Դիմադրողական տնտեսություն՝ զարգացման ու առաջադիմության իսլամական մոդել(10)
Հասարակության տնտեսական առաջընթացը պայմանավորված է աշխատուժի ակտիվությամբ և մասնակցությամբ տնտեսական կյանքին։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման հիմնական միջոցներն են՝ ավելի շատ ջանք ու եռանդ գործադրելն ու աշխատուժի տեղեկացվածության բարձրացնումը։ Կասկած չկա, որ բարձրացնելով աշխատուժի մասնագիտական տեղեկացվածությունը կարելի է տնտեսական մեծ առաջընթաց ապահովել։
Հարգելի՛ բարեկամներ, այս շաբաթվա հաղորդումը նվիրված է տնտեսության մեկ այլ կարևոր ճյուղի ուսումնասիրությանը։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք աշխատանքի և համապատասխան ջանքերի գործադրման կարևորության մասին։ Պատահական չէ, որ հասարակության տնտեսական առաջընթացը պայմանավորված է աշխատուժի ակտիվությամբ և մասնակցությամբ տնտեսական կյանքին։ Աշխատանքի արդյունավետության բարձրացման հիմնական միջոցներն են՝ ավելի շատ ջանք ու եռանդ գործադրելը և աշխատուժի տեղեկացվածության բարձրացումը։ Կասկած չկա, որ բարձրացնելով աշխատուժի մասնագիտական տեղեկացվածությունը կարելի է տնտեսական մեծ առաջընթաց ապահովել։ Դիմադրողական տնտեսության կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ամենաօպտիմալ կերպով օգտագործում է երկրի մարդկային ու նյութական միջոցները՝ ճիշտ կազմակերպելով տնտեսական զարգացման այդ կարևորագույն գործոնների տնօրինումը։ Այս առումով պետք է մասնագետներ և հմուտ աշխատավորներ ներգրավվեն տնտեսության մեջ։
Զարգացումն ու առաջընթացը մարդկության պատմության անբաժանելի ուղեկիցներն են և այս առումով աշխատանքն ու եռանդը մեծ նշանակություն ունեն։ Մարդկության գոյատևման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորը աշխատանքային գործունեություն վարեն։ Երազանքներն ու նպատակները չեն իրականանում առանց կամքի և նպատակասլաց աշխատանքի։ Ամեն մարդ կամ ժողովուրդ, որ ձգտում է հաջողության, պետք է հաղթահարի դրա ճանապարհին ընկած բոլոր արգելքները և աշխատի ամբողջ ուժով։ Աշխարհում գոյություն ունեցած բոլոր քաղաքակրթությունները պատմության ամբողջ ընթացքում մարդու արգասաբեր աշխատանքի արդյունքն են եղել։ Բազմաթիվ վառ անհատականություններ, ովքեր օժտված են եղել աստվածատուր շնորհներով, կարողացել են պտտել մարդության զարգացման ծանր անիվը։
Այն ամենը ինչ ունի արդի աշխարհը որպես պատմական և մշակութային ժառանգություն ստեղծվել է մարդու քրտինքով՝ Իրանում Պերսեպոլիս պալատական համալիրը, եգիպտական մեծ բուրգերը, չինական պատը և այլն։ Այս ցանկը կարելի է դեռ երկար թվարկել։ Մարդը կարողացել է նաև նվաճել օդային տարածքները, հասնել մինչև տիեզերք և ուսումնասիրել այն։ Եվ այս ամենը արգասաբեր աշխատանքի շնորհիվ։ Մարդկային միտքը պատմության ընթացքում անընդմեջ գրավել է նորանոր հորիզոններ՝ այդպիսով ընդհանուր զարգացում ապահովելով հասարակության համար։ Մարդու աշխատանքի արդյունքում հայտնաբերվել են այնպիսի տեղեկություններ, որոնց ճշգրիտ օգտագործման միջոցով բուժվել են բազմաթիվ նախկինում անբուժելի համարվող հիվանդություններ։ Եթե աշխատանքի այս երկար և պտղաբեր շղթան կտրվի, ապա մարդկությունը կթևակոխի լճացման և համըդհանուր ճգնաժամի փուլ։ Այս կապակցությամբ «Քաղաքակրթության պատմություն» գրքի հեղինակը գրում է «Մարդկանց կյանքի հաջողակ լինելու հիմնական գաղտնիքներից մեկը աշխատանքի առկայությունն է։ Ավելի լավ է Աստծուց չխնդրենք ունեցվածք և հարստություն, այլ խնդրենք աշխատանք»։
Այժմ հարց է առաջանում, թե ինչու՞ է մարդը աշխատում, արդյո՞ք սեփական նյութական կարիքները բավարարելու և ավելի լավ կյանքով ապրելու համար, արդյո՞ք մարդը սնվում է միայն ապրելու և աշխատելու համար, թե՞ ապրում և աշխատում է, որպեսզի ավելի լավ ու շատ սնվել։ Անկասկած աշխատանքը բոլոր հասարակություններում, ունի իր յուրահատուկ տեղն ու դիրքը։ Որոշ ծայրահեղ դիրքորոշումների համաձայն՝ մարդիկ աշխատում են միայն սեփական նյութական պահանջները բավարարելու, ավելի լավ ապրելու և հարստություն կուտակելու համար, իսկ որոշ մտավորականներ էլ տրամագծորեն այլ կարծիք ունեն այս մասին։ Այստեղ անհրաժեշտ է անդրադառնալ այս հարցի վերաբերյալ գոյություն ունեցող իսլամական տեսակետին, որի համաձայն՝ մարդու առօրյա գործունեությունը և նրա աշխատանքը բաժանվում են երկու մասի՝ հոգևոր և նյութական։ Իսլամական ուսմունքի համաձայն՝ մարդը ունի երկու բնություն՝ հոգևոր և նյութական։ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը և մարդուն՝ նրան օժտելով մեծ հնարավորություններով։ Նա մարդ արարածին վեր է խոյացրել աշխարհի մնացած բնակիչների միջից և նրան օժտել է բանականությամբ։ Աստված երկրի և երկնքի մեջ գոյություն ունեցող ամեն բան նվիրել է մարդուն։ Ինչպես ասվում է Ղուրանում․ «Արդյո՞ք չեք տեսնում, որ Աստված երկնքի և երկրի բոլոր տեսանելի և թաքնված պարգևները ձեզ է նվիրել»։

Այս տողերից պարզ է դառնում, որ Աստված մարդուն տվել է բոլոր հնարավորությունները իր նյութական կարիքները բավարարելու համար։ Կարևոր է նշել, որ Բարձրյալը այս ամենը տվել է մարդ արարածին միայն այն նպատակով, որպեսզի վերջինս կարողանա հասնել երկնային վեհ արժեքներին։ Ըստ իսլամի՝ մարդը աննպատակ չի ստեղծվել Աստծո կողմից։ Սուրբ Ղուրանի մեկ այլ սուրայում ասվում է «Ես մարդուն ստեղծեցի, որպեսզի վերջինս հավատա և աղոթի ինձ»։
Հավատացյալ մարդը իր բոլոր արարքներում Բարձրյալին առավել մերձենալու նպատակ է հետապնդում։ Նա աղոթում և երկրպագում է Աստծուն, որպեսզի ստանա նրա օրհնությունը և հոգևոր հանգստության հասնի։ Մարդը իր առօրյա գործունեության մեջ և տնտեսական ակտիվության ընթացքում պետք է համատեղի հոգևորն ու աշխարհիկը։ Իսլամական օրենքներն ու կանոնները Աստծո խոսքն են երկրի վրա և բոլոր մուսուլմանները պետք է հետևեն դրանց։
Ինչպես արդեն նշեցինք՝ դիմադրողական տնտեսությունը հիմնված է իսլամի և իսլամական արժեքների վրա։ Հենց այդ արժեքներն ու հավատն է մուսուլմաններին մոտիվացնում, որպեսզի նրանք հետևեն և հետզհետե ավելի ուժեղացնեն դիմադրողական տնտեսության մոդելը։ Հատկանշական է, որ իսլամական արժեքներն ու դիմադրության տնտեսությունը այնքան են փոխկապակցված, որ դրանց միջև որոշ դեպքերում հնարավոր չէ բաժանարար գիծ անցկացնել։ Որպես օրինակ կարող ենք նշել այն հանգամանքը, որ աստվածահաճո գործ է համարվում, երբ մարդ աշխատում է իր և իր ընտանիքի կարիքները հոգալու համար։ Արդար և աստվածահաճո աշխատանքը, ջանք ու եռանդը կարող են փոխել մարդու աշխարհիկ կյանքը և հարստացնել նրան և այս փաստը հնարավոր չէ հերքել։ Իսլամում հստակորեն նշվում է, որ աշխարհը և այն ամենն ինչ նրա մեջ գոյություն ունի կարող են մարդու համար հիմք ծառայել իր գործունեությունը վարելու համար, եթե իհարկե ճիշտ կերպով օգտվել դրանցից։
Աշխատանք ասելով հասկանում ենք մարդու մտավոր և ֆիզիկական գործունեությունը, որը ուղղված է նրա նյութական կարիքների ապահովվմանը։ Ըստ Ղուրանի՝ աշխատանքը բարձրյալին մերձենալու եղանակ է։ Եվ իրոք, եթե փորձենք վերլուծական հայացք նետել դիմադրողական տնտեսության հիմնադրույթներին, ապա կհամոզվենք, թե որքան մոտ են դրանք իսլամական գաղափարախոսությանը։ Դիմադրողական տնտեսության հիմնական նպատակը առկա ռեսուրսների օգտագործումն է ամենաօպտիմալ տարբերակով, ինչը նաև քարոզում է իսլամը։ Արդեն նշել ենք, որ Աստված, մարդուն նվիրելով երկինքն ու երկիրը, նրան թույլատրել է օգտվել այդ ամենից իր կարիքների բավարարման համար։ Եվ այս առումով, որքան շատ և ճիշտ մարդը օգտագործի իր մտավոր և ֆիզիկական կարողությունները, այնքան շատ կարող է օգտվել այն բարիքներից, որոնք ի սկզբանե Աստված շնորհել է նրան։ Իհարկե, հասկանում ենք, որ նյութականի և աշխարհիկի հետ մեկտեղ պետք է կարևորել նաև հոգևորը, քանզի դրանց միահյուսումն է հաջողության հասնելու միակ ու ամենակարճ ճանապարհը։ Մուհամմեդ մարգարեի տոհմից սերող Իմամ Սադեղը իրավացիորեն նկատում է, որ, եթե մարդուն ի սկզբանե պատրաստի տրվեր ամեն ինչ և նրա աշխատանքի կարիքը չզգացվեր, ապա նա երբեք հաճույք չէր ստանա իր կյանքից։ Պատկերացրեք մի մարդու, ով երկար ժամանակով հյուր է գնում իր ընկերներին։ Իհարկե հասկանալի է, որ այդ դեպքում նրա ամեն կարիք ապահովված կլինի իր ընկերների կողմից և որոշ ժամանակ հետո վերջինս կհոգնի և կսկսի որևէ աշխատանք փնտրել։ Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ, երբ ամբողջ մարդկության կարիքները ապահովված լինեն։ Այդ դեպքում պատկերացրեք մարդկանց վիճակը։
Իմամ Սադեղի խոսքերից հասկանում ենք, որ աշխատանքը մարդու համար միայն եկամտի աղբյուր չէ, այլ հոգևոր հանգստության հասնելու միջոց։ Ինչպես գրում է ֆրանսիացի գրող Ֆրանսուա Վոլտերը «Երբ զգում եմ, որ հոգնածությունն ու հիվանդությունները փորձում են տիրել մարմինս ու հոգիս, աշխատում եմ, քանի որ աշխատանքն է հոգին բուժող ամենալավ դեղը»։
Ամփոփելով վերոնշյալը կարող ենք ասել, որ աշխատանքը միայն աշխարհիկ կարիքների բավարարման միջոց չէ, այլ նաև հոգևոր բավարարման հասնելու լավագույն ճանապարհ։ Աշխատանքը նաև կայուն զարգացում ապահովվող հիմնական գործոններից մեկն է։ Այս առումով կարևորվում է նաև մարդկային ռեսուրսների ճիշտ օգտագործումը։ Պատահական չէ, որ մարդկային ռեսուրսն է համարվում աշխարհում ամենաարժեքավորը։
Այսքանով ավարտում ենք այսօրվա թողարկումը, հարգելի՛ ռադիոլսողներ։ Շնորհակալ ենք, որ ընկերակցեցիք մեզ։