Թրամփի քայլը` մոլորակի ոչնչացման ուղղությամբ
Այս օրերին, Դոնալդ Թրամփը, միջազգային ասպարեզում մեկուսացնելով ԱՄՆ-ին, փորձում է առաջ տանել իր շահամոլական ու առևտրային գաղափարաները, թիրախավորելով երկիր մոլորակի էկոլոգիան:
2007թ էկոլոգիայի փոփոխության վերաբերյալ հրապարակված զեկույցում հայտարարվեց, որ մոլորակի ջերմաստիճանի տաքացումը բացահայտ իրողություն է: 21-րդ դարի ընթացքում մոլորակի ջերմաստիճանը բարձրացել է 0.76 աստիճանով և ենթադրվում է, որ մոլորակի ընդհանուր ջերմաստիճանը 1.8 աստիճանից կբարձրանա 4 աստիճանի: Այս գործընթացի հետևանքով Սառուցյալ օվկիանոսում սառույցները հալվում են: Արդյունքում, ծովերի ու օվկիանոսների ջրի մակարդակը բարձրանալու է մինչև 17 սանտիմետր: Պետք է ասել, որ ծովերի մակարդակը 1993-2003 թթ 3.1 մմ ավելացել է: Էկոլոգիական փոփոխությունների պանելը կանխատեսել է, որ այս փոփոխությունը մինչև 21-րդ դարավերջ կկազմի 18-59 սմ: Դրանից բացի, միջազգային կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ այս գործընթացը բերում է երաշտների, հորդառատ անձրևների, մոլորակի տաքացման և փոթորիկների: Եվ այս ամենը լուրջ սպառնալիք է համարվում մոլորակի էկոլոգիայի և կենդանական աշխարհի համար: Այս ամենի մեջ իհարկե մեծ դերակատարություն ունի մարդը, ով արտադրում է ջերմոցային գազեր: Թեև մարդիկ պատասխանատու են այս գործընթացների նկատմամբ, սակայն հենց մարդն է տուժում դրանցից: Ասպիսով խաթարվում են գյուղատնտեսության, ձկնորսության, անտառապահության աշխատանքները և մարդու առողջությունը: Վերջին տարիներին տարածում է գտել այնպիսի հիվանդություն, ինչպես` մալարիան, որը տարեկան խլում է 140 հազար մարդու կյանք: Այսօր մարդկանց համար կյանքը շատ բնակավայրերում դժվարացել է և շատ մարդիկ պարտավոր են եղել թողնել իրենց բնակավայրերը: Ենթադրվում է , որ մինչև 2050թ. 200 միլիոն մարդ ստիպված կլինի հեռանալ իր բնակավայրից: ՄԱԿ-ի ԳԱ հայտարարել է, որ երկիր մոլորակի վրա հնարավոր է 50-350 միլիոն մարդ արտագաղթի: Ահա այն ամենը, ինչին կարող է բերել էկոլոգիայի փոփոխությունը և մոլորակի գլոբալ տաքացումը:
Վերջին տարիների ընթացքում ավելի քան մեկ միլիարդ հեկտար բերրի հողատարածք վերածվել է անապատի, որի պատճառով բազմաթիվ մարդիկ անօթևան են դարձել: Այս մարդիկ համարվում են կենսոլորտի հետևանքով անօթևան մնացածներ: Այս երևույթը երբեմն բերում է նաև տարածաշրջանների անկայունության, ինչի հետևանքով զինված բախումներ են տեղի ունենում տեղացիների ու փախստականների միջև: Սա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել երկրների դեմոգրաֆիական պատկերում: Այսպիսով, կարելի է հասկանալ, որ կլիմայի փոփոխությունը միայն կենսոլորտին չի վերաբերում և կարող է խաթարել մարդկանց խաղաղությունը:
Պետք է ասել, որ ողջ համաշխարհային հանրությունը պատասխանատու է այս երևույթի համար և դրա դեմ պայքարելու ծախսերը պետք է հավասարապես բաժանել երկրների միջև: Սա հաստատվել է Ժնևի կոնվենցիայով: Հետևաբար աշխարհի բոլոր երկրները պետք է իրենց պատասխանատու զգան մոլորակի ջերմաստիճանի փոփոխության նկատմամբ: Սակայն այն երկրները, որոնք ավելի շատ ջերմոցային գազեր են արտադրում, պետք է ավելի մեծ գումարներ ծախսեն այս ոլորտում, քանի որ իրենք ավելի շատ են վնասում կենսոլորտին:
2015թ դեկտեմբերի 12-ին Փարիզոմ ստորագրվեց մի վերջնական փաստաթուղթ` եղանակի փոփոխության վերաբերյալ: 32 էջանոց փաստաթուղթը, որը ստորագրեցին 195 երկրներ, վավերացվեց ՄԱԿ-ի աջակցությամբ և պարտադիր է դառնում 2020 թվականից: Սա համաշխարհային առաջին փաստաթուղթն է, որով բոլոր երկրները պատասխանատվություն են ստանձնում կրճատելու ջերմոցային գազերի արտադրությունը: Փաստաթղթի համաձայն` երկրները համաձայնել են թույլ չտալ, որպեսզի մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը գերազանցի 2 աստիճանը: Երկրները նաև պետք է ոչ մի ջանք չխնայեն, որպեսզի այդ ցուցանիշը ավելի չբարձրանա: Ինչպես նշեցինք, զարգացած երկրներն ավելի մեծ քանակությամբ ջերմոցային գազեր են արտանետում: Ուստի նրանք պետք է ավելի մեծ ծախսեր անեն` մոլորակի գլոբալ տաքացումը կանխելու համար: Էկոլոգիական վնասները կարող են մոլորակի ոչնչացման պատճառ դառնալ: Որպես օրինակ, ԱՄՆ-ն ատադրում է համաշխարհային մասշտաբով ջերմոցային գազերի 1/4-ը: Այս գազերը ոչ միայն մոլորակի տաքացման պատճառ են դառնում, այլ նա`և երաշտների, ջրհեղեղների ու ցունամիների: Իսկ դրանց հետևանքով ոչնչանում են կենդանիներ ու ձկներ, խորտակվում են կղզիներ, որոնց բնակիչները պարտավոր են լինում հեռանալ իրենց բնակավայրերից:
Զարգացած և արդյունաբերական երկրների անուշադրությունն այս երևույթների նկատմամբ, կարող է լուրջ վնասներ պատճառել մարդկությանը և մոլորակին, պատերազմների պատճառ դառնալ և մարդկանց զրկել իրենց ամենանախնական իրավունքներից, որոնք են` սնունդ և նախնական կարիքների ապահովում: Այս բոլոր ջանքերով հանդերձ պետք է ասել, որ ԱՄՆ-ի նախագահի ընդդիմանալը կենսոլորտի սկզբունքներին, կարող է լուրջ վնաս հասցնել ողջ մոլորակին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով ընդամենը 130 օր է կառավարում այդ երկիրը, ոտնահարելով բոլոր այս ջանքերը, հրաժարվեց վերոնշյալ կոնվենցիայից: Դա այն դեպքում, երբ այս երկիրն ամենաշատն է աղտոտում մոլորակի կենսոլորտը: Անցած շաբաթ Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում, Թրամփը համաձայնեց, որ էկոլոգիայի վերաբերյալ համաձայնությունը լուրջ սահմանափակություններ է ստեղծում ԱՄՆ քաղաքացիների համար: Նա նշեց, որ այդ սահմանափակություններն ազդում են նրանց կենսակերպի վրա, ուստի ԱՄՆ-ն հրաժարվում է Փարիզի համաձայնագրից:
Թևրամփը հրաժարվում է փարիզյան համաձայնագրից
Խոսելով այն մասին, որ Փարիզյան համաձայնագիրը պատճառ է դառնում, որպեսզի ԱՄՆ-ի հարստությունը տեղափոխվի այլ եկրներ, նա հավելեց, որ դա լրջորեն վնասում է մարդկանց բիզնեսին: Այսպիսով կարելի է մտածել, որ նախկին առևտրականը որոշել է ոչնչացնել ողջ աշխարհի էկոլոգիան` ավելի շատ գումար ձեռք բերելու նպատակով: Թրամփի այս քայլը պատճառ է դարձել, որ ԱՄՆ-ն մեկուսացվի և աշխարհի շատ երկրներ քննադատեն Վաշինգտոնին: Իհարկե Միացյալ նահանգներում նույնպես քննադատել են Թրամփի այս որոշումը: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնել, որ երկրի բոլոր քաղաքներն ու նահանգները հարգեն փարիզյան համաձայնագիրը և դեմ դուրս գան Թրամփի որոշմանը: Կալիֆորնիա, Վաշինգտոն և Նյու Յորք նահանգներն իրենց հակառակությունն են հայտնել Թրամփին և նշել են, որ հավատարիմ են մնալու փարիզյան համաձայնագրին:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին վերջերս հայտարարեց, որ Թրամփի կոչը մշտապես եղել է "Նախ` ԱՄՆ"; Սակայն այսօր նա արել է մի քայլ, որի հետևանքով ԱՄՆ-ն մնացել է վերջում: Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը հայտարարել է, որ Թրամփի այդ որոշումը միջազգային խայտառակություն է: ԱՄՆ նախկին երեք նախագահների խորհրդական Դեյվիդ Գերջենը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի այս որոշումն ամենաամոթալի որոշումն է այդ երկրի պատմության մեջ: