Միացյալ Նահանգներն առանց դիմակի
Անցած շաբաթ Միացյալ նահանգների պաշտոնյաները հանդիպումներ ունեցան այլ երկրների պաշտոնյաների հետ: Վաշինգտոնում Արգենտինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Դոնալդ Թրամփը կաևորեց երկու երկրների միջև համագործակցությունների ամրապնդումը:
Թրամփը նշեց, որ իր երկիրը ցականում է լավ բարեկամ լինել Արգենտինայի հետ: Իսկ այդ նպատակով ԱՄՆ կառավարությունն Արգենտինայում բռնատիրական շրջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ավելի քան 3000 պաշտոնական փաստաթուղթ տրամադրեց Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրիին: Այս փաստաթղթերն ընդգրկում են 1970-1980թթ. ընկած ժամանակահատվածը: Դրանց մեջ արտացոլված են նաև այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ի հարաբերությունները Արգենտինայի բռնատիրական վարչակարգի հետ: Այդ տարիներին Արգենտինայի զինվորականները հաստատել էին բռնատիրական իշխանություն, որում խախտվում էին ժողովրդավարության սկզբունքները և մարդու իրավունքները: "Կեղտոտ պատերազմ" բառակապակցությունը վերաբերում է հենց այդ ժամանակներին, երբ Արգենտինայի բռնատիրական կառավարությունը հովանավորվում էր ԱՄՆ կառավարության կողմից: Այս փաստաթղթերի հրապարակումը շատ կաևոր էր, քանի որ դրանք ցույց էին տալիս, թե Վաշինգտոնն ինչ դերակատարություն է ունեցել այդ կեղտոտ պատերազմում և ընդդիմադիրներին ճնշելու գործում:
Անցած շաբաթ, ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը մեկնեց Աֆղանստան, այդ երկրի բանակի վրա թալիբների հարձակումից մեկ օր անց: Հարձակման արդյունքում սպանվեց 140 մարդ: Այս աննախադեպ հարձակոմը փաստեց, որ հակառակ ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններին, Աֆղանստանում ահաբեկչական խմբերը դեռևս ակտիվ են: Մատիսից առաջ Աֆղանստան էր այցելել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդատու` գեներալ Ռեյմոնդ Մքմասթերը: Նրա նպատակն էր վստահություն փոխանցել աֆղան պաշտոնյաներին առ այն, որ ԱՄՆ-ն կատարելու է իր հանձնառությունները: Այդուհաներձ, երկու այցելությունների ժամանակ, Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորները և ընդհանրապես հասարակությունը, քննադատություններ ուղղեցին ԱՄՆ կառավարության դեմ:
Անցած շաբաթ լրացավ նաև Թրամփի նախագահության 100-րդ օրը: Կառավարությունը հաստատեց մի շարք նոր նախագծեր: Որպես օրինակ` հարկային նոր նախագիծը: Եվ իհարկե պետական պոշտոնյաները հայտարարեցին, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ կիրականացվի հարկերի նվազեցման քաղաքականություն: Նախագծի համաձայն` անհատ ձեռներեցների եկամտահարկը կիջեցվի մինչև 15 տոկոս: Սակայն որոշ տնտեսական փորձագետների հայտարարեցին, որ նախագծի հետևանքով ԱՄՆ արտաքին պարտքը կավելանա: Սպիտակ տունը և Կոնգրեսը չկարողացան համաձայնության գալ 2017թ ֆինասնական բյուջեի շուրջ: Իհարկե, հանրապետականներն ու դեմոկրատները կարողացան ինչ որ տեղ ընդհանուր հայտարարի գալ, որպեսզի կառավարությունը չգնա պարտադիր արձակուրդի: Այդուհանդերձ, համաձայնությունը տևեց վեց օր: Եթե մինչև ապրիլի 28-ը բյուջեի օրինագիծը չհաստատվեր, կառավարության աշխատանքը կդադարեցվեր: Տարաձայնությունների հիմնական առարկան " Օբամաքեյր" առողջապահական ապահովագրության և Մեքսիկայի հետ սահմանին պարիսպ կառուցելու հարցերն էին:
Եվ վերջապես անցած շաբաթ Թրամփը ստորագրեց մի հրաման, որի համաձայն, չեղարկվում է կառավարության հսկողությունը հազարավոր հեկտար պետականացված հողերի վրա: Դրանք մինչ այժմ օգտագործվում էին որպես ազգային պարկեր և գտնվում էին հսկողության տակ: Թրամփը հայտարարեց, որ ցանկանում է իր պարտավորություների մի մասը հանձնել մարդկանց: Իսկ նրա քննադատների կարծիքով, դա պարզապես ազգային հարստության թալանում պետք է անվանել:
Անցած շաբաթ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նախագահի նախկին խորյհրդական Մայքլ Ֆլինի ֆինասնական գործով հետաքննությունը շարունակվում է: Հետաքննությունն իրականացվում է ՊՆ հատուկ կոմիտեի կողմից և արդյունքները շուտով կհրապարակվեն: Սպիտակ տան փաստաթղթերի համաձայն, Ֆլինը մեծ գումարներ է ստացել "Ռաշա թուդեյ" և երկու այլ ռուսական ընկերություններից և լռել է: Սպիտակ տունը Ներկայացուցիչների պալատի հսկիչ կոմիտեի պաշտոնյաներին չներկայացրեց Ֆլինի կողմից գումար ստանալն ապացուցող փաստաթղթերը: Խնդիրը Ֆլինի կապն է ռուսների հետ: Եվ եթե դա ապացուցվի, ապա ԱՄՆ նախագահը կկանգնի լուրջ խնդիրների առջև, քանի որ Ֆլինը եղել է նրա խորհրդականը:
Նախորդ շաբաթ կայացած Գործարար կանանց միջազգային համաժողովում, ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփը հայտնվեց ուշադրության կենտրոնում: Համաժողովը նախագահում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Համաժողովի ընթացքում Իվանկան սկսեց գովաբանել իր հորը, ինչի արդյունքում նա ծաղրի առարկա դարձավ ներկաների մոտ: Իվանկան հայտարարեց, որ ոչ ոք իր հոր չափ չի հարգում կանանց և չի հովանավորում գործարար կանանց: Դա այն դեպքում, երբ քարոզարշավի ժամանակ կանանց հասցեին Թրամփի հնչեցրած ստորացուցիչ հայտարարությունները բազմաթիվ էին: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը բողոքեց այն կապակցությամբ, որ համաժողովին ԱՄՆ-ն ներկայացրել է Իվանկա Թրամփը: Նա հայտարարեց, որ դա անհավատալի է և ապացուցում է, որ Թրամփը կառավարութան հնարավորություններից օգտվում է ի շահ իր ընտանիքի: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Ուոլ Սթրիթում ունեցած ելույթից հետո ստացավ 400 հազար դոլար գումար, լրջորեն քննադատվեց իր կուսակիցների, մասնավորապես` սենատոր Բերնի Սանդերսի կողմից: Վերջինս հայտարարեց, որ դեմոկրատների կառույցը պետք է ենթարկվի փոփոխության:
Անցած շաբաթ ԱՄՆ Գերագույն դատարանը դեմ կանգնեց Սենատի զեկույցի հրապարակմանը, որը վերաբերումէ CIA-ի գործակալների կողմից ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբ կիրառված խոշտանգումներին: ԱՄՆ քաղաքացիական ազատությունների միության Ագային անվտանգության նախագծի տնօրեն Հինա Շամսին, բողոքելով վերոնշված վճռի դեմ, հայտարարեց, որ երկրում թափանցիկության վերաբերյալ հույսերը մարում են: Նրա ասելով, խոշտանգումները ԱՄՆ-ի գաղտնի բանտերում լուրջ խնդիրներ են առաջացրել: Ավելի վաղ, միությունը պահանջել էր, որ Սենատը խոշտանգումների վերաբերյալ զեկույցը հրապարակի: Երբ կազմակերպությունն իր բողոքը ներկայացրեց Գերագույն դատարան, հաջողության չհասավ: Դատարանը մերժեց փաստաթղթերի հրապարակման հայցը:
Անցած շաբաթ ԱՄՆ Արկանզաս նահանգում երկու դատապարտյալների նկատմամբ մահապատժի դատավճռի գործադրման վճիռը բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Վերջիններս բանտում են 1990 թվականից և նրանց մահապատիժը տեղի ունեցավ ավելի շուտ, քանի որ մահաբեր դեղերի ժամկետն արդեն լրանում էր: Վերջին տարիների ընթացքում ԱՄՆ պատմության մեջ նման դեպք չէր գրանցվել: Նախապես որոշված էր, 11 օրվա ընթացքում իրագործել 8 դատապատյալների մահապատիժը: Սակայն դա տեղի չունեցավ: Իսկ բանտի պատասխանատուներին անհանգստացնում է այն փաստը, որ մահաբեր նյութերի պահպանման ժամկետը մոտենում է ավարտին: Այս քայլերի ընդդիմադիրները հայտարարեցին, որ մահապատժի կողմնակիցները փորձում են նման քայլերով բարձրացնել մահապատիժների թիվը:
Մյուս կողմից հայտարարվեց, որ իսլմաֆոբիան ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի պաշտոնավարության 100 օրերի ընթացքում 1000 տոկոսով ավելացել է: "Indipendent" պարբերականի հաղորդման համաձայն` ԱՄՆ միջազգային օդանավակայանները, մաքսատները և սահմանային անցակետերը ամենաշատ խտրականությունն ու բռնությունն են գոծադրել մուսուլման էմիգրանտների նկատմամբ: ԱՄՆ-ի իսլամական կապերի խորհուրդը նույնպես հայտարարեց, որ 2017թ նման բռնությունների թիվը աճ է աձանագրել: Խորհրդի զեկույցի համաձայն` 6 իսլամական երկրների քաղաքացիների մուտքի արգելքը հենց իսլամաֆոբիայի դրսևորոմ է:
Նախորդ շաբաթ ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարեց, որ Թրամփի կառավարման առաջին երեք ամիսների ընթացքում տնտեսությունը 0.7 տոկոս աճ է արձանագրել, որը 2014թ առ այսօր ամենացածր ցուցանիշն է: Տնտեսական փորձագետները հայտարարել են, որ մարդկանց մտահոգոթյունների պատճառով, երկրում սպառման ցուցանիշն իջել է: Հատկանշական է, որ քարոզարշվի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ կվերականգնի երկրի տնտեսական վիճակը և նոր աշխատատեղեր կբացի: ԱՄՆ տնտեսական աճի նվազումն իհարկե Սպիտակ տան համար հաճելի լուր չէ: Վերջերս մի հետազոտություն ցույց է տվել, որ ամերիկացիներն ավելի լավ պայմաններում ապրելու երազ այլևս չունեն: Հետազոտության համաձայն, 1984թ ԱՄՆ-ում ծնված քաղաքացիների կեսը իրենց ծնողներից ավելի շատ եկամուտ են ստանում: Դա այն դեպքում, երբ 40 տարի առաջ ցուցանիշը եղել է 9/10: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ում տնտեսական վիճակը վատթարացել է և երիտասարդները այնքան էլ մեծ հույսեր չունեն, որ իրավիճակը կփոխվի: Փորձագետները սա բնութագրում են որպես ամերիկյան երազանքի թուլացում: