Թրամփի պաշտոնավարումը սկսվել է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i53925-Թրամփի_պաշտոնավարումը_սկսվել_է_մարդու_իրավունքների_կոպիտ_խախտումներով(2)
Այս անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրեն իրավունք է վերապահել կանանց հագուստների վերաբերյալ հսկողություն սահմանել։ Իհարկե, կասկած չի կարող լինել այն բանում, որ նմանատիպ ցանկացած միջամտություն ոչ միայն հակասում է միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, այլև դրանց կոպիտ խախտում է հանդիսանում։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 11, 2017 15:43 Asia/Tehran

Այս անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրեն իրավունք է վերապահել կանանց հագուստների վերաբերյալ հսկողություն սահմանել։ Իհարկե, կասկած չի կարող լինել այն բանում, որ նմանատիպ ցանկացած միջամտություն ոչ միայն հակասում է միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին, այլև դրանց կոպիտ խախտում է հանդիսանում։

Նմանատիպ վարքագիծը, այն էլ երկրի նախագահի կողմից, ոչ մի տրամաբանական վերլուծության չի ենթարկվում, քանի որ դա ուղղակի միջամտություն է կանանց ներքին կյանքին։

Ներկայումս Ամերիկայի միացյալ նահանգներում մարդու իրավունքները պատշաճ մակարդակով չեն պահպանվում և բավականաչափ հաճախ խախտվում են։ Հիշեցնենք նաև, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների պաշտպան երկիր և, այդ ոլորտում ամպագոռգոռ հայտարարություններ անելով, փորձում է շփոթմունքի մեջ գցել ողջ աշխարհը։

 

Այսօր ԱՄՆ-ում ձևավորված իրավիճակը ոչ մի առումով հուսադրող չէ։ Երկրում գործող ընտրական համակարգը արդարացի չէ և չի արտահայտում ժողովրդի մեծամասնության կամքը։ Այդ անարդար ընտրական համակարգի միջոցով իշխանության գլուխ հասած Դոնալդ Թրամփը ներկայումս խիստ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության ոլորտներում։ Համաշխարհային խաղաղության գաղափարը թերևս անիրագործելի է, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահը Դոնալդ Թրամփն է։

Թրամփի իշխանության գալուց անմիջապես հետո մենք նրա ազգայնամոլական և խտրականություն առաջացնող հրամանի ականատեսը եղանք։ Հրաման, որով արգելվեց մուսուլմանական յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։ Այդ հրամանագիրը դեմ է Մարդու իրավունքների միջազգային հռչակագրին, քանի որ հիմնված է խտրականության վրա։ Մարդկանց մուտքը ԱՄՆ արգելված է միայն այն պատճառով, որ Թրամփը նրանց որպես սպառնալիք է դիտարկում։ Այս ամենի հետ մեկտեղ այժմ էլ հերթը հասել է կանանց։ ԱՄՆ-ի կանայք, ովքեր տարիներ շարունակ պայքարել են իրենց իրավունքների և հավասարության համար, ներկայումս, նախագահ Թրամփի պատճառով, կարող են կորցնել իրենց առաջնային և հիմնարար իրավունքները։

 

Այս անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրեն իրավունք է վերապահել կանանց հագուստների վերաբերյալ հսկողություն սահմանել։ Իհարկե, կասկած չի կարող լինել այն բանում, որ նմանատիպ ցանկացած միջամտություն ոչ միայն  հակասում է միջազգայնորեն ընդունված մարդու իրավունքներին, այլև դրանց կոպիտ խախտում է հանդիսանում։ Նմանատիպ վարքագիծը, այն էլ երկրի նախագահի կողմից ոչ մի տրամաբանական վերլուծության չի ենթարկվում, քանի որ դա ուղղակի միջամտություն է կանանց ներքին կյանքին։ Իրականում սա մի ցավալի հանգամանք է այն երկրի համար, որը միջազգային ասպարեզում ներկայանում է որպես մարդու իրավունքների պաշտպան։

Ամերիկայի միացյալ նահանգներում այս ամենը կատարվում է այն դեպքում, երբ մարդու իրավունքների միջազգային հռչակագրի համաձայն՝ ազատությունը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը։ Ներկայումս ԱՄՆ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ կանանց իրավունքները սահմանափակված են անգամ իրենց համար հագուստ ընտրելու հարցում։

Հագուստի ընտրությունը ամեն մարդու իրավունքն է և այս հարցում  հակասական կարծիքներ չեն կարող լինել։ Սակայն Դոնալդ Թրամփը, ում վերաբերմունքը կանանց նկատմամբ մշտապես խտրական է եղել, իր վերջին հայտարարություններով էլ ավելի է անհանգստացրել իր երկրի կին քաղաքացիներին։ Նրա վերջին հրապարակումները աշխատանքի վայրերում կանանց հանգուստի մասին բազմաթիվ վիճարկումների և անհամաձայնությունների պատճառ են հանդիսացել ամբողջ երկրում։

 Կանանց բողոքը Թրամփի դեմ

 

Դոնալդ Թրամփը նմանօրինակ վարքագծով պարզապես փորձում է իր ճաշակը պարտադրել ԱՄՆ-ի կին քաղաքացիներին։ Թրամփի թիմից տեղեկացրել են, որ վերջինս կառավարության բոլոր տղամարդ անդամներից պահանջել է միանման տեսք ունենալ։ Տղամարդկանց դեպքում դա այնքան էլ բարդ չի լինի և հարցը կլուծվի կոստյումով և փողկապով, իսկ կանանց դեպքում իրավիճակը փոքր ինչ այլ է։ Բանն այն է, որ Թրամփի խոսքերով՝ ինքը ցանկանում է որպեսզի իր համար աշխատող կանայք  «հագնված լինեն կնոջ նման», եթե անգամ ցանկանում է ջինսե տաբատ կրել։

Թելեգրաֆ օրաթերթը, արձագանքելով Դոնալդ Թրամփի խոսքերին, գրել է․ «Ի՞նչ նկատի ունի Թրամփը «կնոջ նման հագնված լինել» արտահայտությամբ»։

Նմանօրինակ որոշումներ կայացնելը, իհարկե, դուրս են երկրի նախագահի իրավասություններից։ Այդ հայտարարությունը , չակերտավոր ասված «ուրախությամբ» ընդունել են Թրամփի կինն ու աղջիկը, ինչը վկայում է այն մասին, որ նրանք իրենց սեփական մտքերն ու կարծիքները ազատորեն արտահայտելու իրավունք անգամ չունեն և ապրում են ճնշման ներքո։

Իվանկա Թրամփ

 

Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը հոր հայտարարությունից հետո իր ինստագրամյան էջում «աշխատող կանայք» վերնագրով մի նկար հրապարակեց՝ կրելով սովորական վերնաշապիկ և բարձրակրունկներ։ Այդ քայլով, ըստ երևույթին, նա հանդես եկավ հոր նախաձեռնության օգտին։

Մելանիա Թրամփ

Մելանիա Թրամփը՝ Դոնալդ Թրամփի կինը, իր ամուսնու հայտարարությունից հետո նույնպես մի հրապարակում արեց, որի մեջ հանդես եկավ գրեթե նույնանման հագուստով։ Նրանք դիմեցին այդ քայլին այն դեպքում, երբ երկրում Թրամփի հայտարարության վերաբերյալ բողոքի ալիք էր բարձրացել։

Բնական է, որ նման քայլերը պետք է հանգեցնեին ամերիկացի կանանց բուռն դիմադրությանը։ ԱՄՆ-ի նախագահը ոչ մի իրավասություն չունի նման հայտարություններով հանդես գալու համար, մանավանդ, եթե դրանք հակասում են մարդու իրավունքների համընդհանուր և հիմնարար սկզբունքներին։ Պետք է նաև փաստել, որ ամերիկացի կանանց դիմադրությունը շատ կարևոր գործոն է Թրամփի մեծ  ախորժակը սահմանափակելու համար։ Եթե կանայք չբողոքեն նախագահի հայտրարության դեմ, ապա նա կսկսի ավելի հաճախ հանդես գալ նման անհիմն որոշումներով՝ ներխուժելով մարդկանց անձնական կյանք։

 

Թրամփի այդ հայտարարությունը կայծակնային արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում՝ մասնավորապես Թվիթերում, որտեղ մարդիկ սկսեցին ակտիվորեն քննարկել այն։

Տարբեր մասնագիտության տեր շատ կանայք՝ վիրաբույժներ, հրշեջներ, ոստիկաններ, փրկարարներ և այլն, իրենց աշխատանքային հագուստով նկարները տեղադրեցին Թրամփի հայտարարության մեկնաբանություններում և ծաղրուծանակի ենթարկեցին այն։

 

Կանայք նմանօրինակ նկարներ տեղադրելով իրենց բողոքը արտահայտեցին Թրամփի հայտարարության դեմ։ Նրանցից մեկը գրում է «Արդյո՞ք ես կնոջ պես չեմ հագնված»։ Մեկ այլ մեկնաբանության մեջ, որը թողել է ռազմական հանդերձանքով մի կին, կարդում ենք «Ես հագնվել եմ ինչպես մի կին, սակայն չեմ կարծում, որ Թրամփը հավանի սա»։

Ոմանք նույնիսկ գրել էին «Մենք գիտենք՝ ինչպես հագնվել կնոջ պես, այդ դու պետք է իմանաս՝ ինչպես պետք է իրեն պահի երկրի նախագահը»։

 

Իրականությունն այն է, որ անարդար կերպով իշխանության գլուխ անցած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետևի մարդու իրավունքների միջազգային հռչակագրի սահմանած սկզբունքներին։ Վերջին դեպքերը ցույց են տալիս, որ որոշումներ կայացնելուց առաջ Թրամփը իր երկրի սահմանադրությունը ուշադրությամբ կարդալու կարիք ունի։

 

Մյուս կողմից պետք է փաստենք, որ ԱՄՆ-ը նախագահի նմանօրինակ անթույլատրելի վարքագիծը պետք է դատապարտվի նաև միջազգային հանրության կողմից։ Թրամփին ողջ աշխարհը պետք է հասկացնի, որ նման ոչ կառուցողական ներքին և արտաքին քաղաքականությամբ և չկշռադատված հայտարարություններով նա ոչ միայն թեժացնում է սեփական երկրում տիրող մթնոլորտը, այլև սպառնալիք է հանդիսանում  նաև այլ երկրների համար։ ԱՄՆ-ում մարդու իրավունքների ոտնահարման վերջին կոպիտ դեպքերը պետք է տեղ գտնեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի օրակարգային խնդիրների ցուցակում։ Ներկայումս՝ քսանմեկերորդ դարում, երբ մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների կողմից երկարատև պայքար է մղվել մարդու իրավունքների գերակայությունը ապահովվելու համար, անթույլատրելի է, որ ԱՄՆ-ի նախագահը հանդես գա նման հայտատարություններով։ Թրամփը շարունակաբար և կոպտորեն խախտում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները իր սեփական ժողովրդի նկատմամբ և դա հարուցում է ոչ միայն ամերիկացիների, այլ նաև աշխարհի բոլոր ազատասեր մարդկանց զայրույթը։