Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (24)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i63352-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(24)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 31, 2017 11:35 Asia/Tehran
  • Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (24)

Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի երիտասարդ գիտնականը ոսկրաբորբ վտանգավոր հիվանդությունը բուժելու նոր դեղամիջոց է գտել, որի օգնությամբ բժիշկները կարող են արդիական մեթոդներով բուժել ոսկրերի բակտերիալ բորբոքումը: Հարավային Կառոլինայի համալսարանի ատամնաբուժական քոլեջի իրանցի դոցենտը ներկայացրել է «Bisphosphonate-Ciprofloxacin» կոչվող հակաբիոտիկ ազդեցությամբ նոր դեղամիջոց, որը կիրառվում է բակտերիալ ոսկրաբորբի (osteomyelitis biofilm) հիվանդության բուժման համար: 

Իրանցի գիտնականները գտել են բակտերիալ ոսկրաբորբի բուժման դեղամիջոցը

 

 

Մարդն ունի 206 կտոր ոսկորներ: Ոսկորը համարվում է օրգանիզմի ամենակարծր հյուսվածքը : Այն պինդ է և ամուր, օժտված է մեխանիկական բարձր հատկություններով և ամրությունը գերազանցում է երկաթին ու գրանիտին, սակայն այնուամենայնիվ խոցելի է որոշակի բորբոքումների նկատմամբ: Բակտերիալ բորբոքումները կարող են հանգեցնել ոսկրային հյուսվածքային բջիջների ոչնչացմանը, անդամահատմանը և նույնիսկ մահվան: Ոսկրաբորբով կարող է վարակվել տասը հազար մարդուց երկուսը:

Ներկայումս բժիշկները ոսկրային բորբոքումը բուժելու համար, օգտվում են հակաբիոտիկներից, որոնք ունեն բազմաթիվ կողմնակի հետևանքներ: Հակաբիոտիկները խախտում են օրգանիզմի բնականոն գործընթացը ՝ երբեմն երիկամներին ու լյարդին անդառնալի վնասներ պատճառելով: Իսկ դեղերի մեծ դոզաների օգտագործման դեպքում, մեծ է թունավորման հավանականությունը: Երբեմն հակաբիոտիկ դեղերը նույնիսկ չեն ազդում բորբոքման օջախների վրա և հակաբիոտիկների մեծ մասը դուրս է մղվում օրգանիզմից: Իսկ նորաստեղծ դեղորայքը կարող է թիրախավորել ոսկրերի բորբոքված հատվածը , ուստի դեղորայքի երկարատև օգտագործման կարիք չկա: Արդյունքում նվազում են կողմնակի հետևանքները: 

«Bisphosphonate-Ciprofloxacin» հակաբիոտիկ  նոր դեղամիջոցը կիրառվում է բակտերիալ ոսկրաբորբի osteomyelitis biofilm հիվանդության բուժման համար

 

ԱՄՆ-ի Պիտսբուրգի համալսարանի հետազոտողները գենետիկական ապարատի փոփոխման միջոցներով գտել են օրգանիզմում քաղցկեղի հրամանատարության կենտրոնը : 9CRISPR-Cas-ը ԴՆԹ-ի կրկնօրինակման արդիական մեթոդ է: Իրականում դա ԴՆԹ-ի բարեփոխման միջոց է, որը կիրառվում է օրգանիզմում քացկեղածին օջախը գտնելու համար:

Այդ մեթոդը կիրառվում էր մկների գեներում անառողջ հիբրիդ գենն առաջացնող գեների հետապնդման համար: Այդպիսով քաղցկեղային ուռուցքները փոքրանում էին ՝ մեծացնելով մկան ողջ մնալու հավանականությունը: CRISPR մեթոդը թիրախավորում է հիվանդության օջախը, հիվանդ գեներին հեռացնում է , այն նոր գենի տեսակով փոխարինելով:

Նախագծի հեղինակի ասածով, ընդհանուր առմամբ  ՝ քաղցկեղի օջախը հայտնաբերելու և թիրախավորելու շնորհիվ, այս մեթոդն ամբողջությամբ բուժում է հիվանդությունը: Այս մեթոդի հետազոտությունները հատկապես  կարող են բուժել թոքերի, արգանդի և շագանակագեղձի քաղցկեղը: 

Գենետիկական փոփոխման օգնությամբ  հայտնաբերվել է քաղցկեղի օջախը

 

Նյու Յորքի Binghamton  Բինգհամթոնի համալսարանի ուսանողները ցողունային բջիջների օգնությամբ , և եռաչափ տպիչների միջոցով պատրաստել են արհեստական ենթաստամոքսային գեղձ: Այդպիսով բժիշկները կարող են օգնել հիվանդներին, որոնք այդ օրգանի հետ խնդիրներ ունեն: Գիտական այդ գյուտն օգնելու է նաև շաքարային դիաբետով հիվանդներին:

Այս մեթոդում գիտնականները Autologous ցողունային բջիջների նմուշներից առանձնացնում են ենթաստամոքսային գեղձի բջիջիները ՝ դրանք դասակարգելով մարդու օրգանիզմին համապատասխան խմբերում: Ցողունային բջիջները պետք է պատկանեն հիվանդին, ում փոխպատվաստելու են արհեստական ենթաստամոքսային գեղձը: Այս մեթոդում նվազում է օրգանիզմին չհամընկնելու վտանգը: Բարդ գործընթացի արդյունքում և եռաչափ տպիչների օգնությամբ, երկչափ շերտերը դառնում են եռաչափ: Գիտնականները հուսով են, որ առաջիկա տասնամյակում այս պրոցեսի կատարելագործմամբ, կարող են պատրաստել արհեստական ենթաստամոքսային գեղձ, որը հնարավոր կլինի փոխպատվաստել հիվանդներին, ովքեր ունեն դրա կարիքը:

Եռաչափ տպիչի օգնությամբ պատրաստվել է արհեստական ենթաստամոքսային գեղձ

 

Այս տարվա հուլիսից , Ավստրալիան լինելու է առաջին երկիրը, որտեղ անցագրին փոխարինելու է դեմքի ճանաչման տեխնոլոգիան և մինչև 2019 թվականն այդ տեխնոլոգիան կիրառվելու է Ավստրալիայի բոլոր օդանավակայաններում: Ուղևորի տվյալների սքանավորման պրոցեսն ավելի արագ է ամրագրվում «Ուղևորների ավտոմատ համակարգ»-ում : Համակարգի կիրառման նպատակն է ներքին ու արտերկրյա չվերթների ստուգման կարգերի արագացումը: Ի հարկե համակարգը կիրառվելու է գերգաղտի և անվտանգության յուրահատուկ պայմաններում:

Անցագրին փոխարինելու է դեմքի ճանաչման տեխնոլոգիան