Ամերիկայի հեղափոխության տեսլականը․ երևակայությունից մինչև իրականություն
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i66706-Ամերիկայի_հեղափոխության_տեսլականը_երևակայությունից_մինչև_իրականություն
«Մենք ակնհայտ ենք համարում ճշմարտությունները: Բոլոր մարդիկ արարված են հավասար, և բոլորին Արարիչը օժտել է որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում են` կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը։ Հենց այս իրավունքների ապահովման ու պաշտպանության համար է ստեղծվում պետությունը։ Կառավարությունների իշխանությունը բխում է կառավարվողների համաձայնությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 09:52 Asia/Tehran

«Մենք ակնհայտ ենք համարում ճշմարտությունները: Բոլոր մարդիկ արարված են հավասար, և բոլորին Արարիչը օժտել է որոշակի անօտարելի իրավունքներով, որոնց թվում են` կյանքը, ազատությունը և երջանկության ձգտումը։ Հենց այս իրավունքների ապահովման ու պաշտպանության համար է ստեղծվում պետությունը։ Կառավարությունների իշխանությունը բխում է կառավարվողների համաձայնությունից։

Ուստի՝ եթե պետական իշխանությունը ոտնահարում է ժողովրդի իրավունքները, ապա ժողովուրդը իրավասու է կառավարությունը փոխարինել այնպիսի կառավարությամբ, որը կծառայի իր շահերին»։

Այս նախադասությունները այն հռչակագրի մի մասն են,որը  1776 թվականի հուլիսի 4-ին բրիտանական 13 գաղութների  ներկայացուցիչների կողմից ընդունվեց; Հյուսիսային Ամերիկայի հեղափոխական ազատագրական պատերազմի ժամանակ՝  բրիտանական 13  գաղութների  ներկայացուցիչների Ֆիլադելֆիայի Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում, հուլիսի 4-ին ընդունված Անկախության հռչակագիրն  ազդարարում էր բրիտանական 13  գաղութների մայր երկրից անջատումը  և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։ Ամերիկայի միացյալ նահանգների ստեղծումից 241 տարի անց արդյոք իրականացել է Ամերիկայի   հեղափոխության հիմնադիրների կողմից Անկախության հռչակագրում ամրագրված տեսլականը: 

Նախ պետք է հայացք նետել Ամերիկայի մայրցամաքայի այն հատվածի պատմության վրա, որը հետագային կոչվեց Ամերիկայի միացյալ նահանգներ:

18-րդ դարի 60-70-ականներին ամերիկացիների մոտ ծավալվեցին ազատագրական գաղափարներ և ամերիկացի ժողովուրդը դեմ ելավ  Բրիտանիայի  տիրապետությանը։ 1775 թվականին սկսվեց ԱՄՆ-ի  կողմից մղվող անկախության պատերազմը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել է, երբ բրիտանական 13  գաղութները միավորվեցին և 1776 թվականի հուլիսի 4-ին  հռչակեցին իրենց անկախությունը։

Պետության ստեղծման առաջին տարիներին ԱՄՆ-ն  հռչակվեց հանրապետությունը։

Ջորջ Վաշինգտոնն Ամերիկյան հեղափոխական պատերազմի ժամանակ Մայրցամաքային բանակի հրամանատարն էր, ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը։ 

Ամերիկայի անկախության Հռչակագրի նախագծի կազմման համար Կոնգրեսը հիմնել էր կոմիտե, որի կազմի մեջ էին Թոմաս Ջեֆերսոնը , Ջոն Ադամսը , Բենջամին Ֆրանկլինը:

1776 թ. հուլիսի 4-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում երկրորդ մայրցամաքային կոնգրեսի կողմից միաձայն ընդունվեց ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը, որը սկիզբ դրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծմանը: Այդպես հուլիսի 4-ը  ընդունվեց ԱՄՆ-ի անկախության օրը: 

Ամերիկայի անկախության հիմնադիր հայրերը անկախության հռչակագիրը  և սահմանադրության տեքստը ձևակերպելով  տարբեր նպատակներ էին հետապնդում: ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը հայտարարում էր օրինական  ինքնիշխանության իրավունքը, նրանում իրավունք է վերապահում  ժողովրդին ապստամբելու եւ տապալելու բռնապետությունը: Նաև ընդգծում է ժողովրդավարության մարդկանց հավասարությունը և նրանց անքակտելի իրավունքները, որոնց շարքում են կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքները:

Ի հարկե այն ժամանակ Ամերիկայի հեղափոխության ղեկավարները ովքեր մեծ ստրկատերեր էին, անտեսելով  բազմահազար ստրուկների  մարդկային իրավունքները շարունակեցին  պահպանել ստրկատիրական անարդար համակարգն այդ երկրում:

Ակնհայտորեն անտեսելով սևամորթների ամենատարրական մարդկային իրավունքները, ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի տեսակետից  իրավունքը միայն վերապահվում էր ֆինանսապես ի վիճակի սպիտակամորթների համար: Հետևաբար մտածելու տեղիք է տալիս 1776 թ.-ին տեղի ունեցած դեպքերի հեղափոխական սկզբունքների  մասին: Քանի որ այդ իրադարձությունները փոփոխության չենթարկեցին հասարակական հարաբերություններն ու ավանդական կառուցվածքը և միայն մի փորձ էր 13 գաղութները ազատել  Բրիտանիայի տիրապետության լծից, պահպանելով նախկին դրվածքը:

Այդուամենայնիվ Ամերիկայի հեղափոխության տեսլականը  ժամանակին առաջադեմ քայլ էր համարվում ժողովրդավարության և օրենքի գերակայության ուղղությամբ: Նորաստեղծ երկիրը ներշնչանքի աղբյուր էր հանդիսանում Եվրոպայի ազնվական և բռնաճնշող համակարգի դեմ պայքար մղելու և հետագային  քաղաքական, հասարակական ու գիտական ոլորտներում տեղի ունեցող հեղափոխական զարգացումների համար: Սակայն հետագային ԱՄՆ-ի Նախագահ՝ Աբրահամ Լինքոլնի ընդգծմամբ «Ժողովրդի կողմից ընտրված և ժողովրդին ծառայող կառավարություն»-ը, մի քանի դար հետո առաջ անցնելով եվրոպական պետություններից դառնում է նոր տեսակի տիրակալական պետություն: Ժողովրդավարության և ազատության հաստատման ուղղությամբ ծառացած առաջին մարտահրավերը ԱՄՆ-ում առաջացավ ստրկատիրական համակարգի դեմ մղվող պայքարով: ԱՄՆ-ի Հյուսիսային և Հարավային նահանգների միջև տեղի ունեցած պատերազմի հետևանքով զոհվեցին ավելի քան 6 հարյուր հազար մարդ և երկիրը բաժանվեց երկու հատվածի: Այնուհետև ստեղծվեց կապիտալիստական համակարգը և առավել խորացվեց դասակարգային անհավասարությունը: 19-րդ դարի վերջերին տեղի ունեցած վերսահմանային պատերազմների արդյունքում ստեղծվեց ԱՄՆ-ի համաշխարհային իմպերիալիզմը:  

Այժմ 250 տարի անցել է Անկախության հռչակագրի հրապարակումից, մինչդեռ չի իրականացել այդ հեղափոխության նպատակները: Քաղաքացիական իրավունքների ակտիվիստ և մտավորական Նոամ Չամսկին համոզված է, որ ամերիկացիները հասել են փակուղու և  շուկայական համակարգը խոչընդոտում է նրանց առաջընթացը: 

Չամսկին քննադատելով Արևմուտքում և ԱՄՆ-ում տիրող կապիտալիստական համակարգը  համոզված է, որ Նեո-Լիբերալիստական փոփոխությունների հետևանքով ժողովրդավարության հարթակը տեղափոխվեց շուկայական հարաբերությունների դաշտ: Այդ գաղափարախոսությունը հակում ունի դեպի ազատությունների ընդլայնումը, սակայն իրականում ավելացրել է բռնապետությունը: 

Անկասկած Ամերիկայի հեղափոխության և ներքին պատերազմների ժամանակաշրջանի համեմատությամբ ներկայումս ԱՄՆ-ի քաղաքացիները շատ ավելի  լավ պայմաններում են գտնվում  և ԱՄՆ-ի իշխանությունները ավելի պատասխանատու են հասարակության առջև: Սակայն ԱՄՆ-ում դեռ կան բազում խնդիրներ, ինչպես՝ ներկայումս ԱՄՆ-ի իշխանությունները ավելի շատ են միջամտում քաղաքացիների ներքին կյանքում: 

Ներկայումս այդ երկրում իշխում է ավելի մեծ, ծախսատար և միջամտող կառավարություն: Երկիրը կառավարում են ֆինանսական օլիգարխիայի 1 տոկոսանոց ներկայացուցիչները: Ամերիկայի հեղափոխությունից 250 տարի անց դեռ այդ երկում  չի վերացել աղքատությունն ու հասարակական անհավասարությունը: 

Ահաբեկչության սպառնալիքն ևս պատճառ է դարձել որ այդ երկրում ձևավորվի ոստիկանական կառավարություն և չիրականանան անկախության հռչակագրում ամրագրված խոստումները:  

Այդուամամենայնիվ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը միանգամայն տարբեր բնույթ է կրում: Երկրորդ աշխարհամարտից հետո ԱՄՆ-ը հայտնվեց որպես աշխարհի գերտերություններից մեկը: Այս երկիրը մեծ ոճրագործություններ է իրականացրել և ոտնահարել է ազատությունը:ԱՄՆ-ը մասնակցել է բազմաթիվ պատերազմների և նրա միջամտության հետևանքով միլիոնավոր մարդիկ են  զոհվել աշխարհում: ԱՄՆ-ը նաև հովանավորել է աշխարհի բռնատիրական կառավարություններին: Մարդու իրավունքները ոտնահարող որոշ երկրներ համարվում են Վաշինգտոնի մոտ դաշնակիցները և ԱՄՆ-ի միջամտության և կազմակերպած հեղաշրջումների հետևանքով կործանվել են դեմոկրատական երկրների կառավարությունները:    

Մյուս կողմից ԱՄՆ-ի կողմից աշխարհին պարտադրված օրենքների հետևանքով Վաշինգտոնը իր տիրապետությունն է հաստատել միջազգային ֆինանսական կառույցներում և պատճառ է դարձել, որ աշխարհում տարածվի աղքատությունը և հասարակական ու տնտեսական անհավասարությունը: 

ԱՄՆ-ի ժողովուրդը ամեն տարի հուլիսի 4-ին նշում է   անկախության հռչակման օրը: Մինչդեռ ամեն տարի ավելի է խորանում  քաղաքական-հասարակական առկա իրականության և Ամերիկայի հեղափոխության հայտարարած  ազատության, ժողովրդավարության և օրենքի գերկայության գաղափարների միջև առկա տարածությունը: 

Քաղաքական գործընթացներին ամերիկացիների մասնակցության նվազումը  և պոպուլիստական ծայրահեղական շարժումների առաջացումը  վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի հասարակությունը դժգոհ է առկա վիճակից և փորձում է վերջ տալ այդ դրությանը: 

2016 թ.-ին ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը որքան է ատում քաղաքական համակարգը  և Դոնալդ Թրամփի նման մի անհատ ինչպես  կարողացավ ժողովրդի կողմից պահանջված բարեփոխումների մակընթացությամբ հաղթել նախագահական ընտրություններում:  

Սենատոր Բերնի Սանդերզն ասել է.-«ԱՄՆ-ի ժողովրդավարությունը պետք է բարեփոխման ենթարկվի և կառավարությունը ծառայի բոլոր ամեիկացիներին, կառավարությունը չպետք է միայն քայլի հարուստների շահերի պահպանության ուղղությամբ քանի որ երկրի տնտեսական, հասարակական և շրջակա միջավայրի խնդիրները ազդում են հետագա սերունդների ճակատագրի վրա»:

«Փիյո» կենտրոնի կողմից կատարված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ աշխարհի բնակչության վստահությունը նվազել է ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի կառավարության հանդեպ:

ԱՄՆ-ի 250-ամյա պատմությունը վկայում է այն իրականության մասին, որ այդ երկրի հիմնադիր հայրերի երազանքը չի իրականացել և ներկայիս Ամերիկան այնպիսի դիրքում է կանգնած, որի փրկության համար մի ժամանակ պայքարում էին հեղափոխության առաջնորդները: