Անդրադարձ «Ֆաջր» կինոփառատոնի ընտրյալ ֆիլմերին
«Ֆաջր»-ի 35-րդ կինոփառատոնը 10-օրյա աշխատանքից հետո փետրվարի 9-ին ամփոփեց արդյունքները, ներկայացնելով իր ընտրյալներին: Իրանի ժամանակակից պատմության մասին պատմող ու նաև հասարակական թեմաներով ֆիլմերի հաջողությունն այս շրջանի կինոփառատոնի յուրահատկություններից էր:
«Ֆաջր» կինոփառատոնի փակման հանդիսության ընթացքում հանձնվեց «Սիմորղ» անունով մրցանակը: Հանդիսատեսի ընտրությամբ լավագույն ֆիլմի «Սիմորղ»-ը հանձնվեց «Միջօրեի միջադեպը» ֆիլմին, իսկ նույն անվանակարգում պատվո դիպլոմ ու գնահատագիր ստացան «Լավ, վատ, անպարկեշտ»և «Աբաջան» ֆիլմերը: «Միջօրեի միջադեպը» նաև շահեց ազգային հայացքով լավագույն ֆիլմ անվանակարգի Ոսկե «Սիմորղ» մրցանակը: Այս ֆիլմը որի պրոդյուսերը՝ Սեյեդ Մահմուդ Ռազավին, իսկ ռեժիսորը՝ Մոհամմեդ Հոսեյն Մահդավիանն է շահեց «Ֆաջր»-ի կինոփառատոնի հինգ այլ անվանակարգերի բյուրեղյա «Սիմորղ»-ները:
«Թեժ ամառը», որ 13 անվանակարգերում թեկնածու դառնալով ամենաշատ թեկնածությունն ուներ այս շրջանում միայն շահեց երկու անվանակարգերի «Սիմորղ»-ները: Գլխավոր բաժնում ամենաշատ «Սիմորղ» մրցանակները շահեցին «Փախստական», «Առանց թվական, առանց ստորագրություն», «Վիլայիները», «Թեժ ամառ», «Մրոտ տանիքի ներքո» և «Նեգա» ֆիլմերը:
35-րդ «Ֆաջր» կինոփառատոնի ռեկորդակիրը մեծ աղմուկ բարձրացրած «Միջօրեի միջադեպն» էր, որ շահեց հինգ «Սիմորղ» մրցանակներ: Հիշյալ ֆիլմին հանձնված լավագույն ֆիլմի, ազգային լավագույն ֆիլմի ու նաև մեծ տարբերությամբ հանդիսատեսի ընտրությամբ լավագույն ֆիլմի մրցանակները պատճառ դարձան, որ Մոհամմեդ Հոսեյն Մահդավիանի երկրորդ ստեղծագործությունը երկրորդ իրարահաջորդ շրջանում գերազանցի մյուս ֆիլմերին: Իրանցի կինոբեմադրիչ և «Ֆաջր» կինոփառատոնի ընտրության խմբի անդամ Նարգես Աբյարն ասել է, որ «Միօրեի միջադեպը» նոր ու թարմ շունչ է հաղորդում Իրանի ոստիկանական ու քաղաքական կինոյի ժանրին:
«Միջօրեի միջադեպը» պատմում է Իրանի 80-ական թվականների ամռան փոթորկալի ու տագնապալի դեպքերի մասին: Այդ թվականները հեռու են մնացել Իրանի կինոյի ուշադրությունից և 35 տարիներ անց այդ մասին ֆիլմ է նկարահանվել:
Մոհամմեդ Հոսեյն Մահդավիանի նախկին ստեղծագործություններն, այդ թվում «Ձմռան վերջին օրերն» ու «Կանգնած փոշու մեջ»-ը և «Ոսկորը վերքի արանքում» փաստագրական ֆիլմերը նրան ներկայացրել են, որպես վավերագրող կինոբեմադրիչ, այնպես որ նրանից գեղարվեստական ֆիլմ նկարելու ակնկալիք չպիտի ունենայինք: Այդ պատճառով «Միջօրեի միջադեպը» անակնկալ է մատուցում ու միևնույն ժամանակ ֆիլմի նկարման ընթացքում նրա դրսևորած հմտությունն ու վարպետությունը ցույց են տալիս, որ պատմական վավերագրական ֆիլմեր նկարելը նրան համարձակություն են տվել նկարելու պատմական գեղարվեստական բարձրարժեք մի ֆիլմ:
«Միջօրեի միջադեպ»-ի դեպքերը տեղի են ունենում իրանական 1360 թվականի՝ 1981 թվականին, երբ Իրանի ժամանակի նախագահ Բանի Սադրի պաշտոնազրկումից հետո Մոնաֆեղին կամ «Մոջահեդին Խալղ» կազմակերպությունը դեմ դուրս գալով ԻԻՀ-ի համակարգին ու ժողովրդին մեծ մասշտաբով ահաբեկչության ջոկատներ է կազմում և հրապարակային ահաբեկչություն ծավալում:
Ֆիլմը մանրամասնորեն նկարագրում է այդ օրերի դեպքերը և այդ օրերի անծանոթ հանդիսատեսը կարողանում է բավարար հաճույք ստանալ այս ֆիլմից: «Միջօրեի միջադեպ»-ը Իրանի կինոյում բարձրարժեք աշխատանք է: Ցնցիչ ֆիլմը հեռու տարիներում Իրանի ժողովրդի հետ Մոնաֆեղին խմբավորման արյունալի հաշվեհարդարի մասին է: Ֆիլմն իր բովանդակությամբ նույնքան մոտիկ է վավերագրությանը, որքան իր ֆորմում: Մահդավիանի համար իրանական 60-ական թվականների դեպքերի վերականգնումը նույնքան կարևոր է եղել, որքան դա հանդիսատեսին ներկայացնելու ձևն ու նաև ֆիլմի դեպքերի հետ հանդիսատեսի սրտակցությունը: Ցանկացած իրադարձության հստակ թվականի մատնանշումը պատկերի ներքևի բաժնում, ոչ միայն հիշեցում է, այլ իրականության հանդեպ հավատարմություն:
«Միջօրեի միջադեպը» չնայած համարվում է պատմական մի ֆիլմ,բայց ֆիլմում 1360 թվականի Թեհրանի վերականգնումը միայն խորհրդանիշների միջոցով չի իրականացվում, այլ դա մարմնավորվում է հարաբերություններով, կապերով ու այդ օրերին տիրող հոգեկանով: «Միջօրեի միջադեպը»-ի մյուս նվաճումը Մոհամմեդ Հոսեյն Մահդավիանի վավերագրական կինոյից դեպի դրամա կատարած անցումն է: Թեև նրա նախկին ֆիլմում էլ դրամատիկ տարրեր կային, սակայն շատերը դա վավերագրական ֆիլմ համարեցին: Սակայն նրա նոր ստեղծագործությունը արհեստավարժ դերասաններով գեղարվեստական ֆիլմ է:
Իրանցի կին կինոբեմադրիչ Մոնիր Ղեյդին ավելի վաղ կինոգործիչների հետ համագործակցել է որպես քարտուղար և կինոբեմադրիչի օգնական: Նա մինչև «Վիլայիները» ֆիլմը պատրաստել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր և արժանացել է տարբեր մրցանակների:
«Վիլայիները» նկարահանվել է Իրանի հարավում ու Անդիմեշք քաղաքում: « Վիլայիները» այդ քաղաքում դեռևս կանգուն շենքեր էին, որտեղ բնակվում էին պատերազմի հրամանատարների ընտանիքներ: Ֆիլմը պատմում է իրանական 1362 և 1363 թվականներին՝ 1983 և 1984 թվականներին պատերազմի հրամանատարների կանանց մասին: Այդ թեման քիչ անդրադարձ է ունեցել Իրանի կինոյում: «Վիլայիները» մեծ թվով դերասաններ ունեցող ֆիլմ է, որը բացառությամբ մի քանի տեսարանների, որտեղ ներկա են դերասաններ, մնացյալ տեսարաններում միայն դերասանուհիներ են հանդես գալիս:
Թեև ֆիլմի պատմությունը պատերազմի մասին է, սակայն ունի մարդկային ենթահող և կարող է պահպանել պատերազմի ու հումանիզմի միջև հավասարակշռությունը: «Վիլայիները» մատնանշում է Սրբազան պաշտպանության հասարակական կողմի կարևոր ու անտեսված կողմը և նկարագրելով ներքինն ու արտաքինը, դիմադրությունն ու փախուստը, ցասումն ու համբերատարությունը, պատվազգացությունն ու ազնվությունը, պատկերում է ռազմիկների կանանց լուրջ մտահոգությունները, որոնց մասին մինչ այսօր որևէ անդրադարձ չի եղել:
Ֆիլմում գովեստի արժանի պահեր են ստեղծվում, որոնք բազմաթիվ, տարատեսակ ու դրամատիկ են և հանդիսատեսին ծանոթացնում են ռազմիկների ընտանիքների տարբեր ապրումների հետ: Մոնիր Ղեյդին պատրաստելով «Վիլայիները» ամենափայլուն կերպով պատկերել է Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում կանանց մեծ հոգատարությունը: Ֆիլմում հանդիպում ենք այնպիսի կանանց, որոնք թեև տարիքային կամ մշակութային առնչություն չունեն, սակայն նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր մենության մեջ և հենց այդ սպասումն ու միայնությունը նրանց կապում է իրար:
Կինոբեմադրիչն իր ամբողջ ջանքն ի գործ է դրել, որպեսզի աշխարհագրությունը, պատմական դեպքերը, հասարակական վերաբերմունքն ու նաև պատերազմի դեպքում տարբեր մարդկանց հոգեբանական վերլուծություններն օգտագործի լավագույն կերպով: Բեմադրիչը պատկերելով չափազանց պարզ պահեր, հանդիսատեսին շնչակտուր է դարձնում:
Հասարակական կինոն ամենաբազմատեսակ, ազնիվ ու հին ու միևնույն ժամանակ 7-րդ արվեստի ամենավտանգավոր ու խնդրահարույց ժանրերից է համարվում, որը ոչ միայն հայտնվել է կինոգործիչների ուշադրության կենտրոնում, այլև հաճախ լավ վարձույթ է ապահովել: Ահազանգ հնչեցնելու պատրվակով հասարակական խնդիրների ու բարդությունների մատնանշումը և դրանց հույսի հետ կցելն անշուշտ կարող է հասարակության մեջ ակտիվություն առաջացնել: «Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմում մարդկայնության ու բարոյականության քարոզումը հուսադրիչ կետերից է, որն օգնության է գալիս Վահիդ Ջալիլվանդի պատմած դառը պատմությանը և հնարավոր է դարձնում դիտելու այս ֆիլմը:
«Առանց թվական, առանց ստորագրությունը» հուզումնալի պատմություն ունի, որի ընթացքում ֆիլմի հեղինակը ակնարկ է կատարում հասարակության խղճին ու հիշեցնում է այն կարևոր կետը, որ արթուն ու գիտակից խղճի բացակայությունը կարող է մեծ մասշտաբով ոչնչացնել մարդկային վեհ ու խոր արժեքները: «Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմն անդրադառնում է չքավորության պատճառած խնդիրներին, ընտանիքների փլուզմանն ու հասարակական հարցերին և ֆիլմի հեղինակը փորձել է անձնական մանիֆեստ ներկայացնելով իրար դեմ հանել հասարակության արթուն ու քնած խղճերը:
Այս ֆիլմում պատմությունը հակառակ հասարակական կինոյում ընդհանրացած ձևին սկսվում է շատ շուտ և արագ ռիթմով և հանդիսատեսը ֆիլմի առաջին րոպեներին անդրադառնում է, որ ֆիլմը պատմում է Դոկտ. Նարիման կոչվող մի անձի մասին, ով աշխատում է դատաբժշկական բաժանմունքում և ինչ-որ պատճառով ինքն իրեն մեղավոր է համարում բաժանմունք փոխադրված դիակներից մեկի մահվան դեպքում:
Թեև ֆիլմի պատմությունը չափազանց դառն ու հուզիչ է, սակայն երբևէ սանտիմանտալիզմի չի մատնվում ու գուցե հենց այդ պատճառով էլ բեմադրիչը ֆիլմում երաժշտության տարրից չի օգտվել: «Առանց թվական, առանց ստորագրություն» ֆիլմը տեխնիկայի ու կառույցի տեսակետից գերազանցում է ստանդարտներն ու սպասելիքները: Բեմադրիչի կողմից նկատի առնված դեքոփաժն ու միզանսենը համապատասխանում են ֆիլմի պատմությանը և գրավում են հանդիսատեսին:
«Առանց թվական, առանց պատմություն» ֆիլմի նկարահանումն ու նաև բեմահարդարումն ու դերասանների խաղը չափազանց փայլուն է և մահվան ու դիահերձարանի տեսարանները պատկերվել են չափազանց բնական ու յուրահատուկ սարսափ են փոխանցում հանդիսատեսին:
«Առանց թվական, առանց ստորագրություն»-ը կարելի է դասել լավ ֆիլմերի խումբը, որը կարողացել է կանխատեսելի հանգույցներով գրավիչ, հաճելի ու ուսուցանող պահեր ստեղծել հասարակական կինոյին հետևող հանդիսատեսի համար: