ԱՄՆ-ն առանց դիմակի
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i61434-ԱՄՆ_ն_առանց_դիմակի
Հարգարժան ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք«ԱՄՆ-ն առանց դիմակի» հաղորդաշարի հերթական թողարկումը:Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2017 11:04 Asia/Tehran

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ ներկայացնում ենք«ԱՄՆ-ն առանց դիմակի» հաղորդաշարի հերթական թողարկումը:Ընկերակցեք մեզ:

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպեց Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի և Ավստրալիայի վարչապետ` Մալքոմ Թյորնբուլի հետ:Մահմուդ Աբբասի հետ հանդիպման ժամանակ Թրամփը կարևորեց այդ վարչակազմի և Սիոնիստական ռեժիմի բանակցությունների գործընթացի վերսկսումը: Նա Մահմուդ Աբբասին հորդորեց խուսափել Սիոնսիտական ռեժիմի բանտերում գտնվող պաղեստնիցիներին նյութական աջակցություն ցուցաբերելուց: Իսկ դա Սիրոնիստական ռեժիմի ցանկությունն է, որպեսզի այդպիսով ճնշի Պաղեստինի ժողովրդի պայքարը: Սակայն Պաղեստինի ժողովուրդը շարունակում է պայքարել Պաղեստինի բռնագրավված տարածքներն ազատագրելու նպատակով: ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցը քննարկվում է: Թրամփը խոստացել է այդ քայլին դիմել, ինչն արժանացել է իսլամ աշխարհի և միջազգային կազմակերպությունների խիստ քննադատությանը: Ավստրալիայի վարչապետ` Մալքոմ Թյորնբուլի հետ հանդիպման ժամանակ Թրամփը փորձ արեց նվազեցնել Վաշինգտոնի և Կանբերայի միջև առկա տարաձայնությունները: Առևտրական դաշինքների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր կառավարության տնտեսական և էմիգրացիոն քաղաքականություններն արժանացել են Ավստրալիայի պաշտոնյաների քննադատությանը: Կանբերայի կառավարությունը մտահոգված է, որ Վաշինգտոնի առևտրական հովանավորչական քաղաքականությունը ու նաև նրա խստությունները Ավստրալիայի կառավարության հսկողության տակ գտնվող ճամբարների ապաստանյալների նկատմամբ, կարող են վնասել երկու երկրի հարաբերություններին: Իհարկե սա միայն այս երկու երկրներին չի վերաբերում: Ռուսաստանը նույնպես դժգոհ է Վաշինգտոնի քաղաքականությունից, հատկապես Սիրիայում ԱՄՆի կողմից իրականացված հրթիռակոծությունից հետո:

Անցած շաբաթ ԱՄՆ կոնգրեսը հաստատեց 2017թ. տարեկան բյուջեն, որը կազմում է 1 տրիլիոն 200 միլիարդ դոլար: Այդպիսով ԱՄՆ կառավարության աշխատանքը չի դադարի:  Իհակե սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դեմոկրատները և որոշ հանրապետական կոնգրեսականներ զգուշացրեցին, որ դեմ են քվեարկելու Թրամփի առաջարկած 3 միլիարդանոց բյուջեին, որի մի մասը պետք է հատկացվեր Մեքսիկաի հետ սահմանին պատի կառուցմանը: Կոնգրեսականներն ընդունեցին Թրամփի առաջարկությունը, որի համաձայն 54 միլիարդ դոլար պետք է հատկացվեր պաշտպանական բյուջեին: Նրանք պաշտպնական բյուջեն ավելացրեցին 15 միլիարդ դոլարով: Այս որոշումն իհարկե արժանացավ Թրամփի սուր քննադատությանը: Նա առաջարկեց փոփոխության ենթարկել կոնգրեսի քվեարկության ձևը և հենվել միայն մեծամասնության կարծիքի վրա, առանց հաշվի առնելու դեմոկրատների կարծիքը: Հանրապետականներն իհարկե կարողացան անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատում հաստատել առողջապահության ոլորտի վերաբերյալ նոր նախագիծը: Իսկ եթե Սենատը նույնպես այն հաստատի, դա կփոխարինի «Օբամաքեյր» նախագծին: Հանրապետականները համոզված են, որ «Օբամաքեյր» օրենքով կառավարությունը միջամտում է ապահովագրության շուկայի հարցերին, մսխելով ամերիկացիների հարկերը: Նրանք կարծում են, որ չպետք է քաղաքացիներին պարտադրել գնել առողջապահական ապահովագրություն, քանի որ այդպիսով այս ոլորտի վիճակն ավելի է վատթարանալու: Դա այն դեպքում, երբ դեմոկրատները կարծում են, որ «Օբամաքեյրը» աջակցում է միլիոնավոր աղքատ ամերիկացիների: Սակայն ամեն դեպքում, ինչպես վերջերս հայտարարեց ԱՄՆ նախագահը, այս երկիրը ունի աշխարհի ամենավատ առողջապահական համակարգը:

Անցած շաբաթ «Huffington Post» օրաթերթը գրեց. «Միջազգային կազմակերպություններին խիստ մտահոգում է այն փաստը, որ ԱՄՆ-ում կալանավորները երկար են մնում բանտախցերում, հատկապես Նյու Յորք նահանգում»: Այս հաղորդման համաձայն, Նյու Յուրքում օրական շուրջ 4500 մարդ կալանավորվում է և տեղափոխվում բանտախցեր: Այս կալանավորներից շատերը երկար ժամանակ պահվում են բանտախցերում: Նրանցից ոմանց կալանավորման ժամկետը կազմում է 20 տարի: Այդ կալանավորների մեծ մասը սևամորթներ են: Վերջերս հրապարակվեցին Նյու Յորքի Հոգեկան առողջության պետական գրասենյակի փաստթաղթերը, որոնց համաձայն` այդ քաղաքի կալանավայրերում ինքնասպանությունների 40 տոկոսը տեղի են ունեցել 2014-2015թթ. ընթացքում` բանտախցերում:

Անցած շաբաթ հրապարակվեցին մի սևամորթ բանտարկյալի մահվան փաստաթղթերը, որոնց համաձայն ` 38 -ամյա Թրեյլ Թոմասը 2016թ ապրիլի 24-ին մահացել է Միլուոքի քաղաքի բանտախցում` ջրազրկվելու հետևանքով: Ըստ փաստաթղթերի, կալանավայրի պատասխանատուները վերջինիս մեկ շաբաթով զրկել էին ջրից: Պաշտոնյաները հայտարարեցին, որ նա իրեն լավ չէր պահել:

Անցած շաբաթ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռադ Ալ Հոսեյնը հույս հայտնեց, որ Թրամփը կհրաժարվի մարդու իրավունքների վերաբերյալ իր քաղաքականությունից: Նա ասաց.«Սպասում եմ, որպեսզի Թրամփի կառավարությունը չնվազեցնի ՄԱԿ-ին ուղղված ֆինանսավորման չափը»: ԱՄՆ Ազգային ավտնագության ծառայութան տնօրեն Բեն Ֆոքսն անցած շաբաթ հայտարարեց, որ այդ ծառայությունը 2016թ. 151 միլիոն փաստաթուղթ է հավաքագրել` ամերիկացիների հեռախոսազրույցների վերաբերյալ: Մինչ այս, Էդվարդ Սնոուդենը հայտարարել էր, որ ԱՄՆ Հետախուզության ծառայությունը գաղտնալսել է մի քանի հարյուր միլիոն ամերիկացիների հեռախոսազրույցները` առանց նրանց այդ մասին տեղեկացնելու: Անցած շաբաթ ԱՄՆ սահմանապահ ոստիկանությունը հայտարարեց, որ Թրամփի պաշտոնավարման սկզբից 54064 մարդ վտարվել է երկրից: Դա ցույց է տալիս, որ այդ ցուցանիշը 12 տոկոսով նվազել է 2016 թ. նկատմամբ և 30 տոկոսով` 2014թ.: Սահմանապահ ոստիկանությունը ոչ մի հայտարարություն չի արել այն մասին, թե ինչու է դանդաղել էմիգրանտների վտարման գործընթացը: Մի ամերիկյան կազմակերպություն հայտարարել է, որ դատարանները այդ հայցերով ավելի խիստ վճիռներ են կայացնում: Արդյունքում 54000 գործ գտնվում է դատարանի հերթի մեջ: Իսկ այս ցուցանիշը 2015թ համեմատ 100 հազարով ավելացել է: Դատարանները այս գործերը քննելու համար 600 օրվա կարիք ունեն:

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն անցած շաբաթ հայտարարեց, որ բանակում բռնությունները 2015թ գրանցված 6083 դեպքից, 2016թ հասել են 6172-ի: Ծովուժում այդ թիվը ավելացել է 5 տոկոսով և օդուժում`3: Զեկույցները վկայում են, որ այդ բռնությունների զոհերի 58 տոկոսը սեռական բռնության նթարկվելուց հետո վրեժ լուծելու ցանկություն են ունենում: