Սաուդյան Արաբիայի նպատակները` Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելիս(2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i62028-Սաուդյան_Արաբիայի_նպատակները_Իրանի_դեմ_մեղադրանքներ_հնչեցնելիս(2)
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայզնի տեղակալ և Պաշտպանության նախարար Մուհամմեդ Բեն Սալմանը Ալ Արաբիա հեռուստաալիքին տված հարցազրույցում լկտիաբար հայտարարել է, թե Իրանն է տարածաշրջանի անկայունություն պատճառը, հավելելով, որ պետք է անկայունությունն ու պատերազմը տանել դեպի ԻԻՀ սահմաններ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 15, 2017 09:57 Asia/Tehran

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայզնի տեղակալ և Պաշտպանության նախարար Մուհամմեդ Բեն Սալմանը Ալ Արաբիա հեռուստաալիքին տված հարցազրույցում լկտիաբար հայտարարել է, թե Իրանն է տարածաշրջանի անկայունություն պատճառը, հավելելով, որ պետք է անկայունությունն ու պատերազմը տանել դեպի ԻԻՀ սահմաններ:

Իրանի դեմ կոալիցիա ստեղծելու նպատակով ԱՄՆ-ի, որոշ արաբական երկրների  ու Սիոնիստական ռեժիմի գործողությունները, գրավել են քաղաքական շրջանակների ուշադրությունը: Միևնույն ժամանակ լուրեր են պտտվում այն մասին, թե Ռիադը փորձում է  պղտոր ջրում ձուկ որսալ: Այն պղտոր ջուրը, որը Թրամփն է առաջացրել: Որոշ փորձագետներ կարծում են, որ Արաբիան ագրեսիվ քաղաքականություն որդեգրելով, փորձում է  մեծացնել իր ազդեցության սահմանները: Նրանց կարծիքով, Սաուդյան Արաբիան հետապնդում է  երեք նպատակ:

Առաջին` ներկա լինել տարածաշրջանի որոշ երկրների անվտանգության շրջանակներում, ապահովել Պարսից ծոցում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի ռազմավարական բազաների ծախսերը և վերջապես որոշ արաբական երկրների հետ ռազմական կոալիցիա ստեղծել: Իսկ այս նպատակին ծառայելու համար Սաուդյան Արաբիան փորձում է  ներկայանալ որպես տարածաշրջանի անվտանգության երաշխիք` ԱՄՆ-ի ու Բրիտանիայի աջակցությամբ: Մյուս կողմից, այս երկիրը փորձում է  Իրանին ներկայացնել որպես տարածաշրջանն ապակայունացնող գործոն, տարածելով իրանաֆոբիա: Սաուդյան Արաբիան ըստ երևույթին փորձում է տարածաշրջանում ուժի հավասարակշռությունը փոփոխել հօգուտ  իրեն: Այլ խոսքով, Սաուդյան Արաբիան փորձում է գերտերությունների աջակցությամբ կնքել ռազմական դաշինքներ, ինչի արդյունքում նպատակ ունի վերածվել ռազմական բևեռի: Այս ռազմավարությունն իրականում նպատակ ունի իրացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի նպատակները: Դրա հետ մեկտեղ, Միացյալ Նահանգները այս քաղաքականության արդյունքում միլիարդավոր դոլարի զենք  է վաճառել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս նպատակին հասնելու համար պաշտպանում է  Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը, որպեսզի մի կողմից փրկի ԱՄՆ-ի տնտեսությունն արաբական նավթային եկամուտների հաշվին և մյուս կողմից որոշակի ճնշում գործադրի արաբական երկրների վրա` անվտանգության նոր նախագծերի շրջանակներում: Թրամփը բազմիցս հայտարարել է, որ եթե Սաուդյան Արաբիան անվտանգություն է  ցանկանում, պարտավոր է դրա համար որոշակի գին վճարել:  Այս ռազմավարությունը ներկա դրությամբ թերևս ուղղակի սպառնալիք չհամարվի Իրանի դեմ: Սակայն երկարատևի մեջ դա կարող է վտանգել տարածաշրջանի անվտանգությունը և տարածաշրջանը Սաուդյան Արաբիայի պառակտիչ քաղաքականության հետևանքով կարող է մասնատվել:   Մուհամմեդ Բեն Սալմանը, անցնելով կարմիր գծերից, ցույց է տալիս, որ կարևորում է Միացյալ Նահանգների հովանավորությունը այս քաղաքականության նկատմամբ: Սաուդյան Արաբիան իր հակաիրանական քաղաքականությամբ մի քանի նպատակի է հետևում: Նախ` Իրանին մեկուսացնել տարածաշրջանում, և հնարավորություն ստեղծել Միջին Արևելքոմ տարածաշրջանից դուրս ուժերի ներկայության համար: Եվ այդ նպատակով Իրանին մեղադրում է   տարածաշրջանում լարվածություն հրահրելու փորձեր անելու մեջ: Սակայն բոլորը գիտեն, որ Սաուդյան Արաբիան   հովանավորում է ահաբեկչական կազմակերպություններին, տարածելով թաքֆիրական գաղափարախոսությունը և խաթարելով տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Վերջերս ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը խոսելով Մուհամմեդ Բեն Սալմանի հայտարարությունների մասին ասաց, որ այս քաղաքականությունը սպառնալիք է Իրանի դեմ, հիմնվելով ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածի երկրորդ կետին: ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ԱԽ նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում  միջազգային  հանրությանը կոչ է արել որոշակի քայլեր ձեռնարկել`Սաուդյան Արաբիայի դեմ ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջինս հրաժարվի ահաբեկչությունն ու ծայրահեղությունը հովանավորելուց: Եվ հատկապես վերջ տա Եմենում իրականացվող ցեղասպանությանը: Այսպիսով, Սաուդյան Արաբիան խրվել է Եմենի ճահճի մեջ և տուժում է  այն պատերազմից, որ ինքն է հրահրել: Սաուդյան Արաբիան միջամտում է նաև Բահրեյնի ներքին գործերին: Իսկ արդյունքը եղել է միայն ավելի մեծ ճնշման գործադրումը Բահրեյնի ժողովրդի վրա և մարդու իրավունքների խախտումը: Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները համոզված են, որ կարող են նման քայլերով մուտք գործել անվտանգության հավասարություններ: Նրանք քարոզում են ատելություն տարբեր էթնիկ խմբերի միջև, սակայն իրենք դրա զոհն են դառնում: Սաուդյան Արաբիայի իշխանությունները փորձ են կատարել այսպես ասած «Խաղաղության հաստատման ու ահաբեկչության դեմ պայքարի կոալիցիա» կազմելով, արդարացնել իրենց ագրեսիվ քայլերը: Սակայն փաստերը վկայում են, որ նրանք միայն պատերազմ, սպանդ ու ավերածություն են տարածել: Ռիադի իշխանությունները երկրում երկաթե բռունցքի քաղաքականություն են որդեգրել` մահապատժի ենթարկելով մուսուլման ընդդիմադիր Շեյխ Նիմր Բաղեր Ալ Նիմրին: Նույն Սաուդյան Արաբիան Մեքքայում 7 հազար ուխտագնացի զոհվելու պատճառ դարձավ: Այսպիսի վիճակում նրանց թվում է, որ Իրանի դեմ մեղադրանքներ հնչեցնելով, կարող են օրինակնացնել իրենց անօրինական քաղաքականությունը: Սաուդյան իշխանությունները փորձ են անում այն ինչ իրենք են ստեղծել, դնել Իրանի հաշվին: Իրականությունն այն է, որ արաբական երկրներն են տուժում տարածաշրջանում առկա լարվածությունից: Իսկ դա Սաուդյան Արաբիայի քաղաքականության հետևանքն է: Տարածաշրջանի իրադարձությունները վկայում են, որ Սաուդյան Արաբիան փորձում է  բարձրացնել տարածաշրջանում իր հեղինակությունը: Իսկ այդ նպատակին  հասնելու համար, այս երկիրը ներկայացրել է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միության ստեղծումը:

Ռիադի կարծիքով, եթե Թրամփը շարունակի իր քաղաքականությունը, Սաուդյան Արաբիան հնարավորություն կունենա շարունակել  իր ռազմատենչ քաղաքականությունը: Սակայն այս ռազմավարությունն այնքան էլ երկար չի տևելու:  ԻԻՀ ՊՆ Հոսեյն Դեհղանի ասելով. «Սաուդյան Արաբիայի իշխանությունների գոռոզամտությունը պատճառ է դարձել, որպեսզի նրանք անեն այնպիսի հայտարարություններ, որոնց իմաստն իրենք էլ չեն ընկալում: Նրանք փորձում են Սիոնիստական ռեժիմին հրահրել Իրանի դեմ»: «Եթե Սաուդյան Արաբիան Իրանի դեմ որևէ հիմար քայլ ձեռնարկի, Մեդինայից ու Մեքքայից բացի, այդ երկրի այլ քաղաքներն ապահով չեն լինի»,ասել է նախարարը: Դա նշանակում է, որ Իրանի դեմ Ռիադի սխալ քայլերի հետևանքներից Սաուդյան Արաբիան չի ազատվելու: Պետք է ասել, որ Իրանը, իր արտաքին քաղաքականության համաձայն, ոչ մի թշնամություն  չի տածում Սաուդյան Արաբիայի դեմ: Սակայն այս երկիրը նախկին թագավոր Մալեք Աբդուլլահի  մահից հետո լարված է պահում Իրանի հետ իր կապերը, ներքաշելով նաև հավաքական անվտանգությունը: Դա այն դեպքում, երբ այս երկիրը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած`պետության կայունության, քաղաքական ու տնտեսական առումներով: Ու մինչև այդ երկիրը չվերանայի իր քաղաքականությունները, ավելի շատ կխրվի այդ ճահճի մեջ: Մի խոսքով պետք է ասել, Ռիադը կանգնած է այլընտրանքի առջև: Կամ շարունակել ներկա քաղաքականությունը, որը նրա ոչնչացման պատճառ կդառնա, կամ վերանայել և փոփոխության ենթարկել այն: Միայն երկրորդ դեպքում Ռիադը կկարողանա տարածաշրջանում դրական դերակատարություն ունենալ: