ՀԳՀԾ-ի ճակատագիրը Թրամփի կառավարության վարկածով (5)
Ողջուն հարգելի ռադիոլսող բարեկամներ: Ներկայացնում ենք «ՀԳՀԾ-ի ճակատագիրը Թրամփի կառավարության վարկածով» հաղորդաշարի 5-րդ և վերջին թողարկումը: Այսօր կխոսենք Իրանաֆոբիայի մասին՝ սկսած Բուշի օրոք չարիքի առանցքից մինչև Թրամփի օրոք տիրող իրավիճակը:
ԱՄՆ նորընտիր նախագահը քարոզարշավի առաջին իսկ օրերից մինչև ընտրվելը, չի թաքցրել Իրանի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը: Այժմ արդեն որպես նախագահ, Թրամփն ավելի բացահայտ կերպով է խոսում Իրանի դեմ իր թշնամության մասին: Իսկ որպես պատճառաբանություն, նա նշում է ԻԻՀ կողմից վերջերս իրականացված հրթիռային փորձարկումները: Թրամփի կարծիքով, այս փորձարկումներով Իրանը խախտել է միջուկային համաձայնությունը որը ստորագրվել է Բարաք Օբամայի օրոք: Թրամփն իր թուիթերյան էջում գրել է.«Իրանը կրակի հետ է խաղում: Իրանցները չեն հասկանոմ որ նախագահ Օբաման շատ բարի էր իրենց նկատմամբ: Սակայն ես այդպես չեմ անելու»: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Մյունխենում կայացած անվտանգության միջազգային կոնֆերանսում ունեցած ելույթում խոսելով Թրամփի այս հայտարարության մասին, ասել է. «Այս օրերին Թուիթերը շատ մոդայիկ է դարձել: Մենք սպառնաիքներին ու շրջափակումներին չենք պատասխանելու այնպես, ինչպիսի անկալիք ունի Արևմուտքը»: «Շրջափակումների հետևանքով Իրանում արտադրվեց 19800 ցենտրիֆուգ». հավելել է նա:
ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի հայտարարությունները հնչում են այնպիսի պայմաններում, երբ բոլոր բանակցող կողմերը, նույնիսկ ԱՄՆ-ում, համամիտ են , որ Իրանը կատարել է իր պարտականությունները և հրթիռային խնդիրը որևէ կապ չունի համաձայնագրի հետ: Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակներում դադարեցրեց միջուկային գործունեության որոշ նախագծերը, այդ թվում` նվազեցրեց ուրանի հարստացումը: Իսկ համաձայնագիրը ստորագրած մյուս կողմերը հանձնառություն են ստացել չեղարկել միջուկային շրջափակումները: Իհարկե, այս կապակցությամբ բանակցությունները դեռևս շարունակվում են: ՄԱԿ-ի ԱԽ թիվ 2231 բանաձևը ստեղծեց պայմաններ ` միջուկային համաձայնությունը գործադրելու համար: Իրանը մինչ այժմ և սրանից առաջ երբեք ատոմային գլխկներով բալիստիկ հրթիռներ չի արատադրել և չի փորձարկել: Ուստի Իրանի վերջին հրթիռային փորձարկումը չի համարվում վերոնշյալ բանաձևի խախտում: Այս հրթիռները Թեհրանն ունեցել է նախքան միջուկային համաձայնությունը: Եթե նույնիսկ Հիլարի Քլինթնոնն ընտրվեր ԱՄՆ նախագահ, Իրանն անելու էր այն, ինչ անում է այսօր, հիմնվելով պաշտպանվելու իրավունքի վրա: Իրավունք, որն ունի յուրաքանչյուր ինքնիշխան երկիր: Քաղաքական վերլուծաբան Ֆրեդերիկ Անսելը, ֆրանսիական ARTE հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է. «Իրանի հրթիռային փորձարկումները չեն խախտում միջուկային համաձայնությունը»: Անսելը, ով հեղինակել է «Իսրայելի գեպոլիտիկական ատլաս» գիրքը, համոզված է, որ Իրանը հրթիռային փորձարկումներով ցանկանում է փորձել Թրամփի համբերությունը: Սակայն ամերիկացի փորձագետ Մարի Սեսիլ Նավը հեղինակել է «Պոպուլիստական ցնցման ալիքներ» գիրքը` Թրամփի մասին: Նա համոզված է , որ Իրանի հետ առճակատման գնալով, Թրամփը ցանկանում է փոփոխել Միջին Արևելքի հավասարակշռությունը: Եվ նա հետապնդում է ոչ թե գեոպոլիտիկական, այլ տնտեսական նպատակներ: Իսկ դա համապատասխանում է նրա անձնական հոգեբանությանը: Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ Թրամփն իր հայտարարություններով ցանկանում է ցույց տալ , թե ինքն ուժեղ է և երբեմն նույնիսկ դիմում է բլեֆների: ԱՄՆ նախագահը հայտարարում է, որ սեղանին դեռևս դրված է ռազմական տարբերակը, ինչի մասին խոսում էր նաև Ջորջ Բուշը: Թրամփը սակայն այսօր ոչ թե մի խմբի ներկայացուցիչ է կամ նախագահության թեկնածու, այլ արդեն գործող նախագահ: Սակայն իր անկայուն և անհավասարակշռված վարքագծով ղեկավարում է աշխարհի առաջին երկիրը: Իսկ դա մտահոգության տեղիք է տալիս: Իրականությունն այն է, որ տարածաշրջանի ներկա իրավիճակը և Թրամփի որպես երևույթի ի հայտ գալը, ԱՄՆ քաղաքականության արդյունքն է, որը սկիզբ առավ 2001 սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո Աֆղանստանի վրա հարձակմամբ և այնուհետև շարունակվեց Իրաքի վրա 2003 թ. հարձակմամբ: Այս ագրեսիվ քաղաքականության արդյունքում ստեղծվեցին այնպիսի ծայրահեղական խմբեր, ինչպես Ալ Ղաիդան և ԻԼԻՊ-ը, որոնք մեծ խնդրի են վերածվել տարածաշրջանում: Սեպտեմբերի 11-ի աղետալի դեպքի հետևանքով ոչ միայն հազարավոր մարդիկ կորցրեցրին իրենց կյանքը, այլ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի մեկնաբանությամբ, աշխարհը բաժանվեց երկու մասի. նրանք, ովքեր ԱՄՆ տեսակյունից ճիշտ կողմում էին և խոստացել էին ահաբեկչության դեմ պայքարում լինել Վաշինգտոնի կողքին և նրանք, ովքեր չարիքի առանցք համարվեցին և կասկածի տակ առնվեցին: Եվ դա այն դեպքում, երբ այսօր ԱՄՆ-ն ինքն է դարձել աշխարհի չարիքի առանցքը: Նրանով հանդերձ, որ Ալ Ղաիդա ահաբեկչական խումբը բազմաթիվ ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն իր վրա վերցրեց և դրանից հետո Աֆղանստանի դեմ պատերազմ սկսեց, սակայն բոլոր նրանք, ովքեր սկսեցին այս պատերազմը, եկել էին տարբեր վայրերից: Նրանք, ովքեր սեպտեմբերի 11-ի աղետը տեսնում էին էկրանների վրա, դա համեմատում էին հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմի հետ: Սակայն շատ արագ պարզվեց, որ այն ցնցումը, որ տեղի ունեցավ ԱՄՆ-ում այդ օրը, ցնցվեց նաև ամբողջ աշխարհը: Սեպտեմբերի 11-ի դեպքը կազմակերպել էին 19 ահաբեկիչներ: Նկատի առնելով զեկույցները, ԱՄՆ-ի հանրային կարծիքը այս հարձակման մեջ մեղադրում է Սաուդյան Արաբիային: Ամերիկացիների մեծ մասը սպասում է, որ ԱՄՆ-ն Ռիադի դեմ բողոք ներկայացնի, քանի որ սեպտեմբերի 11-ի աղետալի դեպքի կազմակերպիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին: Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիան Միջին Արևելքում ԱՄՆ-ի ամենամոտիկ դաշնակիցն է և ապահովում է համաշխարհային շուկաներում ԱՄՆ-ի նավթը: Այդ իսկ պատճառով, սեպտեմբերի 11-ի վերաբերյալ շատ փաստեր անտեսվել են և պահվում են գաղտնի: 2016 թ.-ին փորձ արվեց հրապարակել այդ փաստաթղթերը: ԱՄՆ Կոնգրեսը հայտարարեց, որ սեպտեմբերի 11-ի դեպքի զոհերի հարազատները կարող են միջազգային դատարանում բողոք ներկայացնել Սաուդյան Արաբիայի դեմ` հատուցում վճարելու պահանջով: Այսօր շատերն են սպասում այդ օրվան, որպեսզի բացահայտվի, թե իրոք ովքեր էին կանգնած սեպտեմբերի 11-ի դեպքերի հետևում: Իսկ մինչ այդ օրը, որոշ երկրներ, որոնց Ջորջ Բուշը չարիքի առանցք էր համարում, ուրիշների փոխարեն պետք է վնասների հատուցում կատարեն: Ջորջ Բուշի օրոք Միջին Արևելքում և շատ երկրներոմ տեղի ունեցան բազմաթիվ աղետալի դեպքեր: Ի հայտ եկան այնպիսի ահաբեկչական խմբեր, ինչպես` ԻԼԻՊ, Բոկո Հարամ և Ալ Ղաիդա: Եվ դա առաջին հերթին տեղի ունեցավ Բուշի քաղաքականության հետևանքով: Իսկ արդյունքում սպանվեցին բազմաթիվ անմեղ մադրիկ:
Բարաք Օբաման իր նախագահության օրոք փորձեց խուսափել ուղղակի պատերազմից և քայլեր ձեռնարկեց, որպեսզի դիվանագիտական խողովակներով լուծի այլ երկրների հետ ԱՄՆ-ի ունեցած խնդիրները: Այդուհանդերձ, երբ Օբաման իր տեղը զիջեց Թրամփին, Միջին Արևելքը ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ասպարեզ էր դարձել: Նման խառնաշփոթ վիճակում զավեշտ է այն միտքը, թե Իրանը ԱՄՆ-ի դեմ ուղղված որևէ ահաբեկչական գործողություն իրականցնելու նպատակ ունի : Նման միտքը կարելի է օգտագործել միայն որևէ Հոլիվուդյան ֆիլմ նկարահանելու համար: Սաուդցիները, որ հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից, սեպտեմբերի 11-ի դեպքերում ուղղակի դերակատար են եղել: Իսկ Ալ Ղաիդան ստեղծվել է ուղղակի վահաբիական ու թաքֆիրական գաղափարախոսության հիման վրա: Թրամփն ամեն անգամ խոսում է Սան Բեռնարդինոյի դեպքի մասին: Դա այն դեպքում, երբ դեպքի հեղինակները պակիստանցիներ ու սաուդցիներ են եղել: Թրամփը և իր խորհրդականները ամեն անգամ ինչ որ անիմաստ մեղադրանք են ներկայացնում Իրանի դեմ: Դա այն դեպքում, երբ Իրանը Սիրիայում և Իրաքում պայքարում է ԻԼԻՊ-ի դեմ: Բացի այդ, նույնիսկ մեկ դեպք չի գրանցվել պատմության մեջ, որ որևէ իրանցի Միացյալ Նահանգներում ահաբեկչական գործողություն իրականացնի: Չմոռանանք, որ Սաուդյան Արաբիան ԻԼԻՊ-ին սնում է և գաղափարապես և ֆինանսապես: Եվ դա անում է վահաբիականության գաղափարների միջոցով, ինչը տարածվել է դեպի Եվրոպա ու Միացյալ Նահանգներ: Սակայն Սաուդյան Արաբիաի անունը այն երկրների ցուցակում չէ, որոնց քաղաքացիներին ագելվել է մուտք գործել Միացյալ Նահանգններ: Եթե որոշված է, որ որոշ երկրների քաղաքացիներ մուտք չգործեն ԱՄՆ, պետք է այս հարցին լուրջ մոտենալ: Եվ չպետք է մոռանալ Սաուդյան Արբաիայի և Էմիրությունների դերը: Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնը և նախագահ Թրամփը մեծ շահեր ունեն տարածաշրջանում և սերտ կարպեր` նավթային երկրների հետ: Մյուս կողմից, Թրամփը ցանկանում է Իրանի վրա ճնշում գործադրելով, գրավել Իսրայելի ռեժիմի ուշադրությունը: Իրականությունն այն է, որ Միացյալ Նահանգների հանրապետական ու դեմոկրատ սենատորները ու նաև Կոնգրեսի անդամները կողմնակից են Իսրայելին: Թրամփի երևույթը Միացյալ նահանգներոմ, և նրա վարքագիծն այնպիսին է, որ որոշ վերլուծաբանների կարծիքով, այսօր ավելի շուտ պետք է մտահոգվել Միացյալ Նահանգների վտանգով, քան Իրանի: Նկատի անելով Իրանի դեմ ուղղված ԱՄՆ քաղաքականությունը, պետք է ասել, որ Քլինթոնի ու Թրամփի միջև այս հարցում տարբերություններն այնքան էլ մեծ չեն: Իրականությունն այն է, որ Թրամփն այս կերպ փորձում է որոշ ամերիկյան ծայրահեղ խմբերին վստահություն ներշնչել: Այդուհանդերձ նա չի ցանկանում բոլորին իրենից հեռացնել: Նա գիտի, որ որոշ ներքին հարցերի շուրջ , հատկապես պահպանողականների շարքերում, տեղի է ունենալու մասնատում: Իսկ մինչ այդ, մինչև Թրամփն ու նրա կողմնակիցները հասկանան, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, կարող են տեղի ունենալ անկանխատեսելի դեպքեր: Իսկ դրանց համար թանկ կվճարեն ոչ միան ԱՄՆ-ն, այլ նաև շատ ուրիշ երկրներ: Եվ շատ հավանայկան է, որ սկսվի նոր ռամազկան կոնֆլիկտ, որը Վաշինգտոնին չհաջողվի սանձել: