Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել(9)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i54626-Դիմադրողական_տնտեսություն_զարգացման_ու_առաջադիմության_իսլամական_մոդել(9)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել» հաղորդաշարի մեկ այլ համարով: Այսօր խոսելու ենք Դիմադրողական տնտեսության մեկ այլ ցուցանիշի մասին: Շնորհակալ ենք, որ մեզ ընկերակցում եք այս հաղորդման ընթացքում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 19, 2017 12:37 Asia/Tehran
  • Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել(9)

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Ձեզ հետ ենք «Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել» հաղորդաշարի մեկ այլ համարով: Այսօր խոսելու ենք Դիմադրողական տնտեսության մեկ այլ ցուցանիշի մասին: Շնորհակալ ենք, որ մեզ ընկերակցում եք այս հաղորդման ընթացքում:

Դիմադրողկական տնտեսություն

 

 

Դիմադրողական տնտեսության կարևորագույն առանձնահատկություններից մեկը արդարությունն է: Ակնհայտ է, որ տնտեսական ոլորտն ու տնտեսական հարաբերությունները համարվում են արդարության իրականացման ոլորտներից մեկը: Իսլամ կրոնի տեսանկյունից տնտեսական արդարությունը՝ համընդհանուր ապահովություն ստեղծելը և հարստության ու ֆինանսական կարողության ձեռքբերման առումով բոլորի համար հավասար ու առիթներ ստեղծելն  ու հավասարակշռության պահպանումն է: Այդ առումով իսլամական կառավարության ու մուսուլմանների օրինական պարտականություններից է պայքարել  հարստության կուտակման դեմ, դիմակայել աղքատությանը, հարստությունը ժողովրդի մեջ հավասար բաժանել, կանխարգելել գնաճն  ու տնտեսական արդարություն հաստատել: Հարկ է նշել, որ իսլամական, մարքսիստական ու կապիտալիստական տնտեսագիտական երեք ուսմունքները երեքն էլ որպես նպատակ կարևորում են տնտեսական աճի անհրաժեշտությունը: Այն տարբերությամբ, որ իսլամական ուսմունքի համաձայն՝ հարստության ավելացումը վերջնական նպատակը չէ, իսկ մյուս երկու ուսմունքներում այն վերջնական նպատակն է համարվում: Իսլամ կրոնի վերջնական նպատակը Բարձրյալի տեղապահության դերի իրականացումը և մարդկային արժեքների տարածումն է: Այդ պատճառով էլ Իսլամը կրոնում  հարստությունը Աստվածային վեհության  հասնելու միջոց է:

Այժմ հարցն է առաջանում, որ հարստության ավելացումն ու տնտեսական աճը ի՞նչ մեխանիզմներով են կարող նպաստել արդարության ավելացմանը և աղքատության վերացման խնդրին և դիմադրողական տնտեսության մեջ ո՞ր մեխանիզմն է ուշադրության կենտրոնում:

Այս բնագավառում առկա է երկու հայեցակետ: Առաջին խմբին պատկանողները համոզված են, որ պիտի ուշադրություն դարձնել տնտեսականի աճին առնչվող քաղաքականություններին՝ առանց ուշադրություն դարձնելու եկամտի ու հարստության հավասար ու արդարացի բաշխման խնդրին, որպեսզի ժամանակի ընթացքում ներդրումների աճի հետևանքով անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն աղքատների եկամտի բարձրացման համար: Մի այլ խումբ այն համոզման է, որ եթե տնտեսական աճը չուղեկցվի արդարացի բաշխման քաղաքականություններով հանգելու է եկամտի ու կարողության անհավասարությանը:

Տնտեսական արդարություն

Որոշ ժամանակներում պատմությունը ականատես է եղել աշխարհում տնտեսական աճին, սակայն տնտեսական աղքատությունը միշտ առկա է եղել որպես անհերքելի իրականություն: Ինչպես ասացինք դրամատիրական համակարգում տնտեսական աճը տնտեսական գործողությունների հիմնական նպատակն է և դա կատարվում է առանց հաշվի առնելու բաշխման խնդիրը: Այդ ուսմունքի կողմնակիցները համոզված են, որ երկարատևում ներքին համախառն արտադրության ավելացումը աղքատության արմատախիլ լինելու, ապահով պայմանների ստեղծման, տնտեսական ու արդյունաբերական գործողությունների ավելացման ու զանգվածային ապահովության ու բարեկեցության պատճառ կդառնա: Ուստի նրանք արտադրության հարցում մրցակցությունը համարում են հարստության ավելացման ճիշտ ճանապարհը, թեկուզ և այդ ընթացքում էլ սնանկանան ու փակվեն արտադրական մանր հաստատությունները: Իսլամական տնտեսության ոլորտի գրականության ու մուսուլման մտավորականների հայեցակետի քննարկումը պարզում է, որ մուսուլման տնտեսագետները դատապարտում են ամեն գնով տնտեսական աճը նպատակ դարձնելը և այն համարում են ճանապարհից շեղում:

Դիմադրողական տնտեսության մեջ տնտեսական արդարությունը և դրանից առաջացած հավասարակշռությունը այն կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պիտի այդ ուղղությամբ շարժվեն տնտեսական բոլոր ծրագրերն ու գործողությունները: Իսլամական տնտեսության համակարգը համոզված է, որ ռազմավարությունը պիտի մշակվի այնպես, որ բացասական ազդեցություն չթողնի հարստության հավասար և արդարացի չափով բաշխման վրա, քանի որ տնտեսական աճն ու զարգացումը միջոց են տնտեսական հավասարակշռության հասնելու համար: Հավասարակշռություն ասելով հասկանում ենք, որ իսլամական հասարակության մեջ կենցաղային պայմանների տարբերությունը այն աստիճանի մեծ չլինի, որ հասարակությունը բաժանվի տարբեր խավերի, որտեղ մի խումբ մարդիկ աղքատ և մի խումբ մարդիկ շատ հարուստ կլինեն, այլև իսլամը մտադիր է ստեղծել աղքատությունից զերծ և հարստությունը բոլորին հավասարապես բաժանված մի հասարակություն: Մի հասարակություն որտեղ հարուստների հարստության մակարդակը մեծ տարբերություն չունենա միջին խավի հարստության մակարդակի հետ: Հետևաբար եկամտի մեջ հավասարակշռություն առաջացնելը տնտեսական քաղաքականություն է, որ պիտի իրականացվի հարստության աճի հետ համընթաց: Ազատ տնտեսության մեծ թվով կողմնակիցները այն համոզման են, որ զարգացող ու աճող երկրներում տնտեսման մակարդակը ավելի ցածր է զարգացած երկրներից, քանի որ ընդհանուր եկամտի մակարդակը շատ ցածր է և բարձրացման դեպքում սպառման մակարդակն է բարձրանում, մինչդեռ զարգացած երկրների բնակիչները իրենց եկամտի ավելացած մասը տնտեսում են: Զարգացող երկրներում եկամտի բարձրացումը սպառման ավելացման և դրա հետևանքով էլ տնտեսական աճի դանդաղեցման պատճառ է դառնում:

Եվ այդ պատճառով էլ նրանք համոզված են, որ զարգացող երկրներում այնպիսի քաղաքականություն պիտի կիրառվի ինչի հետևանքով հարստությունը կկենտրոնանա մի խումբ մարդկանց ձեռքում, քանի որ հարուստ խավի մոտ բարձր է տնտեսելու ցանկությունը, որի հետևանքով էլ ավելանում են ներդրումներն ու տնտեսական աճը: Դրանց դիմաց մի խումբ տնտեսագետներ որոշ պատճառներով մերժում են այդ տեսությունը: Նրանց համոզմամբ, թեկուզ կարճ ժամանակի համար էլ հարստությունը չպիտի կենտրոնացած լինի մի խումբ մարդկանց ձեռքում: Փորձից ելնելով նրանք բացատրում են, որ զարգացող երկրներում հարուստ խավը իր ավելացած հարստությունը ներդրման չի հատկացնում, այլև հատկացնում է լուքս ապրանքների և  երկրում կամ էլ արտերկրում թանկարժեք ու շքեղ բնակարանի գնման: Սակայն եթե կարողանանք գործադրել հարստության հավասար չափով բաշխման քաղաքականությունը, հասարակության աղքատ խավի հարստության մակարդակն էլ նույնպես կավելանա: Եվ դա պատճառ կդառնա բոլոր խավերի կողմից ավելանա անհրաժեշտ ապրանքատեսակների պահանջարկը, ինչը իր հերթին զարկ կտա արտադրությանը: Պահանջարկի ավելացումը ինքնաբավության հասնելու առաջին քայլերից է համարվում: Հատկապես այն ժամանակ երբ այդ արդյունաբերությունը աշխատատեղեր ստեղծելու հատկություն  կունենա: Մինչդեռ հասարակության հարուստ խավի եկամտի բարձրացման հետևանքով մեծանում է լուքս ապրանքատեսակների պահանջարկը, որոնք ներկրվում են արտերկրից:

Մյուս խնդիրն այն է, որ երբ հանրությանը արդարությամբ է բաշխվում հարստությունը՝ դա պատճառ է դառնում բոլորը համատեղ ջանքեր գործադրեն հասարակության զարգացման համար, իսկ երբ բացակայում է հարստության արդարացի բաժանումը, մեծ թվով մարդիկ նվաստացման զգացում են ունենում և մեկուսանում են քաղաքական ու տնտեսական ոլորտից, ինչն իր հերթին բարդություններ է առաջացնում տնտեսական քաղաքականությունների իրագործման մեջ: Հետևաբար Դիմադրողական տնտեսության մեջ հարստության բաշխումը այնպես պիտի լինի, որ անձին դրդի գործունեության: Մի վայրում հարստության կուտակումը պատճառ է դառնում կեղծ պահանջարկ ստեղծվի և տնտեսական ռեսուրսների սխալ բաշխումը վնասում է հասարակությանը և խոչընդոտում տնտեսական արդարության հասնելու ուղին:

Տնտեսական արդարություն

Դիմադրողական տնտեսության մեջ արդարության մասին մեծահարգ առաջնորդն ասում է.«Այս տնտեսության առանցքը արդարությունն է: Այսինքն այն միայն չի բավարարվում կապիտալիստական տնտեսության առանձնահատկություններով, ինչպես ազգային և ներքին համախառն արտադրանքի աճը: Խնդիրն այն չէ, որ ասենք ներքին համախառն արտադրանքը աճել է և հասել համաշխարհային ստանդարտների: Պատահում են դեպքեր, երբ  մի երկրի ներքին համախառն արտադրանքն էլ բարձր աճ է գրանցել,սակայն տեսնում ենք իր ժողովուրդը սովամահ է լինում: Մենք դա չենք ընդունում: Հետևաբար արդարությունը դիմադրողական տնտեսության կարևորագույն առանձնահատկություններից է: Իհարկե դա չի նշանակում որ անտարբեր լինենք համաշխարհային տնտեսության ցուցանիշների նկատմամբ: Ոչ, այդ ցուցանիշներն էլ ուշադրության կենտրոնում են, սակայն առանցքը արդարությունն է: Արդարությունը ոչ թե աղքատության հավասար բաշխումն է, այլ հարստության արտադրումը և ազգային հարստության ավելացումն է»:

«.... Եթե որևէ  երկիր  առաջադիմում է գիտության, տեխնոլոգիայի և նյութական քաղաքակրթության այլ ոլորտներում և այդ երկրից բացակայում է հասարակական արդարությունը, դա իսլամ կրոնի տեսանկյունից առաջադիմություն չի համարվում: Այսօր մեծ թվով երկրներում գիտական և արդյունաբերական առաջադիմություն է տեղի ունեցել, ապրելակերպի առաջադիմություն է տեղի ունեցել, սակայն դասակարգային տարածությունները ավելի ու ավելի է խորացել: Դա առաջադիմություն չէ: Դա մակերեսային առաջադիմություն է»:


Հետևաբար դիմադրողական տնտեսության մեջ իսլամ կրոնի ծրագիրը ամեն բանից առաջ առիթների, հնարավորությունների և բնական հարստության հավասար բաշխումն ու խտրականության բացակայությունն է: Այդ ռեսուրսների հասանելիության հիմքը անձի աշխատանքն ու ջանասիրությունն է: Այդ օրինակով կատարվող բաշխումից հետո, ինչը ապահովում է բոլորի մասնակցությունը արտադրության գործընթացում արծարծվում է զարգացման և առաջարկի ու պահանջարկի շուկայում արտադրանքի ու ծառայությունների հավասար բաշխման խնդիրը: Այսինքն արտադրության ազդակներից յուրաքանչյուրը պետք է գնահատվի ըստ արժանվույն: Այս փուլին հաջորդում է կրկին բաշխման փուլը, որը հարուստ խավերից հարկերի գանձման մեխանիզմով և ապահովագրական համակարգով հովանավորում է հասարակության աղքատ խավին և կարգավորում է աղքատության ու անհավասարության խնդիրը: Իհարկե իսլամական տնտեսության մեջ կրկին բաշխման գործընթացին նպաստում են խոմսը, զաքաթը, բարեգործությունը և այդ կարգի վճարումները: Այս ամենի մեջ կառավարությունը մեծ դեր ունի արդարության իշխանության ու տնտեսական ոլորտի բոլոր պարագաների միջև ներդաշնակություն հաստատելու գործում:

 

 

 

 

 


: