Ռասիզմը Միացյալ նահանգներում և «Վտանգված երազանքը»
1963թ օգոստոսի 28-ին Վաշինգտոնում Աբրահամ Լինքոլնի արձանի մոտ տեղի ունեցավ Մարթին Լյութեր Քինգի ելույթը, որին մասնակցել էր 200 000 մարդ: Հանրահավաքի կոչն էր «Դեպի Վաշինգտոն` հանուն աշխատանքի ու ազատության»:
Լյութեր Քինգի խոսքերը շատ տպավորիչ էին. "Չխորտակվենք հուսահատության ձորոմ: Ես դիմում եմ Ձեզ, իմ ընկերներ: Չնայած մենք ունենք դժվարություններ այսօր և կունենանք վաղը, սակայն իմ երազանքը շատ խորը արմատներ ունի":
ԱՄՆ քաղաքացիական պայքարի ղեկավարն այնուհետև ասաց. "Իմ երազանքն է, որ ստրուկների ու ստրկատերերի երեխաները Ջորջիայի կարմիր բլուրների վրա կողք կողքի ու եղբայրաբար նստեն իրար շուրջ: Իմ երազանքն է, որ չորս փոքրիկ երեխաներս ապրեն մի երկրում, որտղ նրանց դատեն ոչ թե ըստ իրենց մաշկի գույնի, այլ` արժանիքների: Ես այսօր ունեմ մի երազանք: Այն է, որ մի օր վերջապես ձորերը բարձրանան ու բլուրներն ու լեռները իջնեն: Անհարթությունները հարթվեն ու ստի փոխարեն իշխի ճշմարտությունը: Այդ օրը բոլոր արարածները միասին կտեսնեն Աստծո վեհություն: Սա իմ հույսն է: Այն, ինչին ես հավատում եմ: Եվ դա ինձ հետ կտանեմ հարավ: Այս հավատքով կարող ենք անհուսության լեռներից հույսի քարեր քերել ու մեր երկիրը դարձնել եղբայրության ներդաշնակ երկիր: Այս հավատքով մենք կարող ենք միասին աշխատել, միասին պայքարել, միասին բանտ գնալ ու միասին պաշտպանել ազատությունը: Եվ ես վստահ եմ, որ այդ ժամանակը գալու է":
Իհարկե Մարտին Լյութեր Քինգն այնքան չապրեց, որ տեսնի ռասայական խտրության բացահայտ խորհրդանիշների վերացումը: Երբ մի օր սևերի ու շների մուտքն ԱՄՆ ռեստորաններ արգելվում էր ու թույլ չէր տրվում, որպեսզի սևամորթ աշակերտը նստի սպիտակամորթ աշակերտի կողքին կամ լողանա նույն լողավազանում: Սակայն Լյութեր Քինգի հակառասիստական ելույթը պատմական նշանակություն ստացավ: Ասվում է, "Ես մի երազ ունեմ" անունով այս ելույթը ԱՄՆ պատմության ամենակարևոր ելույթներից մեկն է` Ջորջ Վաշինգտոնի ու Աբրահամ Լինքոլնի ելույթներից հետո: Հենց այս պատճառով, ամեն տարի օգոտսոսի 28-ին ԱՄՆ-ում այս օրը նշվում է : Այս օրը նաև հարմար առիթ է ԱՄՆ-ում ռասիզմի արմատները քննարկելու և հասկանալու համար, թե ինչպես կարելի է այդ հասարակության մեջ վերացնել խտրությոնը: Այս ելույթից անցել է 54 տարի: ԱՄՆ-ում նախագահ ընտրվեց սևամորթ նախագահ, ինչով ըստ երևույթին վերջ տրվեց այն բոլոր անհավասարություններին, որ առկա էին այդ երկրում: Սակայն պետք է ասել, որ ԱՄՆ-ում ռասիզմը դեռևս գոյություն ունի: Վերջին տարիներին ոստիկանների կողմից բազմաթիվ հարձակումներ են եղել սևամորթների վրա և ոստիկաններն արդարացվել են: Եթե նախկինում սպիտակամորթ քաղաքացիներն էին հարձակվում սևամորթների վրա, ապա այսօր դա անում են ոստիկանները: Տվյալների համաձայն` ԱՄՆ-ում սևամորթ երիտասարդներն 9 անգամ ավելի շատ են հարձակման ենթարկվում ոստիկանների կողմից: Այլ խոսքով, սևամորթ լինելը այդ երկրում բավական է փողոցում սպանվելու համար: Դա այն դեպքում, երբ չնայած սևամորթ քաղաքացիների մի մասի կյանքն ապահով է, սակայն նրանց մեծ մասը շարունակում է ապրել աղքատության մեջ: Սևամորթները դեռևս շարունակում են ավելի քիչ աշխատավարձ ստանալ նույն աշխատանքի դիմաց, չունեն հավասար իրավունքներ հասարակության արտոնություններից օգտվելու համար: Իսկ ԱՄՆ-ի բանտերը լցված են սևամորթ կալանավորներով և ընդհանուր առմամբ նրանք ավելի շատ են դատապարտվում մահապատժի կամ ցմահ բանտարկության,քան սպիտակամորթները:
Սակայն այսօր մտահոգության տեղիք է տալիս այն, որ ռասիստ սպիտակամորթների ակտիվությունը վերջին ամիսներին ավելի ցայտում է դարձել: 1950 և 1960-ական թթ ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում տեղի էին ունենում կռիվներ սևամորթների ու սպիտակամորթների միջև: Այդ տարիներին նույնիսկ ավտոբուսները, որոնք տեղափոխում էին այն մարդկանց, որոնք ահավասարություն էին քարոզում, ապահով չէին: Եվ այդ ժամանակ հատկապես հարավային նահանգներում, բազմաթիվ մարդիկ սպանվեցին ու վիրավորվեցին: Եվ վերջապես Մարտին Լյութեր Քինգը Նոբելյան մրցանակի արժանացավ ու սպանվեց հենց այդ խմբերի կողմից: Այդ ժամանակներից անցել է կես դար: Երբ այսօր ռասիստները նորից արթնացել են քնից: Այսօր նացիստական, նեոնացիստական, ռասիստական խմբերը Կուկլուս կլանի հետ միասին փորձոմ են ռասայական տաբերություն հատսատել ԱՄՆ-ում: Դա մեկնարկեց 2015թ Հարավային Կարոլինա նահանգում` ռասիստ երիտասարդի ոճրագորոծությունից հետո, երբ նա Չարլսթոն քաղաքում սպանեց եկեղեցում աղոթող 9 հավատացյալների: Չարլսթոնի դեպքն ըստ երևույթին կրկին ահազանգ հնչեցրեց, որպեսզի լուրջ քայլեր ձեռնարկվեն ռասիստական ծայրահեղ խմբերի գործողությոնները կանխելու համար: Հենց այդ պատճառով էլ քաղաքացիական իրավունքների պաշտպան խմբերը պահանջեցին վերացնել ստրկատիրության ժամանակաշրջանի բոլոր սիմվոլները, այդ թվում` Կոնֆեդերացիայի դրոշը: Ծայրահեղականները չընդունեցին այդ կոչը, ինչի հետևանքով տեղի ոնեցավ Շառլոթսվիլի դեպքը: Գեներալ Ռոբերտ Լիի հուշարձանը պաշտպանելը պատրվակ հանդիսացավ, որպեսզի աջերը հավաքվեն ընդդեմ հավասարություն պահանջողների: Հատկանշական է, որ գեներալ Ռոբերտ Լին ԱՄՆ-ի ներքին պատերազմում ստրկատեր նահանգների բանակի հրամանատարն էր: Աջ ծայրահեղականների կարծիքով, նրանք, ովքեր սպիտակամորթ չեն և Եվրոպայից չեն գաղթել, ամերիկացի չեն համարվում ու տեղ չունեն այդ երկրում: Դա այն դեպքում, երբ այսօր ԱՄՆ հասարակությունը բազմազգ հասարակություն է առավել քան երբևէ: Այն, ինչ սպառնում է Մարտին Լյութեր Քինգի երազանքին, այն անձն է, ով այսօր ի սրտե սպիտակամորթ ռասիստների կողքին է: Նա, ով հենց այդ խմբերի աջակցությամբ մուտք գործեց Սպիտակ Տուն և ամեն ինչ անում է, որպեսզի նվազեցնի աջ ռասիտների վրա ճնշումները: Որպես օրինակ, ԱՄՆ նախագահը Շառլոթսվիլի դեպքերի համար քննադատեց և ռասիստներին և հակառասիստներին: Այնուհետև, որպեսզի արդարացնի աջերի գործողությունները, հայտարարեց, որ Ջորջ Վաշինգտոնը և Թոմաս Ջեֆերսոնը ինչպես և Գեներալ Լին, ստրկատիրության կողմնակից էին: Այս դիրքորոշումը համարվեց ռասիստներին պաշտպանելու միտում, ինչը խրախուսվեց աջերի կողմից: Ինչևէ, եթե այս գործընթացը շարունակվի,Մարթին Լյութեր Քինգի երազանքը հօդս կցնդի: Իսկ այդ երազանքն այն է, որ մի օր նախկին ստրուկների և նախկին ստրակետերերի երեխաները կողք կողքի եղբայրաբար նստեն Ջորջիայի բլուրների վրա: