Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (14)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i54960-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(14)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական թողարկման թեմաներն են՝ իրանական նոր արբանյակները, ածխածնային նանոխողովակները, «Պարսից ծոց» հետազոտական օվկիանոսային նավը, նաև գիտելիքահենք տասը արտադրանքներ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Փետրվար 22, 2017 15:57 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական թողարկման թեմաներն են՝ իրանական նոր արբանյակները, ածխածնային նանոխողովակները, «Պարսից ծոց» հետազոտական օվկիանոսային նավը, նաև գիտելիքահենք տասը արտադրանքներ:

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

 

Այս տարի տիեզերական տեխնոլոգիայի ազգային օրվա առիթով, Իրանում կայացավ արձակման պատրաստ  արբանյակների շնորհանդեսը: Տիեզերական տեխնոլոգիայի ազգային օրը կրում է «Տիեզերական տեխնոլոգիա, դիմադրողական տնտեսություն և հզոր ապագա» նշանաբանը: 50 կգ. կշռող «Դուսթի» արբանյակը նախագծվել և ստեղծվել է Իրանի Շարիֆի արդյունաբերական համալսարանի հետազոտողների կողմից : Արբանյակն ունի բարձր ռեզոլուցիա  ՝ ավելի քան 30 մետր և տիեզերք է արձակվելու ընթացիկ տարում: Իրանի իսլամական հանրապետության գիտության ու արդյունաբերության և «Ամիր Քաբիր»-ի անվան համալսարանում նախագծված մյուս արբանյակներն են «Աթ սաթը» և «Զաֆարը»:

Իրանի իսլամական հանրապետության արձակման պատրաստ արբանյակների շնորհանդեսը

 

ԻԻՀ-ի տիեզերական տեխնոլոգիայի մյուս ձեռքբերումներից է «Նահիդ-1» արբանյակը, որի սկավառակներն արեգակնային ձևաչափով են աշխատում: Առ այսօր իրանցի գիտնականների արտադրած արբանյակների սկավառակներն ուղղակի միացված են եղել արբանյակի մարմնին, իսկ «Նահիդ-1» արբանյակը ստեղծել է արեգակնային սկավառակներ ունենալու հնարավորություն: Իրանի մյուս ձեռքբերումն  է եղել «Թոլուը»  արբանյակը: Այն  հանդիսանում է Իրանի արտադրած հեռավորության վրա մոնիտորինգի արբանյակը, որը կարող է արձակվել «Սիմորղ» արբանյակակրով: Արբանյակն օժտված է նկարահանման, արեգակնային տարրերի ու մեխանիզմների իրավիճակի գնահատման սարքերով: Արբանյակի գլխավոր առաքելությունն է 50 մետր հեռավորությամբ ռեզոլուցիայով պատկերների միասպեկտր նկարահանումը և տվյալ կադրերը երկրային կայաններ առաքումը: «Թոլուը» արբանյակի ուղեծիրը գտնվում է  ցածր բարձրության վրա , իսկ ուղեծրի բարձությունը գերազանցում է 500 կմ.-ի սահմանը: Արբանյակի համար նախատեսվել է երկու տարվա կիրառական կյանք: «Թոլուը» արբանյակի էներգիան ապահովվելու է մարմնի և  մարտկոցի միջոցով: Արբանյակն ունի 100 կգ. քաշ : Վեցանկյունանի այդ օբյեկտի յուրաքանչյուր կողմն ունի 86 սմ. մեծություն և 100 սմ. բարձրություն:

Իրանի Բանդար Աբբասում առաջին անգամ ջուր է նետվել իրանական «Պարսից ծոց» օվկիանոսային հետազոտական նավը :

 

Իրանական «Պարսից ծոց»  օվկիանոսային հետազոտական նավը

 

«Պարսից ծոց»  օվկիանոսային հետազոտական նավն ունի 50 մետր երկարություն և տասը մետր լայնություն: Ծովի մակերեսից 4 մետր բարձրության վրա գտնվելով օբյեկտն կարող է կտրել երեքհազար ծովային մղոն տարածություն: Հետազոտական նավն ունի հինգ արդիական լաբորատորիաներ ՝ ծովաֆիզիկայի, ծովաբիոլոգիայի, ծովաքիմիայի և ծովօդերևութաբանության ոլորտներում: Հետազոտական նավը, որն ունի ժամում 15 ծովային հանգույց արագություն , կարող է 40 օր անընդմեջ մնալ ծովում և անհրաժեշտության դեպքում, իջնելով երեքհազար մետր խորություն, նմուշառում կատարել:

Ուրմիայի համալսարանի իրանցի հետազոտողները ածխածնային նանոխողովակներից  nanotubes օգտվել են գերհաղորդիչների արտադրման և տարողությունը բարձրացնելու համար: Լաբորատորային նախագծի արդյունքները կիրառելի են էլեկտրոնային սարքավորումների և գերհզոր համակարգիչների օպտիմալացման գործում: Բրածո վառելիքի սպառման բարձրացման հետևանքով, առաջիկա 25 տարիներին էներգետիկայի պահանջարկն ավելանալու է նվազագույնը 355 տոկոսով: Սա մեծապես վնասելու է անվերականգնելի էներգիայի ռեսուրսներին: Գիտնականներն աշխատանք են տանում էներգետիկայի կիրառման նոր նյութեր հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

Ածխածնային նանոխողովակներ

 

Իրանն ուշագրավ նվաճումներ է ունեցել նաև բժշկագիտության ոլորտում:  Scopus վիճակագրական հաստատության տվյալներով, գիտության արտադրման և աղբյուրագիտության առումներով 2016 թվականին Իրանը գրավել է համաշխարհային 18-րդ, իսկ տարածաշրջանում առաջին տեղը: Աղյուսակում Իրանից հետո են գտնվում Դանիան, Ռուսաստանը, Ավստրիան, Թայվանը, Սինգապուրը, Սիոնիստական ռեժիմը, Թուրքիան և Մալայզիան:

Իրանի առողջապահության նախարարության տեխնոլոգիաների ու հետազոտական բաժնի փոխտնօրեն ՝ Դկտ. Մալեքզադե

 

Իրանի առողջապահության նախարարության տեխնոլոգիաների ու հետազոտական բաժնի փոխտնօրեն ՝ Դկտ. Մալեքզադեի ասածով, ըստ Scopus վիճակագրական հաստատության հրապարակած թվերի, գիտական հոդվածների ոլորտում Իրանի դիրքը 1988 թվականի համաշխարհային 49-րդ տեղից բարձրացել է ՝ 2016 թվականին հասնելով 18-րդ տեղի: Սա ինքնին վկայում է այս տարիներին հոդվածների որակական բարելավման մասին: Նրա խոսքերով, զարգացել է Իրանի բժշկական գիտությունների համալսարաններում առողջապահության տեխնոլոգիաների ենթակառուցվածքները, իսկ վերջին երկու տարիների ընթացքում տեխնոլոգիայի զարգացման մակարդակը 52-ից 80-ի է հասել:2015 թվականին տեխնոլոգիական ու միջուկային գիտելիքահենք ընկերությունների թվաքանակը մեծացել է ՝ 345-ից 834-ի հասնելով:  2015 թվականի համեմատությամբ տեխնոլոգիական նախագծերի թվաքանակը 95-ից 201-ի է հասել:

Թեհրանի համալսարանում կայացավ նույն համալսարանի գիտության ու տեխնոլոգիայի պարկի շնորհանդեսը: Միջոցառմանը շահագործման են հանձնվել Թեհրանի համալսարանի գիտության ու տեխնոլոգիայի պարկի գիտելիքահենք ընկերությունների տասը արտադրանք:

 

Գիտելիքահենք տասը արտադրանքների շնորհանդեսը

 

Շնորհանդեսին ներկայացվել են հորատման կերնելային կամ կորիզային հետազոտական մասնիկներ, ժամում 4500 հատիկների թողունակությամբ տասը տոննա ծանրությամբ մամլիչ գործիքը, շնչառական «FFP-3» դիմակը, «Գիթա» տեղորոշման ու գրահատման համակարգը, նաև «Յաշամ-110» միաալիք էլեկտրասրտագրության սարքը: Ափսե-ջերմափոխանակիչները,  ( Plate heat exchanger), «Թիմյար» վեբկայքային միատարր , և Pointer ստրատեգիական կառավարման համապարփակ ծրագրակազմերը և առցանց վիրտուալ իրողության տեխնոլոգիաները , նաև Recubizul հակաբակտերիալ շամպունը ևս ՝ այս շաբաթվա գիտական նորությունների ցանկում էին: