Մարդու իրավունքների ոտնահարումն Արևմուտքում՝ երևակայությունից մինչև իրականություն (13) 2017 թվականին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i62240-Մարդու_իրավունքների_ոտնահարումն_Արևմուտքում_երևակայությունից_մինչև_իրականություն_(13)_2017_թվականին
Մասնագետների մի խումբ ԱՄՆ-ի բանակը համարում է պատմության մեջ ամենաագրեսիվ բանակը,որի ագրեսիան իրականացվում է ոչ միայն թույլ երկրների անպաշտպան ժողովուրդների, այլև հենց բանակի անձնակազմի նկատմամբ: Վերջին տասնամյակներին բռնաբարությունը դարձել է ԱՄՆ-ի բանակի գերխնդիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2017 11:45 Asia/Tehran

Մասնագետների մի խումբ ԱՄՆ-ի բանակը համարում է պատմության մեջ ամենաագրեսիվ բանակը,որի ագրեսիան իրականացվում է ոչ միայն թույլ երկրների անպաշտպան ժողովուրդների, այլև հենց բանակի անձնակազմի նկատմամբ: Վերջին տասնամյակներին բռնաբարությունը դարձել է ԱՄՆ-ի բանակի գերխնդիրը:

ԱՄՆ բանակը պատմության մեջ ամենաագրեսիվ բանակն է 

 

ԱՄՆ պաշտպանության նախարարություն ՝ Պենտագոնի խոսնակը վերջերս հայտարարել է, որ  2016 թվականին բանակում սեռական բռնությունների դեպքերն աննախադեպ թիվ են կազմում: 2016 թ.-ին բանակում գրանցվել է 6172 սեռական բռնությունների դեպքեր: Այդ թիվը 2015 թ.-ին եղել է 6082, իսկ 2012 թ.-ին ՝ 3604 դեպք:  

ԱՄՆ ռազմածովային ուժերում  տեղի ունեցած բռնաբարությունները հինգ, իսկ ռազմաօդային ուժերում երեք տոկոսանոց աճ են արձանագրել: ԱՄՆ բանակի պաշտոնյաների շրջանում երկու տարին մեկ անցկացվող հարցումները պարզել են, որ 2016 թ.-ին 14,900հոգի սեռական բռնության է ենթարկվել: Այդ քննարկումը բացահայտեց նաև , որ զոհերի 58 տոկոսը , որոնք  հայտնել էին միջադեպի մասին, ավելի ուշ կրկին անգամ բռնության ու վրեժխնդրական հարձակման են ենթարկվել:

ԱՄՆ քրեական կենտրոնի տվյալներով, այդ երկրում օրական միջին հաշվով 1871 կին սեռական բռնության է ենթարկվում: Թվերը վկայում են մի երկրի սոցիալական անվտանգության համակարգի անգործունյա աշխատանքի մասին, որն աշխարհի բոլոր անկյուններում ՝ հանուն իր ստեղծած հասկացությունների պաշտպանության, նաև մարդու իրավունքների հարգման ու անվտանգության հաստատման պատճառաբանությամբ : Իսկ երկրի քաղաքացիների անվտանգության պաշտպանական համակարգում ՝ այն է բանակում ծառայող կանայք ու տղամարդիկ ֆիզիկական ու հոգեկան ապահովություն չունեն: ԱՄՆ բանակում ծառայող կանայք սովորական կանացից ավելի շատ են բռնաբարությունների ենթարկվում: Դա այնքան լուրջ հարց է , որ բանակի պետերը բռնությունների զոհերի հետ զրույցներ կազմակերպելու և դեպքի մանրամասնությունները պարզելու համար «Զոհերի հատուկ ջոկատ» են կազմել, որպեսզի այդ աշխատանքային խումբը կարողանա օրենքի ու արդարության ուժով, պատժել հանցագործներին:

 

 

ԱՄՆ բանակում բռնաբարությունների թիվն աննախադեպ աճ է արձանագրել

 

ԱՄՆ հասարակությունում յուրաքանչյուը վեցերորդ կին սեռական բռնության է ենթարկվում, մինչդեռ բանակում յուրաքանչյուը երրորդ կնոջ նկատմամբ է նման դեպք տեղի ունենում: Ոմանք համոզված են, որ մյուս երկուսն էլ չեն պատրաստվում խոսել այդ մասին: ԱՄՆ-ում բռնաբարությունը դասվում է հասարակական ծանր հանցանքների շարքում և սոցիալական ակտիվ խմբերը խստորեն հետամուտ են այդ հարցերին: Այսօր կանայք կազմում են ԱՄՆ բանակային ուժերի 15 տոկոսը: Կանանց բռնաբարումըկարող է տեղի ունենալ ցանկացած վայրում, իսկ կանայք չպետք է լռեն ու հանդուրժեն: Բանակային կայաններում կանայք սարսափում են մենությունից, որովհետև բռնության ենթարկվելու հավանակությունը մեծ է :

Այսօր բռնության մշակույթը դարձել է ԱՄՆ բանակը թուլացնող գործոն: Նույնիսկ ոմանք ցանկանում են արգելել բանակում կանանց ներգրավումը: 1995 թվականին Պարսիցծոցյան պատերազմ գործուղված կանանց 90 տոկոսը զերծ չի մնացել սեռական ոտնձգությունից: Ներկայացվում էին անիրական թվեր : իսկ 2003 թվականին ԱՄՆ Կոնգրեսն այդ երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարեց զեկուցել բանակում տեղի ունեցած բռնաբարությունների մասին իրական թվերը:

ԱՄՆ բանակում բռնության ենթարկված կանանց թիվը ցնցող է

 

2005 թվականին ռազմական հանցագործությունների քննիչները ստացել են սեռական բռնությունների 2374 հայցագրեր: 2004 թվականի համեմատությամբ, այդ թվերը չորս տոկոսանոց աճ էին ցույց տալիս, իսկ 2004 թվականի թվերը ՝ 2003-ի համեմատությամբ ՝ աճել էին 25 տոկոսով: Այդպիսով, երկու տարիների ընթացքում, սեռական բռնությունների ցուցիչը 65 տոկոս բարձրացել էր: 2006 թվականին բռնաբարությունների թիվը 2974 դեպք էր հայտարարվել : ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարկադրաբար խեղեց թվերը, իսկ 2007 թվականին Պենտագոնը տեղեկացրեց միայն 2200 բռնությունների դեպքի մասին:

2009 թվականին այդ թվերը թռիչքային աճ են գրանցել ՝ հասնելով 3300-ի: Ավելի ուշ, հայտարարվեց, որ ԱՄՆ բանակում ծառայող յուրաքանչյուր երրորդ կինը սեռական բռնության է ենթարկվել: 2010 թվականին Պենտագոնի հայտարարությամբ, բանակում բռնաբարությունների ցուցիչը 64 տոկոս աճ էր ունեցել: Հիշյալ կանանց 37 տոկոսը սեռական բռնության է ենթարկվել բազմաթիվ անգամներ: Դեպքերի 14 տոկոսը վերաբերում է խմբակային բռնաբարություններին:

 

Բռնաբարությունը ՝ անտեսանելի պատերազմ ամերիկացի զինծառայողների միջև

 

ԱՄՆ պաշտպանության նախարարության հետաքննությունների համաձայն, 2010 թվականին , բանակում ավելի քան 19 հազար բռնաբարության դեպք է գրանցվել , որոնցից միայն երեք հազարի մասին է զեկուցվել:2011 թվականի մայիսի սկզբին Christian Science Monitor ամերիկյան օրաթերթն անդրադարձել էր բանակում սեռական բռնությունների տարածմանը, հավաստելով ՝ որ բանակում ծառայող կանանց 19 , իսկ տղամարդկանց երկու տոկոսը սեռական բռնության են ենթարկվում , սակայն այդ մասին ոչմի տեղեկություն չի հրապարակվում:

Բացահայտվել են ԱՄՆ բանակի կին զինծառայողների բռնաբարության փաստերը 

 

Այնուամենայնիվ, ճապոնիայի Օկինավայի, Հարավային Կորեայի , Իրաքի, Աֆղանստանի և այդ երկրների ամերիկյան զորակայաններում բռնաբարությունների մասին բացահայտումներ էին կատարվել : Փորձագետներն այդ երևույթի տարածումը համարում են Իրաքի և Աֆղանստանի դեմ պատերազմի հետևանքներից մեկը: Մինչդեռ անկախ հետաքննությունները պարզել են, որ ԱՄՆ բանակում բռնաբարությունը և սեռական բռնությունը , միլիտարիստական ու պատերազմական քայլերից վեր երևույթ է : Ավելի ճիշտ կլինի ասել, թե դա նոր ձևավորված մշակույթ է , քան լոկ պատահականություն:

Մեր ծրագրի փորձագետն ասում է.«Սեռական բռնությունն ԱՄՆ-ում տարածված անբարո երևույթ է և համարվում է հասարակական խնդիրներից մեկը: ԱՄՆ բանակում այդ երևույթը չափազանց արմատավորված է: ԱՄՆ բանակի մեկ միլիոն 500 հազար զինծառայողներից շուրջ 200 հազարը կանայք են , որոնք ծառայում են տարբեր ջոկատներում ՝ առանց հաշվի առնելու կանանց ու տղամարդկանց միջև առկա ֆիզիկական տարբերություններն ու կարողությունները: Սա գենդերային հավասարության մասին արևմտյան հասարակություննում սխալ ընկալումների հետևանքն է: Կինը հասարակությունում ունի կողակից ու մայր լինելու պարտականությունը և ըստ այդմ նրան շնորհվել է առանձնահատուկ կարողություններ: Արևմուտքում սակայն այս գենդերային տարբերություններն անտեսվում են : Բանակում ծառայող 200 հազար կանայք լուրջ խնդիրների են բախվում: Գնալով մեծանում է բանակում բռնաբարված կանանց թիվը : Արտերկիր գործուղվող կանայք առավել խոցելի են: Իրաք և Աֆղանստան գործուղված կանանց 90 տոկոսը , սեռական բռնության է ենթարկվել: Տուժածները բողոքելու և հայց ներկայացնելու համարձակություն չունեն : Այլ խոսքով, եթե զոհը հայց ներկայացնի իրեն բռնաբարած անհատի դեմ, ապա նրա դեմ վրեժխնդրական քայլերի հավանականությունը 12 անգամ ավելին է , քան մեղավորի դատապարտումը»:

 

 

2007 թվականին երկու լրագրողուհիներ ՝ Պասկալ Բուրգաժը և Մերսեդես Գալեկոն, Իրաք կատարած ուղևորության ընթացքում հարցազրույց էին վարել բանակում ծառայող կանանց հետ : Նրանց ցնցել էր բանակում բռնաբարության մշակույթի ձևավորումը: Հիշյալ լրագրողներն Իրաքում հանդիպեցին չոր կին զինծառայողների, որոնք իրենց ռազմակիցների կողմից բազմաթիվ անգամներ բռնության էին ենթարկվել : Լրագրողների աշխատանքի արդյունքը դարձավ վավերագրական մի ֆիլմ: The Enemy Within ՝ «Ներքին թշնամի» փաստագրական ֆիլմն էկրան բարձրացավ Նյու Յորքի անկախ կինոփառատոնում : Ֆիլմը պատմում էր ԱՄՆ-ի բանակում տեղ գտած բռնաբարության դեպքերի մասին: Հիշյալ չորս կանանցից մեկը սպանվեց  բռնաբարությունից շաբաթներ անց:

 

Պասկալ Բուրգաժը պատրաստել է Իրաքում կին զինծառայողների նկատմամբ կիրառվող բռնությունների մասին վավերագրական ֆիլմ

 

2012 թվականին էկրանավորվեց մեկ այլ վավերագրական ֆիլմ: Invisible War «Անտեսանելի պատերազմ» ֆիլմի ռեժիսորն է Քերբի Դայկը, ով իր մասնագիտական վկայականում ունի նաև կաթոլիկ եկեղեցում սեռական բռնությունների մասին վավերագրական ֆիլմի պատրաստումը: Ֆիլմը պատմում է , թե ինչպես ԱՄՆ բանակի բոլոր ուժերում բռնաբարություններ են տեղի ունենում :

 

Invisible War «Անտեսանելի պատերազմ» ֆիլմը

 

Ֆիլմում Դայքը զրուցում է կանանց հետ, որոնք պատմում են իրենց հետ տեղի ունեցածի մասին : Պատմում են, թե ինչպես են բռնության ենթարկվել հրամանատարների և այլ վերադաս պաշտոնյաների ու զինակիցների կողմից : Բռնության ենթարկված կանանց հայցերն անուշադրության են մատնվել: Դայկը հուսով է, որ ֆիլմը կարող է գրավել հասարակության ու պատասխանատու մարմինների ուշադրությունը:

 

 

 

Բուն խնդրից առավել կարևոր է սեռական բռնության դիմողներին անմեղ ճանաչելու փաստը: 2010 թվականին «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերությունը, որ ինքը ծառայում է տիրակալ համակարգին, մի հաղորդում պատրաստեց, որտեղ կար խոստովանություն այն մասին, թե զեկուցված դեպքերի կեսի գործը փակվում է ՝ փաստերի անբավարարության պատճառով: Դատարանի առջև կանգնած հանցագործների դեպքում, նրանց միայն տասը տոկոսի համար տուգանք է սահմանվում: Իսկ մեղադրյալների 80 տոկոսն անմեղ են ճանաչվում:

ԱՄՆ բանակում կանանց բռնաբարողներն անմեղ են ճանաչվում

 

 

Բանակում ծառայող կանանց բռնաբարության գործի ակտիվ հետապնդող ՝ Սանդրա Փարկն ասել է.«Զինծառայողները հաճախ են ասում, թե բռնաբարության դեմ ձևավորվել է լռության մշակույթ: Բռնության ենթարկված կինը պարտավոր է հրամանատարության միջոցով զեկուցել այդ մասին, ինչի հավանականությունը գրեթե զրո է , որովհետև հրամանատարը կամ հավանաբար այլ պաշտոնյաներ տեղեկանալու են  տուժած կնոջ կարգավիճակի մասին : Համակարգն այնպիսին է, որ բռնաբարությունների հայցագրերը բացասաբար ազդեցություն են թողնում հրամանատարության գործունեության գնահատագրի վրա: Ուստի հրամանատարաները պատրաստ չեն զեկուցել դեպքերի մասին, որոնց պատճառով տուժել է իրենց աշխատանքային անցյալը: Հայց ներկայացնելու կամ բողոքագիր ներկայացնելու դեպքում, արդեն տուժած զինծառայողը կրկնակի վրեժխնդրական քայլերի է բախվում»: