Թրամփի Արաբիա կատարած այցի նշանակությունը Ռիադի հետապնդած նպատակների առումով(1)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i63000-Թրամփի_Արաբիա_կատարած_այցի_նշանակությունը_Ռիադի_հետապնդած_նպատակների_առումով(1)
ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին ՝ Ռիադ այցելեց: Երկօրյա այցից հետո, նա մեկնեց օկուպացված տարածքներ: Թրամփի Արաբիա կատարած այցը նշանակալի է մի քանի տեսանկյուններից: Այս զրույցում , կխոսենք Սաուդյան Արաբիայի հետապնդած նպատակների առումով Թրամփի Ռիադ կատարած այցի նշանակության մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 27, 2017 11:21 Asia/Tehran

ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը մայիսի 20-ին ՝ Ռիադ այցելեց: Երկօրյա այցից հետո, նա մեկնեց օկուպացված տարածքներ: Թրամփի Արաբիա կատարած այցը նշանակալի է մի քանի տեսանկյուններից: Այս զրույցում , կխոսենք Սաուդյան Արաբիայի հետապնդած նպատակների առումով Թրամփի Ռիադ կատարած այցի նշանակության մասին:

Սպիտակ տուն մուտք գործելուց չորս ամիս անց, ԱՄՆ նախագահն իր արտասահմանյան այցերը սկսե Ռիադ ուղևորվելով: Նրա շրջագայության առաջին կանգառը Ռիադն էր: Սա վկայում է  այն մասին, որ Միջին Արևելքն ընդհանրապես , իսկ Սաուդյան Արաբիան առանձնապես կարևոր են Թրամփի համար: Հենց առաջինն Արաբիա այցելելով, ԱՄՆ նախագահը փորձեց ձևացնել, թե  մուսուլմաններին դեմ և ռասիստ չէ: Միջազգային հանրությունը և նույնիսկ ամերիկացիները  նախագահի դեմ հատկապես այս երկու մեղադրանքներն են ներկայացնում: Մյուս կողմից, Ռիադը ՝ որպես ուղևորության առաջին նպատակակետ ընտրելով, Թրամփն ապացուցեց, որ առևտրականի խառնվածք ունի և ինչպես ավելի վաղ էր ասել ՝ պետք է կթել Սաուդյան Արաբիային: Փաստորեն, Թրամփին Ռիադ էին բերել նավթային դոլարները:

Կարևոր է այն հանգամանքը, որ այցի շրջանակում քննարկվող առանցքային խնդիրներն առնչվելու են միջինարևելյան հարցերին՝ Սիրիայում, Եմենում և Իրաքում տիրող իրավիճակը, ահաբեկչական խմբերին դիմագրավումը, նաև ԻԻՀ-ի տարածաշրջանային հարաճուն ներգործության դեմ պայքարը:

Ալե-Սաուդական ռեժիմի և Թրամփի միջև քաղաքական բանակցությունների գլխավոր առանցքները

 

Վերջին յոթ տարիներին, սիրիական ճգնաժամի հարցում, ԱՄՆ-ը և Արաբիան քայլել են համընթաց: Արաբիան կասեցրեց Արաբական երկրների Լիգայում Սիրիայի անդամակցությունը, իսկ ԱՄՆ-ը ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի վարչակազմին վնասող ոչ մի ջանք չխնայեց: Ռիադը ֆիանսավորել է ահաբեկչական խմբավորումներին և նրանց կից լրատվամիջոցներին, մյուս կողմից Վաշինգտոնը սպառազինել է ահաբեկիչներին ՝ տարբեր միջոցներով զենքերն Արաբիային վաճառելով, որոնք էլ հայտնվում էին ահաբեկիչների ձեռքում: ԱՄՆ-ն էլ իր հերթին մեդիա աջակցություն է ցուցաբերել ահաբեկիչներին: Սակայն սիրիական հարցում, կար մի հանգամանք, որով էլ տարբերվում էին այս երկուսի գործեղանակը : Արաբիան խստորեն պնդում էր Սիրիայի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակման միջոցով Բաշշար Ասադի վարչակազմի կործանման վրա, իսկ Բարաք Օբամայի նախագահության օրոք, Վաշինգտոնը Սիրիայի դեմ ոչ մի քայլ չձեռնարկեց: Սպիտակ տուն մուտք գործելուց երեք ամիս անց ՝ ապրիլի 7-ին, Թրամփի հրամանով, ամերիկացիները հարձակվեցին Հոմս նահանգի Ալ-Շայրաթ ավիաբազայի վրա ՝ Սիրիայի դեմ ռազմական քայլեր իրականացնելու ԱՄՆ-ի գերակայությունն ապացուցելու համար: Այսօր սաուդական ռեժիմը փորձում է Թրամփին համոզել , որ Սիրիայի ճգնաժամին վերջ դնելու լավագույն ելքը ՝ այդ երկրի դեմ առավել լայնամասշտաբ հարձակում իրականացնելը և Բաշշար Ասադի ռեժիմի կործանումն է:

Իրաքյան ճգնաժամը համարվում է միջինարևելյան երկրորդ կարևոր խնդիրը, որը մեծ նշանակություն ունի և՛ ԱՄՆ-ի, և՛ Արաբիայի համար: Երկուսն էլ դեմ են Իրաքում շիա կառավարության ձևավորմանը : Ի դեպ երկուսն էլ փորձում են այդ երկրում շիաների դեմ իրաքյան քրդերի և սուննիների միջև կոալիցիա ստեղծել: Մինչդեռ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքի ուժայինների մղած պայքարն իր ավարտին է մոտենում : Եվ՛ ԱՄՆ-ի և՛ Արաբիայի համար չափազանց կարևոր է ԻԼԻՊ-ից հետո Իրաքում և Մոսուլում  տիրող իրավիճակը: Ուստի, Թրամփը և սաուդցի ղեկավարները բանակցել են նաև Իրաքում ստեղծված նոր պայմաններում իրենց առաջիկա քայլերի ու քաղաքականությունների շուրջ:

Թրամփը Ռիադում քննարկել է նաև Եմենի ճգնաժամի հարցը: Եմենի վրա սաուդցիների ավիահարձակումները մեկնարկել  են 2015 թվականի մարտից : Այսօր ՝ 26 ամիս անց, պատերազմը դեռ շարունակվում է: Անկասկած Եմենի վրա Արաբիայի հարձակումը սկսվել է ԱՄՆ-ի կանաչ ազդանշանով և նույնիսկ աջակցություններով, սակայն Ռիադին դա չի բավարարում և նա ակնկալում է Եմենի հարցում ԱՄՆ-ի լուրջ միջամտությունը: Այդպես էլ եղավ: Թրամփի նախագահության շրջանը սկսվելուց հետո, Արաբիան ինտենսիվորեն շարունակում է Եմենի վրա իր հարձակումները: Թրամփի Ռիադ այցի ընթացքում, սաուդցիները փորձեցին շահել ԱՄՆ-ի խոստումն ՝ իրենց օգնելու համար, քանի որ Եմենի ճգնաժամը դարձել է Արաբիայի արտաքին քաղաքականության թնջուկը: Ռիադն ակնկալում է, որ Վաշինգտոնն իրեն փրկելու է Եմենի ճահճուտից: Արաբիան Եմենի պատերազմը կարճատև հարձակումների շարան էր պատկերացնում: Սակայն իրադարձությունների զարգացումը բերեց նրան, որ պարզվեց սաուդցիների այդ պատկերացումը սխալ է եղել:

Ռիադում Թրամփը և սաուդցիները քննարկել են նաև ահաբեկչական խմբավորումների նկատմամբ դիրքորոշման հարցը: Այս հարցում կողմերն ունեն ընդհանուր տեսակետ ՝ երկուսն էլ ահաբեկչական խմբերին միջոց են ծառայեցնում արտաքին քաղաքականության ոլորտում իրենց նպատակներն իրականացնելու համար: Այնուամենայնիվ, այս հարցում նրանք ունեն նաև տարբեր կողմնորոշումներ: ԱՄՆ-ն ահաբեկչությունն առանձնացնում է «լավ և վատ» երկու խմբերի: Վաշինգտոնը վատ է որակում «Ալ-Նուսրա» ճակատի նման խմբավորումներին, մինչդեռ Արաբիանյի տեսանկյունից, ահաբեկչական բոլոր խմբերը նույնն են ևնրանց միջև չկա ոչ մի տարբերություն: Կարևոր է այն հանգամանքը, որ Արաբիան և ԱՄՆ-ը ոչ մեկը չի ձգտում ահաբեկչական խմբավորումների ոչնչացմանը, ինչով էլ պայմանավորված է Վաշինգտոնի և Ռիադի համար այդ խմբերի դեմ քայլեր նախաձեռնելու նշանակությունը: 

Իրաքի կառավարությանը ճնշելու և այդ երկրի դիրքի ամրապնդումը կանխելու նպատակով, Արաբիան ոչ միայն սատարում է այդ երկրի իշխանությունների ընդդիմադիրներին, նույնիսկ հայտարարում է, որ ահաբեկչության դեմ պատերազմում իրաքցի ուժայինների հաղթանակը չի համընկնում իր շահերին: Ամեն դեպքում, ԱՄՆ-ը կազմակերպված ծրագրով պայքարում է Իրաքում ահաբեկչության դեմ և ունի ժամանակացույց: Այլ խոսքով, ԱՄՆ-ը փորձում է սկզբում որոշել ԻԼԻՊ-ից հետո Իրաքի, ապա Մոսուլի ճակատագիրը, որից հետո ավարտին է հասցնելու ԻԼԻՊ-ի դեմ իրաքյան ուժերի պայքարը: Իսկ սիրիական ճգնաժամի վերաբերյալ, Արաբիան ձգտում է ամրապնդել ահաբեկչական խմբավորումների դիրքերը և հենց այս հարցում է փորձում համոզել Դոնալդ Թրամփին:

Անկասկած ամերիկացի և սաուդցի պետայրերի զրույցների գլխավոր հարցը եղել է ԻԻՀ-ի տարածաշրջանային հարաճուն ներգործման դեմ քայլերի քննարկումը: Արաբիան համոզված է, որ Իրաքի դեմ ԱՄՆ-ի 2003 թվականի պատերազմից ի վեր, տարածաշրջանում հավասարությունը փոխվել է ՝ ի շահ ԻԻՀ-ի: Թեև Արաբիան և Իրաքը Սադդամի օրոք սերտ կապեր ունեին, սակայն Ռիադը համոզված էր, որ Սադդամի կառավարությունը պատնեշ է ՝ ԻԻՀ-ի տարածաշրջանային գործոնի դեմ : Սադդամի կործանման և Իրաքում շիա կառավարության ձևավորման արդյունքում, ԻԻՀ-ը դարձավ իրաքյան իրադարձությունների գլխավոր դերակատարը: Արաբիան փորձում էր միջազգային ուժերի ՝ այդ թվում ԱՄՆ-ի օգնությամբ, խոչընդոտել ԻԻՀ-ի տարածաշրջանային ներգործման տարածումը: Ուստի, Սաուդյան Արաբիան համարվում էր հակաիրանական տնտեսական շրջափակումների գլխավոր հովանավորը ՝ համարելով, որ դա բխում է իր շահերից: Այնուամենայնիվ, սաուդցիներին զայրացրել է ոչ միայն Վեցյակի խմբի հետ Իրանի միջուկային համաձայնության կայացումը և հակաիրանական միջուկային շրջափակումների դադարեցումը , այլև Իրաքում և Սիրիայում տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում ԻԻՀ-ի ակտիվ ու նպատակասլաց դերակատարությունը, ինչի արդյունքում կանխվում է Սիրիայում Բաշշար Ասադի կառավարության կործանումը և ամրապնդվում է Իրաքում Ալ-Էբադիի կառավարության դիրքը: Քանի որ սաուդական ռեժիմը համոզված է, որ ԱՄՆ նախկին կառավարությունը բավականին մեծ աջակցություն չի ցուցաբերել միջինարևելյան իր արաբ դաշնակիցներին: Այսօր հյուրընկալելով Թրամփին և Ռիադի հետ քայլ պահող արաբա-իսլամական երկրների 17 ղեկավարներին, Ալե-Սաուդական ռեժիմը նպատակ ունի ԱՄՆ նախագահին համոզել առավել լրջորեն պայքարել Իրանի իսլամական հանրապետության տարածաշրջանային ներգործման դեմ: