Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (22)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի Ամիր Քաբիր արդյունաբերական համալսարանի հետազոտողներին հաջողվել է պատրաստել կենսաբանական մասեր, որոնք կիրառվում են ոսկրերի միացումներում: Այդպիսով հնարավոր կլինի յուրաքանչյուր հիվանդի վնասված հյուսվածքի համար մասնավոր կենսաբանական մասեր նախագծել ու պատրաստել : Այս մեթոդում սքանավորման կամ մագնիսառեզոնանսային սարքերի միջոցով նկարահանվում է տուժած հյուսվածքը, ապա կենսաբանական մասերը պատրաստվում են եռաչափ տպիչներով: Հիշյալ մասերի պատրաստման համար օգտագործվում է նմուշների արագ պատրաստման մեթոդը:
Նախագծի հեղինակի խոսքերով, հնարավոր չէ ցանկացած նյութից ոսկրերի միացումներ ստանալ : Տվյալ նյութը պետք է ունենա անհրաժեշտ ամրություն ու խտություն: Ուստի, այդ մեթոդում կիրառվում են կոմպոզիտային նյութեր, որոնք կհամադրվեն հիվանդի օրգանիզմի հետ : Նախագիծի հեղինակները փորձում են առաջիկա ամիսներին անհրաժեշտ փորձարկումներն ավարտելուց հետո, կենսաբանական մասերը շուկա հանել:
Իրանի «Թարբիաթ Մոդառռես» համալսարանի հետազոտողները ՝ միջազգային մի ընկերության համագործակցությամբ , նանոտեխնոլոգիայի միջոցով պատրաստել են առավել արդյունավետ արևապաշտպան քսուկներ: Նախագծի կին հեղինակի ասածով, սովորական պաշտպանիչ քսուկներում օգտագործվող քաղցկեղածին ու թունավոր օրգանական նյութերն ունեն հետևանքներ, ուստի այս մեթոդում հավելելով կոմպոզիտների նանո տարրեր, փորձել ենք բարձրացնել քսուկների ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանելու հատկությունը: Հակաքաղցկեղային նյութերն արտահոսում են աստիճանաբար, ինչի շնորհիվ էլ այդ քսուկն ունենում է հակաօքսիդանտ հատկություն:
Արևի ուլտրամանուշակագույն և այլ ճառագայթները տարբեր բացասական ազդեցություններ են թողնում մարդու օրգանիզմի վրա, որոնցից մեկը մաշկային քաղցկեղն է :
Նախագծի գլխավոր նպատակն է հիենայի ու շպարման որակյալ պարագաների պատրաստումը : Արևային քսուկներն աշխարհում ամենամեծ սպառումն ունեցող քսուկներից են: Իսկ արևային քսուկների որակային բարելավումը կարող է օգնել քաղցկեղների կանխարգելմանը: Քսուկի նանո կառուցվածքի շնորհիվ, հակաքաղցկեղային նյութերը արտազատվում են աստիճանաբար , իսկ մյուս կողմից, քսուկը մաշկի վրա սպիտակ հետքեր չի թողնում:
Վերջերս կենդանական, բուսական և նույնիսկ մարդկային բջիջների DNA ԴՆԹ -ի խմբագրման նոր տեխնիկայի արդյունքում, բժիշկները լաբորատորային բազմացման պայմաններում խմբագրել են 11-րդ (CRISPR) Clustered regularly interspaced short palindromic repeats գենը :
Օրգանիզմի բոլոր բջիջներն ունեն 22-աուտոսոմ : ԴՆԹ-ի խմբագրման համար, գիտնականները կիրառել են E.coli բակտերիայում նկատվող պրոցեսը: E.coli բակտերիան օժտված է իր դեմ հարձակվող հարուցիչների ոչնչացման իմունային հատուկ համակարգով : CRISPR-ը նկարագրում է հարուցիչի գենոմում առկա ԴՆԹ-ի հաճախականությունը, որն օգնում է սպառնալի հարուցիչների հայտնաբերմանը:
Երբ իմունային համակարգը սկսում է աշխատել, ԴՆԹ հարուցիչները մեջտեղից կիսում են հարձակվող վիրուսին: Ներկայիս գիտնականները նույն այս պրոցեսը կիրառում են բուսական, կենդանական ու նույնիսկ մարդկային բջիջներում ԴՆԹ-ի որոշ մասերն առանձնացնելու համար, որպեսզի հնարավոր լինի վերափոխել խնդրահարույց հատվածները: ԴՆԹ-ն անջատվելուց հետո, բջիջները գտնում են, թե իրենց ԴՆԹ-ն վնասված է , ուստի սկսվում է ԴՆԹ-ի վերանորոգման պրոցեսը: Այդպիսով բժիշկները կարող են գենոմներում առաջացնել իրենց նկատի առած փոփոխությունները: Վերջերս այդ մեթոդի օգնությամբ, գիտնականներին հաջողվել է փոխակերպված օգնությամբ բուժել մկներում հազվադեպ լյարդային խանգարում:
Toyota մեքենաշինության ընկերությունը պատրաստել է ռոբոտիկ ոտքեր, որոնք հաշմանդամներին քայլելու հնարավորություն են տալիս: Welwalk ww-1000 համակարգն ունի շարժիչով շրջանակ, որն ամրացվում է օգտատիրոջ ոտքերին՝ ծնկներից ներքև և հիվանդը կարող է Treadmill-ի վրա ռոբոտիկ միջոցներով քայլել: Համակարգը կարող է օգնել հիվանդների, որոնք ինսուլտի պատճառով, մարմնի հատվածային հաշմանդամություն ունեն: Հիշյալ գործիքն ամրացվում է հիվանդի ոտքին, ապա անհատը փորձում է քայլել Treadmill-ի վրա , իսկ նրա մարմնի ծանրությունը վերահսկում է սարքին միացված շրջանակը: Սարքի շարժիչն օգտատիրոջն օգնում է ծալել ծունկը: Սարքի սենսորները վերահսկում են անհատի քայլերը: