Անդրադարձ ընտրություններին (Իրանի նախագահի թեկնածուները ընդգծում են ԻԻՀ կայուն սկզբունքները)
Իրանի Իսլամական հանրապետության 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների քարոզարշավների ընթացքում թեկնածուների կարգախոսները գտնվում են ժողովրդի ուշադրություն կենտրոնում և նույնիսկ կարևոր դեր ունեն նրանց ձայներըը շահելու առումով: Քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտներում ԻԻՀ կողմից ընդունված սկզբունքային և կայուն դիրքորոշումները ամրագրված են Սահմանադրության մեջ:
ԻԻՀ նախագահական ընտրությունների թեկնածուների պայմանները և համակարգի սկզբունքները
Նախագահության թեկնածուն պետք է լինի Իրանի քաղաքացի, հավատացյալ և հավատարիմ ԻԻՀ հիմունքներին, երկրի պաշտոնական կրոնի հետևորդ, բարի համբավի տեր, վստահելի և բարեպաշտ:
Քաղաքական հարցերի փորձագետ Հոսեյն Քաշանիփուրը այդ մասին ասել է.-«Հարյուրավոր նահատակների շնորհիվ հաղթանակեց Իրանի իսլամական հեղափոխությունը և ժողովուրդը կարողացավ տապալել բռնատիրությունը և հասնել ինքնիշխանության: Այս ինքնիշխանությունը դրսևորվում է ընտրությունների կայացմամբ: Իսլամական հեղափոխության առաջնորդն ընդգծում է, որ պետք է գնահատել ընտրություններին մասնակցող բոլոր դերակատար կողմերին: Բոլորը պետք է մասնակցեն ընտրությունների գործընթացին, որպեսզի կարողանան դերակատարություն ունենալ երկրի ճակատագրի կերտման գործում: Ընտրությունների թեկնածուները պետք է կարողանան ապացուցել որ հավատարիմ են ու պաշտպանում են նահատակների թողած ավանդը և աշխատում են հասարակության շահերի ապահովման ուղղությամբ: Իսկ ընտրվող թեկնածուները նույնպես պետք է պաշտպանեն հեղափոխության սկզբունքները՝ երկրի անկախությունը, իմպերիալիզմի դեմ պայքարը, երկրի արժանապատվության և ազատության պահպանումը»:
Իրանի Սահմանադրության առաջին հոդվածում ամրագրված են Իսլամական հանրապետության կայուն սկզբունքները: Սահմանդրության մյուս հոդվածներում ևս անդրադարձ կա քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային, կրոնական և հասարակական հարցերի վերաբերյալ Իսլամական համակարգի ընդունած կողմնորոշումների մասին:
Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն Իրանի արտաքին քաղաքականությունը ձևավորվել է իսլամական չափանիշների, մուսուլման եղբայրների հանդեպ հանձնառության և աշխարհի բռնահարված ժողովուրդներին պաշտպանելու սկզբունքների վրա:
Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ մերժվում է բռնատիրությունը, տիրակալությունը և օտարների տիրապետության ենթարկվելը և հստակորեն ընդգծված է արդարության, քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային և ազգային միասնականության պահպանման սկզբունքները:
Իրանի սահմանադրության այդ կարևոր հոդվածները նկատի առնելով ակնկալվում է, որ նախագահական ընտրությունների թեկնածուները պետք է Իրանի սահմանադրության շրջանակում ուրվագծեն իրենց քաղաքականությունը և դրա հիման վրա պաշտպանեն ազգային և իսլամական աշխարհի շահերը:
Քաղաքական հարցերի փորձագետ Հոսեյն Քաշանիփուրն այս մասին ասել է.-«Թշնամիները փորձում են տնտեսական ճնշում գործադրելով մեր դեմ թուլացնել Իրանին: Տնտեսական խնդիրները կարող են ազդել հասարակության կայունության վրա: Ոստի պետք է փորձել դիմադրողական տնտեսությամբ ուժեղացնել հասարակության տնտեսական հիմքը և առաջնահերթություն տալ ժողովրդի կենցաղային բարորությանը: Ամուր տնտեսությամբ կարող ենք դիմագրավել թշնամիների ոտնձգություններին: Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդող 38 տարիների ընթացքում Իրանի ժողովուրդը կարողացել է պահպանել իր արժեքները և առաջադիմություն արձանագրել տարբեր ոլորտներում: Իրանի ժողովուրդը դիմադրել է բոլոր դժվարությունների դիմաց և հենց այդ պատճառով է, որ կարևորվում է ընտրություններին միասնական մասնակցությունը»:
Նախագահական ընտրությունների վերաբերյալ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.-«Ընտրություններին մասնակցելով Իրանի ժողովուրդը կհուսահատեցնի թշնամիներին, իսկ թեկնածուները պետք է խոսք տան որ առանց հույսը դնելով արտասահմանյան երկրների օգնության վրա կջանան քայլել երկրի դժվարությունների հաղթահարման և առաջադիմության ուղղությամբ»:
Իրանի Սահմանադրությունում նշված է.-«Իրանը անկախ երկիր է և պաշտպանում է աշխարհի բոլոր ճնշված ժողովուրդներին: Քաղաքական, տնտեսական, ռազմական, հասարակական և մշակութային ոլորտներում Իրանը քայլում է անկախ և իսլամական ուսմունքների հիման վրա»: Նկատի առնելով այս սկզբունքները Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուները պետք է հարգեն Սահմանադրության մեջ նշված սկզբունքները: ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուները ևս այդ շրջանակում են ձևակերպում իրենց ներքին և արտաքին քաղաքականության ծրագրերը:
Ընտրություններում հաղթող Նախագահը կարևոր դերակատարություն ունի ԻԻՀ շահերը պահպանելու գործում և ամեն տեղ ներկայացնում է Իսլամական համակարգի հեղափոխական ոգին:
Անկախության ձգտումն ու բռնատիրության մերժումը՝ ԻԻՀ կայուն սկզբունքներն են կազմում: Այդ հիման վրա էլ քարոզարշավների ժամանակ ունեցած ելույթներում թեկնածուները կարևորում են այդ սկզբունքները:
Անկախության ձգտումն ու բռնատիրության մերժումը Իրանին դարձրել է տարածաշրջանի կարևոր և օրինակելի երկիրը: Մյուս կողմից էլ ավելացել է իմպերիալիզմի թշնամությունը Իրանի դեմ:
Իսլամական Հեղափոխության մեծարգո Առաջնորդն ասել է.-«Եթէ մոռացության հանձնենք լուսահոգի Իմամ Խոմեյնիի ուղղությունը, ապա կպարտվի Իրանի ժողովուրդը: Բոլորը պետք է իմանան որ իմպերիալիզմը չի հրաժարվել Իրանին տիրապետելու նկրտումից: Հարուստ և ռազմավարական նշանակություն ունեցող մի երկիր շատ կարևորություն ունի համաշխարհակին նենգ ու ագահ գերուժերի համար: Նրանք միայն այն ժամանակ կնահանջեն իրենց դիրքերից, երբ Իրանի ժողովուրդը այնքան ուժեղանա և զարգանա որ հուսահատեցնի թշնամուն»:
ԻԻՀ նախագահը պաշտպանում է ժողովրդի և համակարգի շահերը և նրա դիրքորոշումները մեծ դերակատարություն ունեն Իսլամական համակարգի կայուն սկզբունքների և շահերի պահապանման գործում: Բոլոր կուսակցություններին կամ քաղաքական խմբերին պատկանող թեկնածուները հետևում են այս գործընթացին:
ԻԻՀ նախագահական ընտրությունների 6 թկնածուները իրենց քարոզարշավների ընթացքում ընդգծել են արտաքին քաղաքականության և տնտեսական ծրագրերի ոլորտում Իրանի Սահմանադրության շրջանակում աշխատելու կարևորությունը:
Իսլամական հեղափոխության ու համակարգի կայուն սկզբունքների նկատմամբ Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների 6 թեկնածուներ՝ Հասան Ռոհանիի, Էբրահիմ Ռաիսի Սադաթի, Մուստաֆա Միր Սալիմի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի , Մուստաֆա Հաշեմի Թաբայի և Էսհաղ Ջահանգիրիի հավատարմությունը գտնվում է ժողովրդի , քաղաքական ռազմական ու տնտեսական խմբակցությունների ու կուսակցությունների ուշադրության կենտրոնում է։