Թեհրանի ահաբեկչական գործողություններն Իրանը անապահով դարձնելու սցենարի շարունակություն
Հոնիսի 7-ին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները շարունակությունն էին այն հանցագործությունների, որ անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել Իրանի շուրջ: Այս գործողությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ահաբեկչությունը սահման չի ճանաչում և ահաբեկիչները երբ և որտեղ կարողանան, կփորձեն առաջ տանել իրենց նպատակը: Այն է` տարածաշրջանի ապակայունացումը:
Այս գործողություններից հետո ԻԻՀ ՆԳ նախարարությունը հայտարարեց, որ հունիսի 7-ին երկու ահաբեկչական խմբեր փորձել են ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնու դամբարանի մերձակայքում և Իսլամական խորհրդարանի շենքոմ ապակայունացնել իրավիճակը: Այս ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվեց 12 և վիրավորվեց` 42 մարդ: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն իր վրա վերցրեց ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: Ահաբեկչությունը որտեղ էլ որ լինի, դատապարտելի է; Սակայն այն, ինչ տեղի ունեցավ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին, սկիզբ դրեց ահաբեկչության դեմ պայքարի նոր ժամանակաշրջանի: Սակայն միայն առերես: Այդ պայքարի արդյունքը եղավ միայն ու միայն ահաբեկչության տարածումը` դրա դեմ պայքարում երկակի ստանդարտների կիրառման հետևանքով: Այլ խոսքով, ԱՄՆ-ն ահաբեկչությունը բաժանեց "լավ ու վատ"-ի և այդ խմբերից որոշներին առավ իր հովանավորության տակ: Իսկ տարածաշրջանի որոշ երկրներ, ինչպես` Սաուդյան Արաբիան, զինեցին ու ֆինասնապես հովանավորեցին ահաբեկչական խմբերին: Բազմաթիվ փաստերը վկայում են, որ կառավարվող ահաբեկչությունը ԱՄՆ-ի ձեռքում վերածվել է քաղաքական գործիքի` Իրանին ճնշելու համար: Այսօր ահաբեկչության հովանավորները փորձում են ահաբեկիչների միջոցով անապահով դարձնել Իրանը: Այն, ինչ տեղի ունեցավ Թեհրանում, դրա վառ ապացույցն էր: Խնդիրն այն է, որ ահաբեկչությունը դարձել է համաշխարհային երևույթ, սակայն դրա դեմ պայքարը դեռևս համաշխարհային չի դարձել: Եվ այն երկրները, որոնք իրենց համարում են ահաբեկչության դեմ պայքարի ջատագով` ինչպես Միացյալ Նահանգները, Բրիտանիան ու Սաուդյան Արաբիան, ահաբեկչական խմբերի ստեղծողներն ու հովանավորներն են: Պետք է ասել, որ Իսրայելի Սիոնիստական ռեժիմը նույնպես այս հանցագործության մեղսակիցներից է, որը փորձում է ավելի խորացնել տարածաշրջանի ճգնաժամերը և այդպիսով թուլացնել իսլամական դիմադրության ճակատը: Անշուշտ Սաուդյան Արաբիան ակտիվ դերակատարություն ունի այս ամենում, փորձելով Միացյալ Նահանգներին ներքաշել տարածաշրջանի իրադարձությունների մեջ: Իսկ այս քաղաքական խաղի արդյունքում, Թրամփը հարմար պայմաններ ստեղծեց Պարսից Ծոցի արաբական երկրներին, այդ թվում` Սաուդյան Արաբիային ավելի քան 100 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք վաճառելու համար: Իտալական "Լա Ստամպա" օրաթերթը "Իսրայելից մինչև Սաուդյան Արաբիա, բոլորն Իրանի դեմ են" խորագրով հոդվածում գրեց. "Լիբերմանի և Ադել Ալ Ջուբայրի դիրքորոշումն Իրանի դեմ կարելի է միայն նույնականացնել": Թերթը գրում է. "Լիբերմանը Սաուդյան Արաբիայի ջանքերի արդյունքում խիզախացավ ու հայտարարեց, որ 1948թ առ այսօր, չափավոր և սուննի արաբները առաջին անգամ հասկացան, որ Իսրայելը և հրեաները , կամ սիոնիզմը, նրանց թշնամիները չեն: Իսկական թշնամին Իրանն է":
Իսկ արաբատառ "Ռայ Ալյում" թերթի գլխավոր վերլուծաբան Աբդուլբարի Աթվանը համոզված է, որ տարածաշրջանային կոալիցիաների ստեղծման հիմնական նպատակը ոչ թե Իրանի դեմ պատերազմ հայտարարելն է, այլ Իրանը որպես մեծ վտանգ ներկայացնելը: Այդպիսով հնարավորություն կստեղծվի, որպեսզի արաբական երկրները Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի հետ կապեր հաստատեն ու թալանեն պարսիցծոցյան երկրների հարստությունը` ԱՄՆ-ի ենթակառուցվածքների նախագծերը իրականացնելու համար: Ինչի մասին Թրամփը իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր:
Միացյալ Նահանգները, ԻԼԻՊ-ին այնպիսի օգնություններ ցուցաբերեց, որոնց արդյունքում այս ահաբեկչական խմբի համար գոյատևելու և ահաբեկչական գործողություններ իրականացնելու պայմաններ ստեղծվեցին: Պետք է ասել, որ ԱՄՆ-ի գործողությունները տարածաշրջանում ու աշխարհում միայն ու միայն պատճառ դարձան, որ տարածվի ահաբեկչությունը, պատերազմը, երկրների մասնատումը և խորանա անապահովությունը:
Այն ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, կրկնությունն է այն սցենարի, որն իրականացվեց Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո: Այսօր այդ սցենարն իրականացվում է ԻԼԻՊ-ի կողմից ու որոշ վարչակարգեր, ինչպես` Սաուդյան Արաբիան, չեն թաքցնում այս կապակցությամբ իրենց դերակատարությունը և բացահայտ կերպով հայտարարում են, որ պաշտպանում են ահաբեկիչներին, որպեսզի Իրանն անապահով դարձնեն: Իսկ դա հռչակում են որպես արտաքին քաղաքականության ռազմավարություն: