Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (23)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:
Լյարդի փոխպատվաստման ոլորտում Իրանն աշխարհում առաջատար երկիրն է համարվում : Ամեն տարի Իրանը և ԱՄՆ-ը միմյանց են զիջում առաջատարի տեղը : Իրանի առողջապահության նախարարի խոսքերով՝ անցյալ տարի Իրանում 800 լյարդի փոխպատվաստում է կատարվել: Լյարդի փոխպատվաստման հաջող վիրահատություններ են իրականացվում Իրանի Շիրազ քաղաքում : Շիրազում առ այսօր օրգանների փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել 50 հազար հիվանդ : Իրանում տարեկան եղջրաթաղանթի վեց հազար փոխպատվաստում է կատարվում:
Անցյալ տարի Իրանում իրականացվել է 3450 օրգանների փոխպատվաստում: 1040 հիվանդ ենթարկվել է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատության: Իրանում աշխատում են լյարդի 47 , իսկ ցողունային բջիջների փոխպատվաստման 18 կենտրոններ: Այդ կենտրոնների մատուցած ծառայության շնորհիվ, երկրում տնտեսվել է մեկ միլիարդ 800 միլիոն դոլար: Տարբեր երկրներում օրգանների փոխպատվաստման ծախսերը կազմում են նվազագույնը 500 հազար դոլար, իսկ Իրանում, կառավարությունն է հոգում այդ ծախսերը : Վիրահատական աշխատանքային թիմին վճարվում է ընդամենը 50 միլիոն թուման:
Վերջերս իրանցի բժիշկներին հաջողվել է քթի եռաչափ կմախքի օգնությամբ , վերականգնել վնասված դեմքը: Վիրահատությունն իրականացվել է «Շահիդ Բեհեշթի»-ի անվան բժշկական գիտությունների Թալեղանի հիվանդանոցում՝ Լոնդոնի համալսարանն ավարտած պլաստիկ վիրահատության գերմասնագետ իրանցի բժշկի և հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժների կողմից :
Եզակի վիրահատությունն իրականացվել է ծայրաստիճան ծանր բորբոքումների կամ այլ անհայտ պատճառներով, հիվանդի քթի տեսքը վերականգնելու համար: Հիվանդն անդամի խեղում ուներ ոչ միայն վերին ծնոտի ոսկրերում, այլև նրա քիթն ամբողջությամբ վնասվել էր:
Վիրահատության առաջին փուլում, տարբեր մեթոդներով կատարվել է օստեոգենիկ վիրահատություն, որի արդյունքում ավելի կարճ ոսկրին փոխպատվաստման եղանակով ստացվում է նոր ոսկրի կտոր: Իսկ վերին ծնոտի ոսկրերի վերականգնման մի քանի occlusion և բացակայող ատամների շտկման վիրահատություններով, կատարվեց դիմածնոտային ոսկրերի վերականգնումը: Երեք տարի անց ՝ նոր տեխնոլոգիաների օգնությամբ վիրահատության արդյունավետության մասին վստահ լինելով, մեկնարկեց օրգանիզմին համապատասխանող նյութերով քթի կմախքի եռաչափ մասնիկների արտադրման աշխատանքը: Այդ սարքը ճակատային հատվածում ամրացվեց հյուսվածքային ծավալի լայնացնողների (tissue expanders) օգնությամբ, որոնք աստիճանաբար ծահավալվեցին, իսկ երեք ամիս անց, ճակատային հատվածից անոթային հյուսվածքների հիմքով տեղափոխվեցին դեպի քթի մասը, որից հետո տեղի ունեցավ փոխպատվաստման վիրահատությունը:
Վերջին շաբաթներին, Փենսիլվանիայի մանկական հիվանդանոցի հետազոտողները պատրաստել են արհեստական արգանդ, որը ստեղծում է նպաստավոր պայմաններ սաղմի զարգացման ու աճի համար: Տարեկան շուրջ 15 միլիոն վաղաժամ ծնունդի դեպքեր են արձանագրվում: Նորածինը ծնվում է մոր որովայնում 40 շաբաթ զարգացման փուլերն անցկացնելով: 37 շաբաթական հղիությունից վաղ լույս աշխարհ եկած նորածինը լինում է թերաճ : Վաղաժամ ծնված նորածիններին անհրաժեշտ է մոր արգանդը և արտաքին աշխարհը միմյանց կապող կամուրջ, իսկ եթե արտարգանդային համակարգ ստեղծվի ՝ նորածնի օրգանիզմի զարգացման համար, ապա վաղաժամ նորածնի վիճակն ակնհայտորեն բարելավվելու է:
Արհեստական արգանդը կարող է սաղմին պաշտպանել 23-ից մինչև 28 շաբաթական հղիության շրջանում: Թեև 28 շաբաթական հղիությունից հետո ծնված նորածինը ևս թերաճ է համարվում, սակայն նա արդեն թիկունքում է թողել կրիտիկական վիճակը և մեծանում է նորածնի ողջ մնալու հավանականությունը: Սարքը հավասարապես պահպանում է ջերմությունը, լույսը, ճնշումը ՝ նորածնին բորբոքումներից զերծ պահելով: Սաղմը պահվում է արհեստական ամնիոտիկ հեղուկի քսակում: նախնական փուլերում, սաղմի թոքերը բավականին զարգացած չեն և նա չի կարող ինքնուրույն շնչել , ուստի բացակայում է նրա արյան շրջանառության պոմպը: Դրա փոխարեն, սաղմի սիրտն է կատարում այդ աշխատանքը , որն արյունը պորտալարի միջոցով հասցնում է արտաքին թթվածնային սարքը ՝ դուրս մղելով ածխածնի երկօքսիդը: Սովորական ու բնական դեպքերում, ընկերքը կամ պլացենտան է կատարում այդ պարտականությունը: Արյան շրջանառության և կենդանական նշանները ևս վերահսկվում են էլեկտրոնային եղանակով: Գիտնականների ասածով, հիվանդանոցներում այդ համակարգի կիրառման համար տասնամյակ ժամանակ է պահանջվելու , իսկ մարդու համար սարքը կիրառելու համար, սարքը պետք է օպտիմալացման բազմաթիվ փուլեր անցնի:
Կալկաթայի գիտնականներն առաջին անգամ մեթոդ են ստեղծել մարդու ոսկրային համակարգի ներքին դիտարկման մանրամասները գնահատելու համար: Առ այսօր պատրաստվում էր ոսկրային բջիջների 40 միկրոմետրանոց բարակ նմուշ, որը կարող էր գործնականում անվերադառնալի վնաս պատճառել հիվանդի ոսկրային համակարգին, իսկ նոր մեթոդը նման բարդություններ չունի:
Մեթոդը ճշգրտությամբ ցույց է տալիս ոսկորների բջիջների իրավիճակը, պարզում է օրգանիզմի վրա տարբեր դեղորայքի ու հիվանդությունների թողած ազդեցությունը , նաև ենթահող է պատրաստում օստեոպորոզի կամ ոսկրապուտի նման հիվանդությունների դեղերի որակական զարգացման համար: Թափանցիկության մեթոդում ոսկորները պատող ոչ-թափանցիկ մոլեկուլներին ներարկվում է թափանցիկ հիդրոգել, որն էլ թափանցիկություն է հաղորդում ներքին օրգանի բջիջներին: Այս մեթոդի գլխավոր առավելությունն այն է, որ առանց անտեղի միջամտության, պահպանվում է օրգանիզմի բջիջների էությունը: Ի հարկե մեթոդը դեռևս կիրառական չէ խոշոր ոսկրերի համար: