ՀԳՀԾ-ի ճակատագիրը Թրամփի կառավարության վարկածով(4)
2005 թ.-ի օգոստոսին ԱՄՆ-ի հետախուզական կառույցները առանց վավերական փաստեր ներկայացնելու հայտարարեցին, որ Իրանը փորձում է «Շահաբ-3» տեսակի հրթիռները զինել միջուկային մարտագլխիկներով:
Այն ժամանակ դժվար էր ենթադրել, որ միջազգային մակարդակում Իրանի միջուկային հարցի շուրջ հնարավոր է հասնել համաձայնության: Սակայն, 2015 թ.-ի հունիսին ստորագրվեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայնությունը, որը հաստատվեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից: ՀԳՀԾ-ից հետո էլ ԱՄՆ շարունակեց իր թշնամությունը Իրանի դեմ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ը վատ պայմանագիր է բնութագրել և ասել է չեղարկելու է այդ համաձայնությունը: Չնայած Թրամփի հակասական հայտարարություններին, սակայն նրա խորհրդատուները ասել են եթե նույնիսկ ԱՄՆ-ի նախագահը չփորձի չեղարկել ՀԳՀԾ-ն, մեծ հավանականությամբ նոր խոչընդոտներ կհարուցի դրա գործադրման ուղղությամբ:
ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի դեմ ցույց է տալիս, որ այդ երկիրը տարբեր պատրվակներով միշտ փորձել է հարվածել Իրանին: Տարբեր պատրվակների, այդ թվում Միջուկային գիտության հասանելիության, Իրանի հրթիռային կարողության կամ ահաբեկչական խմբերին աջակցելու մեջ Իրանին մեղադրելու միջոցով ԱՄՆ-ը փորձում է իրանաֆոբիա տարածել աշխարհում: Վերջին 40 տարիների ընթացքում ԱՄՆ-ը փորձել է այդ պատրվակները օգտագործել Իրանի դեմ:
Հոլիվուդյան «Փախուստ Թեհրանից» «300» ,«Սրբազան վախը» և «Առանց դստերս երբեք» հակաիրանական ֆիլմերից սկսած մինչև Իրանի դեմ արտակարգ իրավիճակ հաստատելու օրենքի վավերացմամբ կամ Իրանի հրթիռային փորձարկման հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնելը բոլորն այն քայլերից են, որ ԱՄՆ-ը օգտագործել է Իրանի դեմ: Այս պատրվակները այնպես են ձևակերպվել, որոնք կարողացել են քաղաքական լարվածություն առաջացնել Իրանի և նրա հարևանների միջև:
ԱՄՆ-ը փորձում է սպառնալից, անորոշ և ագրեսիվ բառերով Իրանին ներկայացնել որպես այլ երկրներին սպառնացող վտանգ և այդ հակաքարոզչություններով նաև փորձում է Իրանին մեկուսացնել տարածաշրջանում և աշխարհում:
Արևմտյան ԶԼՄ-ները Իրանի մասին կեղծ ու խեղաթյուրված լուրեր տարածելով փորձում են հանրային կարծիքը շեղել իրականությունից և Իրանին ներկայացնել, որպես սպառնալիք տարածաշրջանի երկրների համար: Այդ հակաքարոզչությունը համալրվում է տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու վերաբերյալ Իրանին առաջադրված մեղադրանքով:
Իրանաֆոբիա տարածելով ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները նախ նպատակ ունեն ավելի դյուրացնել սպառազինության վաճառքի գործընթացը Իրանի հարևան երկրներին, իսկ հետո ենթահող ստեղծել իրենց ռազմական բազաները տեղակայելու տարածաշրջանում: ԱՄՆ-ի կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ վերոնշյալ նպատակին հասնելու համար Իրանի դեմ ուղղված հոգեբանական պատերազմի շրջանակում փորձում են Իսլամական պահակազորի անունը ներառել ահաբեկչական խմբերի սև ցուցակում:
Իրանաֆոբիա տարածելու ուղղությամբ ԱՄՆ-ի քայլերը վկայում են այն մասին,որ Վաշինգտոնը փորձում է պատճառաբանել իր կողմից Իրանի դեմ կատարած քայլերը: ԱՄՆ-ն իրանաֆոբիա տարածելով և Իրանի հրթիռային ծրագիրը, որպես սպառնալիք ներկայացնելով փորձում է իր հրթիռային համակարգերը տեղակայել տարածաշրջանի արաբական երկներում և փոփոխության ենթարկել տարածաշրջանային հեգեմոնիան ի վնաս ԻԻՀ:
Մանամայում կայացած Անվտանգության 4-րդ համագումարի շրջանակում ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսն առաջարկեց Իրանի հրթիռների վտանգին դիմակայելու նպատակով հակահրթիռային համակարգեր տեղակայել Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներում: Այս քաղաքականությունը ներկայումս շարունակվում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:
Այս քաղաքականությունով ԱՄՆ-ը փորձում է մարտահրավեր նետել Իրանի պաշտպանական ներուժին: Այսպես նրանք պարզապես հայտարարել են, որ մտահոգված են Իրանի հրթիռային կարողություններով: ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ծավալված քարոզչության ազդեցությունը կարելի է նկատել Իրանի միջուկային գործունեության դեմ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների ընդունած դիրքորոշման մեջ:
Պարսից ծոցի համագործակցության խորհրդի դիտանկյունից Իրանի միջուկային գործունեությունը և Իրանի պաշտպանական կարողությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Այդուհանդերձ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները փորձում են երկդիմի դիրքորոշում ընդունել Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների նկատմամբ: Նրանք մի կողմից չեն ցանկանում Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կարգավորված տեսնել, իսկ մյուս կողմից չեն ուզում նրանց միջև հարաբերությունների լարվածությունը հանգեցնի զինյալ բախման: Սաուդյան Արաբիայից բացի Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրները չունեն ռազմավարական ազդեցություն, հետևաբար Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների լարվածությունը կարող է վնասել նրանց շահերին:
Մյուս կողմից նրանք փորձում են Իրանին թուլացնել և գաղտնի ձևով աջակցում են Իրանի ռազմական և հրթիռային արդյունաբերության դեմ ուղղված շրջափակումներին: Հետևաբար շատ հավանական է, որ ԱՄՆ-ի կոնգրեսը նոր շրջափակումներ սահմանի Իրանի դեմ:
Այս տեղաշարժերը վկայում են այն մասին, որ իրանաֆոբիա տարածելու գլխավոր նպատակն է լարվածություն առաջացնել Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների հարաբերություններում:
Տարածաշրջանի երկրներին սպառազինություն վաճառելու նպատակով և ռազմական դաշինքներ կնքելով ԱՄՆ-ը փորձում է Իրանին մեկուսացնել տարածաշրջանում և կայուն անվտանգությունը թուլացնելով իր ներկայությունն արդարացնել տարածաշրջանում:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը նպատակ ունի հարձակվել 7 երկրների վրա, որոնցից մեկը Իրանն էր:
Օբաման ևս փափուկ պատերազմի միջոցով և դիվանագիտական ձևով շարունակում էր նույն քաղաքականությունը: Իսկ այժմ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է 7 առավելապես մուսուլման երկրների քաղաքացիների մուտքն այդ երկիր:
Արաբական Sky News կայքը հաղորդել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմն Իրանի հետ համագործակցության համար խոչընդոտների է հանդիպել: Sky News-ը հավելել է.-«Թվում է, Դոնալդ Թրամփը քայլում է հանրապետականների որդեգրած հակաիրանական քաղաքականության ուղղությամբ»: Հանրապետականները ոչ միայն փորձում են նոր շրջափակումներ կիրառել Իրանի դեմ, այլև սահմանափակել Իրանի հրթիռային ծրագրերն ու Իսլամական պահակազորի գործունեությունը:
Սակայն, որոշ հանրապետականներ ասում են Թրամփը չի արձագանքել Իրանի հետ միջուկային հարցով վերստին բանակցություններ վարելու և նոր շրջափակումներ սահմանելու կապակցությամբ նրանց ներկայացրած առաջարկներին:
Sky News կայքը հավելել է.-«Փորձագետների կարծիքով Թրամփին չի հաջողել միջուկային բանակցություններին մասնակցող Վաշինգտոնի դաշնակից մյուս պետություններին համոզել միանալ այդ քաղաքականությանը»: Միջազգային հանձնառությունները խախտելուց բացի, դեմոկրատականները և նույնիսկ որոշ հանրապետականներ Դոնալդ Թրամփին հորդորում են Իրանի հետ հարաբերություններում ավելի զգույշ լինել:
Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդ 22 Բահմանի առիթով ունեցած իր ելույթում անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի կողմից Իրանի դեմ հնչեցված սպառնալից խոսքերին ասաց.-«Սպառնալիքները չեն կարող ազդել Իրանի վրա»:
Մեծարգո Առաջնորդն հավելել է.-«Իրանը ոչ ոգու չի սպառնում և երբեք որևէ պատերազմ չի հրահրել, սակայն Իրանը պատրաստ է դիմագրավել բոլոր սպառնալիքներին»:
Այսօր որոշ կախյալ ռեժիմներ այդ թվում Սաուդյան Արաբիան կարծում են, որ Թրամփի որդեգրած քաղաքականությունները կարող են ապահովել նրանց անվտանգությունը, սակայն դա միայն պատրանք է , քանի որ ԱՄՆ-ը երբեք չի փորձել անվտանգություն հաստատել տարածաշրջանում այլև միշտ քայլել է հակառակ ուղղությամբ և փորձել է ճգնաժամ հարուցել տարածաշրջանում: