Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (25)
Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի «Ռոյան» հետազոտական կենտրոնի գիտնականները գտել են միկրոմասնկիներ ՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղը բուժելու համար: Քաղցկեղն ամենատարածված հիվանդություններից է , իսկ կրծքագեղձի քաղցկեղը կանանց առողջությանը սպառնացող առաջին հիվանդւթյունն է: Գիտնականները շարունակ փորձում են ելքեր գտնել հիվանդությունը վերահսկելու և բուժելու համար: Նոր հայտնաբերված միկրոմասնիկն արտադրվում է քսակների տեսքով, որոնք պարունակում են դեղեր, քաղցկեղային բջիջները սպանող նյութեր:
Իրանի գիտնականները նոր տեխնոլոգիայի տեղայնացման ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց արդյունքում , արտադրել են միկրոմասնիկներ ՝ կրծքագեղձի քաղցկեղը բուժելու համար: Դեղորայքի մասնիկներն եռակողմ մոդելով լաբորատորային պայմաններում արտազատում են իրենց պարունակությունը: Կրծքագեղձի քաղցկեղային բջիջների վրա լաբորատորային պայմաններում միկրոմասնիկների ուսումնասիրությունները պարզեցին, որ նպատակակետ համարվող բջիջների ախտորոշիչ բաժնով օժտված մասնիկներն ավելի արագ են յուրացվում սովորականների համեմատությամբ:
Այդ միկրոմասնիկների օգնությամբ, գիտնականներին հաջողվել է մինչև 83 տոկոս իջեցնել անոթների այն գործոնը, որոնց թիվը բարձր է քաղցկեղային բջիջներում և համարվում են քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառը:
Գիտնականները հուսով են, որ մոտ ապագայում գյուտը կլինի կիրառելի ՝ հիվանդներին բուժելու համար: Նոր դեղամիջոցը իրանցի կին գիտնականների աշխատանքի արդյունքն է:
Նանոտեխնոլոգիայի ոլորտի դասակարգումներում, Իրանի դիրքը մեկ աստիճան բարձրացել է` զբաղեցնելով 5-րդ տեղը: Կանխատեսվում է, որ մինչև 2017 թվականի ավարտը, աշխարհում Իրանի նանոտեխնոլոգիական դիրքը ևս մեկ աստիճանով բարձրանալու է ՝ հայտնվելով 4-րդ հորիզոնականում: Գիտության ու տեխնոլոգիայի հարցերում ԻԻՀ-ի փոխնախագահի խոսքերով, ներկայիս Իրանում նանո ոլորտում բարձր եկամտաբեր հինգ Startup սթարթափ ընկերություններ ավելի քան 450 տեսակի ապրանք են արտադրել: Պողպատի, մեքենաշինության և նավթային գիտելիքահենք ընկերությունների թվաքանակը բարձրանալով, Իրանը կարող է մեծ հաջողությունների հասնել:
Իրանական գիտելիքահենք մի ընկերություն արտադրել է համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) կամ ռենտգենային սքանավորման սարքի պատկերահանման սարքակազմի նախնական օրինակը ՝ նախագծելով և իրացնելով սարքի պատկերահանման ծրագրակազմը: Հեղինակների խոսքերով, նախագծի իրականացման գլխավոր նպատակն է ախտորոշիչ տոմոգրաֆիայի ռենտգենային սքանավորման և ռադիոնկարահանման ոլորտում կիրառվող սիմուլատոր կամ կլոնավորման սարքի , տեսադաշտից դուրս մնացող կտրվածքների վերականգնման համար ամենաարդիական տեխնոլոգիաների օգնությամբ պատկերային կադրերի վերականգնման ալգորիթմերի , նաև արդյունաբերական կիրառումների համար համակարգչային տոմոգրաֆիայի ռենտգենային սքանավորման սարքի նախագծումը : Սքանավորման սարքի մեխանիկական մասերը նախագծվել են Reverse Engineering և նախագծին համապատասխան առաջարկների իրականացման արդյունքում:
Սարքի համար նախագծված ծրագրով, կոնային ճառագայթման և հարթ դետեկտորի միջոցով սքանավորման պատկերները կիրառվում են ախտորոշման և հիվանդությունը բուժելու համար: Համակարգչային տոմոգրաֆիայի սքանավորման սարքի առաջին երեք սերունդների զարգացման գործընթացի առավելությունը ՝ նկարահանման տևողությունն է : Այն առաջին սերնդի սարքերով տևում էր հինգ րոպե, իսկ երրորդ սերնդի սարքերի համար պահանջվում է ընդամենը մեկ վայրկյան: Արդյունքում, նվազում է հիվանդին տրվող դոզան: Նոր դետեկտորի օգնությամբ, բարելավելու են տարածական ճշտորոշումը, նկարահանման և կադրերի արհեստական բաժինները հանելու համար կիրառվող ալգորիթմերի արագությունը:
Օքսֆորդի համալսարանում իրականացված նոր հետազոտությունները կարող են առաջարկել անվտանգ մեթոդներ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց տեսողությունը վերականգնելու համար: Բժիշկների թիմը փափուկ հյուսվածքներից մշակել է արհեստական բիոհամատեղելի ցանցաթաղանթ, որը մեծ քայլ է բիոնիկ իմպլանտների արտադրության ոլորտում: Գիտնականներին հաջողվել է ստեղծել արհեստական ցանցաթաղանթ, որը կօգնի կույր մարդկանց: Ինչպես ընդգծում են գիտնականները, այս տեխնոլոգիան կարող է հեղափոխություն իրականացնել բիոնիկ իմպլանտների արտադրության բնագավառում և մշակել նոր մեթոդներ աչքի դեգեներատիվ հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է օրինակ` պիգմենտային ռետինիտը, որը հանգեցնում է լրիվ կուրության:
«Արհեստական ցանցաթաղանթի նախորդ հետազոտությունը կիրառում էր միայն կոշտ նյութեր»,- ասել է աշխատանքային թիմի ղեկավարը: Մեր աչքերի զգայունության պատճառով կոշտ նյութերը այդքան էլ հարմար չեն մեր աչքերի հեղուկ, ճկուն միջավայրի համար և հաճախ կարող են բորբոքումներ առաջացնել: Միավորելով կենսաբանական մեմբրանային սպիտակուցները հիդրոգելի և ջրի կաթիլների հետ` գիտնականները ստեղծել են արհեստական ցանցաթաղանթ, որը նմանակում է բնական ցանցաթաղանթի ֆունկցիաները:
Թիմը մտադիր է ընդլայնել արհեստական ցանցաթաղանթի ֆունկցիաները, որպեսզի այն կարողանա «ճանաչել» տարբեր գույներ: Արհեստական ցանցաթաղանթը դեռ փորձարկվել է միայն լաբորատոր պայմաններում: Մոտ ապագայում հետազոտողները պատրաստվում են փորձարկումներ իրականացնել կենդանիների, այնուհետև նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց վրա: