Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (26)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանի «Շարիֆ» արդյունաբերական ու տեխնոլոգիական համալսարանի ուսանողները նախագծել ու պատրաստել են երկնպատակ փոխակերպվող ռոբոտ, որը կարող է միաժամանակ ավտոմեքենայի նման շարժվել , կառուցվածքային տեսքը փոխելով, թռչող սարքի նման բարձրանալ և որոշակի տարածություն անցնել: Փոխակերպումը ռոբոտին տալիս է ցամաքային ու ավիացիոն առաքելություններ միաժամանակ կատարելու հնարավորություն: Երկնպատակ ռոբոտը կարող է լուսանկարել, տեսագրել, և ապրանք տեղափոխել: Իրանցի ուսանողների պատրաստած անօդաչու ռոբոտն արտասահմանյան տարբերակ չունի և գրանցվելու է Իրանում:
Ներկայումս այդ ոլորտում Իրանի մրցակից երկրները համարվող ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան և Սլովակիան, թռչող ավտոմեքենայի փորձնական օրինակն են ուսումնասիրում: Նախագծող թիմի ղեկավարի ասածով, ռոբոտն առայժմ փորձարկվել է անօդաչու օրինակով, իսկ հաջորդ փուլերում, փորձարկվելու են թռչող մոտոցիկլը կամ ուղևորատար ռոբոտը: Քանի որ նախագիծն էլ ռոբոտիկ օրինակի նման, արտասահմանյան տարբերակ չունի, ուստի կարելի է այն քաղաքային կիրառումների համար աշխարհի առաջին փոխակերպվող թռչող մոտոցիկլը համարել:
Իրանցի մի գիտնականի հաջողվել է մերսման սարք պատրաստել ՝ հեմոֆիլիայով հիվանդների ներհոդային այտուցի և արյունահոսությունների բուժման համար: Սովորաբար հեմոֆիլիայով հիվանդների մոտ արյունահոսություն է նկատվում և անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ներհոդային այտուցներն ու արյունահոսությունը: Կարևոր է նաև հիվանդության բուժումը , քանզի այդ դեպքը հաճախ տեղի է ունենում մանուկների մոտ: Գյուտի հեղինակի խոսքերով, մերսման սարքը ֆունկցիոնալ առումով, փոխարինում է ավանդական մեթոդներին, որի արդյունքում, հնարավոր կլինի խուսափել հոդային արյունահոսություն ունեցող երեխաների անդամահատումներից : Բժշկական սարքն առաջին անգամ է փորձարկվել և արտասահմանյան տարբերակ չունի:
Ավստրալիայի ազգային համալսարանի The Australian National University (ANU) հետազոտական թիմը ՝ իրանցի գիտնական ՝ Դկտ. Մոհամմեդ Սաադաթֆարի ղեկավարությամբ, ձեռք է բերել ավազների վրա երկնաքեր կառուցելու , սիլոսներում հացահատիկների ամբարման գնահատման, դեղորայքի փաթեթավորման և նույնիսկ դեղերը՝ մարմնի տարբեր օրգանների մատակարարելու գիտությունը: Իրանցի գիտնականիխոսքերով, հաճախ դեղերը դեղահատերի տեսքով են արտադրվում, սակայն իրականում պարզ չէ, թե դեղահատերի կամ տարբեր հացահատիկների ներքին կառուցվածքն ինչպիսի՞ն է: Ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների մի խումբ , բարձրորակ համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) կամ ռենտգենային սքանավորման սարքի օգնությամբ, գտել են հարցի պատասխանը, թե տարբեր նյութերի անօրինաչափ տարրերն ինչպե՞ս են դասակարգված շարվում կողք-կողքի:
Հետազոտական թիմին հաջողվել է հայտնաբերել չդասակարգված մասնիկների դասակարգված իրավիճակի փոխադրման մեխանիզմը: Գնդաձև մասնիկների դասակարգման ու շարման ամենաօպտիմալ տարբերակը կոչվում է թարգմանաբար դիմային կենտրոնացած խորանարդիկներ կամ face- centered-cubic-ի եղանակ: Նատրիումի և քլորի ատոմներն այդպես են դասակարգվում: Ուսումնասիրության ընթացքում, երբ գնդիկներն այդ տեսքով դասավորվեցին, նրանց միջև տարածությունը հասավ նվազագույնի: Այդպիսով, նրանք զբաղեցնում էին տարածքի միայն 74 տոկոսը: Այնուամենայնիվ, երբ մասնիկներն արագությամբ են շարվում կողք-կողքի, բնականաբար նման դասավորում չեն ունենալու:
«Շարիֆ» արդյունաբերական համալսարանի իրանցի գիտնականներն առաջին անգամ պատրաստել են «Ամպային պալատ»-ի հայտնաբերման սարքը, որի միջոցով հնարավոր է դիտել մասնիկների անցումը: Սարքն իր տեսակում եզակի է : Դա կիրառելի է Cs- 37 և Na-22 ռադիոակտիվ աղբյուրներից ուղարկված ճառագայթների , նաև ալֆա, բետտա և սովորական այլ լիցքավորված մասնիկների անցման միջին քանակը գնահատելու համար: Սարքն օգտագործվում է նաև մագնիտական դաշտի օգնությամբ դրական ու բացասական լիցքավորված մասնիկները զանազանելու համար:
Իրանի էներգետիկայի և նյութերի ինստիտուտի գիտնականներին հաջողվել է ծծմբաջրածին գազի հայտնաբերման համար , պատրաստել որձաքար բյուրեղապակի միկրոկշեռքի (QCM) սենսորը: Ուսումնասիրության արդյունքում, նվազագույն ծախսերով պատրաստվել է ծծմբաջրածնի (H2S)-ի չափման համար ընդունելի գործառույթով և ընտրության հնարավորությամբ որձաքար բյուրեղապակի միկրոկշեռքի սենսորը: Ծծմբաջրածնի համար կիրառվող սենսորների մեծ մասն աշխատում է բարձր ջերմաստիճանում, ինչը մեծ էներգիա է սպառում , իսկ պակասում է դիմացկանությունը: Նախորդ սենսորների թերություններն են ցածր զգայնությունը, կարճ գծային սահմանը, մյուս գազերի հետ միախառնվելու հավանականությունը և մեծ ծախսերը, որոնք սահմանափակում են նրա կենսոլորտային կիրառումը: Իսկ նոր պատրաստած սենսորն այդ թերությունները չունի:
Իրանի «Ռոյան» գիտահետազոտական կենտրոնի գիտնականների իրականացրած աշխատությունը հրապարակվել է Psychology, Health & Medicine միջազգային հանդեսում: Պարզվել է, որ տագնապային խանգարումներն ու դեպրեսիան ավելի տարածված են արհեստական բեղմնավորման IVF մեթոդով բուժվող կանանց մոտ , ինչն էլ բացասաբար է ազդում նրանց կյանքի որակի վրա: Բեղմնավորման բուժման անհաջող փորձերը մեծապես ազդում են այդ կանանց կյանքի վրա : Ուսումնասիրությունը պարզել է, որ խորը դեպրեսիայով ու տագնապային խանգարումներով տառապող կանանց բուժումն անհաջող է եղել : Դա ապացուցում է , որ կանանց կյանքի որակը բարձր պահելու համար անհրաժեշտ է հոգեպես սատարել և աջակցել անպտուղ կանանց :
Գիտնականները հուսալի փաստեր են արձանագրել գլխուղեղային վնասվածքների բուժման համար: Պատմական այդ նորությունը, որ գլխուղեղում կիրառվող ներոնային արհեստական մասնիկների պատրաստման հնարավորություն է ստեղծում և իր տեսակում, առաջինն է համարվում աշխարհում, ցույց է տվել, որ ինչպե՞ս են աշխատում նանոլարերից պատրաստված փայտամածների վրա աճեցրած ներոնային դաշտում: Նախագծի ավստրալացի գիտնականի խոսքերով, այդ ձեռքբերումը նոր էջ է բացում ներոնային պրոտեզների պատրաստման ոլորտում, որը կարող է կիրառվել արկածի, դեպքերի , ինսուլտի և գլխուղեղային վնասվածքների հետևանքով, վնասվածքները բուժելու համար: