Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (14)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական թողարկման թեմաներն են՝ իրանական նոր արբանյակները, ածխածնային նանոխողովակները, «Պարսից ծոց» հետազոտական օվկիանոսային նավը, նաև գիտելիքահենք տասը արտադրանքներ:
Այս տարի տիեզերական տեխնոլոգիայի ազգային օրվա առիթով, Իրանում կայացավ արձակման պատրաստ արբանյակների շնորհանդեսը: Տիեզերական տեխնոլոգիայի ազգային օրը կրում է «Տիեզերական տեխնոլոգիա, դիմադրողական տնտեսություն և հզոր ապագա» նշանաբանը: 50 կգ. կշռող «Դուսթի» արբանյակը նախագծվել և ստեղծվել է Իրանի Շարիֆի արդյունաբերական համալսարանի հետազոտողների կողմից : Արբանյակն ունի բարձր ռեզոլուցիա ՝ ավելի քան 30 մետր և տիեզերք է արձակվելու ընթացիկ տարում: Իրանի իսլամական հանրապետության գիտության ու արդյունաբերության և «Ամիր Քաբիր»-ի անվան համալսարանում նախագծված մյուս արբանյակներն են «Աթ սաթը» և «Զաֆարը»:
ԻԻՀ-ի տիեզերական տեխնոլոգիայի մյուս ձեռքբերումներից է «Նահիդ-1» արբանյակը, որի սկավառակներն արեգակնային ձևաչափով են աշխատում: Առ այսօր իրանցի գիտնականների արտադրած արբանյակների սկավառակներն ուղղակի միացված են եղել արբանյակի մարմնին, իսկ «Նահիդ-1» արբանյակը ստեղծել է արեգակնային սկավառակներ ունենալու հնարավորություն: Իրանի մյուս ձեռքբերումն է եղել «Թոլուը» արբանյակը: Այն հանդիսանում է Իրանի արտադրած հեռավորության վրա մոնիտորինգի արբանյակը, որը կարող է արձակվել «Սիմորղ» արբանյակակրով: Արբանյակն օժտված է նկարահանման, արեգակնային տարրերի ու մեխանիզմների իրավիճակի գնահատման սարքերով: Արբանյակի գլխավոր առաքելությունն է 50 մետր հեռավորությամբ ռեզոլուցիայով պատկերների միասպեկտր նկարահանումը և տվյալ կադրերը երկրային կայաններ առաքումը: «Թոլուը» արբանյակի ուղեծիրը գտնվում է ցածր բարձրության վրա , իսկ ուղեծրի բարձությունը գերազանցում է 500 կմ.-ի սահմանը: Արբանյակի համար նախատեսվել է երկու տարվա կիրառական կյանք: «Թոլուը» արբանյակի էներգիան ապահովվելու է մարմնի և մարտկոցի միջոցով: Արբանյակն ունի 100 կգ. քաշ : Վեցանկյունանի այդ օբյեկտի յուրաքանչյուր կողմն ունի 86 սմ. մեծություն և 100 սմ. բարձրություն:
Իրանի Բանդար Աբբասում առաջին անգամ ջուր է նետվել իրանական «Պարսից ծոց» օվկիանոսային հետազոտական նավը :
«Պարսից ծոց» օվկիանոսային հետազոտական նավն ունի 50 մետր երկարություն և տասը մետր լայնություն: Ծովի մակերեսից 4 մետր բարձրության վրա գտնվելով օբյեկտն կարող է կտրել երեքհազար ծովային մղոն տարածություն: Հետազոտական նավն ունի հինգ արդիական լաբորատորիաներ ՝ ծովաֆիզիկայի, ծովաբիոլոգիայի, ծովաքիմիայի և ծովօդերևութաբանության ոլորտներում: Հետազոտական նավը, որն ունի ժամում 15 ծովային հանգույց արագություն , կարող է 40 օր անընդմեջ մնալ ծովում և անհրաժեշտության դեպքում, իջնելով երեքհազար մետր խորություն, նմուշառում կատարել:
Ուրմիայի համալսարանի իրանցի հետազոտողները ածխածնային նանոխողովակներից nanotubes օգտվել են գերհաղորդիչների արտադրման և տարողությունը բարձրացնելու համար: Լաբորատորային նախագծի արդյունքները կիրառելի են էլեկտրոնային սարքավորումների և գերհզոր համակարգիչների օպտիմալացման գործում: Բրածո վառելիքի սպառման բարձրացման հետևանքով, առաջիկա 25 տարիներին էներգետիկայի պահանջարկն ավելանալու է նվազագույնը 355 տոկոսով: Սա մեծապես վնասելու է անվերականգնելի էներգիայի ռեսուրսներին: Գիտնականներն աշխատանք են տանում էներգետիկայի կիրառման նոր նյութեր հայտնաբերելու ուղղությամբ:
Իրանն ուշագրավ նվաճումներ է ունեցել նաև բժշկագիտության ոլորտում: Scopus վիճակագրական հաստատության տվյալներով, գիտության արտադրման և աղբյուրագիտության առումներով 2016 թվականին Իրանը գրավել է համաշխարհային 18-րդ, իսկ տարածաշրջանում առաջին տեղը: Աղյուսակում Իրանից հետո են գտնվում Դանիան, Ռուսաստանը, Ավստրիան, Թայվանը, Սինգապուրը, Սիոնիստական ռեժիմը, Թուրքիան և Մալայզիան:
Իրանի առողջապահության նախարարության տեխնոլոգիաների ու հետազոտական բաժնի փոխտնօրեն ՝ Դկտ. Մալեքզադեի ասածով, ըստ Scopus վիճակագրական հաստատության հրապարակած թվերի, գիտական հոդվածների ոլորտում Իրանի դիրքը 1988 թվականի համաշխարհային 49-րդ տեղից բարձրացել է ՝ 2016 թվականին հասնելով 18-րդ տեղի: Սա ինքնին վկայում է այս տարիներին հոդվածների որակական բարելավման մասին: Նրա խոսքերով, զարգացել է Իրանի բժշկական գիտությունների համալսարաններում առողջապահության տեխնոլոգիաների ենթակառուցվածքները, իսկ վերջին երկու տարիների ընթացքում տեխնոլոգիայի զարգացման մակարդակը 52-ից 80-ի է հասել:2015 թվականին տեխնոլոգիական ու միջուկային գիտելիքահենք ընկերությունների թվաքանակը մեծացել է ՝ 345-ից 834-ի հասնելով: 2015 թվականի համեմատությամբ տեխնոլոգիական նախագծերի թվաքանակը 95-ից 201-ի է հասել:
Թեհրանի համալսարանում կայացավ նույն համալսարանի գիտության ու տեխնոլոգիայի պարկի շնորհանդեսը: Միջոցառմանը շահագործման են հանձնվել Թեհրանի համալսարանի գիտության ու տեխնոլոգիայի պարկի գիտելիքահենք ընկերությունների տասը արտադրանք:
Շնորհանդեսին ներկայացվել են հորատման կերնելային կամ կորիզային հետազոտական մասնիկներ, ժամում 4500 հատիկների թողունակությամբ տասը տոննա ծանրությամբ մամլիչ գործիքը, շնչառական «FFP-3» դիմակը, «Գիթա» տեղորոշման ու գրահատման համակարգը, նաև «Յաշամ-110» միաալիք էլեկտրասրտագրության սարքը: Ափսե-ջերմափոխանակիչները, ( Plate heat exchanger), «Թիմյար» վեբկայքային միատարր , և Pointer ստրատեգիական կառավարման համապարփակ ծրագրակազմերը և առցանց վիրտուալ իրողության տեխնոլոգիաները , նաև Recubizul հակաբակտերիալ շամպունը ևս ՝ այս շաբաթվա գիտական նորությունների ցանկում էին: