Թրամփի Արաբիա կատարած այցի նշանակությունը ԱՄՆ-ի տեսանկյունից (2)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i63202-Թրամփի_Արաբիա_կատարած_այցի_նշանակությունը_ԱՄՆ_ի_տեսանկյունից_(2)
Մայիսի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուղևորվեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ: Այնուհետև մայիսի 22-ին նա մեկնեց Իսրայել: Սաուդյան Արաբիա կատարած Թրամփի այցը բազմակողմանի նշանակություն ունի: Առաջին հաղորդման ընթացքում խոսեցինք Թրամփի այցի՝ Ռիադի հետապնդած նպատակների մասին իսկ այժմ կխոսենք թե այդ այցն ինչ կարևորություն ուներ ԱՄՆ-ի համար
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 29, 2017 15:41 Asia/Tehran
  • Թրամփի Արաբիա կատարած այցի նշանակությունը ԱՄՆ-ի տեսանկյունից (2)

Մայիսի 20-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ուղևորվեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադ: Այնուհետև մայիսի 22-ին նա մեկնեց Իսրայել: Սաուդյան Արաբիա կատարած Թրամփի այցը բազմակողմանի նշանակություն ունի: Առաջին հաղորդման ընթացքում խոսեցինք Թրամփի այցի՝ Ռիադի հետապնդած նպատակների մասին իսկ այժմ կխոսենք թե այդ այցն ինչ կարևորություն ուներ ԱՄՆ-ի համար

:

Սաուդյան Արաբիան էներգիայի մատակարարման, անվտանգության ապահովման և սպառազինության վաճառման տեսակետից կարևորություն ունի ԱՄՆ-ի համար: Սակայն, Դոնալդ Թրամփը Ռիադ կատարած այցի ընթացքում Սաուդացի պաշտոնյաների հետ բանակցել է սպառազինության վաճառման և անվտանգության հարցերի շուրջ: 

Անկասկած Դոնալդ Թրամփի տեսակետից Սաուդյան Արաբիան և արաբական մյուս երկրները տնտեսական նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար: 

Բրիտանական The Independent օրաթերթն այդ կապակցությամբ գրել է.-«ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման համոզված էր, որ Սաուդյան Արաբիայի  և սուննի այլ երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը կարող է ԱՄՆ-ի վնասին լինել, սակայն Դոնալդ Թրամփը հակառակ կարծիքն ունի այդ կապակցությամբ»:

Վաշինգտոնի Միջին Արևելքի հետազոտության կենտրոնի փորձագետ  Սիմոն Հանդերսոնի կարծիքով Պարսից ծոցի արաբական երկրները համոզված են, որ նկատի առնելով Դոնալդ Թրամփի տնտեսական գործունեության անցյալը, Մարդու իրավունքների խնդրի հանդեպ նրա անտարբերությունն ու Իրանի հանդեպ որդեգրած կոշտ դիրքորոշումը կարող են պատճառ դառնալ, որ արաբական երկրներն ավելի լավատես լինեն նրա կառավարության հանդեպ:   

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար՝ Ադել Ալ-Ջոբայրը ընդգծել է.«Արաբիան ԱՄՆ-ի էներգիայի մատակարարման և  տնտեսական ամենամեծ գործընկերն է աշխարհում»: 

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այցը Արաբիա պատմական նշանակություն ունի Ռիադի համար».-Հավելել է Ադել Ալ-Ջոբայրը: 

Լուբեք կենտրոնի տարածաշրջանային հարցերով վերլուծաբան Միրյամ Էփսն ասել է.-«Եթե  Թրամփի հետ գործարք կնքելու համար պետք է սպառազինական մեծ գնումներ անել կարծում եմ, որ այդ հարցում հաջողել է Ռիադը»:

Այն պայմաններում երբ արաբական երկրները և Սաուդյան Արաբիան փորձում են անվտանգության ոլորտում ընդլայնել իրենց հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, մինչդեռ Դոնալդ Թրամփի կառավարությունը   տնտեսական նպատակներ է հետապնդում : 

Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփն ասել էր.-«ԱՄՆ-ի համար Սաուդյան արաբիան կթան կով է, որ երբ ուզենք ոսկի ու դոլար կկորզենք նրանցից, իսկ երբ կաթը վերջանա կովին կմորթենք»: Սա ԱՄՆ-ի նախագահի տնտեսական հայացքն է Սաուդյան Արաբիայի վերաբերյալ: Այս տեսակետը բխում է Թրամփի առևտրական բնույթից: Այս ուղղությամբ Թրամփի Ռիադ կատարած այցի ընթացքում ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան ավելի քան 380 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր են ստորագրել: Ուշագրավ է որ այդ պայմանագրի կարևոր մասը վերաբերում է 110 միլիարդ  դոլար արժողությամբ սպառազինական գնումներին:

Արաբական երկրների և հատկապես Սաուդյան Արաբիայի  հետ սպառազինական պայմանագրեր ստորագրելով Դոնալդ Թրամփը միաժամանակ երեք նպատակ է հետապնդում: Առաջին հերթին սպառազինություն վաճառելով այդ երկրներին Դոնալդ Թրամփը կարող է ավելի շատ աշխատատեղեր ստեղծել ամերիկացիների համար և այդպիսով իրականացնել նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ժողովրդին տված իր խոստումները: Երկրորդ՝ Դոնալդ Թրամփը փորձում է արաբական երկրների հետ ռազմական մեծ պայմանագրեր ստորագրելով իր վրայից թեթևացնել ներքին ճնշումները: Իսկ երրորդ՝ Դոնալդ Թրամփը փորձում է այդ քայլով ԱՄՆ-ի հեգեմոնիան տարածել ամբողջ աշխարհում և Ռուսաստանի հետ ռազմավարական մրցության հավասարակշռությունը փոխել ԱՄՆ-ի օգտին: 

Ուշագրավ է, որ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ ռազմական պայմանագրի ստորագրումը բացատրում է նրանով թե դա արվել է ծայրահեղականության, բռնության և  ահաբեկչության դեմ պայքարի և Իրանի ներթազդեցությունը կանխելու նպատակով:  Իրականում դավադրության տեսության տարածումը, կեղծ թշնամիներ ստեղծելը և իրանաֆոբիայի տարածումն այն պատրվակներն են որոնցով ԱՄՆ-ը  կարողացել է սպառազինական պայմանագիր ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ: Անվտանգության նկատառումները ծառայում են տնտեսական շահերի ապահովմանը: Մի խոսքով ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է ռազմական պայմանագրերով այնպես ձևացնել թե անվտանգության երաշխիքներ է ստեղծում արաբական երկրների և հատկապես  Սաուդյան Արաբիայի համար: Արաբական և իսլամական 50 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ Ռիադում կայացած համաժողովի ընթացքում  որոշում ընդունվեց Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի աջակցման նպատակով տեղակայել 34 հազար պահուստային զորայիններ:  

Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և ԱՄՆ-ի միջև մայիսի 21-ին Ռիադում կայացած նիստի ընթացում կողմերը հուշագիր են ստորագրել ահաբեկչության ֆինանսական աջակցության դեմ պայքարելու մասին:

Արաբական և իսլամական երկրների նիստի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել է.-«Բառերն անկարող են նկարագրել Սաուդյան Արաբիայի հզորությունը»:

Չնայած Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ստորագրվեց ռազմական մեծ պայմանագիր, սակայն թվում է նա արաբական երկրների և Սաուդյան Արաբիայի անվտանգությունը ապահովելու հանձնառությունն ընդունելու փոխարեն փորձում է զենքի վաճառքի միջոցով  կանխիկացնել ԱՄՆ-ի կողմից Արաբիայի անվտանգության ապահովման դիմաց Ռիադի ունեցած պարտքը: Նա այդ մասին հայտարարել է իր նախընտրական քարոզարշավի ժամանակ: 

Թրամփի կարծիքով նախկին նախագահ Բարաք Օբամայի դիվանագիտական թուլությունն այն էր որ նա արաբական երկրների անվտանգությունն ապահովելու դիմաց նրանցից գումար չէր ստանում: Այդ կապակցությամբ Արաբական և իսլամական երկրների նիստի ընթացքում Դոնալդ Թրամփն ասել է.-«Արաբական երկրների ղեկավարները չպետք  է ԱՄՆ-ից ակնկալեն որ Վաշինգտոնը պատրաստ է ոչնչացնել նրանց թշնամիներին»:

Դոնալդ Թրամփի Սաուդյան Արաբիա կատարած այցը բացասական հետևանքներ է ունենալու  նաև Միջին Արևելքի տարածաշրջանի համար: Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև ստորագրված ռազմական պայմանագիրը պատճառ կդառնա որ միլիտարիզմը և անապահովությունը տարածվեն Միջինարևելյան  տարածաշրջանում: Անկասկած տարածաշրջանում անապահովության տարածումը նպաստում է Սիոնիստական ռեժիմի շահերին և ԱՄՆ-ը ևս հանձնառու է ապահովել Իսրայելի անվտանգությունը: