Պատերազմի թանգարաններ` արիության ու զոհաբերության ժառանգություն (Նվիրված Խոռամշահրի ազատագրման օրվան)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i62726-Պատերազմի_թանգարաններ_արիության_ու_զոհաբերության_ժառանգություն_(Նվիրված_Խոռամշահրի_ազատագրման_օրվան)
Շատ երկրներում բացվում են պատերազմի թանգարաններ` երկրի զինվորների և ազատամարտիկների հիշատակը պահպանելու համար,որպեսզի մարդիկ ճիշտ գաղափար ունենան պատերազմի ու հասարակության վրա դրա ազդեցության մասին: Նեկայացնենք Իրանում գտնվող մի քանի նման թանգարաններ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 23, 2017 13:39 Asia/Tehran
  • Պատերազմի թանգարաններ` արիության ու զոհաբերության ժառանգություն 
(Նվիրված  Խոռամշահրի ազատագրման  օրվան)

Շատ երկրներում բացվում են պատերազմի թանգարաններ` երկրի զինվորների և ազատամարտիկների հիշատակը պահպանելու համար,որպեսզի մարդիկ ճիշտ գաղափար ունենան պատերազմի ու հասարակության վրա դրա ազդեցության մասին: Նեկայացնենք Իրանում գտնվող մի քանի նման թանգարաններ:

Մայիսի 24-ը Խոռամշահրի ազատագրման օրն է: Այդ օրը Իրանի Խոռամշահր քաղաքն ազատագրվեց Իրաքի բաասական ռեժիմից: Իրանի դեմ Իրաքի կողմից պարտադրված 8-ամյա պատերազմի ընթացքում, այս քաղաքի ազատագրումը կարևոր նշանակություն ուներ: Քաղաքն ազատագրվեց «Մինչև Երուսաղեմ» անունը կրող գործողության ժամանակ`1982թ մայիսի 24-ին,(Իրանական 1361 թ. խորդադ ամսի 3-ին),քաղաքի գրավումից 578 օր անց: Խոռամշահրի ազատագրումը համաշխարհային մեծ արձագանք գտավ և Իրաքիբռնապետ Սադդամը, կորցնելով այս քաղաքը, կորցրեց նաև բանակցություններ սկսելու համար իր քաղաքական հեղինակությունը: Խոռամշահրը մեծ նշանակություն ունի Իրանի պատմության մեջ և այդ պատճառով, քաղաքի ազատագրման օրը երկրում հռչակվել է որպես թշնամիների դեմ դիմադրության և հաղթանակի օր:

Խոռամշահրի ազատագրումը` նոր էջ Իրանի պատմության մեջ

 

 

Պատերազմի թանգարաններ բացելու գաղափարը ներկայացվեց Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի ժամանակ: Պատերազմի ավարտից հետո ձևավորվեց հիմնադրամ, որը պահպանում էր սրբազան պաշտպանության փաստաթղթերը: Նույն ժամանակ որոշում ընդունվեց Իրանի 5 նահանգներում, որոնք պատերազմի ուղղակի թիրախ են եղել, բացել նման թանգարաններ: Նպատակը հասարակության մեջ դիմադրության մշակույթի տարածումն էր: Այս թանգարանները ներկայացնոմ են պատերազմի հետևանքներն այն սերնդին, որը չի տեսել այն: Միևնույն ժամանակ, նման թանգարանները փորձում են բարձր պահել զինվորների տրամադրությունը: Ընդհանրապես թանգարանների նպատակն է պահպանել հասարակության համընդհանուր հիշողությունը: Իսկ պատերազմի թանգարանները պահպանում են նաև հավաքական ինքնությունը: Այցելելով պատերազմի թանգարաններ, անկախ ազգային պատկանելիությունից, մարդիկ շփվում են պատերազմի ազդեցության հետ:

Խոռամշահր քաղաքի թանգարան

 

 

 

Պատերազմի թանգարանները ներկայացնում են ժողովրդի ամենտխուր ու ամենադառն օրերը: Մարդիկ այստեղ տեսնում են, թե ինչպես են իրենց նախնիները պայքարել հանուն խաղաղության` երկրի վրայից պատերազմի սպառնալիքը վերացնելու համար: Սակայն Իրանում պատերազմի թանգարանները խոսում են այլ բանի մասին: Այս թանգարանները սրբազան պաշտպանության թանգարաններ են, քանի որ այնտեղ պահպանվում են նահատակների ու երկիրը հերոսաբար պաշտպանողների հիշատակները: Մարդիկ, ովքեր իրենց հայրենիքի ու կրոնի պաշտպանության համար զոհեցին իրենց կյանքը: Նրանց ժառանգությունն անշուշտ կարող է խորը ազդեցություն ունենալ հատկապես մատաղ սերնդի վրա: Պատերազմի թանգարանները բաժանվում են մի քանի մասի: Դրանց թվում են պատերազմի գեղարվեստական, գիտական, մասնագիտական, տարածաշրջանային, պատմական, ինչպես նաև արդյունաբերական ու տեխնիկական թանգարաններ:

Իրանի Քերման նահանգում գոյություն ունի սրբազան պաշտպանության թանգարան, որը տարվա ընթացքում ընդունում է մեծ թվով այցելուների: Թանգարանը կառուցվել է Իրանի ճարտարապետության հիմունքներով և տեղական շինանյութով:

 

Սրբազան պաշտպանության թանգարան

 

Քերմանշահ  քաքաղում նույնպես կան պատերազմի թանգարաններ, որտեղ պահպանվում են զենքեր, ինչպես նաև պատերազմի մասնակիցների ու զոհերի նկարները: Այս թանգարանը ժամանակին եղել է այն վայրը, որտեղ պատերազմի ժամանակ մարդիկ ապաստան էին գտնում ռմբակոծութունից: Այսօր այս թանգարանը համավում է երկրի արևմտյան մասում գտնվող սրբազան պաշտպանության մշակութային առաջին կենտրոնը, քանի որ այստեղ աշխատում են նաև գրադարաններ:

Քերմանշահի պատերազմի թանգարան

 

 

Պետք է ասել նաև, որ Խոռամշահր քաղաքի պատերազմի թանգարանն իրաքյան ուժերի մոնիտորինգի վայրն էր, որը մի քանի տարի առաջ վերանորոգվեց ու վերածվեց սրբազան պաշտպանության մշակութային կենտրոնի: Քանի որ այստեղ ժամանակին պաստպարվել է թշնամին, այս թանգարանում պահվում են նաև զավթիչների ձեռագրերը: Դրանցից մեկի վրա գրված է. "Եկել ենք, որ մնանք": Եվ կարելի է հասկանալ, թե Իրաքն ինչ նպատակով է սանձազերծել պատեազմը: Թանգարանն ունի 4 դահլիճ` Խոռամշահրի դիմադրություն, զավթում, ազատագրում և վերականգնում:

 

Դրանցից յուրաքանչյուրում ներկայացված են համապատասխան նկարներ և տեխնիկա: Այստեղ կարելի է տեսնել նաև սպաներին պատկանող իրեր: Իրանի Քուրդեստան, Համեդան, Սպահան, Արևելյան Արտրպատական և Իլամ նահանգներում նույնպես գոյություն ունեն սրբազան պաշտպանության թանգարաններ: Դրանցից մեկը տեղակայված է Դեզֆուլ քաղաքում: Թեհրանիւսրբազան պաշտպանության թանգարանն ունի մոտավորապես 205 քմ տարածք: Այցելուներն այստեղ հանդիպում են սրբազան պաշտպանության վերաբերյալ բազմաթիվ իրերի: Այստեղ տիրող մթնոլորտն օգնում է ընկալել այն արժեքները, որոնց համար երկրի զինվորները զովել են:


Քերմանի սրբազան պաշտպանության թանգարանի այգին

 

Սրբազան պաշտպանության պարտեզ-թանգարանը բաղկացած է 7 մասից և ևս մեկ մաս, որը կոչվումէ "Հիշողությունների դահլիճ": 7 և 8 թվերը խորհրդանշական են: 8-ը, քանի որ պատերազմը տևել է 8 տարի, իսկ 7-ը, քանի որ այն կարևոր թիվ է: Այստեղ կարելի է գտնել զենքեր, որոնցից մի քանիսը կրկին են արտադրվել: Այս թանգարանում կարելի է գտնել տարբեր ժամանակաշրջանների իրեր: Թանգարանում «Թիթեռների դահլիճ»-ում  մարդիկ ծանոթանում են սրբազան պաշտպանության տարիների սպաների ու հրամանատարների հետ, իսկ մյուս դահլիճներում ավելի շատ ներկայացված են պատերազմի իրադարձությունները:

Սրբազան պաշտպանության այգի -թանգարանի «Թիթեռների դահլիճ»

 

 

Առաջին դահլիճում այցելուները ծանոթանում են այն դեպքերի հետ, որոնք տեղի են ունեցել սրբազան պաշտպանությա տարիներին: Երկրորդ դահլիճը կոչվում է "Հիացմունքի և իրականության" դահլիճ: Այստեղ կարելի է ծանոթանալ մարդկանց այն վիճակին, երբ նրանք տեղեկացան պատերազմի մասին:

 

Այդ ժամանակ մարդիկ ուրախ էին, որ իրենց հեղափոխությունը հաղթանակել է: Եվ միևնույն ժամանակ Սադդամի վարչակարգը հարձակվեց Իրանի վրա: Երրորդ դահլիճում ներկայացված է հավաքազորայինների ու բանակի պաշտպանական համակարգը, որոնք որևէ ջանք չեն խնայել երկրի պաշտպանության համար: Հաջորդ դահլիճը «Խաղաղության» դահլիճն է, որտեղ ներկայացված են նկարներ, որոնցում պատկերված են մարդիկ, ովքեր համբերել են բոլոր դժվարություններին և արել մեծ զոհողություններ: Այս պատկերները միևնույն ժամանակ ցույց են տալիս այն խաղաղությունը, որ գոյություն ունի մարդկանց մեջ` հեղափոխության արժեքները պահպանելու հարցում: 5-րդ պալատը նահատակության պալատն է: Այստեղ ցուցադրված պատկերները մարդկանց հիշեցնում են, որ պատերազմի մեկնող յուրաքանչյուր երիտասարդ երազում էր նահատակվել հանուն իր երկրի: Այս դահլիճը բազկացած է 7 մասից: 6-րդ դահլիճը հաղթանակի դահլիճն է որտեղ ցուցադրված են տարբեր գործողությունների ժամանակ արձանագրված հաղթանակները` սկսած Խոռամշահրի ազատգրությումից, մինչև թշնամու նկատմամբ տարած բարոյական հաղթանակը: Անցնելով 6-րդ դահլիճը, այցելուները մտնում են յոթերորդ դահլիճ և թանգարանաի ամենաբարձր կետը: Այստեղ նրանք ծանոթանում են սրբազան պաշտպանության վերաբերյալ պատկերներին: Այստեղ մարդիկ խոնարհվում են նրանց առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն երկրի տարածքային ամբողջականության: Այս այցելությոնը տևումէ 10 ժամ: Ուստի այցելուների համար ստեղծվել է հնարավորություն` ըստ ցանկության հեռանալ յուրաքանչյուր դահլիճից: Վերջին` 8-րդ դահլիճում մարդիկ վերհիշում են սրբազան պաշտպանոթյան 8 տարիները: Սրբազան պաշտպանության թանգարանում ներկայացվում են նաև Իրանի ժողովրդի հերոսությունները հեղափոխության ժամանակ: Մարդիկ այստեղ կարող են լիարժեք հանգստանալ և ծանոթանալ մի շարք ազգային ու միջազգային արժեքավոր փաստաթղթերի հետ: Այստեղ կարելի է այցելել նաև տարբեր մշակութային կամ սրբազան պաշտպանությանը վերաբերող ցուցահանդեսներ: Այդ իսկ պատճառով, թանգարանը վերածվել է զբոսաշրջային կենտրոնի: Թանգարանում այցելուներին դիմավորում են սպաներ ու զինվորական հրամանատարներ, որոնք պատմում են պատերազմի մասին: Թանգարանի բակում ցուցադրվում են զենքերի օգտագործման եղանակները, հատկապես այն զենքերի, որոնք առգրավվել են իրաքյան ուժերից: Այստեղ կարելի է տեսնել կործանիչներ, երկիր-երկինք հրթիռներ: Այցելուները ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգնությամբ հեշտորեն կարող են այցելել թանգարանի տարբեր բաժիններ և ծանոթանալ ԻԻՀ վերջին գիտական ու ռազմական նվաճումներին: