Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (21)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի Արաք քաղաքի գիտնականներին հաջողվել է պատրաստել վերանորոգիչ հատկությամբ օժտված նանոկոմպոզիտային հիդրոգել՝ հեղուկ-գելի տեսակ: Դա կիրառելի է քաղցկեղային բջիջների ֆոտոդինամիկ թերապիայի ժամանակ: Հիդրոգելները եռակողմ ջրակլանիչ և չձուլվող ցանցային նյութեր են, որոնց ծավալը ջրի հետ շփման ժամանակ մեծանում է :
Նախագծի հեղինակի խոսքերով, CHITOSAN ակրիլ թթուն, բնական պոլիմերային նյութ է, որն ունի գերազանց կենսահամատեղելիություն, բայց և մեխանիկական թույլ հատկություններ: Ուստի քայլեր են արվում նանո-ածխածնային խողովակների օգնությամբ , ստեղծել նանոկոմպոզիտային պայմաններ, որպեսզի հնարավոր լինի արտադրել էլեկտրական ու մեխանիկական տվյալներով, բարձրորակ , կենսահամատեղելիությամբ և վերանորոգիչ հատկությամբ օժտված հիդրո-գելեր: Այս նախագծում պատրաստվել է նանո մասշտաբով խորշեր ունեցող ակրիլ թթվային հիմքով հեղուկ գել:
Նպատակադրված դեղամատակարարման ժամանակ, լարվածության դեպքում, այդ հիդրոգելը վերափոխվելով, կլանում են ստեղծված լարվածությունը ՝ ապա վերադառնում են նախկին տեսքին: Այդ առավելության շնորհիվ է, որ հիդրոգելը հեշտությամբ ներարկվում է , ապա անմիջապես վերականգնում իր նախկին տեսքը: Այս յուրահատկության արդյունքում, գելը ներարկվում է տվյալ բջջային խմբին ՝ վերացնելով վիրահատության կամ սթրեսային վիճակի հետևանքով ստեղծված լարվածությունը : նախագծի հեղինակի խոսքերով, հիդրոգելը կիրառելի է մաշկային քաղցկեղի կամ մելանոմայի դեպքում, քաղցկեղային բջիջների ֆոտոդինամիկ թերապիայի ժամանակ: Հետազոտությունն իրականացվել է լաբորատորային մասշտաբով և հաշվի առնելով նրա լայն կիրառումը, այն մոտ ապագայում հնարավոր կլինի շուկա բերել:
Իրանի Ամիր Քաբիրի անվան համալսարանի հետազոտողները պատրաստել են STF նանո-կոմպոզիտներ , որոնք օգտագործվում են պաշտպանիչ բաճկոններ պատրաստելու համար: Այսօր նանո-կոմպոզիտորները կիրառվում են արդյունաբերության ու ինժեներական տարբեր ոլորտներում և թեթև պահեստամասեր պատրաստելու համար: Այս նանո-կոմպոզիտորները նաև հարվածակայուն են , ինչի շնորհիվ նպատակահարմար են մեքենաշինության, նավիգացիոն և ավիացիոն սարքերի արտադրման համար: Նախագծի կին հետազոտողը նշել է, որ այդ նյութը դիմակայուն է նաև սուր ու ծակող գործիքների դեմ: Սուր ու ծակող գործիքն անցնում է նյութի խորշերի մեջ և այդպիսով, հյուսվածքը մնում է անվնաս: Նանո-կոմպոզիտները կիրառելի են նաև բալիստիկ գիտության ոլորտում:
ԱՄՆ DUKE համալսարանի գիտնականները ներկայացրել են աուտիկ հիվանդների բուժման համար ցողունային բջիջիների օգնությամբ հուսադրող աշխատանքային տեղեկագիր: Հետազոտողները փորձում էին գտնել այն հարցի պատասխանը, թե արդյոք հազվագյուտ ցողունային բջիջներ կրող երիտասարդների պորտալարի արյան ներարկմամբ, հնարավոր կլինի՞ բուժել աուտիզմը: 2-ից վեց տարեկան 25 աուտիկ երեխաների ուսումնասիրության արդյունքում նրանցից 70 տոկոսի մոտ վարքային բարելավում նկատվեց:
Աուտիզմը ուղեղի կանոնավոր զարգացման փոփոխությունների մի ամբողջ համակարգ է, որը կարող է շփման, բանավոր և ոչ բանավոր հաղորդակցության և կրկնվող վարքագծի տարբեր աստիճանների դժվարությունների հանգեցնել։ Աուտիզմ ունեցող երեխաները, ինչպես նաև մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ։ Աուտիզմը մեծ շառավիղ ունեցող փոփոխություն է և տարբեր մարդկանց վրա ազդում է յուրովի։ Աուտիզմը ազդում է ուղեղում ինֆորմացիայի գործընթացի վրա՝ փոփոխելով նյարդային բջիջիների և դրանց սինափսների միավորումն ու կազմակերպումը: Աուտիզմի ախտորոշման հաճախականությունը հաստատուն է, բայց այն 4 անգամ ավելի շատ է հանդիպում տղաների մոտ, քան աղջիկների։
Թեև գիտնակնները նշում են, որ այս ոլորտի ուսումնասիրությունները դեռևս լիարժեք չեն, սակայն հույսեր կան աուտիզմի երկարատև բուժման միջոցների գտնելու համար: Գիտաշխատողների խմբի ղեկավարի հավաստմամբ, խոսքի հետ խնդիր ունեցող աուտիկ երեխաների մոտ նկատվել է բառերի առավել հստակ արտաբերում և խոսելու բարելավում: Սակայն համեմատական ուսումնասիրության համար երկրորդ խմբի բացակայության պատճառով, հետազոտության համար լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննություններ են պահանջվելու: