Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (16)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i56270-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(16)
Հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող 38 տարիներին, Իրանի գիտական, տեխնոլոգիական ու բժշկական նորությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 12:35 Asia/Tehran

Հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող 38 տարիներին, Իրանի գիտական, տեխնոլոգիական ու բժշկական նորությունները:

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները

Նանոտեխնոլոգիան գիտության նորաստեղծ ոլորտ է, որն ի հայտ է եկել վերջին տարիներին: Հատկանշական է, որ Իրանի իսլամական հանրապետությունում գիտության այդ ճյուղը զարգացել և քայլել է աշխարհի տարբեր երկրների  կողքին: Այսօր արդեն Իրանը համարվում է աշխարհում նանոտեխնոլոգիայում զարգացած 6-րդ երկիրը:

Իրանը բարձր դիրք է զբաղեցնում նանոգիտության ոլորտում

Նանոտեխնոլոգիան ավելին է, քան էլեկտրոնային, բժշկական, բիոլոգիական ու այլ կիրառումներով գիտական ճյուղ: Այսօր Իրանի անվան ներքո  նանոտեխնոլոգիական 330 արտադրանքներ պատենտավորվել են և  արտահանվում են աշխարհի  15 երկրներ: 

 ՄԱԿ-ի  Առևտրի և զարգացման համաժողովի « United Nations Conference on Trade and Development (UNCTAD)» խոստովանությամբ , վերջին տարիներին Իրանն ակներև նվաճումներ է ունեցել նանոտեխնոլոգիաների ոլորտում:  Այդպիսով , վերջին տարիներին Իրանը ծավալուն ու կարևոր քայլեր է արել հիմնարար գիտությունների, ճարտարագիտության , տեխնիկական ու առնչվող ճյուղերի ուսուցման ուղղությամբ, ինչի արդյունքում էլ Ասիայի արևմտյան երկրների համեմատությամբ Իրանին հաջողվել է ունենալ բարձրագույն ուսման ու կրթության տարբեր մակարդակներում գենդերային հավասարությամբ մարդկային կապիտալով օժտված զարգացած մի կենտրոն:  

 

 

Իրանը հանդիսանում է տարածաշրջանում և աշխարհում գիտության զարգացման դրոշակակիրը

 

Տեխնիկական ու ճարտարագիտական ոլորտում մարդկային ռեսուրսի առումով Իրանի ունակությունն արձագանք է գտել միջազգային մասշտաբով վարկանշային հաստատությունների կողմից: Գլոբալ ինովացիոն ցուցանիշով «Global Innovation Index  (GII)»  2014 թվականին տեխնիկա-ճարտարագիտական ճյուղերում ուսանողները կազմում էին Իրանի բոլոր համալսարանների ուսանողների կեսը: Դա մի քանի անգամ գերազանցում է Բրազիլիայի, Մալայզիայի և Թուրքիայի նման երկրներում համապատասխան թվերին: Այդպիսով, տեխնիկա-ճարտարագիտական ճյուղերում շրջանավարտների առումով Իրանը համարվում է աշխարհի երկրորդ երկիրը:   

Իրանում գնալով զարգանում է գիտությունը

ՄԱԿ-ի  Առևտրի և զարգացման համաժողովի հայտարարությամբ, 2000 թվականից ի վեր Իրանն անցնում է նորարարության ու տեխնոլոգիական զարգացման երկրորդ փուլ: Այդ տարիներին շարունակական ծրագրեր են իրականացվել դպրոցներ, համալսարաններ, լաբորատորիաներ, տեխնոպարկեր ու գիտական այլ կառույցներ հիմնելու ուղղությամբ: 2016 թվականին Իրանում տեխնոպարկերի թիվը հասել է 39-ի , ակտիվ գործունեություն են ծավալել 1700 գիտական զարգացման կենտրոններ: 2014-2016 թթ.-ի  Գլոբալ ինովացիոն ինդեքսում, Իրանի դիրքը բարելավել է :   ՄԱԿ-ի  Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD)  դասակարգումներով , 2014 թվականին Իրանը զբաղեցնում  էր 120-րդ տեղը և 42 աստիճանով բարելավելով իր դիրքը , 2016 թվականին նվաճել է 78-րդ հորիզոնականը:

Բիոտեխնոլոգիան, որպես տեխնիոլոգիայի գիտության մեկ այլ ոլորտ , վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է եղել : Համալսարանական ճյուղերից մեկը համարվելուց քիչ անց, իրանցի գիտնականներին հաջողվել է կարճ ժամանակահատվածում մեծ ձեռքբերումներ ունենալ:

 

Իրանը ձեռքբերումներ է ունեցել կենսատեխնոլոգիական ոլորտում

 

Իրանին հաջողվել է 65 տարբեր տեսակի ավելի քան երեք միլիարդ դոզայով մարդկային ու անասնական պատվաստանյութ արտադրել և այս ոլորտում միջինարևելյան երկրների շարքում զբաղեցնել  առաջին տեղը: Միայն 2010 թվականին Իրանում պատրաստվել է բիոտեխնոլոգիական հարյուր արտադրանք և ըստ կանխատեսումների այդ ծավալը կարող է մեծանալ հասնելով 500-ի:

Նորաստեղծ ցողունային բջիջների գիտության ոլորտում ևս ԻԻՀ-ն ունեցել է հաջողություններ: Իրանի բիոտեխնիկներն ու բժիշկներն այդ գիտության օգնությամբ, ցողունային բջիջների հետազոտությունների բնագավառում գտնվում են աշխարհի տասն առաջատար երկրների շարքում:

Իրանը և ցողունային բջիջները

 

Իրանցի գիտնականներին հաջողվել է նույնիսկ գլխուղեղի , ոսկրածուծի , մաշկի և սրտի փոխպատվաստման ժամանակ, օգտվել ցողունային բջիջներից և իրականացնել ցողունային բջիջների  կլոնավորման հիմնական գործառույթը: Ցողունային բջիջները կիրառվում են եղջրաթաղանթի փոխպատվաստման, քաղցկեղի բուժման նպատակով պորտալարի ցողունային բջիջների բազմացման , կամ սրտանոթային , նյարդային , ողնուղեղային ու ոսկրային հյուսվածքների վնասվածքները բուժելու , կլոնավորման , նաև սաղմի ցողունային բջիջների ստեղծման նման բազմաթիվ բժշկական մեթոդներում:

Ցողունային բջիջների կիրառումը վիրահատություններում

 

2006 թվականին Իրանում կլոնավորված առաջին ոչխարի ծնունդը, որին հետո անվանեցին Ռոյանա , կլոնավորման գիտության ոլորտում Իրանի առաջին հաջող քայլն էր, որից հետո ծնվեց կլոնավորված այծը ՝ Հանան : Այս անգամ կիրառվեցին առավել օպտիմալացված տեխնիկաներ:   

Ցողունային բջիջների ստեղծումը

 

Այս ոլորտում Իրանն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ: Իրանցի գիտնականները ստեղծել են մարդկային խթանիչ ցողունային բջիջներ Induced pluripotent stem cells, (iPS) , 2008 թվականին Իրանում առաջին անգամ կիրառվեցին ցողունային բջիջները ՝ Վիտիլիգո մաշկային հիվանդության բուժման նպատակով, նույն տարում հիմնադրվեց պորտալարի արյան առաջին բանկը: Իսկ 2009 թվականին ծնվեց մարդկային արյան մակարդման 9-րդ գործոնի ստեղծումը խթանող գենը կրող տրանսգենային առաջին այծը: Հաջորդ տարում՝ 2010 թվականին ծնվեց Tissue Plasminogen Activator (tPA) հյուսվածքների պլազմինոգեն ակտիվատորի գենը կրող առաջին այծը:

Բժշկական գիտության ոլորտում ևս Իրանն ունեցել է մեծ նվաճումներ: Այսօր Իրանը համարվում է առաջատար երկրների շարքում ՝  կյանքի սպասվող տևողության  ավելացման, մոր և մանկան մահացության դեպքերի նվազման, բժշկական գիտությունների շրջանավարտների թվաքանակի բարձրացման, բուժման նոր մեթոդներում զարգացման, նաև նոր տեխնոլոգիաների հիմունքով դեղորայքի ստեղծման բնագավառներում: Իսլամական հեղափոխությունից առաջ Իրանում կյանքի սպասվող տևողությունը կազմել է  54-57 տարի: Այսօր ՝ 38 տարի անց, տղամարդկանց համար այն  հասել է 76 , իսկ կանանց համար 79-ի:

Զարգացել է բժշկական գիտությունը

 

Իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ, Իրանում կային միայն 5890 մասնագետներ, որոնց 68 տոկոսն ապրում էր մայրաքաղաքում: Այսօր ըստ Իրանի բժշկական խորհրդի հրապարակած թվերի, Իրանում կան 78 հազար բժիշկներ, 36 հազար մասնագետ և գերմասնագետ բժիշկներ, 24 հազար ատամնաբույժներ, երկու հազար մասնագետ ատամնաբույժ, 19 հազար դեղագործներ, 1200 լաբորատորային դոկտորականի աստիճանի մասնագետներ, 35 հազար մանկաբարձ և ոլորտի այլ ճյուղերում աշխատող 15 հազար մասնագետներ:  Այսօր Իրանում կա բժշկական գիտության ճյուղի 30 հազար ուսանող : Կանխատեսվումների համաձայն՝ Իրանում բժիշկների թվին տարեկան ավելանալու է 4000 հոգի:Մյուս կողմից, Իրանի բժիշկներից տասը հազարը մասնագիտական մակարդակում են շարունակում ուսում ստանալ:

 

Ձեռքբերումներ ՝ դեղագործական արդյունաբերության ոլորտում

 

Իրանում դեղագործությունն ունի 80 տարվա անցյալ, սակայն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ևս այդ արդյունաբերությունը մեծ զարգացում է ապրել: Դեղագործական վեց գործարանների հիմնադրման արդյունքում արտադրվեցին կենսատեխնոլոգիական այդ թվում հատուկ հիվանդներին անհրաժեշտ դեղորայք: Այսօր պահանջարկ ունեցող կենսատեխնոլոգիական 34 տեսակի դեղերն արտադրվում են հենց Իրանում:  

Ոսկրածուծի փոխպատվաստման թվերի առումով, Իտալիայից հետո, Իրանը համարվում է աշխարհի երկրորդ երկիրը: Վերջին 26 տարիներին, միայն մայրաքաղաք՝ Թեհրանի Շարիաաթիի անվան հիվանդանոցում իրականացվել է ավելի քան 5373 ոսկրածուծի փոխպատվաստում : Իրանում տարեկան միջին հաշվով 700 փոխպատվաստման վիրահատություններ են կատարվում: