրի ստորագրումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 13:45 Asia/Tehran

Թեև ընդամենը երկու շաբաթ է անցնում Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից, սակայն ԱՄՆ-ի 45-րդ նախագահն արդեն մարդու իրավունքների դեմ բազմաթիվ քայլեր է արել: Ամենասկանդալային որոշումը եղավ 90 օրվա ժամկետով յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուսուլմանների մուտքը ԱՄՆ արգելման մասին հրամանագրի ստորագրումը:

 

 

Թրամփն արգելել է յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ

 

Այդ մասին ԱՄՆ նախագահի գործնական հրամանագրի հետևանքով բողոքի ալիք բարձրացավ: ԱՄՆ-ի նաև այլ երկրների դիվանագետներ ու պետայրեր, միջազգային կառույցներ և ակտիվիստներ նրա այդ որոշումը որակեցին ռասիստական ու անմարդկային:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտիերեսը ՝ Աֆրիկյան միության 28-րդ գագաթնաժողովում

 

Աֆրիկյան միության գագաթնաժողովի բացման օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝  Անտոնիո Գուտիերեսն ասել է.-«Նույնիսկ երբ աշխարհի ամենազարգացած երկրներն արգելում են ապաստանյալների մուտքն իրենց երկիր, Աֆրիկայի սահմանները բաց են մնացել պաշտպանության կարիքավորների համար»:

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար ՝ Զեյդ Ռաադ Հոսեյնը թվիթերում գրել է.-«Մարդու իրավունքների սկզբունքներով արգելվում է ազգության պատճառով խտրականությունը: Արգելք, որը կիրառվել է ԱՄՆ-ի կողմից և անողոքաբար վատնում է ահաբեկչության դեմ պայքարին անհրաժեշտ ռեսուսրները»: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարն «անօրինական» է գնահատել իսլամական յոթ երկրի քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելումը:

 

 

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար ՝ Զեյդ Ռաադ Հոսեյնը «անօրինական քայլ» է որակել Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունը

 

Ամերիկացի դիվանագետները, մասնավորապես դեմոկրատները, քաղաքացիական կազմակերպությունները և մարդու իրավունքների պաշտպանության կառույցները բողոքել են Թրամփի այդ հրամանի դեմ և կտրականապես հայտարարել են, որ մինչև հրամանագրի ամբողջական չեղարկումը շարունակելու են բողոքը:  Թվիթերում Հիլարի Քլինթոնը գրել է.-«Զորակցում եմ այն մարդկանց, որոնք այս գիշեր հանուն հիմնարար արժեքների ու օրենքների համախմբվել են ԱՄՆ-ում»:

 

Հիլարի Քլինթոն.-«Զորակցում եմ այն մարդկանց , որոնք այս գիշեր հանուն հիմնարար արժեքների ու օրենքների համախմբվել են ԱՄՆ-ում»

 

2009 և 2010 թթ.-ին աշխարհի տասը անվանի մտավորականներից՝ Հարվարդի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս՝ Ստեֆան Մարտին Վալթը գրել է.-«Թրամփի կողմից մուտքի արգելքը մուսուլմանների դեմ կրոնական մոլեռանդության դրսևորում է, քանզի այդ արգելքն անվտանգության կատեգորիայում չի ընդգրկվում»: 

 

Ստեֆան Մարտին Վալթ

 

Մյուս կողմից, դեմոկրատ սենատոր՝ Քրիս Մորֆին թվիթերյան էջում գրել էր .-«Անօրինական քայլ է համարվում յոթ երկրների ուղևորների ու գաղթականների համար մուտքի արտոնագրի արգելումը: Պարզ է, որ անօրինական է մուսուլմանների դեմ ձեռնարկված այդ քայլը: Առաջիկա օրերին, օրինական նախագիծ եմ ներկայացնելու՝ այդ սադրիչ ու վտանգավոր հրամանագիրն անհապաղ չեղարկելու համար»: Լուսաբանելով Թրամփի նոր հրամանագիրն, ամերիկացի սենատորը գրել է .-«Ձեր երկրի վրա ռումբեր ենք թափում, քաոսային իրավիճակ ենք ստեղծում, ապա ձեզ փակում ենք ձեր երկրների սահմանների ներսում»:

Ամերիկացի դեմոկրատ սենատոր ՝ Քրիս Մորֆի

 

Ջորջ Բուշի օրոք ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ ՝ Նիկոլաս Բերնզը բողոքելով Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության դեմ գրել է.-«Մենք ներգաղթյալ ազգ ենք: Մադելին Ալբրայթը, Հենրի Քիսինջերը, Գլորիա Ստեֆանը և Ալբերտ Էյնշտեյնը բոլորը ներգաղթյալներ են եղել» :

 

Նիկոլաս Բերնզ

 

ԱՄՆ հանրապետական սենատոր ՝ Ջոն Մաք Քեյնի խոսքերով,  Թրամփի հակամիգրացիոն հրամանագիրը միմիայն քարոզչական ծառայություն է մատուցում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը: CBS հեռուստաընկերությանը տված զրույցում, Մաք Քեյնը սխալ քայլ է որակել Թրամփի այդ քաղաքականությունը:

 

Ջոն Մաք Քեյն

 

ԱՄՆ Սենատում հանրապետականների ղեկավար ՝ սենատոր Միչ Մաք Քոնելը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հակամիգրացիոն հրամանն իրականացնելով, իր երկիրը պետք է լինի նաև զգուշավոր: Ճիշտ քայլ է ներգաղթյալների միջև ընտրություն կատարելը, սակայն պետք չէ մոռանալ, որ ծայրահեղական ահաբեկչության դեմ պայքարում մեր լավագույն ռեսուրսները ՝ մուսուլմաններն են:

 

ԱՄՆ Սենատում հանրապետականների ղեկավար ՝ սենատոր Միչ Մաք Քոնել

 

ԱՄՆ «Ջոն Հափքինզի» համալսարանի հոգեբանության դասախոս Ջոն Գարտների համոզմամբ՝ Դոնալդ Թրամփը վտանգավոր աստիճանի հոգեկան խանգարում ունի: Անկայուն բնավորության պատճառով, նա անկարող է ճիշտ կատարել նախագահի իր պարտականությունները: ԱՄՆ «Ջոն Հափքինզի» համալսարանի հոգեբանության դասախոսը նաև հայտնել է Դոնալդ Թրամփի մոտ նկատվող հիպոմանիայի՝ նարցիսիզմի առկայության մասին:

Դոնալդ Թրամփի մոտ նկատվում  է  հիպոմանիա՝ նարցիսիզմ

 

Բրիտանիայի մուսուլմանների խորհրդի գլխավոր քարտուղար ՝ հարուն Խանը դատապարտել է Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն հրամանագիրը , հավաստելով.-«Բրիտանիայի կառավարությունը պարտականություն ունի դեմ գնալ այդ որոշմանը»: Հարուն Խանը նաև ավելացրել է, որ այդ արգելքը ոչ միայն անհեթեթ է , այլև ծայրահեղ աստիճանի վտանգավոր և Բրիտանիայի հակախտրականության ու հավասարության արժեքներին դեմ գնացող քայլ է:  Արգելքը գլխացավանք է եղել նաև երկքաղաքացի բրիտանացիների համար , այդ թվում խորհրդարանի պատգամավոր ՝ Նազեմ Զահավիի համար: Ուստի Բրիտանիայի կառավարությունը պետք է ԱՄՆ նախագահին զգուշացնի, որ այդ քաղաքականությունն անգործունյա է և սխալ դիրքորոշում ահաբեկչության դեմ: Քննադատելով ԱՄՆ-ում էմիգրանտների դեմ այդ խտրական որոշումը, Ֆրանսիայի ԱԳ նախարար ՝ Ժան-Մարկ Էյրոնը թվիթերում գրել է.-«Ներգաղթյալների ընդունումը մարդասիրական արարք է : Ահաբեկչությունն ազգություն չի ճանաչում, իսկ խտրականությունը ՝ երբեք նպատակահարմար քայլ չի եղել»:

 

Ֆրանսիայի ԱԳ նախարար ՝ Ժան-Մարկ Էյրո

 

Ֆրանսիայի նախագահը նշել է.-«ԱՄՆ նոր կառավարությունը փորձում է թեժացնել պոպուլիստական և նույնիսկ ծայրահեղականության կրքերը: Ֆրանսուա Օլանդն ասել է .-«Երևույթը, որն այսօր ԱՄՆ նոր կառավարությունն անվանում է երկխոսություն, փաստորեն խաբեություն կամ ավելին՝ ծայրահեղականություն է»:

 

Ֆրանսուա Օլանդ

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է , որ իսլամական երկրների քաղաքացիների և ներգաղթյալների հարցում, իր երկիրը խտրական քայլերի չի դիմում : «Իտալիան հարգում է արժեքները: Բաց համակարգով հասարակությունը, և առանց որևէ խտրականության հավաքական ինքնություն համարվում են Եվրոպայի հենասյուները».-նկատել է Իտալիայի վարչապետը:

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնի 

 

Դեմոկրատական կուսակցության ղեկավարների ֆորումում Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար ՝ Գրացիանոն Դալ Ռիոն ասել է.-«Թրամփի որոշումը վեր է քաղաքական դաշտից  հակասելով ԱՄՆ-ի և Եվրոպայի պատմությանը: Թրամփի որոշումն ըստ երևույթին հակասում է նաև հասարակության նկատմամբ մեր տեսությանը: Էմիգրանտների ընդունման սահմանափակումը հակասում է վերջին տարիներին ԱՄՆ-ի կերտած մշակութային չափորոշիչներին: Սա ուղղության ամբողջական շեղում է համարվում նույնիսկ Եվրոպայի հանդեպ: Եվրամիության համար մարդկանց տեղաշարժումը գերակայություն է»:

 

Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար ՝ Գրացիանոն Դալ Ռիոն

 

Թրամփի հակամիգրացիոն հրամանագրի դեմ բողոքներն առավել ծավալուն են եղել հենց ԱՄՆ-ում: Միացյալ նահանգների օդանավակայաններում հանրային անհանդարտություններ սկսեցին Թրամփի որոշման հետևանքով: Վաշինգտոնի «Լա ֆայթ»-ի այգում բողոքի ակցիա էր սկսվել, որտեղ մասնակիցներն իրենց բողոքի ու ատելության ձայնն էին բարձրացրել Թրամփի որոշումների դեմ: Մայրաքաղաքի հազարավոր քաղաքացիներ միանալով քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին, շարժվում էին դեպի Սպիտակ տան կողմը ՝ մուսուլմաններին աջակցության կարգախոսներ վանկարկելով:

 

Բողոքի ակցիա ԱՄՆ-ում Թրամփի հակամիգրացիոն քաղաքականության դեմ

 

Minneapolis–Saint Paul-ի միջազգային օդանավակայանում հազարավոր քաղաքացիներ Թրամփի դեմ պաստառներ էին կրում ՝ «Առանց ատելության ու վախի, ներգաղթյալներ բարի եք եկել ԱՄՆ»: Դիտրոիտի Metropolitan-ի օդանավակայանում ևս բողոքի ցույցեր են անցկացվել : Երբ անվտանգության ուժերը ցուցարարներից պահանջել են լքել օդանավակայանը, նրանք բողոքելով միացել են օդանավակայանի դահլիճներում հավաքված ուղևորների շարքերին:

 

 

General-Anzeiger գերմանական օրաթերթի վերլուծականում, Սպիտակ տան վերջին որոշումը որակվել է Թրամփի նախագահությամբ դեպի անկում ԱՄՆ-ը տանող քայլ: «Թրամփի գործնական հրամանը հապճեպ որոշում էր, որի համար խոր քննարկում չի կատարվել: Այդպիսով ԱՄՆ-ը որպես միջազգային գործընկեր հեղինակազրկվելու է: Դոնալդ Թրամփը և նրա ղեկավարած երկիրն արագ քայլերով դեպի անկում են գնում: Ուստի Թրամփի նոր հրամանն ուղղված է որոշակի ազգության ու կրոնի դեմ: Այդ հրամանագրով, Թրամփը դիմել է անմարդկային գործելակերպի, որը շատ է նմանում 1933 թվականի Գերմանիային: Այդ հապճեպ և չհաշվարկված քայլերը վնասելու են ԱՄՆ-ին: Ավելի ծանր է այն փաստը, որ երկրի սահմաններից ներս ԱՄՆ-ը հեղինակզրկվում ու վարկաբեկվում  է»:

Իսլամական յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին Թրամփի գործնական հրամանն ապացուցում է , որ կրկին անգամ գլուխ է բարձրացրել ամերիկյան ծայրահեղական ռասիզմը՝ դառնալով Արևմուտքում և ԱՄՆ-ում իշխող էլիտայի մշակույթի մի մասը:

 

Թրամփը ստորագրել է յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելման մասին հրամանագիրը

 

ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ խտրականությունը վկայում է ռասիզմի տարածման մասին: Մշակութային քողարկման լուսանցք մղումը և մերժման մշակույթը ռասիզմի դրսևորում է: Թեև մուսուլմանների դեմ իր արտահայտությունների և ռասիստական քայլերի պատճառով, Թրամփը հայտնվել է քննադատությունների ու բողոքների կենտրոնում, սակայն շարունակում է պնդել ընդդեմ մուսուլմանների խտրական քայլերի անհրաժեշտությունը: CBS հեռուստաընկերությանը տված զրույցում, նա ասել է.-«Համոզված եմ, որ ներկա դրությամբ կառավարությունը պետք է իր քայլերը սկսի ռասիզմի հիմունքով, Իսրայելի օրինակով, կարելի է նկատել, որ այդ քաղաքականությունը բազմիցս ապացուցել է իր արդյունավետությունը: Ի հարկե ես ատում եմ խտրականությունը, սակայն պետք է մեկնարկի համար կիրառել հստակ քայլեր»: Արևմուտքում  բոլոր պետայրերը խոսում են ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին, իսկ մյուս կողմից ականատես ենք լինում նման քայլերի: